Օրվա լրահոսը

Դավթաշեն վարչական շրջանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի. քննություն է տարվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ 

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում այսօր՝ ժամը 11-ի սահմաններում, ոստիկանությունից հաղորդում է ստացվել, որ Դավթաշեն վարչական շրջանի 2-րդ թաղամասի բնակարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ քննչական բաժնի պետ Սահակ Գրիգորյանի գլխավորությամբ։ Պարզվել է, որ տուժողը՝ 1957 թ. ծնված տղամարդը, նշված բնակարանում բնակվել

Դժվարամատչելի ճանապարհներով երթեւեկող աշակերտների ու ուսուցիչների համար փոխհատուցում է նախատեսված

Բայց ծրագիրը, կարելի է ասել, գաղտնի է պահվել Շուրջ տասը տարի է՝ 2007-2008 թվականներից սկսած, մեր երկրում պետական բյուջեով գումարներ են նախատեսված մարզերի հանրակրթական դպրոցների մանկավարժներին եւ դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների մատուցման նպատակով: Այսինքն՝ մարզերում բնակվող այն աշակերտները եւ ուսուցիչները, որոնք ստիպված են լինելու դպրոց հասնել դժվարամատչելի ճանապարհներով, պետք է փոխհատուցվեն: Պետական ծրագիրը, սակայն, կարելի

Նախկին դատավորին դատական դեպարտամենտը դատավորների թեկնածուների ցուցակում չէր ընդգրկել

Արդյոք ցուցակներում ընդգրկվելու ժամանակ կա՞ն կոռուպցիոն ռիսկեր 1998թ. հոկտեմբերի 23-ին «Առավոտին» տված հարցազրույցում՝ «Ինչպես դատավոր նշանակել», ճանաչված իրավաբան, նախկին գլխավոր դատախազ Վլադիմիր Նազարյանը, խոսելով «Դատավորների բարձրագույն իրավաբանական որակավորման հանձնաժողովի մասին», օրենքի վերաբերյալ դեռ այն ժամանակ մի այսպիսի միտք էր հայտնել. «Առաջին՝ նոր ժողովրդավարական պետությանը համարժեք դատարանների կազմավորման եւ դրանց բնականոն գործունեության համար անհրաժեշտ է օրենսդրական

Շուրջ 3000 կրակոց՝ հայ դիրքապահների ուղղությամբ

Սեպտեմբերի 23-ից 29-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 230 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 3000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի ռեժիմի պահպանմանը և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն 

Եվրոպացի գործընկերներն ու ներդրողները դեռ սպասում են

«Տնտեսության կառուցվածքը լավատեսության հիմք չի տալիս» Ներկայումս գործող տնտեսական կառուցվածքը կառավարությանը չի բավարարում, սեպտեմբերի 20-ին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով. «Մենք ուզում ենք, որ մեր տնտեսությունն ունենա հետեւյալ կառուցվածքը՝ բարձր տեխնոլոգիական արտադրություն, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ, թեթեւ արդյունաբերություն, վերամշակվող գյուղատնտեսություն։ Մենք պետք է գնանք շատ լուրջ քայլերի, որպեսզի այս փոփոխությունը տեղի ունենա։ Այս ռեւերսի,

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար՝ Բելոգորսկ քաղաքում

Սեպտեմբեր 25-ին Ռուսաստանի Դաշնության Ամուրի մարզի Բելոգորսկ քաղաքում տեղի ունեցավ խաչքարի բացման արարողություն՝ նվիրված Եղեռնի զոհերի հիշատակին: Ռուսաստանի Դաշնության Ամուրի մարզի Բելոգորսկ քաղաքում ապրում է մոտ 50 հայ ընտանիք, որոնց ներդրման շնորհիվ 2015 թվականին Հայաստանից բերվեց խաչքար։ Խաչքարը  տեղադրել է 2018 թվականի սեպտեմբերի 25-ին։ Բացման արարողությանը մասնակցել են հայ համայնքի ներկայացուցիչներ, տեղի բնակիչներ, քաղաքապետարանի աշխատակազմի

