Օրվա լրահոսը

Մարտի 1-ի անկարգությունների գլխավոր սադրիչն ու կազմակերպիչը Ազգային ժողովում Մարտի 1-ի գործով լսումներ էր կազմակերպել. Վիկտոր Սողոմոնյան

2rd.am–ի հարցերին պատասխանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: Պարոն Սողոմոնյան, մարտի 3-ին ՀՀ ԱԺ–ն ընտրեց Հանրապետության 4-րդ նախագահին: Ինչպես հայտնի է, նրա երդմնակալության արարողությունը կայանալու է ապրիլի 9-ին՝ խորհրդարանի հատուկ նիստում: Ռոբերտ Քոչարյանը ներկա լինելո՞ւ է այդ արարողությանը: – Այս հարցով ինձ արդեն բազմաթիվ լրագրողներ են դիմել: Ոչ, ներկա չի

Եկեղեցական վերնախավը՝ անգործ ու թանկարժեք փարաջաներով, գեներալը «հավայիներին» խրատ տվող. Սուրեն Սարգսյանի անդրադարձը

Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղում Յապոն Խեչոյանին գրեթե բոլորն են հիշում: Գյուղի առաջին ու միակ զոհն է եղել, մասնակցել է Արծվաշենի պաշտպանությանը: Ժամանակին, ինչպես հարկն է, խորհուրդ են արել, գյուղապետին դիմել, համարժեք որոշում է կայացվել, որ գյուղի փողոցներից մեկը կկրի իրենց ազատամարտիկի անունը: Սակայն ինչպես տեղում պարզեցինք կամ անգործության կամ հետևողական չլինելու արդյունքում այդ որոշումն այդպես

Չեխիայի նորաբաց թանգարանում ցուցադրված են ոչ միայն Հոլոքոստին նվիրված ցուցանմուշներ, այլև Հայոց ցեղասպանությանն առնչվող նյութեր

Մարտի 9-ին Չեխիայի Թերեզին քաղաքում տեղի ունեցավ Թերեզինշտադտի Ցեղասպանությունների ուսումնասիրությունների կենտրոնին կից թանգարանի բացումը, որին մասնակցեց Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը: Թանգարանի բացման արարողությունը սկսեց Ցեղասպանությունների ուսումնասիրությունների կենտրոնի գեղարվեստական ղեկավար Պավել Խալուպան, որից հետո ելույթներ ունեցան կենտրոնի տնօրեն, Հայաստանում հայտնի ցեղասպանագետ Շիմոն Կրբեցը, Թերեզինի քաղաքապետ Հանա Ռոժցովան, որից հետո ելույթ ունեցավ Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը։

«Հայաստանի համար պակաս վտանգավոր կլիներ, եթե Սերժ Սարգսյանը գնար Լուկաշենկոյի կամ Նազարբաեւի տարբերակով»

Նախկին պատգամավոր, ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը` ներքաղաքական զարգացումների մասին – «Հանուն Հայաստան պետության» ճակատը եւ «Հայկական Վերածնունդ» սփյուռքյան կազմակերպությունը համատեղ եռօրյա հանրահավաքներ են հրավիրում: Հանրահավաքները մեկնարկել են երեկ եվրոպական մի շարք քաղաքներում՝ Ստրասբուրգ, Լոնդոն, Փարիզ: Երեւանում հանրահավաքը տեղի կունենա այսօր` Ազատության հրապարակում: Հանրահավաքներն ընթանում են «Ընդդեմ ռեժիմի հավերժացման», «Հանուն քաղբանտարկյալների ազատության», «Հանուն Հայաստան պետության»

Ինչ կլինի, եթե Մոսկվայի ու Երևանի միջև երկաթուղային հաղորդակցություն հաստատվի. Ցիսկարիշվիլի

