Օրվա լրահոսը
Արմեն Սարգսյան. «Իրավիճակի հանգուցալուծման եւ առկա խնդիրների լուծման միակ ճանապարհը երկխոսությունն է»
Նախագահը հանդիպումներ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ
ՀՔԾ-ն Արմեն Աշոտյանին առաջարկում է հրապարակել ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից իրեն ուղղված սպառնալիքի փաստերը
Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հնչեցրել է հետևյալ հայտարարությունը. «Հիմա «Ազատություն» ռադիոկայա՞նն է այլևս ՀՔԾ-ի փոխարեն ինձ սպառնում, որովհետև այս ընթացքում սպառնում էր բացառապես ՀՔԾ-ն»: Ա. Աշոտյանին առաջարկում ենք հրապարակել ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից իրեն ուղղված սպառնալիքի փաստերը, այդ թվում իրեն սպառնացած` ՀՀ ՀՔԾ պաշտոնյայի տվյալները, հակառակ դեպքում` նրանից
Հանրապետական խմբակցությունը չուներ և չունի մտադրություն առաջադրելու վարչապետի իր թեկնածուն. ՀՀԿ
Հայտարարություն արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ «Մենք հոգեհարազատ ենք մնում մեր որդեգրած քաղաքականությանը և չենք խոչընդոտում ՀՀ Կառավարության աշխատանքներին: Արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ կապված բազմիցս արտահայտել ենք մեր այն դիրքորոշումը, որ դեմ չենք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որի պատասխանատվությունն ամբողջությամբ ՀՀ կառավարությանն է: Մեր պատկերացմամբ, արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար ողջամիտ ժամկետը մայիս-հունիս ամիսներն են, որի դեպքում հնարավոր
Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել Bloomberg-ին
Այսօր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել Bloomberg մեդիա ընկերության լրագրող Tony Halpin-ին, հայտնում է Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական կայքը:
Միացյալ Նահանգները հայտարարում է Հայաստանին ուղղվող աջակցության ծավալների ավելացման մասին
Այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հայտարարեց Հայաստանին ուղղվող ԱՄՆ աջակցության ծավալների ավելացման մասին: Վերջերս Միացյալ Նահանգները քաղաքական անցման հետ կապված հայաստանյան նախաձեռնություններին աջակցելու նպատակով 14 միլիոն ԱՄՆ դոլարի հավելյալ արտաքին աջակցության միջոցներ է տրամադրել Հայաստանին, իսկ առաջիկա տարվա ընթացքում Միացյալ Նահանգները մտադիր է տրամադրել ավելի քան 26 միլիոն ԱՄՆ դոլար` 2018 ֆինանսաբյուջետային տարվա արտաքին
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերում հոկտեմբերի 10-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 10-ին կդադարեցվի հետեւյալ բնակավայրերի ջրամատակարարումը: • ժամը 10:00-14։00 Գեղարքունիքի մարզի՝ Լիճք, Ներքին Գետաշեն գյուղերի և Մարտունի քաղաքի՝ բացառությամբ Շահումյան, Գարեգին Նժդեհ, Գետափնյա և Սայաթ-Նովա փողոցների, • ժամը 10:00-22:00 Սյունիքի մարզի՝ Ագարակ քաղաքի և Կարճևան գյուղի: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը
Լիտվան պատրաստ է իրականացնել փորձի փոխանակում հայ գործընկերների հետ՝ կոռուպցիայի դեմ պայքարի, արդար դատական համակարգի ուղղություններով
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկևիչուսին