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 29-30-ը, հոկտեմբերի 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 1-2-ը հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 29-30-ը աստիճանաբար կբարձրանա 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 4-6 աստիճանով: Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 29-30-ը, հոկտեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: ՀՀ ԱԻՆ

Դիլիջանի թունելը վրացական պետհամարանիշով ծանրաքաշ ավտոմեքենայի հրդեհի հետևանքով երկկողմանի փակ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 29-ին՝ ժամը 11։30-ին, Դիլիջանի թունելում վրացական պետհամարանիշով ծանրաքաշ ավտոմեքենան վառվում է, ինչի հետևանքով թունելը երկկողմանի փակ է։ Վարորդներին առաջարկում ենք երթևեկել Սեմյոնովկայի ավտոճանապարհով։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Հանրությանը պետք է հնարավորություն տալ վերաիմաստավորելու իրավիճակը, ոչ թե բորբոքված կրքերի մթնոլորտում, «սեւ-սպիտակի» բաժանելով` գնալ ընտրության. «Հայոց աշխարհ»

«Հայոց Աշխարհ»-ի հարցերին ի պատասխան՝ իր տեսակետները «անհապաղ եւ առանց նախապայմանների» Ազգային ժողովն արձակելու եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու «իմքայլական» նկրտումների վերաբերյալ ներկայացնում է ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ -Ո՞ր դեպքում են արտահերթ ընտրություններ անցկացնում։ Երբ խորհրդարանը ե՛ւ դե յուրե, ե՛ւ դե ֆակտո «պարալիզացված» է, այլեւս անկարող է իրականացնել սահմանադրորեն

Մանրամասներ՝ Զոհրաբ Մնացականյանի՝ ՄԱԿ Գլխավոր քարտուղարի փոխտեղակալ և Հակաահաբեկչական կոմիտեի գործադիր տնօրենի հետ հանդիպումից

Սեպտեմբերի 28-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի փոխտեղակալ և Հակաահաբեկչական կոմիտեի գործադիր տնօրեն Միշել Կոնինքսի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին ահաբեկչության դեմ պայքարի միջազգային ջանքերն ու դրանց առավել ընդլայնման ու խորացման անհրաժեշտությանը, անդրադարձան այս առումով Հայաստանի իրականացրած նեդրմանը: Մտքեր փոխանակվեցին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի

Հրդեհ՝ Բջնի գյուղի մոտակա անտառում

Սեպտեմբերի 29-ին, ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մարտական հաշվարկ շարունակում է հերթապահությունը Բջնի գյուղի մոտակա անտառում: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: *** Սեպտեմբերի 28-ին, ժամը 09:05-ին տեղեկություն է հաղորդվել, որ ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկը շարունակում է հերթապահությունը Բջնի գյուղի մոտակա անտառում: *** Սեպտեմբեր 27-ին, ժամը 11:46-ին տեղեկություն է հաղորդվել, որ նկատվել են

Մենք համոզվեցինք, որ մեր երկրում գրեթե ոչ մի ինստիտուտ չի կայացել․«Հրապարակ»

Օրինակ, մենք համոզվեցինք, որ մեր երկրում գրեթե ոչ մի ինստիտուտ չի կայացել․ ո՛չ քաղաքական կուսակցություններն ու խորհրդարանն են կայացած, ո՛չ տեղական ինքնակառավարման մարմինները, ո՛չ դատական համակարգն ու քննչական մարմինները, ո՛չ հասարակական ու քաղաքացիական սեկտորը, ո՛չ դիվանագիտական կառույցներն ու պետական կառավարումը։ Որտեղ մատդ դնում ես, պարզվում է՝ տակը փուչ է։ Որ կառույցին ձեռք են տալիս, պարզվում

