Օրվա լրահոսը
Արա Բաբլոյանն Արցախում ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում է: Սեպտեմբերի 28-ին Արա Բաբլոյանը Ստեփանակերտում ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսին և Կիպրոսի խորհրդարանի անդամներ Յորգոս Պերդիկիսին ու Միկայիս Գիորգալասին: Այցն Արցախ նախաձեռնել է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետյանը: Արա Բաբլոյանը բարձր է գնահատել Էլենի Թեոխարուսի անձնական ջանքերն ու հետևողական գործունեությունը՝
Նոր իշխանությունները որևէ պարտավորություն չունեն ականջալուր լինել Բագրատյանին կամ ավելին՝ պատասխանել նրա զանգերին. «Փաստ»
Խնդիրն, իհարկե, Բագրատյանի անձը չէ, ոչ էլ նրա տնտեսագիտական հանճարը գնահատել–չգնահատելը: Բագրատյանն, ինչպես իր ժամանակի շատ այլ գործիչներ, բավականին ոչ միանշանակ կերպար է: Գուցե շատ հարցերում նա սխալվել է կամ սխալվում է հիմա, բայց Բագրատյանը թե՛ իր տնտեսական քաղաքականությունը իրականացնելիս, թե՛ հիմա, երբ քննադատում է իշխանությանը, թե՛ նախկինում, երբ կրկին քննադատում էր իշխանություններին, դա անում
Չորս եղբայրների գործով հարազատները որոշել են փակել ճանապարհն ու երկաթգիծը
Հենզել Առաքելյանն երկու օր առաջ փորձել է ինքնասպան լինել: Նա, Ռուդիկ Հովհաննիսյանը, Հովհաննես Հովհաննիսյանն ու Արամ Առաքելյանը մեղադրվել են մի աղջկա առեւանգման գործով: Դռնփակ դատական գործընթացը, որը նախ տեղի է ունեցել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, և ավարտվել անցյալ տարվա հոկտեմբերի 31-ին, չի խոչընդոտվել չորս եղբայրների կողմից, որոնց նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը չբացակայելու
Հախվերդյան պլյուս
ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ Ծեր գնչուհին բախտս կարդաց Երեկ գիշեր՝ ժամը տասին: Նա կիսաձայն ինձ շշնջաց. – Ինչ կարծիքի ես ՀՀԿ-ի մասին:
Զոհրաբ Մնացականյանը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական ժողովրդավարական զարգացումները (տեսանյութ)
Սեպտեմբերի 28-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուեսս Միթչելի հետ: Նախարարը պետքարտուղարի տեղակալին ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական ժողովրդավարական զարգացումները, կառավարության ծրագրային առաջնահերթությունները, մասնավորապես, մարդու իրավունքների պաշտպանության և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում: Կողմերը պատրաստակամություն հայտնեցին ակտիվացնել քաղաքական երկխոսությունը։
Կառավարությանը չի հաջողվել ամբողջովին ապահովել բյուջեի առաջին կիսամյակի ճշգրտված պլանը. «Հայոց աշխարհ»
Իշխանափոխությունից հետո կառավարությունը պատերազմ հայտարարեց կոռուպցիային եւ ստվերային տնտեսությանը։ Թվում է, թե դա կհանգեցնի պետական բյուջեի եկամուտների էական ավելացմանը՝ նկատի ունենալով Հայաստանում ստվերային տնտեսության մեծ ծավալները։ Սակայն պարզվում է՝ այդպես չէ։ Չնայած պետական բյուջեի մուտքերի հայտարարվող աննախադեպ բարձր կատարողականին, այնուհանդերձ կառավարությանը չի հաջողվել ամբողջովին ապահովել բյուջեի առաջին կիսամյակի ճշգրտված պլանը։ Խոսքը՝ ինչպես եկամուտների, այնպես էլ
Նոր Ընտրական օրենսգրքի պարագայում ընտրացուցակները քանի՞ տոկոսով «կմաքրվեն». «Հրապարակ»