Վրացի քաղաքագետ Սոսո Ցիսկարիշվիլին հայտնել է, որ իր ունեցած տեղեկություններով՝ Մոսկվայի և Երևանի միջև երկաթուղային հաղորդակցության մասին պայմանագիր է ստորագրվելու: Այս մասին գրում է resonancedaily.com պորտալը: «Նկատի ունեմ, որ, հնարավոր է, գործնականում հասարակության մեջքի ետևում ստորագրվի փաստաթուղթ՝ Մոսկվայի և Երևանի միջև երկաթուղային հաղորդակցության գործարկման մասին: Դա իսկապես կլինի նախագիծ, որն իր մեջ վտանգ է պարունակում,

Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ մարտի 12-ին՝ ժամը 13:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:   ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Հայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցում լավատես եմ, և հավատում եմ, որ մեզ սպասվում են առաջընթացի տարիներ. Արտաշես Թումանյան

Իրանում ՀՀ Արտաշես Թումանյանի հարցազրույցն իրանական «Tasnim» լրատվական գործակալությանը Հայաստանը և Իրանն ունեն հազարավոր տարիների ընդհանուր պատմություն և մշակույթ, դրանով հանդերձ կա տպավորություն, որ այսօր երկու ժողովուրդների փոխճանաչողությունը շատ ցածր մակարդակի վրա է, Դուք համաձա՞յն եք այս տեսակետի հետ։ Ճիշտ նշեցիք, Հայաստանի և Իրանի ժողովուրդներն այս տարածաշրջանի հնագույն ժողովուրդներից են, և երկու երկրների պատմական ու

Ադրբեջանը խախտել է ԵԱՀԿ հանձնառությունները. Տիգրան Բալայան

Ադրբեջանը խախտել է ԵԱՀԿ առջև ստանձնած հանձնառությունները՝ երկրում իրականացվող զորավարժությունների մասին չտեղեկացնելով անդամ երկրներին: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը: «Ադրբեջանը սկսել է զորավարժություններ (երկրի նախագահի «վերընտրվելու» քարոզարշավի ամենամարդաշատ իրադարձությունը) ԵԱՀԿ առջև ստանձնած հանձնառությունների աղաղակող խախտմամբ՝ առանց տեղեկացնելու ԵԱՀԿ մասնակից պետություններին այդ մասին»,- գրել է Բալայանը:

Եթե Իտալիայի տեսչությունը գնա տուն, նրանց մոտ սննդի անվտանգության վիճակը չի փոխվի

«Իտալիայում մի շարք հայտնի եւ ոչ հայտնի ընկերություններ իրենց արտադրանքի որակը չեն գցի, որովհետեւ իրենց անունը, վարկանիշն իրենց այնքան է հետաքրքրում, որ նրանք հաստատ անվտանգության համակարգը չեն ներդնում իրենց երկրում պետական վերահսկողություն իրականացնողի համար»,- ասում է ՀՀ ԳԱԱ էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման տեղեկատվավերլուծական կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը` մտահոգություն հայտնելով, որ այդպես էլ մեր երկրում

Երևանի բնակիչը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ է ստացել իր տանը տեղի ունեցած վիճաբանության ժամանակ. կասկածյալը ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Երևանի բնակիչ Կ.Աղաբաբյանի մահվան հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը. վերջինս ձերբակալվել է: Նախնական տվյալներով՝ տղամարդը կյանքի հետ անհամատեղելի ծանր մարմնական վնասվածքներն ստացել է իր տանը տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։ Դեպքը տեղի է ունեցել մարտի 3-ին՝

Զարուհի Փոստանջյանի և նրա դուստր Լիլիթ Դրամփյանի նկատմամբ տեղի ունեցած բռնությունների դեպքով հարուցված քրեական գործը կարճվել է

2017 թվականի մայիսի 14-ին՝ Երևանի ավագանու ընտրությունների օրը, Երևանի Ավան վարչական շրջանի  Աճառյան 39/1 հասցեում «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր և Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի և նրա դուստր ու վստահված անձ Լիլիթ Դրամփյանի նկատմամբ տեղի ունեցած բռնությունների դեպքով հարուցված քրեական գործը կարճվել է, չնայած որ Զարուհի Փոստանջյանը և Լիլիթ Դրամփյանը ճանաչվել են