Արա Բաբլոյանն Արցախում ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում է: Սեպտեմբերի 28-ին Արա Բաբլոյանը Ստեփանակերտում ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսին և Կիպրոսի խորհրդարանի անդամներ Յորգոս Պերդիկիսին ու Միկայիս Գիորգալասին: Այցն Արցախ նախաձեռնել է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետյանը: Արա Բաբլոյանը բարձր է գնահատել Էլենի Թեոխարուսի անձնական ջանքերն ու հետևողական գործունեությունը՝

Նոր իշխանությունները որևէ պարտավորություն չունեն ականջալուր լինել Բագրատյանին կամ ավելին՝ պատասխանել նրա զանգերին. «Փաստ»

Խնդիրն, իհարկե, Բագրատյանի անձը չէ, ոչ էլ նրա տնտեսագիտական հանճարը գնահատել–չգնահատելը: Բագրատյանն, ինչպես իր ժամանակի շատ այլ գործիչներ, բավականին ոչ միանշանակ կերպար է: Գուցե շատ հարցերում նա սխալվել  է կամ սխալվում է հիմա, բայց Բագրատյանը թե՛ իր տնտեսական քաղաքականությունը իրականացնելիս, թե՛ հիմա, երբ քննադատում է իշխանությանը, թե՛ նախկինում, երբ կրկին քննադատում էր իշխանություններին, դա անում

Չորս եղբայրների գործով հարազատները որոշել են փակել ճանապարհն ու երկաթգիծը

Հենզել Առաքելյանն երկու օր առաջ փորձել է ինքնասպան լինել: Նա, Ռուդիկ Հովհաննիսյանը, Հովհաննես Հովհաննիսյանն ու Արամ Առաքելյանը մեղադրվել են մի աղջկա առեւանգման գործով: Դռնփակ դատական գործընթացը, որը նախ տեղի է ունեցել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, և ավարտվել անցյալ տարվա հոկտեմբերի 31-ին, չի խոչընդոտվել չորս եղբայրների կողմից, որոնց նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը չբացակայելու

Հախվերդյան պլյուս

ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ Ծեր գնչուհին բախտս կարդաց Երեկ գիշեր՝ ժամը տասին: Նա կիսաձայն ինձ շշնջաց. – Ինչ կարծիքի ես ՀՀԿ-ի մասին:

Զոհրաբ Մնացականյանը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական ժողովրդավարական զարգացումները (տեսանյութ)

Սեպտեմբերի 28-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ  պետքարտուղարի տեղակալ Ուեսս Միթչելի հետ: Նախարարը պետքարտուղարի տեղակալին ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական ժողովրդավարական զարգացումները, կառավարության ծրագրային առաջնահերթությունները, մասնավորապես, մարդու իրավունքների պաշտպանության և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում: Կողմերը պատրաստակամություն հայտնեցին ակտիվացնել քաղաքական երկխոսությունը։

Կառավարությանը չի հաջողվել ամբողջովին ապահովել բյուջեի առաջին կիսամյակի ճշգրտված պլանը. «Հայոց աշխարհ»

Իշխանափոխությունից հետո կառավարությունը պատերազմ հայտարարեց կոռուպցիային եւ ստվերային տնտեսությանը։ Թվում է, թե դա կհանգեցնի պետական բյուջեի եկամուտների էական ավելացմանը՝ նկատի ունենալով Հայաստանում ստվերային տնտեսության մեծ ծավալները։ Սակայն պարզվում է՝ այդպես չէ։ Չնայած պետական բյուջեի մուտքերի հայտարարվող աննախադեպ բարձր կատարողականին, այնուհանդերձ կառավարությանը չի հաջողվել ամբողջովին ապահովել բյուջեի առաջին կիսամյակի ճշգրտված պլանը։ Խոսքը՝ ինչպես եկամուտների, այնպես էլ

Նոր Ընտրական օրենսգրքի պարագայում ընտրացուցակները քանի՞ տոկոսով «կմաքրվեն». «Հրապարակ»