Հաշվարկներ կա՞ն, թե նոր Ընտրական օրենսգրքի պարագայում ընտրացուցակները քանի տոկոսով «կմաքրվեն»՝ հարցրինք վարչապետին կից ընտրական բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանին։ Դանիել Իոաննիսյանը պատասխանեց, որ վերջնական որոշում չկա, թե ինչ չափորոշիչներով պետք է մաքրել ցուցակները․ «Մենք, այո, ուսումնասիրություններ արել ենք, բայց միանգամից 1/3-ին հանելը ճիշտ չի լինի, որովհետեւ շատ մարդիկ իրականում երկրում են, բայց վավեր չեն
ԱՊՀ Վեհաժողովի լուսանկարում Հայաստանի նախորդ համակարգը ենթագիտակցորեն տեսել է իր մեկուսացումը, և աղմուկը այդ կապակցությամբ է. «Ժամանակ»
Ինչ է կատարվել իրականում, անշուշտ, բավականին բարդ է հասկանալ: Ըստ ամենայնի, իրավիճակը համարժեք է բաժակը կիսով չափ լիքը կամ կիսով չափ դատարկ լինելուն՝ նայած, թե ով ինչպես է հակված ներկայացնել լուսանկարն ու իրավիճակը ընդհանրապես: Մի բան պարզ է, որ անշուշտ, Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները Եվրասիական տարածության համար օտար են, չեն տեղավորվում էլիտաների ընկալումների և արժեքային
Զինծառայողի սպանությունը`առեղծված. «Ժողովուրդ»
Սեպտեմբերի 11-ի ասուլիսում ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հայտարարել էր, թե ներքին զորքերի զինծառայող Տիգրան Աբգարյանը 2008թ. մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ սպանվել էր արտակարգ դրություն մտցնելուց հետո: «Տիգրան Աբգարյանին հրազենային վիրավորում է հասցվել նրա համար, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի այդ խոսքերը, թե մենք արդեն ունենք զոհեր, հիմնավորվի»: Նկատենք, որ նախկին փաստահավաք խմբի զեկույցում նշված է, թե Աբգարյանին մահացու
«Քաղաքական կամքը, որն ունեն կողմերը հարաբերությունները զարգացնելու հարցում, պետք է առարկայանա». Կայհան Բարզեգարը՝ հայ-իրանական հարաբերությունների մասին. «168 ժամ»
«Նյու Յորքում ՀՀ վարչապետի և Իրանի նախագահի հանդիպումը ցույց է տալիս, որ որքան էլ դժվար է երկու երկրների ղեկավարների գերհագեցած օրակարգում հարմար ժամանակ գտնել վարչապետի Իրան կատարելիք այցի համար, երկու երկրները միմյանց կարևոր են համարում և առիթը բաց չեն թողնում ծանոթանալու համար: Ես ծանոթություն կորակեի այս հանդիպումը: Իրանի նախագահի հրավերը ցույց է տալիս, որ հարաբերությունների
Քառորդ դարի ընթացքում եղբայրական Աբխազիան անցել է դժվարին, բայց եւ հերոսական ուղի. Բակո Սահակյանի ուղերձը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Աբխազիայի Հանրապետության Նախագահ Ռաուլ Խաջիմբային: Ուղերձում ասված է. «Մեծարգո Ռաուլ Ջումկովի, Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ եւ եղբայրական Աբխազիայի ողջ ժողովրդին` Ազատագրման եւ Հայրենական պատերազմում տարած հաղթանակի օրվա կապակցությամբ: 2018 թվականը հոբելյանական է Աբխազիայի համար: 25 տարի առաջ
Քաղհասարակության դաշտը դատարկ է մնացել. «Փաստ»
Հիմա, երբ հայաստանյան քաղհասարակության գերակշիռ մասն արդեն իշխանության մաս է, ունի կոնկրետ քաղաքական պատասխանատվություն և , ըստ էության, դիրքավորված է որպես քաղաքական գործիչ, քաղաքացիական դաշտը շանս է ստացել վերաիմաստավորվելու, զրոյից վերակառուցվելու և, որ ամենակարևորն է՝ իր կորսված ու մոռացված հիմքերին՝ ինքնաբուխ ու ինքնաբավ էությանը վերադառնալու: Յուրաքանչյուր երկրի քաղաքացիական հասարակություն այդ երկրի ու այդ երկրի իշխանության