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրաքի Հանրապետության նորընտիր նախագահ Բարհամ Սալեհին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բարհամ Սալեհին՝ Իրաքի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ: Արմեն Սարգսյանը հաջողությունններ է մաղթել Իրաքի նորընտիր նախագահին՝ վստահություն հայտնելով, որ նրա պաշտոնավարումը կնշանավորվի Իրաքի առջեւ ծառացած խնդիրների լուծմամբ, երկրի վերականգնմամբ եւ ժողովրդի բարեկեցության ապահովմամբ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
ԵՄ գործընկերների հետ քննարկվում է նախակրթարանների ու մանկապարտեզների ուղղությամբ ծրագրերի իրականացման հնարավորությունը
«Նախակրթարանների, մանկապարտեզների բացումը մեր քաղաքականության, Կրթության և գիտության նախարարության նոր թիմի գլխավոր սկզբունքներից մեկն է, այն է՝ կրթությունը հասանելի դարձնել շատերին, այլ ոչ թե քչերին, քանի որ նախկինում երբեմն այս սկզբունքը խախտվել է»,-նշել է Արայիկ Հարությունյանը:
Հոլանդիայի «Luxury»-ի ուղղությամբ մասնագիտացված եզակի ընկերության հիմնադիրները մեր հայրենակիցներ Կարեն Հակոպյանն ու Տարոն Մոսեսյանն են
Պարզվում է, որ Հոլանդիայի առաջին եւ միակ «Luxury marketing» ընկերությունը («Studio Succes») պատկանում է երկու հայ երիտասարդների: Յուրաքանչյուր հայ ուրախությամբ ու հպարտությամբ է լցվում, երբ լսում կամ տեսնում է, թե մեր հայրենակիցներն աշխարհի այս կամ այն մասում ինչպիսի հաջողությունների են հասել: Կան մի շարք հաղորդաշարեր, որ մեզ տեղյակ են պահում աշխարհի հայերի մասին: Թերեւս տեղին
Զարիշատի դպրոցում ընդամենը 2 ուսուցիչ կա. այս բյուջեն այս հարցը չի լուծում ու չի անդրադառնում խնդրին
Ինչպե՞ս են ՏՏ ոլորտ զարգացնելու, եթե պարզ ինֆորմատիկայի ուսուցիչ չկա»,-ասաց Կյուրումյանը:
Իրականում չկա ոչ մի էյֆորիա, այն վաղուց «անցել է», ավելի ճիշտ՝ տրանսֆորմացվել շատ սթափ ու ռացիոնալ դիտանկյունի. Սերոբ Անտինյան
Էյֆորիայի, քաղաքական դեֆոլտի ու արտահերթ ընտրությունների մասին
Դավիթ Գրիգորյան. «Դիմում եմ ներկայացրել դադարեցնելու իմ լիազորությունները որպես վարչական շրջանի ղեկավար»
Հույս ունենալով, որ նոր ղեկավարը մեր՝բնակիչներիս հետ միասին, պատրաստ կլինի կիսելու վարչական շրջանի հոգսերը, իսկ մենք մեր հերթին պատրաստակամություն կհայտնենք օգնելու՝ ավելի լավ էրեբունի կառուցելու գործում:
Խոստումից՝ ներդրում. փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած արտագնա գործարար առաքելության արդյունքում Հայաստանում նոր արտադրություն կհիմնվի
Բիզնես Արմենիայի աջակցությամբ կանադական «Ատլաս ֆարմասյութիքալ» ընկերությունը 1.2 միլիոն դոլարի ներդրումով Հայաստանում կհիմնի սննդային հավելումների արտադրություն։ Այս մասին համագործակցության հուշագիրը ստորագրվել է ընկերության տնօրեն Գիրո Ջեբենյանի և Բիզնես Արմենիայի Միջազգային կոմերցիայի խմբի ղեկավար Նարեկ Ալեքսանյանի միջև։ Փաստաթղթով նախատեսվում է, որ «Ատլաս ֆարմասյութիքալ» ընկերությունը Հայաստանում կհիմնի դեղորայքային միջոցների որակին և նշանակությանը մոտեցող սննդային հավելումների՝ սննդամթերքի արտադրության
Արմեն Աշոտյան. «ՀՀԿ-ի պատգամավորների վրա ճնշումներ են եղել»
ՀՀԿ փոխնախագահը՝ դեկտեմբերի արտահերթ ընտրություններ անցկացնելու հուշագրի տակ ստորագրած ՀՀԿ խմբակցության պատգամավորների մասին
