Օրվա լրահոսը

«Փաշինյանին երկրպագող միջին վիճակագրական քաղաքացին ավելի արժեքավոր է համարելու իր մասնակցությունը հանրահավաքներին, քան ընտրատեղամաս գնալը». Լևոն Մարգարյան

Վերլուծաբան Լևոն Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այս տարվա մարտի ամսին Ռուսաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների նախաշեմին Վլադիմիր Պուտինն ու իր նախընտրական շտաբը ՝ օգտագործելով ահռելի ֆինանսական և ադմինիստրատիվ լծակներ, քարոզչական մեծ արշավ սկսեցին՝ բոլորին քարոզելով ակտիվորեն մասնակցել ընտրություններին: Քարոզչական այդ արշավն ավելի ազդեցիկ դարձնելու համար ներգրավվում էին ինչպես պետական հովանավորչության տակ գտնվող հեռուստաընկերություններն ու

Իոաննիսյանը պնդում է՝ ԲՀԿ-ի 33-րդ համար Աշոտ Անդրեասյանը պատժելի արարք է կատարել

«Անկախ դիտորդ» դաշինքի անդամը վստահեցնում է՝ ԲՀԿ-ականները հանձնաժողովի անդամներին դրդել են վարչական իրավախախտում անել, այդ անդամները հայտնվելու են դատարանում

Մարդիկ գնացել են քվեարկելու՝ անուններն ընտրացուցակում չեն գտել. Գրանցումը վեց ամսից պակաս է եղել

13 քաղաքացի ահազանգել է ՄԻՊ գրասենյակ, որ չի կարողացել ընտրել

6/51 ընտրատեղամասում ԲՀԿ վստահված անձը քաշքշուկ է սկսել «Իմ քայլը» դաշինքի վստահված անձի հետ

Ժամը 19:00-ի դրությամբ «Անկախ դիտորդ» դաշինքը գրանցել է հետևյալ խախտումները.

«Մալաթիա-Սեբաստիայի բազմաթիվ տեղամասերում ժ. 15:00- դրությամբ մասնակցությունը անհամեմատ բարձր էր». «Ժառանգություն»

«Ժառանգության» նախընտրական շտաբից տեղեկացնում են, որ «Ժառանգության» վստահված անձանց կողմից գրանցվել է միայն մեկ խախտում: ժ. 13:30-ի մոտակայքում 7/10 ընտրատեղամասում (Մալաթիա-Սեբաստիա) մի ընտրող խցիկում հեռախոսով նկարահանել է քվեարկած քվեաթերթիկը: Այս խախտումը նկատել եւ ահազանգել է «Ժառանգության» միջազգային հարցերով քարտուղար Անդրանիկ Գրիգորյանը: Քաղաքացու տվյալները գրանցվել են ոստիկանության կողմից: Անդրանիկ Գրիգորյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ Ոստիկանության Շահումյանի բաժնի

«Հավաքվել են եւ ընտրողներին ուղղորդել». Դավիթ Խաժակյան

«Մենք արագ արձագանքել ենք այդ դեպքերին, տեղեկացրել ենք ոստիկանությանը»,-նշեց նա

Առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ, ժամը 18-ի դրությամբ, ստացվել է 7 հաղորդում

2018թ. սեպտեմբերի 23-ին՝ Երևան քաղաքի ավագանու արտահերթ  ընտրության օրը, առերևույթ ընտրախախտումների  վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության տարածքային ստորաբաժանումներում, ժամը 18-ի դրությամբ, ստացվել է 7 հաղորդում-ահազանգ։ Ստացված հաղորդումներից 5-ը վերաբերում է քվեարկության գաղտնիությունը խախտելուն, 2-ը՝ կրկնակի քվեարկության փորձին։ Ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ առերևույթ ընտրական իրավունքի խախտման հատկանիշներ պարունակող նյութերում մատնանշված հանգամանքներն ստուգելու

Ժամը 18։00-ի դրությամբ ՄԻՊ-ի թեժ գծին ստացվել է 39 ահազանգ

Սեպտեմբերի 23-ին՝ Երևանի ավագանու ընտրության օրը, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ժամը 18։00-ի դրությամբ ստացվել է 39 ահազանգ։ Աշխատակազմի թեժ գծին ստացված ահազանգերից 12-ը վերաբերել է Երևանում 6 ամսից պակաս հաշվառում ունենալուն և ընտրություններին մասնակցելու հնարավորություն չունենալուն, 11 ահազանգը՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար ընտրատեղամասերի անմատչելիությանը։ Ահազանգներ են ստացվել նաև նույնականացման քարտով ընտրելու հնարավորության, իրազեկման

Սեպտեմբերի 23-ին, ժամը 18-ի դրությամբ, ոստիկանությունում ստացվել է 54 ահազանգ

Սեպտեմբերի 23-ին, ժամը 18-ի դրությամբ, Երևան քաղաքի ավագանու ընտրության ընթացքի վերաբերյալ ոստիկանությունում ստացվել է 54 ահազանգ։ Ահազանգերից 6-ը՝ ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտման կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու, 1-ը՝ ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու, 1-ը՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու, 8-ը՝