Հաշվարկներ կա՞ն, թե նոր Ընտրական օրենսգրքի պարագայում ընտրացուցակները քանի տոկոսով «կմաքրվեն»՝ հարցրինք վարչապետին կից ընտրական բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանին։ Դանիել Իոաննիսյանը պատասխանեց, որ վերջնական որոշում չկա, թե ինչ չափորոշիչներով պետք է մաքրել ցուցակները․ «Մենք, այո, ուսումնասիրություններ արել ենք, բայց միանգամից 1/3-ին հանելը ճիշտ չի լինի, որովհետեւ շատ մարդիկ իրականում երկրում են, բայց վավեր չեն

ԱՊՀ Վեհաժողովի լուսանկարում Հայաստանի նախորդ համակարգը ենթագիտակցորեն տեսել է իր մեկուսացումը, և աղմուկը այդ կապակցությամբ է. «Ժամանակ»

Ինչ է կատարվել իրականում, անշուշտ, բավականին բարդ է հասկանալ: Ըստ ամենայնի, իրավիճակը համարժեք է բաժակը կիսով չափ լիքը կամ կիսով չափ դատարկ լինելուն՝ նայած, թե ով ինչպես է հակված ներկայացնել լուսանկարն ու իրավիճակը ընդհանրապես: Մի բան պարզ է, որ անշուշտ, Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները Եվրասիական տարածության համար օտար են, չեն տեղավորվում էլիտաների ընկալումների և արժեքային

Զինծառայողի սպանությունը`առեղծված. «Ժողովուրդ»

Սեպտեմբերի 11-ի ասուլիսում ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հայտարարել էր, թե ներքին զորքերի զինծառայող Տիգրան Աբգարյանը 2008թ. մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ սպանվել էր արտակարգ դրություն մտցնելուց հետո: «Տիգրան Աբգարյանին հրազենային վիրավորում է հասցվել նրա համար, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի այդ խոսքերը, թե մենք արդեն ունենք զոհեր, հիմնավորվի»: Նկատենք, որ նախկին փաստահավաք խմբի զեկույցում նշված է, թե Աբգարյանին մահացու

«Քաղաքական կամքը, որն ունեն կողմերը հարաբերությունները զարգացնելու հարցում, պետք է առարկայանա». Կայհան Բարզեգարը՝ հայ-իրանական հարաբերությունների մասին. «168 ժամ»

«Նյու Յորքում ՀՀ վարչապետի և Իրանի նախագահի հանդիպումը ցույց է տալիս, որ որքան էլ դժվար է երկու երկրների ղեկավարների գերհագեցած օրակարգում հարմար ժամանակ գտնել վարչապետի Իրան կատարելիք այցի համար, երկու երկրները միմյանց կարևոր են համարում և առիթը բաց չեն թողնում ծանոթանալու համար: Ես ծանոթություն կորակեի այս հանդիպումը: Իրանի նախագահի հրավերը ցույց է տալիս, որ հարաբերությունների

Քառորդ դարի ընթացքում եղբայրական Աբխազիան անցել է դժվարին, բայց եւ հերոսական ուղի. Բակո Սահակյանի ուղերձը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Աբխազիայի Հանրապետության Նախագահ Ռաուլ Խաջիմբային: Ուղերձում ասված է. «Մեծարգո Ռաուլ Ջումկովի, Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ եւ եղբայրական Աբխազիայի ողջ ժողովրդին` Ազատագրման եւ Հայրենական պատերազմում տարած հաղթանակի օրվա կապակցությամբ: 2018 թվականը հոբելյանական է Աբխազիայի համար: 25 տարի առաջ

Քաղհասարակության դաշտը դատարկ է մնացել. «Փաստ»