Թիվ 11 տարածքային ընտրական ցուցակի պատգամավորի մանդատը ստացավ Մարտուն Գրիգորյանը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարած նիստում, հիմք ընդունելով Ազգային Ժողովի նախագահի` «Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանի` պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին» արձանագրությունը և ղեկավարվելով Ընտրական օրենսգրքի 100-րդ հոդվածի 3-րդ մասով, կազմել է արձանագրություն՝ պատգամավորի մանդատը Հայաստանի Հանրապետական կուսակցության թիվ 11 տարածքային ընտրական ցուցակի առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածու Մարտուն Կամոյի Գրիգորյանին տալու վերաբերյալ:
Եվրոպայում «հանձնվողները» պակասել են, բայց ով էլ դիմել է, որ հետ գա, հարկադրաբար են գալիս
Փախստականները բնակարանի եւ ինտեգրման խնդիրներ ունեն
«Դուք պետք է ճանաչեք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը». Էդուարդ Շարմազանովը՝ Օգտայ Ասադովին
Անթալիայում ընթանում է Եվրասիական պետությունների խորհրդարանների ղեկավարների երրորդ միջազգային համաժողովը, որին մասնակցում է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը: Համաժողովի ժամանակ Ադրբեջանի խորհրդարանի (Միլի Մեջլիս) նախագահ Օգտայ Ասադովն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, խոսել տարածքների 20 տոկոս օկուպացիայի, Հայաստանի եւ Արցախի ռազմական սեպարատիզմի, Հայաստանի ագրեսոր լինելու մասին: Ի պատասխան Էդուարդ Շարմազանովն ասել է. «Թե՛ Հայաստանը,
Արմավիրի մարզում 46-ամյա տղամարդու սպանության գործով հետախուզում է հայտարարվել Վաղարշապատի բնակչի նկատմամբ
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են Արմավիրի մարզում 46-ամյա տղամարդու սպանության հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ 2018թ. ապրիլի 23-ին՝ ժամը 18.55-ին, «Վաղարշապատ» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել առ այն, որ «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք, թափանցող միջնորմ՝ պերիկարդի և
Կուսակցություններն առաջարկում են ընտրագրավը հանել, արտերկրում քվեարկել, Ֆեյսբուքում քարոզչությունը վերահսկել
Իոաննիսյանը հիշեցրեց, որ ընտրագրավը չվճարելու համար ժամանակին Նարինե Մկրտչյանը դուրս մնաց ընտրություններից ու վիճարկեց այդ հարցը ՍԴ-ում: Ի վերջո որոշվեց, որ օրենսդրական կարգավորումը հակասահմանադրական չէ: Այն ժամանակ էլ առաջ քաշվեց ստորագրահավաքի տարբերակը, բայց հիմա այն իրագործելու համար ժամկետները պետք է թույլ տալ: Առաջարկ եղավ, որ ընտրագրավը վճարեն ընտրացուցակում ներառված թեկնածուները:
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների ուրվականը բացահայտեց քաղաքական ուժերի սնանկությունը
Որ գործող խորհրդարանը չի արտահայտում քաղաքական ուժերի իրական պատկերը, դրանում համոզված էին համարյա բոլորը: Բայց, որ այդքան մեծ կլիներ անհամապատասխանությունը ժողովրդի ցանկության և գործող խորհրդարանում ստացված մանդատների բաշխվածության պատկերի միջև, հիմնավորապես փաստվեց թավշյա հեղափոխության հաղթանակից հետո: Արտահերթ ընտրությունների անցկացման հրամայականը պատռեց քաղաքական դաշտի դիմակը և ի ցույց դրեց այդ դաշտի իրական պատկերը: Վերջին 20-25 տարիների
Տաճատ Վարդապետյանը իր որոշման մասին տեղեկացրել էր Սերժ Սարգսյանին
Իշխան Զաքարյանը չի փրկվելու պատասխանատվությունից
«Կյանք ու կռիվ- 2-ի» Նոյեմբերյանում ցուցադրման պատճառով գրողին սեռական հայհոյանք են տվել