«Ես չգիտեմ՝ ում է պատկանում, վստահաբար՝ նա Սամվել Ալեքսանյանը չէր». Արծվիկ Մինասյանը՝ Սամվել Ալեքսանյանի՝ Սևանի շաքարի գործարանի հետ կապի մասին. 168. am
168.am-ը Ա.Մինասյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ կապ ունի Սամվել Ալեքսանյանը գործարանի հետ, արդյոք սեփականատե՞ր է: «Էկոնոմիկայի նախարարությունը սեփականատերերի հարցով չի զբաղվում: Մեզ համար կարևոր չէ, թե ովքեր են սեփականատերերը: Մեզ համար կարևոր է, թե տնտեսական միավորը, կազմակերպությունն ունի՞ հնարավորություն, և ի՞նչ աջակցություն է պետք, որպեսզի իրենք կարողանան դառնալ մեր արտադրողներից: Փառք Աստծո, որ այսօր սեփականատերերից մեկը և
Իրականում ինչու որոշվեց փակել բուքմեյքերական գործակալությունները. «Ժողովուրդ»
Սեպտեմբերի 20-ին ՀՀ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել էր «Վիճակախաղերի մասին» եւ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքներում փոփոխությունների անհրաժեշտության մասին: Նա ընդգծել էր, որ խաղային ավտոմատները հատկապես մարզերում մարդկանց մղում են խաղամոլության: «Գազալցակայաններում եւ ամենուր տեղադրված այդ ապարատները պետք է դուրս բերվեն հնարավորինս շուտ ժամկետներում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի
Ադրբեջանի նախագահի աշխատակազմը Փաշինյան-Ալիև զրույցի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել
ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում, ըստ էության, երկրորդել է Հայաստանի վարչապետի հայտարարությունը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Դուշամբեում կայացած զրույցի վերաբերյալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, հաղորդագրությունում նշվում է, որ զրուցակիցները հայտնել են խնդրի բանակցային եղանակով լուծման և շփման գծի և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի երկայնքով միջադեպերի կանխման
Պատրանքներ անցյալի եւ ներկայի մասին
Երբեմն ես զարմանում եմ, թե որքան հեռու են իրականությունից կուսակցությունների պատկերացումները: Հատկապես՝ նախկին իշխող կուսակցությունների պատկերացումներն անցյալի մասին: Այս պահին, օրինակ, կոմունիստներն եւ ՀՀՇ-ականները կարծում են, որ ժամանակին հայաստանցիներն իրենց ավելի քիչ էին ատում, քան ներկայումս ատում են ՀՀԿ-ականներին: Այդ պատրանքը, բնականաբար, իր բացատրություններն ունի. այժմ՝ տարիներ, տասնամյակներ անց, բնակչության զգացմունքներն այնքան էլ սուր չեն,
«Որևէ մեթոդի նախապայման չեմ դնի». Նիկոլ Փաշինյանը՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին
«Իհարկե, ոչ ափալ- թափալ, բայց հնարավորինս կարճ ժամկետում պիտի տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, և երկրի զարգացման հարցերը լինեն օրակարգի միակ հարցը առանց ներքաղաքական հարցականների»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադառնալով ՀՀ-ում անցկացվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա տեղեկացրեց՝ վաղվանից խորհրդարանական ուժերի հետ այս թեմայով քննարկումներ է ունենալու և հույս ունի,
Աշոտյանը ողջ սրտով ցանկանում է կիսել Փաշինյանի լավատեսությունն ու ինքնավստահությունը
