Լրահոս
Օրվա լրահոսը

«Գնացել հարեւանի տուն` ասում են` ինքը քեզ փող տվե՞լ է». Ոստիկանները երկու անգամ խուզարկել են ԲՀԿ ակտիվիստի բնակարանը

Սեպտեմբեր 23,2018 19:30

Այսօր երկու անգամ ոստիկանությունը խուզարկություն է իրականացրել ԲՀԿ ակտիվիստ Անահիտ Ավագյանի տանը: Նա Շենգավիթի բնակիչ է: Aravot.am-ի հետ զրույցում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը (լուսանկարում) ասաց, որ ոստիկանությունը եկել է ահազանգի հետքերով, որ այս տնից ընտրակաշառք է բաժանվում. «Երկու անգամ եկել են, ոչինչ չի հայտնաբերվել, ցուցմունք են վերցրել նաեւ հարեւաններից, արձանագրություն են կազմել եւ գնացել»:

Իսկ Անահիտ Ավագյանն Aravot.am-ի հետ զրույցում, արդեն բավական վրդովված պատմեց. «Չի կարելի նման ձեւով մարդու տուն գնալ: Ես ու դուստրս արթնացել ենք, դուռը թակում են, մենք դեռ գիշերային հագուստով էինք: Դուստր ոստիկանին հարցնում է`ինչո՞ւ եք նման ձեւով դուռը թակում, ոստիկանն ասում է`լավ ենք անում»:

Հետո, երբ արդեն ոստիկանները բացատրել են, թե ինչո՞ւ են ներխուժել քաղաքացու բնակարան եւ պարզաբանումներ ստացել` հասկացել են, որ ահազանգը կեղծ է: «Իրանք նայում են մեր դեմքին` հասկանում են, որ քնից նոր ենք արթնացել: Հասկացան ու գնացին»,- պատմեց Անահիտ Ավագյանը:

«Երկրորդ անգամ են եկել, գնացել հարեւանի տուն`ասում են`ինքը քեզ փող տվել ա՞: Հարեւանին հարցնում են`ոտնաձայներ լսել ե՞ք, իրանց տուն ելումուտ եղել է՞: Հարեւանս ասում է`ես դռան հետեւում չեմ հսկում»,- ոստիկանների` արդեն երկրորդ այցի մասին պատմեց մեր զրուցակիցը. «Հասկանում եք, ես հիսուն տարի էս շենքում եմ ապրում: Հարեւանը զանգել ասում ա`ոստիկանությունը ինչի՞ ա լցվել: Ասված է`կաշառք չի լինելու, ես իմ գրպանի՞ց էի տալու: Ինձ ոչ ոք չի ասել`գումար կտամ`բաժանես: Չի եղել նման բան: Տվել են արտոնություն, թող իմանան իրենց ոնց են պահում: Իմ հարեւանը սկեսրայրիս եղբայրն ա, պատուհանից հարցրել եմ`գնացել ես ընտրության, գալիս ասում են` ինքը կաշա՞ռք է բաժանում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աշոտ says:

    Միակ բացատրութիւնն այս և բազմաթիւ այլ նմանատիպ դէպքերի այն է, որ Նիքոլն էապէս վախեցած է Նաիրա Զոհրաբեանից, Նաիրայի՝ որպէս քաղաքապետի թեկնածու, առաւելութիւնից իր, ճղճղոցների ու ապատեղեկատուութեան վրայ հենւած քարոզարշաւի նկատմամբ։

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930