«Պիցցան հասել է, անուշ արել ենք, ասել ենք՝ շատ շնորհակալություն». 6/47-ում հիշեցնում են, որ ՀՀԿ-ն դեսերտ էլ էր ուղարկում

Աննա Հակոբյանը զարմացած է՝ համացանցում ինչո՞ւ են աղմուկ հանում այդ պիցցայից. «Նախկինում ովքեր աշխատել են հանձնաժողովներում, գիտեն, որ նախկինում ՀՀԿ-ն է ապահովել սնունդը եւ երբեւէ այդ մասին ինֆորմացիա համացանցում չի տարածվել: Սնունդ է դա, հիմա ընդմիջում է՝ սնվում ենք, դրա մեջ ինչ-որ արտառոց բան չկա»: Մեր հարցին՝ ՀՀԿ-ականներն էլ էին պիցցա բերո՞ւմ, թե՞ այն ժամանակ խորոված-քյաբաբ է եղել՝ Աննա Հակոբյանը պատասխանեց. «Պիցցա չէր, մի քիչ ավելի ընդլայնված էր՝ դեսերտով, բանով»:

Ավետիք Իշխանյան. «Հայաստանում կուսակցությունները մեկ մարդու շուրջ ստեղծված խումբ են»

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը սեպտեմբերի 23-ին «Մեդիա կենտրոնում» կայացած ասուլիսում ասաց, թե կուզենար, որ մեր քաղաքական վերնախավը ոչ միայն ունենար գաղափարախոսություն, այլեւ պետական հայեցակարգ` ինչ տիպի պետություն պետք է կառուցվի, ինչպիսին պետք է լինեն ինստիտուտները, տնտեսական զարգացման հեռանկարները: Նրա ձեւակերպմամբ, միայն այդ դեպքում կարող ես կոչ անել ներդրումների, իսկ հենց այնպես կոչ

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ դիտորդներն արձանագրել են կրկնակի քվեարկության փորձ

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի դիտորդները այսօր իրականացնում են դիտորդական առաքելություն, որի ընթացքում արդեն իսկ արձանագրվել եմ մի շարք խախտումներ, մասնավորապես. Կրկնակի քվեարկության փորձ, Բաց քվեարկության մի քանի փորձեր, Վստահված անձանց վկայականները տեսանելի վայրում փակցված չեն եղել, Տեղամասերում ժամանակավոր կուտակումներ, Քվեախցիկները տեղադրված են եղել սահմանված կարգի խախտմամբ՝ պահպանված չի եղել առնվազն 1 մետր հեռավորությունը Կազմակերպությունը շարունակում

«Հուսամ՝ վաղվանից կսկսենք մաքուր էջից». Արտակ Զեյնալյան

Իսկ թե ով էր մրոտողը, Արտակ Զեյնալյանը չհստակեցրեց՝ ասելով, որ իր պատասխանը վերացական էր

Վարդան Հարությունյանը` քաղբանտարկյալների մասին. «Փաշինյանի ծրագրի այդ կետը ի կատար չի ածվել»

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը «Մեդիա» կենտրոնում սեպտեմբերի 23-ին կայացած ասուլիսում խոսեց Երևանում քաղաքացիական ակտիվիզմի դրսևորումներից: Նա նշեց, որ այսօրվա մեր կյանքը չի կարելի դիտարկել անցյալից կտրված, այսօր առկա բացասականը, նրա խոսքով ավելի շատ անցյալի արդյունք է, որոնց թվում են` ընտրակեղծիքներ, հանուն իշխանության հանուն ամեն ինչի պատրաստ լինելու մարմաջը: Նրա խոսքերով, անցյալի այլախոհական թեւի հետ, սակայն, գեղեցիկ

«ՀՅԴ-ի կողմից բացառվում է կաշառքի բաժանումը». Դավիթ Հակոբյան

Դիտորդը նկատել է, որ հանձնաժողովի ՀՅԴ անդամներից մեկը նրա հետ դուրս է եկել ընտրատեղամասից և նրանից գումար ստացել

Հավասարության կանոնը պահպանված է. ՀՌՀ մշտադիտարկման եզրակացությունը

Դավիթ Մարգարյան. «Վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստա եւ ռադիո ընկերությունները ապահովել են հավասար պայմաններ ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունների եւ դաշինքների համար»

ՔԿ-ն ստացել է 3 հաղորդում-ահազանգ, որոնցից մեկը՝ կրկնակի քվեարկության փորձի, 2-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու վերաբերյալ

2018թ. սեպտեմբերի 23-ին՝ Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրության օրը, առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության տարածքային ստորաբաժանումներում, ժամը 16-ի դրությամբ, ստացվել է 3 հաղորդում-ահազանգ, որոնցից մեկը՝ կրկնակի քվեարկության փորձի, 2-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու վերաբերյալ։ Այսպես՝ – 2018թ. սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11:20-ին, թիվ 4/46 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահից ոստիկանությունում ահազանգ է ստացվել առ

