Օրվա լրահոսը
Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Երևանի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակահատվածում սոցիալական ցանցերում իրեն ուղղված վիրավորական բնույթի և սպառնալիք պարունակող մեկնաբանությունների վերաբերյալ։ Ըստ հաղորդման՝ նշված գրառումներ իրականացնող անձանց թվում են նաև պետական առանձին կառույցների աշխատակիցներ, որոնց որոշ գրառումները, Նաիրա Զոհրաբյանի համոզմամբ, պարունակում են ՀՀ քրեական
ՀՀ Ազգային ժողովում նշեց Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակը (Ֆոտոշարք)
Սեպտեմբերի 20-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառում, որին ներկա են եղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Արցախի Հանրապետության նախագահը եւ Ազգային ժողովի նախագահը, ՀՀ Գերագույն խորհրդի եւ Ազգային ժողովի առաջինից վեցերորդ գումարումների պատգամավորներ, ՀՀ գործադիր եւ դատական իշխանությունների ներկայացուցիչներ,
Նախագահի տիկինը բացօթյա ներկայացում դիտեց «Երեւան, իմ սեր» հիմնադրամի տարածքում
Սեպտեմբերի 20-ին ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանն այցելել էր «Երեւան, իմ սեր» հիմնադրամի գրասենյակ, որի բացօթյա տարածքում Խամաճիկների թատրոնը հարեւանությամբ ապրող երեխաների համար ներկայացրեց «Արքայադուստրը սիսեռահատիկի վրա» ներկայացումը: Ինչպես լրագրողներին հայտնեց «Երեւան, իմ սեր» հիմնադրամի տնօրեն Արշակ Կարապետյանը, սա իրենց հերթական միջոցառումն է: «Երբ նույնիսկ մեր շենքը դեռ կառուցվում էր, Խամաճիկների թատրոնում, Տիկնիկայինում զանազան միջոցառումներ
ՀՅԴ թիմը Երեւանյան լճի ափամերձ հատվածը մաքրեց աղբից
Կարեւորում ենք Երեւանյան լիճը, քանի որ այն հնարավոր է դարձնել ժամանցի վայր: Մենք աշխատելու ենք այդ ուղղությամբ
Նաիրա Զոհրաբյանը դիմում է գլխավոր դատախազին. հարցաքննության կանչեք Լենա Նազարյանին
Լենա Նազարյանը պարտավոր է պատասխան տալ իր արած հայտարարության համար
«Սա ռեւանշի հրաշալի հնարավորություն է». Լուսինե Բադալյանը գտնում է, որ սա հակահեղափոխականների վերջին շանսն է
Ինչպես հեղափոխության ժամանակ էին ասում, սա նյարդերի պայքար է եւ այս պայքարում արդեն որեւիցե մեկը ոչինչ չի խնայում: Սա հակահեղափոխության եւ նախկին իշխանությունների վերջին շանսն է: Վերջին շանսն օգտագործելու համար պետք է ամեն ինչ անել, հետեւաբար այս ընտրությունները լինելու են այն վերջին կետը, վերադարձ այլեւս չի լինելու, ու ժողովուրդը պետք է կարողանա իր կամքը ցույց տալ եւ հեղափոխության հաղթանակը գրանցի, արձանագրի իր քվեով:
Պուտինը, Թրամփը, Էլիզաբեթ Երկրորդը շնորհավորել են Փաշինյանին՝ ՀՀ անկախության տոնի առթիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում Հայաստանի անկախության տոնի առթիվ Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի առթիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում օտարերկրյա պետությունների ղեկավարներից: *** Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Ուղերձում մասնավորապես ասված է. «Հարգելի Նիկոլ Վովայի, Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Հայաստանի
«Երեւանի հանրությունը» մանկապարտեզների հերթագրումը բաց ու թափանցիկ է կազմակերպելու
«Երեւանի հանրություն» դաշինքի թեկնածուները Գարեգին Նժդեհի հրապարակում նախընտրական խոստումներ տվեցին
«Հանցագործությունը ազգություն չունի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում ՀՀ ոստիկանությունը ջանք չի խնայելու Ինտերպոլի հետ համագործակցային դաշտն ընդլայնելու ուղղությամբ». Վալերիյ Օսիպյան