Հիմա, երբ հայաստանյան քաղհասարակության գերակշիռ մասն արդեն իշխանության մաս է, ունի կոնկրետ քաղաքական պատասխանատվություն և , ըստ էության, դիրքավորված է որպես քաղաքական գործիչ, քաղաքացիական դաշտը շանս է ստացել վերաիմաստավորվելու, զրոյից վերակառուցվելու և, որ ամենակարևորն է՝ իր կորսված ու մոռացված հիմքերին՝ ինքնաբուխ ու ինքնաբավ էությանը վերադառնալու: Յուրաքանչյուր երկրի քաղաքացիական հասարակություն այդ երկրի ու այդ երկրի իշխանության

«Ես չգիտեմ՝ ում է պատկանում, վստահաբար՝ նա Սամվել Ալեքսանյանը չէր». Արծվիկ Մինասյանը՝ Սամվել Ալեքսանյանի՝ Սևանի շաքարի գործարանի հետ կապի մասին. 168. am

168.am-ը Ա.Մինասյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ կապ ունի Սամվել Ալեքսանյանը գործարանի հետ, արդյոք սեփականատե՞ր է: «Էկոնոմիկայի նախարարությունը սեփականատերերի հարցով չի զբաղվում: Մեզ համար կարևոր չէ, թե ովքեր են սեփականատերերը: Մեզ համար կարևոր է, թե տնտեսական միավորը, կազմակերպությունն ունի՞ հնարավորություն, և ի՞նչ աջակցություն է պետք, որպեսզի իրենք կարողանան դառնալ մեր արտադրողներից: Փառք Աստծո, որ այսօր սեփականատերերից մեկը և

Իրականում ինչու որոշվեց փակել բուքմեյքերական գործակալությունները. «Ժողովուրդ»

Սեպտեմբերի 20-ին ՀՀ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել էր «Վիճակախաղերի մասին» եւ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքներում փոփոխությունների անհրաժեշտության մասին: Նա ընդգծել էր, որ խաղային ավտոմատները հատկապես մարզերում մարդկանց մղում են խաղամոլության: «Գազալցակայաններում եւ ամենուր տեղադրված այդ ապարատները պետք է դուրս բերվեն հնարավորինս շուտ ժամկետներում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի

Ադրբեջանի նախագահի աշխատակազմը Փաշինյան-Ալիև զրույցի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում, ըստ էության, երկրորդել է Հայաստանի վարչապետի հայտարարությունը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Դուշամբեում կայացած զրույցի վերաբերյալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, հաղորդագրությունում նշվում է, որ զրուցակիցները հայտնել են խնդրի բանակցային եղանակով լուծման և շփման գծի և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի երկայնքով միջադեպերի կանխման

Պատրանքներ անցյալի եւ ներկայի մասին

Երբեմն ես զարմանում եմ, թե որքան հեռու են իրականությունից կուսակցությունների պատկերացումները: Հատկապես՝ նախկին իշխող կուսակցությունների պատկերացումներն անցյալի մասին: Այս պահին, օրինակ, կոմունիստներն եւ ՀՀՇ-ականները կարծում են, որ ժամանակին հայաստանցիներն իրենց ավելի քիչ էին ատում, քան ներկայումս ատում են ՀՀԿ-ականներին: Այդ պատրանքը, բնականաբար, իր բացատրություններն ունի. այժմ՝ տարիներ, տասնամյակներ անց, բնակչության զգացմունքներն այնքան էլ սուր չեն,

«Որևէ մեթոդի նախապայման չեմ դնի». Նիկոլ Փաշինյանը՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին

«Իհարկե, ոչ ափալ- թափալ, բայց հնարավորինս կարճ ժամկետում պիտի տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, և երկրի զարգացման հարցերը լինեն օրակարգի միակ հարցը առանց ներքաղաքական հարցականների»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադառնալով ՀՀ-ում անցկացվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա տեղեկացրեց՝ վաղվանից խորհրդարանական ուժերի հետ այս թեմայով քննարկումներ է ունենալու և հույս ունի,

Նիկոլ Փաշինյանը՝ դռնփակ կրքոտ բանավեճերի և իր ապրած շոկի մասին

ՀՀ վարչապետը որոշ փակագծեր է բացում:

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031