Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը՝ դռնփակ կրքոտ բանավեճերի և իր ապրած շոկի մասին

Սեպտեմբեր 28,2018 23:59

«ՌԴ նախագահի հետ մենք ունենք լիարժեք փոխըմբռնում, սակայն սա չի նշանակում, որ մենք բոլոր հարցերի և ամեն ինչի վերաբերյալ ունենք համաձայնություն»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա վստահեցրեց՝ հայ-ռուսական հարաբերությունների անցումային, հետհեղափոխական շրջանը կարելի է ավարտված համարել: Նիկոլ Փաշինյանն ասաց՝ երբ խոսում է մեր երկրի ինքնիշխանության մասին, բոլորը դա դիտարկում են արտառոց մի բան, մինչդեռ ՀՀ վարչապետը վստահեցրեց՝ այդտեղ արտառոց բան չկա:

Նիկոլ Փաշինյանն ասաց, թե մի անգամ Պուտինն իրեն անձամբ է ասել, որ ինքը լիարժեք հարգանքով է վերաբերվում և ընդգծում է մեր երկրների հարաբերություններում ինքնիշխանության հարգման սկզբունքի կարևորությունը:

Դառնալով ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթաժողովին՝ Նիկոլ Փաշինյանն հիշեց ԵԱՏՄ գագաթաժողովը և ասաց, թե այդ նիստերը սովորաբար լինում են դռնփակ ու դռնբաց: Եվ դռնփակ նիստերում կրքոտ քննարկումներ են տեղի ունենում, իսկ դռնբաց քննարկումները նմանվում են պոլիտբյուրոյի քննարկումներին:

Նիկոլ Փաշինյանը որոշ փակագծեր բացեց. «Առաջին անգամ էի մասնակցում ԵԱՏՄ երկրների գագաթաժողովին՝ Սոչիում: Այդ նիստերը երկու մաս ունեն՝ դռնփակ և դռնբաց: Սովորաբար ընդունված է դռնբացից պատկերացում կազմել: Հեղափոխությունից հետո առաջին անգամ վարչապետի կարգավիճակում հայտնվել եմ ԵԱՏՄ երկրների ղեկավարների դռնփակ նիստում և անկեղծ ասած ինձ համար, ըստ էության, մի շոկային տեսարան բացվեց: Ես տեսա էդ սեղանի շուրջ ինչ բանավեճ է տեղի ունենում և ինչպիսի կրքոտ բանավեճ, որն ինձ ուղղակի ցնցեց: Դռնբաց նիստում բոլորը համաձայն են, ամեն ինչ կարգին է, արտաքին տպավորությունն այդպիսին է: Բայց դռնփակ մասերում աներևակայելի բուռն քննարկումներ են տեղի ունենում: Եվ նույնիսկ դժվար է հավատալ, որ այդ կարգի բուռն քննարկումներ, բանավեճեր են տեղի ունում: Այս առումով խոստովանեմ, որ և ԱՊՀ-ի և ԵԱՏՄ ձևաչափերը բավականին հետաքրքիր են այն առումով, քանի որ դրանք տեղեր են, որտեղ կարելի է հարցեր առաջ քաշել, բարձրացնել, քննարկել, բանավեճերի մեծ տեղ կա և փաստարկներով փորձել այդ հարցերը լուծել»:

ՀՀ վարչապետն ասաց, թե առաջարկել է, որ որոշ դեպքերում դռնփակ նիստերից ևս որոշ կտորներ լուսաբանվեն, բայց մյուս կողմից էլ նշեց. «Բայց որոշ քննարկումներ այնքան կրքոտ ու բուռն են լինում, որ չարժի, որ նույն կառույցի մեջ գտնվող երկրների ղեկավարների` նման բուռն քննարկումներն այդպես ուղղակի հրապարակվեն: Գուցե այն հրապարակային կլինի, շատերին կկաշկանդի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930