Չարենցի դեռեւս անտիպ ժառանգություն կա, իսկ պահպանված ձեռագրերը ծանր վիճակում են

Վերջին տարիներին Չարենցի կենսագրության փակ էջեր են բացվել, տպագրվել է Չարենցի անտիպ ժառանգության «Գիրք մնացորդաց» գիրքը, որը ներառում է պոեմներ, բանաստեղծություններ, թարգմանություններ, վավերագրեր, կենսագրական տվյալներ:

Գյումրեցին Բագրատաշենի մաքսակետի մոտ ավտովթարի հետեւանքով մահացել է

Վարորդը դեպքի վայրից փախուստի է դիմել

Վահե Հովհաննիսյան. Հայաստանում վիճակն այնպիսին է, որ 5 հազար դոլարով կարելի է ապահովել հանրային բացասական տրամադրություններ ցանկացած լավ գաղափարի շուրջ

25 հազար դոլարով կարելի է լուրջ լոկալ դիմադրություն ստանալ՝ մասնագիտական, «տոնավաճառային», կոնկրետ համայնքային և այլն, իսկ  250 հազար դոլարով ընդհանրապես կարելի է  երկրում կիսահեղափոխական վիճակ ստանալ։

«Ով էլ լինի նախագծի հեղինակը՝ մասնագիտական էթիկան խախտել է, պետք է զրկվի լիցենզիայից»

Դեռ 2015 թվականին ԵՊՀ տնօրինությունը նամակ էր գրել ՀՀ կառավարությանը, խնդրել իրեն նվիրաբերել Մաշտոցի 52 հասցեում գտնվող անշարժ գույքը, այն ԵՊՀ-ի հայտնի «Հյուրերի տունն է»: Կառավարությունը չէր մերժել այս խնդրանքը, եւ նույն տարում էլ որոշեց այն նվիրել մայր բուհին: Այս շենքի սկզբնական արժեքը, ինչպես Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն էր կառավարության նիստին վստահեցրել,

Իրանում կործանվել է թուրքական մասնավոր ինքնաթիռ. զոհերից 7-ը կանայք են

Ինքնաթիռը պատկանել է թուրքական «Başaran» հոլդինգին։ 11 զոհերի մեջ եղել է նաև նշյալ հոլդինգի սեփականատիրոջ դուստրը։

Հարձակում Գերմանիայում թուրքերին պատկանող մզկիթների վրա

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է մարտի 9-ին գիշերը Գերմանիայում տեղի թուրքական համայնքին պատկանող մզկիթների վրա իրականացված հարձակումները։ Հարձակումները իրականացվել են Գերմանիայի Բեռլին Լաուֆֆեն ամ Նեկար քաղաքներում։ Հարձակումն իրականացնողները մզկիթների ուղղությամբ նետել են մոլոտովյան կոկտեյլներ: Լաուֆֆեն ամ Նեկարում իրականացված հարձակման պատասխանատվությունը ստանձնել են «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) անդամները։ Իսկ Բեռլինում իրականացված հարձակման պատասխանատվությունն առայժմ ոչ-ոք

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Մարտի 12-ի ցերեկն առանձին շրջաններում, 15-17-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 13-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, մարտի 16-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը, հատկապես գիշերները, աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով: Երևան քաղաքում՝ Մարտի 12-ի ցերեկը, 13-14-ը

Նամակ բոլոր պատգամավորներին ազգային փոքրամասնություններից

Հարգելի ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ ԱԺ նախագահ և ՀՀ Արդարադատության նախարար, Մենք՝ ՀՀ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները, անհանգստացած ենք այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետությունը, դառնալով Խորհրդարանական Հանրապետություն, ցավոք նվազեցնում է մեր ձեռք բերած իրավունքները և հնարավորությունները։ Տարիներ առաջ ստեղծվել են ազգային փոքրամասնություններով զբաղվող երկու մարմիններ՝ ՀՀ Նախագահի աշխատակազմին առընթեր ՀՀ ազգային փոքրամասնությունների ազգային-մշակութային կազմակերպությունների համակարգող խորհուրդ