Կինոդիտումը չեղյալ են համարել
Կառավարությունում քննարկվել են ՀՀ-ԵՄ ճանապարհային քարտեզում ներառվելիք, համաձայնագրի մի շարք գլուխներով նախատեսված միջոցառումներ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են ճանապարհային քարտեզում ներառվելիք, համաձայնագրի մի շարք գլուխներով նախատեսված միջոցառումները: Օրակարգում ընդգրկված հիմնական ոլորտներն էին՝ էներգետիկ համագործակցությունը՝ ներառյալ միջուկային անվտանգությունը, արդարադատությունը և համագործակցությունը վիճակագրության բնագավառում: Միջոցառումների կատարման
Բակո Սահակյանը այցելել է արցախա-ադրբեջանական սահմանագծի հարավային հատված
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 9-ին այցելել է արցախա-ադրբեջանական սահմանագծի հարավային հատված, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին եւ տիրող իրավիճակին: Նախագահին ուղեկցում էին պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Գերմանական կողմը կաջակցի ՀՀ հակաքաղցկեղային ռազմավարության իրականացմանը
Գերմանիայի կառավարությունը պատրաստ է աջակցել ՀՀ-ում տարվող հակաքաղցկեղային ռազմավարությանը 2 հիմնական ուղղությամբ` կլինիկական եւ հանրային առողջապահության: Սա ենթադրում է մասնագետների փոխայցեր, վերապատրաստումներ եւ փորձի փոխանակում: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի եւ Հայաստանում Գերմանիայի փոխդեսպան Կլաուս Վենդելբերգերի հանդիպման ընթացքում քննարկվել են գործակցությանն առնչվող այս եւ այլ հարցեր: Նախարար Թորոսյանն ընդգծել է հայկական կողմի հետաքրքրությունը գործակցության 3 հիմնական
Նարինե Մկրտչյան․Սահակաշվիլին նոր քաղաքական միտք ձևավորեց, իսկ Հայաստանում հեղափոխությունը չլուծեց այդ հարցը
Վրաստանը որդեգրեց արևմտյան ուղղությունը վերանայելու արտաքին քաղաքական ուղեգիծը, իսկ Հայաստանը շարունակեց ՀՀԿ-ի քաղաքականությունը և Փաշինյանը վերանայեց ՀՀ-ի՝ ԵՏՄ անդամակցության դադարեցման իր մոտեցումը։
Ազատության հրապարակում գործում է Ֆրանկոֆոնիայի ավանը (ֆոտոշարք)
Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում Ազատության հրապարակում հոկտեմբերի 7-ից բացվել է Ֆրանկոֆոնիայի ավանը, որը կգործի մինչեւ հոկտեմբերի 12-ը: Ֆրանկոֆոնիայի ավանը ցուցադրում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության մշակութային բազմազանությունը: Տեղադրվել է 40 տաղավար, որոնցում մասնակից 20 երկրները ներկայացնում են իրենց մշակույթն ու կենցաղը: Առանձին տաղավարով ներկայացված է Ֆրանսիան, կա նաեւ Հայաստանը ի դեմս տարբեր ընկերությունների, ինչպես օրինակ Մեգերյան կարպետը:
Աննա Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը մի շարք արդյունավետ հանդիպումներ է ունեցել Քաղցկեղին նվիրված գագաթնաժողովի շրջանակներում
Անցյալ շաբաթ Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում տեղի ունեցավ Քաղցկեղի համաշխարհային առաջնորդների գագաթնաժողովը և Քաղցկեղի համաշխարհային կոնգրեսը, որին առաջին անգամ մասնակցում էր նաև Հայաստանի պատվիրակությունը՝ ՀՀ Վարչապետի տիկին, «Ժպիտների քաղաք» (Սիթի օֆ Սմայլ) բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին նաև Ուռուցքաբանության ազգային կենտրոնի (ՈՒԱԿ) տնօրեն, պրոֆեսոր Արմեն Տանանյանը, մանկական ուռուցքաբան-արյունաբան, ԵՊԲՀ


















