ՀՀ ԱԺ պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Եթե Դուշանբեում Ալիեւի հետ ոտքի վրա ձեռք բերված պայմանավորվածությունները սահմանային միջադեպերը կանխելու եւ նոր զոհեր չունենալու հետ կապված իրոք կայուն եւ գործնական արդյունք տան, ապա ապրի մեր վարչապետը։ Փաստացի այդ պայմանավորվածությունները Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում եւ Ժնեւում եղած, բայց Ալիեւի պատճառով
«Իլհամ Ալիևի հետ պայմանավորվեցինք՝ կոնկրետ քայլեր ձեռնարկել շփման գծում լարումը նվազեցնելու վերաբերյալ». Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետն ասաց՝ առարկայական խոսակցություն է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ:
Ժիրայր Սէֆիլյան. «Մենք ամեն ինչով օժանդակելու ենք, որ ԱԺ-ի լուծարման գործընթացը հնարավորինս արագանա»
Այսօր Գայի Պողոտա 37 հասցեում բացվեց «Սասնա Ծռեր» կուսակցության Նոր Նորքի գրասենյակը: Բացման արարողությանը մասնակցեցին Ժիրայր Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը, Արայիկ Խանդոյանը և Սասնա Ծռեր համահայկական կուսակցության ստեղծման նախաձեռնող խմբի այլ անդամներ: Շնորհավորանքներից հետո կուսակցության ստեղծման նախաձեռնող խմբի անդամները պատասխանեցին նաև ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին: Մասնավորապես՝ Ժիրայր Սէֆիլյանն ասաց. «Օր առաջ մեր երկիրը պետք է զարգացման հունի
Պաշտպանն ու ՄԱԿ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրենը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությունները
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Աֆշան Խանին և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Տանյա Ռադոչային։ Արման Թաթոյանը ներկայացրել է աշխատակազմում գործող Երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատանքների ուղղությունները, այդ թվում՝ խոսել է երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում, անկախ բողոքներից, իրականացվող մշտադիտարկման այցերի վերաբերյալ։ Պաշտպանը
Գյումրեցի 45 ամյա Մարգարիտ Գրիգորյանը լույս աշխարհ է բերել իր 8-րդ զավակին
Գրիգորյանների ընտանիքում լույս աշխարհ է եկել 8-րդ զավակը
ԲՀԿ-ն գումար է բաժանել հանրահավաքներին մասնակցելու համար (Ձայնագրություն). sut.am
Երևանի ավագանու ընտրությունների նախօրեին՝ սեպտեմբերի 22-ին «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչներ Դանիել Իոաննիսյանը և Արթուր Սաքունցը մամուլի ասուլիսով հանդես եկան, որի ընթացքում խոսվեց մի շարք խնդիրների մասին։ Ասուլիսից րոպեներ առաջ Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ձեռք են բերվել հավաստի ապացույցներ` ԲՀԿ-ի հանրահավաքներին մասնակցելու դիմաց գումարներ բաժանելու մասին։ «Մենք հավաստի ապացույցներ ենք ձեռք բերել, որ
Մեր առաջատար գրոսմայստերները ձախողվեցին շախմատի ՀՕ-ի հինգերորդ տուրում
Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականն առաջին պարտությունը կրեց: Բաթումում ընթացող շախմատի համաշխարհային օլիմպիադայի հինգերորդ տուրում մեր տղաները հանդիպեցին Ադրբեջանի հետ ու զիջեցին 1,5:2,5 հաշվով: Ընդհանուր հաշիվը կարող էր մեր օգտին, կամ առնվազն հավասար լինել, թե առաջին խաղատախտակի առջեւ Լեւոն Արոնյանը Շախրիյար Մամեդյարովի հետ պարտիայում ձեռքից բաց չթողներ առավելությունը կամ պարտիան ավարտեր ոչ-ոքի: Պարտություն կրեց նաեւ մեր
