Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք արդեն սկսել ենք հաղթարշավը». Արտակ Զեյնալյան

Սեպտեմբեր 20,2018 20:54

«Քարոզարշավի ընթացքում արդեն սկսել ենք կառավարել Երեւանը: Մեզ համար կարեւոր է ոչ թե ուղղակի ընտրվելը, այլ հենց այսպես ընտրվելը: Մենք արդեն սկսել ենք հաղթարշավը: Մենք ոչ մեկի չենք սիրաշահել, խոստումներ չենք տվել՝ դրանց դիմաց ձայն ստանալու համար, որովհետեւ Երեւանը կառավարելու ենք արդար կերպով՝ գույքագրելով բոլոր խնդիրները»,-«Լույս» դաշինքի նախընտրական հավաքում այսօր հայտարարեց դաշինքի քաղաքապետի թեկնածու, Արդարադատության գործող նախարար Արտակ Զեյնալյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները մասնակցում են «Լույս» դաշինքով:

Ըստ Արտակ Զեյնալյանի, յուրաքանչյուր քաղաքացի Երեւանում տեր է՝ արքա: Քաղաքապետի թեկնածուն հիշեցրեց, որ իրենց թիմի ներկայացուցիչներից ոչ-ոք եսասեր չէ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930