«Նադյա» կեղծանունով ռուսական զորամասի աշխատակցուհի ներկայացած Անահիտին կհանձնվի «վարդագույն ծաղիկներով կտորից տաբատը»

Անահիտ Ղազարյանն ամեն հանդիպման տարբեր հագուստով է եղել Որքան շատ ես գրում վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքը հափշտակելու մեխանիզմների մասին, այնքան աճում են նման հանցագործությունները: Մարդիկ հաճախ են հայտարարություններ տալիս իրենց ապրանքը վաճառելու կամ գնելու մտադրությունների մասին: Հանցագործներն արթուն են: Վերցնելով անձնական, հեռախոսային տվյալները, որոնք տպագրվում են այդ կայքերում, հայտարարությունների տակ, զանգում են հնարավոր զոհին,

Հայաստանի մի շարք կազմակերպությունների հայտարարությունը Անդրեաս Ղուկասյանի նկատմամբ շարունակվող քաղաքական հալածանքի մասին

Քաղաքացիական հասարակության կազմակերպություններն իրենց խիստ մտահոգությունն ու վրդովմունքն են արտահայտում «Նոր Հայաստան» ընդդիմադիր շարժման անդամ Անդրեաս Ղուկասյանի նկատմամբ շարունակվող քաղաքական հետապնդման փաստի վերաբերյալ: Տեղական եւ միջազգային կազմակերպությունները բազմիցս բարձրաձայնել եւ արձանագրել են, որ իշխանությունները «պատժում են» Անդրեաս Ղուկասյանին նրա քաղաքական հայացքների համար: Սակայն այդ գնահատականները շարունակում են անուշադրության եւ անտարբերության մատնվել ոչ միայն ՀՀ իշխանությունների, այլ նաեւ ՀՀ

Ողբերգական ավտովթար Թալինում. բախվել են ոստիկանության զորքերի ծառայողի Opel-ն ու ազատամարտիկի «099»-ը. shamshyan.com

Երեկ՝ մարտի 11-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 21։15-ի սահմաններում Թալին քաղաքի Խանջյան փողոցում բախվել են Արագածոտնի մարզի Թաթուլ գյուղի բնակիչ՝ 25-ամյա Արսեն Դանիելյանի վարած Opel Astra մակնիշի 96 AՕ 966 համարանիշի և Արագածոտնի մարզի Սուսեր գյուղի բնակիչ՝ 64-ամյա Գրիգոր Տոնոյանի վարած ВАЗ 21099 մակնիշի 34 ԼF 917 համարանիշի ավտոմեքենաները։

Վրաերթ Երևանում. կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի իրական հանգամանքները պարզելու ուղղությամբ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մարտի 10-ին Երևանում հետիոտն Մարիա Գրիգորյանին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Նախնական տվյալներով՝ 2018թ. մարտի 10-ին՝ ժամը 21:15-ի սահմաններում, Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում՝ Կենտրոնական բանկի դիմաց, «Մերսեդես-Բենց» մակնիշի 999 DO 99 հ/հ ավտոմեքենան վրաերթի

«Արցախցի գրողի սիմֆոնիկ հնչողություն ունեցող երկերը»

Հրատարակվել է Հենրի Առուշանյանի հերթական աշխատությունը՝ «Գրողի դիմանկարը» մենագրությունը՝ նվիրված բանաստեղծ, արձակագիր, բանասիրական գիտությունների թեկնածու Ժաննա Հակոբյանի գործունեության 25-ամյակին: «Առավոտի» հետ զրույցում Հենրի Առուշանյանը նշեց, որ Ժաննա Հակոբյանի շուրջ 25 գործեր անվերապահորեն կրում են հեղինակի անձնական եւ անանձնական կյանքի, խառնվածքի դրամատիկ դրոշմը: Հարցին, թե ինչո՞ւ հեղինակին՝ բացի գրական գործունեությունից, հետաքրքրել է գրողի կենսագրության մանրամասները նույնպես, պարոն Առուշանյանը պատասխանեց.