Սեպտեմբերի 20-ին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունեց միջազգային ոստիկանական կազմակերպության՝ Ինտերպոլի Եվրոպայի տարածաշրջանի հարցերով ստորաբաժանման տնօրեն Մաթեուշ Վոլչակի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին՝ Վալերիյ Օսիպյանը բարձր գնահատեց միջազգային ոստիկանական համագործակցության ոլորտում Հայաստանի ոստիկանության Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի դերն ու նշանակությունը։ Ոստիկանության պետը փաստեց, որ համագործակցության արդյունավետության լավագույն օրինակ է հետախուզվող անձանց հայտնաբերումը։ Միայն այս
«Դեպքի մասնակիցներից վերցվել են բացատրություններ, ստացվել է տեսաձայնագրություն». Արցախի ոստիկանություն
Արցախի ոստիկանության հաղորդագրությունը՝ սույն թվականի սեպտեմբերի 14-ին Ասկերանի շրջանի Շոշ գյուղում կատարված դեպքի առթիվ Սույն թվականի սեպտեմբերի 16-ին մարմնական վնասվածքներով «Հանրապետական բժշկական կենտրոն» էր տեղափոխվել մայրաքաղաքի Աջափնյակ թաղամասի 14 տան բնակիչ, 1984թ ծնված Սողոմոն Յուրիի Մելքումյանը։ ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջբաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ սույն թվականի սեպտեմբերի 14-ին ժամը 23։40-ի սահմաններում
Համոզված եմ, որ քաղաքական այրերի մոտ կա բավարար կամք, որպեսզի մեր երկիրը դնենք զարգացման անբեկանելի ռելսերի վրա. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը, որը տեղի է ունեցել Ազգային ժողովի բակում: Իր խոսքում վարչապետը, մասնավորապես, նշել է. «Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծարգո նախագահ, Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ, Վեհափառ Տեր, տիկնայք և պարոնայք, Այսօր մենք նշում ենք Հայոց խորհրդարանի կամ Հայոց խորհրդարանական ավանդույթի
Ազգային ժողովը չունի ներկայացուցիչներ Արցախից, չի ձևավորվել համայն հայության քվեով. Զարուհի Փոստանջյան
Զարուհի Փոստանջյանի քարոզչություն անցկացրեց Կենտրոն վարչական շրջանում Երևանի ավագանու սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության շրջանակներում այսօր՝ սեպտեմբերի 20-ին, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը շրջեց Կենտրոն վարչական շրջանում: (Տես՝ https://www.facebook.com/zaruhi.postanjyan/videos/2125531374179715/): Երևանի քաղաքապետի թեկնածուն նախ պատասխանեց լրագրողների հարցերին, որից հետո սկսեց քայլերթը համայնքի փողոցներով, և ինչպես նախորդող օրերին՝ քաղաքացիներն այսօր ևս ջերմությամբ էին ողջունում
Արամ Սարգսյան. «Օրենքի տառին համապատասխան թող ներխուժեն Քոչարյանի տուն եւ ստուգումներ անեն»
Ռոբերտ Քոչարյանը չի ուզում պատասխանել հարցին, թե ով է կեղծել ընտրությունները: Եթե դրանք կեղծված չլինեին, մարդիկ Ազատության հրապարակ չէին գա
Արմեն Սարգսյան. «Զարգացած պառլամենտարիզմը ներկայացուցչական ժողովրդավարության կարեւորագույն վկայություններից մեկն է»
Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել Հայաստանի խորհրդարանի 100-ամյակին նվիրված միջոցառմանը Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Հայաստանի խորհրդարանի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը: Նախագահ Սարգսյանը հանդես է եկել ելույթով. «Վեհափա՛ռ Տեր, Մեծարգո՛ պարոն վարչապետ, Ազգային ժողովի մեծարգո՛ նախագահ, Արցախի Հանրապետության մեծարգո՛ նախագահ, Հարգելի՛ պատգամավորներ, Սիրելի՛ հայրենակիցներ, Դիվանագիտական կորպուսի հարգելի՛ ներկայացուցիչներ, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Նախ
Փաշինյան. «Կհրավիրեմ բանակցությունների ԱԺ ուժերի ներկայացուցիչներին, ԱԺ նախագահությանը, խմբակցությունների ղեկավարներին»
Ընտրություններից հետո, երբ ՀՀ քաղաքացիները, Երեւանի քաղաքացիները տալիս են իրենց ուժեղ մանդատը, ես այդ մանդատի վրա հենվելով, հիմնվելով՝ կհրավիրեմ բանակցությունների խորհրդարանական ուժերի ներկայացուցիչներին, ԱԺ նախագահությանը, խմբակցությունների ղեկավարներին, որպեսզի մենք քննարկենք եւ լուծենք այս հարցը: Բայց ինձ համար կարեւոր է, որ ունենամ ձեր ուժեղ մանդատը եւ ձեր ուժեղ աջակցությունը