Կանխվել է կրկնակի քվեարկության դեպք 

Կանխվել է կրկնակի քվեարկության դեպք «Իմ քայլը» դաշինքի օգտին՝ 2/11 ընտրատեղամասում Շաքե ԻՍԱՅԱՆ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր

ՔԿ վարչության պետ. « Դատախազության միջոցով ստացվել է երեք հաղորդում

ՔԿ հատկապես կարեւոր գործերով քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության պետ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Կամո Սահակյանը ԿԸՀ-ում ժամը 16:00-ին լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ մինչ այսօր ՔԿ-ում հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներ չեն եղել: Բայց այս պահի դրությամբ ընտրական հանցագործությունների վերաբերյալ դատախազության միջոցով ստացվել է երեք հաղորդում, որոնցից երկուսը ԶԼՄ-ներով հրապարակված դեպքերի ու

«Իմ քայլը» դաշինքից արձագանքում են պիցցաների բաժանման եւ 2/4 տեղամասում խախտման ահազանգին

Aravot.am-ի հետ զրույցում «Իմ քայլը դաշինքի շտաբի պետ Սիփան Փաշինյանն ասաց, որ 2/4 տեղամասի միջադեպից մանրամասնորեն տեղյակ չէ. «Բայց բոլոր հնարավոր ձեւերին բոլորին զգուշացված է, որ ամեն ինչ լինի օրենքի շրջանակներում: Կենտրոնական շտաբից շատ մեծ հսկողություն կա: Ամեն դեպքում հրահանգվել է, որպեսզի բոլոր խախտումները՝ անկախ նրանից, թե որ ուժի ներկայացուցիչը թույլ կտա, պարտադիր կերպով գրանցվեն գրանցամատյանում եւ պատասխանատվության ենթարկվեն օրենքի շրջանակներում: Սրանք զուտ խոսքեր չեն, հստակ հրահանգ է»:

ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի «թեժ գիծը» ժամը 12:00-ից 16:00-ն ընկած ժամանակահատվածում ստացել է 10 հեռախոսազանգ

ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի «թեժ գիծը» ժամը 12:00-ից 16:00-ն ընկած ժամանակահատվածում ստացել է 10 հեռախոսազանգ: Զանգերից 2-ը վերաբերել են ընտրացուցակներում իրենց անունները չգտնելու խնդրին, 2-ը՝ նույնականացման քարտով քվեարկելու իրավունքին, 3-ը՝ ՀՀ կացության քարտով կամ վավերականության ժամկետը լրացած անձնագրով քվեարկելու իրավունքին, 1-ը՝ տեղամասային կենտրոնում հերթապահություն իրականացնող ոստիկանների բացակայությանը և 2-ը՝ ընտրական տեղամասերի մոտակայքում խմբված

Սեպտեմբերի 23-ին, ժամը 15-ի դրությամբ, ոստիկանությունում ստացվել է 33 ահազանգ

Սեպտեմբերի 23-ին, ժամը 15-ի դրությամբ, Երևան քաղաքի ավագանու ընտրության ընթացքի վերաբերյալ ոստիկանությունում ստացվել է 33 ահազանգ։ Ահազանգերից 1-ը՝ ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտման կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու, 1-ը՝ ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու, 1-ը՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու, 4-ը՝

Լրագրողը կատարվածը մասնագիտական գործունեության խոչընդոտում չի դիտարկում

Այսօր Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ սեպտեմբերի 23-ին՝ ավագանու ընտրությունների օրը, գրանցվել է  լրագրողի մասնագիտական օրինական գործունեության խոչընդոտման մեկ դեպք, որի մասին ահազանգ է եղել ոստիկանություն։ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության՝  ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության եւ լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեին տեղեկացրեց, որ դեպքը կապված է եղել

Խցիկի մի կողմում գտնվում է պոլիէթիլենային ծածկ, որի հետևից հնարավոր է տեսնել, թե ինչպես է ընտրողը քվեարկում. «Ականատես»-ի դիտորդներ

Սեպտեմբեր 23, 2018թ., ժամը 16:00 #ականատես #ավագանի 2018թ․ սեպտեմբերի 23-ի Երևանի ավագանու ընտրությունները Հայաստանում երկու տասնյակ տարիների ընթացքում կազմակերպվող առաջին ընտրություններն են, որ տեղի են ունենում ազատ և մրցակցային պայմաններում, որտեղ կարևոր է յուրաքանչյուր քաղաքացու ձայնը և ընտրությունների արդյունքներն ի սկզբանե հայտնի չեն։ Այս ընտրություններում «Ականատես» դիտորդական առաքելության մոտ 160 դիտորդներ հսկում են ընտրական գործընթացը

Առերևույթ իրավախախտումներից 26-ը վերաբերում են քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն, 23-ը՝ ընտրակաշառք տալուն. ՀՀ դատախազություն

ՀՀ դատախազությունում ուսումնասիրվել է ընտրությունների նախապատրաստման և քվեարկության ընթացքում ենթադրյալ ընտրական խախտումների վերաբերյալ ահազանգման 123 դեպք

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031