Արցախ երբեք մաս չէ կազմած եւ պիտի չկազմէ Ատրպէյճանին. ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի մարմին

ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի մարմինը երէկ արցախեան շարժումի 30-ամեակին առիթով լիբանանեան մամուլին յղեց հաղորդագրութիւն մը, որուն մէջ ամփոփ կերպով անդրադարձաւ Լեռնային Ղարաբաղի տագնապի յառաջացման` ընդգծելով, որ Արցախի Հանրապետութիւնը 1991-էն անկախութիւն հռչակեց` հիմնուելով Խորհրդային Միութեան օրէնքներուն եւ անկախ պետութեան ստեղծման համար միջազգային օրէնքի դրոյթներուն վրայ: Մարմինը նշեց, որ ի տարբերութիւն բռնատիրական Ատրպէյճանի, Արցախի Հանրապետութիւնը ժողովրդավարական հանրապետութիւն

Քաղաքացին ընկել է ձորակը

Մարտի 11-ին, ժամը 23:02-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Լերմոնտովո գյուղի սկզբնամասում քաղաքացին սայթաքել և ընկել է ձորակը (մոտ 50մ). անհրաժեշտ է փրկակարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարաները Մ-8 ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան հատվածի 10-րդ կմ-ի մոտակայքում՝ ձորակից (մոտ 10մ) դուրս են բերել 1975 թ. ծնված Տ. Պ.-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Լիարժեք սնունդը՝ առողջ ու անվտանգ մանկության գրավական

Լիարժեք ու հավասարակշռված սնունդը մշտական խնդիր է հայաստանյան շատ ընտանիքների համար: Մակարոնեղեն, հաց, կարտոֆիլ. սրանք սննդի հիմնական բաղադրիչներն են, իսկ սոցիալական ծանր պայմանների ու աղքատության բարձր ցուցանիշի պատճառով մրգերը, բանջարեղենն ու մսեղենը շքեղության պես մի բան են դառնում: Մինչդեռ ոչ լիարժեք սնունդը կարող է առաջացնել մի շարք ծանր հիվանդություններ երեխաների մոտ եւ հարցականի տակ դնել

Հայաստանը Sofacy կիբեռխմբավորման կողմից գրոհի ենթարկվող երկրների շարքում է

Երևան, 12 մարտի, «Կասպերսկի Լաբորատորիա»-ի Հայաստանի ներկայացուցչություն։ «Կասպերսկի Լաբորատորիա»-ի հետազոտողները տեսնում են, որ Sofacy ռուսալեզու կիբեռխմբավորումը վերջին ժամանակներս իր գործունեության կիզակետը տեղափոխում է Արևելք։ Գրոհների ենթարկվող երկրների շարքում են Հայաստանը, Թուրքիան, Ղազախստանը, Տաջիկստանը, Աֆղանստանը, Մոնղոլիան, Չինաստանը և Ճապոնիան։ Sofacy-ն հատուկ հետաքրքրություն է ցուցաբերում ռազմական և դիվանագիտական գերատեսչությունների նկատմամբ։ Sofacy-ն ամենաակտիվ կիբեռլրտեսական խմբավորումներից մեկն է, որը

Փաստաբանների միջազգային համաժողովին քննարկվել են ոլորտային հարցեր

2018 թվականի մարտի 9-ին տեղի է ունեցել «Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների փաստաբանական միությունների և իրավաբանական համայնքների ընթացիկ մարտահրավերները և համագործակցության հնարավորությունները» խորագրով համաժողով: Համաժողովը կազմակերպվել է Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի, Եվրոպայի խորհրդի, Եվրոպայի փաստաբանների միությունների և իրավաբանական համայնքների խորհրդի (CCBE) կողմից` Եվրոպայի խորհրդի «Աջակցություն Հայաստանում դատական բարեփոխումների իրականացմանը» ծրագրի շրջանակներում: Համաժողովը Հայաստանում իրականացվող առաջին նման

Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ մարտի 12-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը ձնահոսքի վտանգի պատճառով փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար:   ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Լրահոս

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30