Արա Բաբլոյան. «Մենք ուղղակի իրավունք չունենք բաժանարար գծեր գծելու մեր եւ մեր միջեւ»
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ելույթը Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառման ժամանակ Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ, Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ, Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ, Վեհափառ Տեր, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգարժան դեսպաններ, Հայաստանի խորհրդարանի ներկայիս եւ տարբեր տարիների սիրելի պատգամավորներ, թանկագին հյուրեր եւ ներկաներ, այս տարի մենք տոնում ենք հայոց անկախ
«Հայաստանում անհրաժեշտ է կիրառել անցումային արդարադատություն». ՀԱԿ
Սեպտեմբերի 20-ին Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանը հրապարակել է 2008թ-ի մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ առաջին գործերով՝ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի եւ Գասպարին ընդդեմ Հայաստանի, պատմական վճիռները: Դրանցով ապացուցվել է, որ Հայաստանի արդարադատության համակարգը կայացրել է բազմաթիվ ակնհայտ անարդար վճիռներ՝ Մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում ցուցարարների նկատմամբ ուժի գործադրմամբ խաղաղ հավաքը ցրելու վերաբերյալ, որի ընթացքում բազմաթիվ ցուցարարների պատճառվել
«Մենք արդեն սկսել ենք հաղթարշավը». Արտակ Զեյնալյան
Մենք ոչ մեկի չենք սիրաշահել, խոստումներ չենք տվել՝ դրանց դիմաց ձայն ստանալու համար, որովհետեւ Երեւանը կառավարելու ենք արդար
Հայկական ավանդական մանրանկարները` նոր ոճով ու ձևով՝ երեխաների մատուցմամբ
Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի՝ Գայանե և Անուշ Միքայելյանների արվեստանոցի սաները հանդես եկան ցուցահանդեսով: «Ավանդույթի վերաիմաստավորում» խորագրով ցուցահանդեսը բացվեց սեպտեմբերի 19-ին Մանկական ստեղծագործության թանգարանում և բաց կլինի մինչև սեպտեմբերի 30-ը: Ներկայացվեց շիրմաների նոր շարք, որն «Օժիտ» նախագծի հերթական ցուցադրությունն է: Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի ուսուցչուհի Գայանե Միքայելյանը ողջունելով ներկաներին ասաց, նշեց, որ
«Դուք պատկերացնո՞ւմ եք, չլիցենզավորված ընկերությունը տենդերը հաղթել էր, հլը վերջում էլ մեր երեխաներին թունավորել էր». Մարության
Հայկ Մարությանը խոսեց Երեւանի քաղաքապետարանում Տարոն Մարգարյանի օրոք ինչ-ինչ կոռուպցիոն երեւույթների, գործարքների մասին՝ անդրադառնալով մանկապարտեզների խնդրին:
«Արտակի ընտրվելու դեպքում կհամարվի, որ ընտրություններն անցել են առանց վարչական ռեսուրսի կիրառման». Սարգսյան
Արամ Սարգսյանի բնորոշմամբ՝ նոր Հայաստանում պետք է կոտրել կարծրատիպը, թե ՀՀ-ում բոլոր պաշտոնյաները պետք է լինեն նույն թիմից
Արթուր Վանեցյան. «Տարոն Մարգարյանը վկայի կարգավիճակով հարցաքննվել է: Առաջիկայում բարձրաստիճան այլ պաշտոնյաներ էլ կլինեն»
Հայաստանի խորհրդարանի 100-ամյակի կապակցությամբ հոբելյանական միջոցառումն սկսվելուց առաջ ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին լրագրողների ուղղած հարցերից մեկը վերաբերվում էր Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի գործին: «Տարոն Մարգարյանը վկայի կարգավիճակում է եւ հարցաքննվել է: Տարոն Մարգարյանն ընդունել է որոշակի խախտումներ, որոնք ի հայտ են եկել: Այս պահին մոտավորապես 1 միլիարդ 820 միլիոնի չափ գումար, որն արդեն
«Հանցագործություն էր նման բան անելը». Մարությանը պատմեց տրամվայների նկատմամբ իր թախիծի ու մանկական չարաճճիությունների մասին
Շատ լավ հիշում եմ, մեր բակից ծնողներին չէինք ասում, բակի տղաներով բարձրանում էինք, գնում էինք մետրո, մետրոյով գնում էինք դեպի Երիտասարդական մետրո, Պապլավոկ էինք գնում, լողանում էինք լճում, դե բնականաբար փոխնորդ չունեինք, պառկում էինք արեւի տակ այնքան, մինչեւ չորանանք, որ կարողանանք հետ գալ: Վերջում տուն էինք գնում այն դեմքով, մթոմ ամբողջ օրը եղել էինք բակում»:
«Չխաբնվեք ոչ մի հարցման տվյալներով». Մարուքյանն այլ տվյալներ ունի
Ըստ Էդմոն Մարուքյանի՝ իրենց հանդիպումները բնակիչների հետ այլ բան են ասում, քան սոցհարցումների արդյունքները
Վանաձորում բացվեց Արցախում զոհված Գոռ Խուդինյանին նվիրված խաչքար-պուրակը (Տեսանյութ)
Այսօր Վանաձորի Վահան Տերյանի անվան թիվ 5 դպրոցի բակում բացվեց խաչքար՝ նվիրված կապիտան Գոռ Խուդինյանին: Խաչքարի տեղադրման, հուշատախտակի ու պուրակի բացման նախաձեռնությունը Գոռի ընտանիքինն է. «Մենք ուզում ենք, որ սերունդներն անընդհատ տեսնեն ու հիշեն իրենց: Հուշատախտակի վրա Գոռի անունն առաջինն ենք գրել ոչ նրա համար, որ մեր տղան է, այլ նրա համար, որ Գոռից հետո
Էդուարդ Շարմազանով. «Բոլորը եւ նախ եւ առաջ քաղաքական իշխանությունն ու վարչապետի պաշտոնը զբաղեցնող մարդը, պետք է պահպանեն քաղաքական էթիկետ ու կոռեկտություն»
ՀՀ ԱԺ-ում սկսվել է Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումը: ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն նախատեսված է մոտ 600 հյուրի ներկայություն: Նախկին նախագահները հրավիրված չեն: Միջոցառումն սկսվելուց առաջ լրագրողները ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովին խնդրեցին ասել, թե ո՞րն է Անկախության գլխավոր նվաճումը: «Անկախ Հայաստանը, անկախության սերունդը, անկախ բանակը, անկախ Արցախը:
Պլանային ջրանջատումներ Նոր Նորքում և Էրեբունիում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ՀԷՑ-ի կողմից «Կաթնաղբյուր»-ի պոմպակայանի էներգամատակարարման դադարեցմամբ պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 24-ին ժամը 10:00-17:00 կդադարեցվի Նոր-Նորք վարչական շրջանի 5-րդ և 7-րդ զանգվածների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարական
Արմեն Մարտիրոսյան. «Հեղափոխությունը, որը դեռեւս իշխանափոխությունով է ավարտվել, իրավունք չունենք 2-րդ անգամ մսխել»
«Ժառանգության» ներկայացուցիչն ասում է՝ շատ մեծ գայթակղություններ են եղել, բայց իրենք դիմակայել են
Էներգետիկ խարտիան աջակցում է Հայաստանին՝ բարելավելու էներգետիկայի ոլորտում քաղաքականության մշակման գործընթացը. EU4Energy
Սեպտեմբերի 13-ին Էներգետիկ խարտիայի քարտուղարությունը՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ու Հայաստանում ԵՄ պատվիրակության հետ համատեղ, Հայաստանի մայրաքաղաք Երևանում կազմակերպել էր աշխատաժողով՝ տեղեկատվության փոխանակման նպատակով: Աշխատաժողովի հիմնական նպատակն էր մշակել լավագույն փորձերի վրա հիմնված սկզբունքների ամբողջություն՝ շահագրգիռ կողմերի հետ խորհրդատվությունների անցկացման և էներգետիկայի ոլորտում միջգերատեսչական համակարգման նպատակով: Միջոցառումը կազմակերպվել էր EU4Energy («ԵՄ-ն էներգետիկայի
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» «տեղեկատվական հարձակման» դեպքեր է արձանագրել բոլոր քաղաքական ուժերի նկատմամբ
Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ՝ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հայտարարեց, որ օրեր շարունակ սոցիալական ցանցերում «տեղեկատվական տեռոր և ռեկետ» է իրականացվում իրենց դեմ, որին մասնակից են նաև նախարարությունների աշխատակիցները և մոտ 1000 կեղծ օգտատերեր։ Ապա ԲՀԿ կուսակցության քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը նախընտրական քարոզարշավի ժամանակ վերահաստատեց այդ դիրքորոշումը՝ նշելով, – «երբ որ


















