Հայաստանի և Քուվեյթի ԱԳ նախարարները բարձր են գնահատել Քուվեյթի հայ համայնքի դերը որպես երկու բարեկամ երկրներին կապող օղակ
Սեպտեմբերի 27-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակներում տեղի ունեցավ Հայաստանի և Քուվեյթի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սաբահ Ալ-Խալիդ Ալ Սաբահի հանդիպումը: Նախարարները նշեցին, որ այս տարի լրանում է Հայաստանի և Քուվեյթի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, ինչը լավ հնարավորություն է ամփոփելու անցած ճանապարհը և ուղենշելու հարաբերությունների հետագա զարգացման համար առկա ներուժի առավել արդյունավետ օգտագործման
Հայաստանի շախմատիստուհիները հավասար խաղ ցուցադրեցին Չինաստանի ընտրանու հետ
Բաթումում շարունակվող շախմատի 43-րդ համաշխարհային օլիմպիադայի հինգերորդ տուրում հարյուր տոկոսանոց արդյունք ունեցող Հայաստանի կանանց հավաքականը հանդիպեց անհատական միավորների շնորհիվ մրցաշարային աղյուսակի առաջատար Չինաստանի հետ: Լիլիթ Մկրտչյանը երկրորդ խաղատախտակի առջեւ հաղթանակ տարավ, Էլինա Դանիելյանը եւ Աննա Սարգսյանը ոչ-ոքի արեցին: Միայն Մարիա Կուրսովայի խաղը չստացվեց: Հայաստան-Չինաստան կանանց դիմակայությունն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Նունե Սարգսյան. «Ունենք լավ լրագրողներ, որոնք կարող են ստեղծել պատասխանատու լրատվություն»
Սեպտեմբերի 28-ին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնն ամփոփեց «Թվապատում- 2018. պատմություններ փոփոխությունների մասին» լրագրողական մրցույթի արդյունքները: Արդեն չորրորդ անգամ անցկացվող մրցույթը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնն իրականացնում է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ: Այս տարի «Թվապատումին» աջակցել են նաեւ Յուքոմն ու Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն: Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը նշեց, որ այս տարի ունեցել են 130-ից ավելի աշխատանք,
«Չեմ կարծում, որ մեծ առավելություն է, որը եթե չլինի, իմ գործերը կտուժեն». Ռադիկ Մարտիրոսյանը՝ դիվանագիտական անձնագրից զրկվելու մասին
ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը մեծ առավելություն չի համարում դիվանագիտական անձնագիրը, որից զրկվել է կառավարության որոշմամբ: «Չեմ կարծում, որ մեծ առավելություն է, որը եթե չլինի, իմ գործերը կտուժեն: Չեմ իմանում՝ ինչ է փոխվել, որ առաջ հասնում էր, հիմա չի հասնում»,- ասաց Ռադիկ Մարտիրոսյանը: Նա ասաց, որ երբեմն օգտագործել է դիվանագիտական անձնագիրը, բայց չի պատրաստվում պարզաբանել, թե
ՀՀ անկախության հաստատումից հետո Հայաստանի և Լիտվայի միջև երկկողմ փոխգործակցությունը դինամիկ աճ է ապրել
Սեպտեմբերի 27-ին Լիտվայում ՀՀ դեսպանությունը Վիլնյուսի «Վայդիլոս» թատրոնում կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված ՀՀ անկախության 27-ամյակին, որի ընթացքում համերգային ծրագրով հանդես եկավ հայկական «Կադանս» համույթը։ Միջոցառմանը ներկա էին Լիտվայի օրենսդիր և գործադիր մարմինների և պետական տարբեր գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, Վիլնյուսում հավատարմագրված շուրջ երկու տասնյակ դեսպաններ, դիվանագիտական կորպուսի անդամներ, Լիտվայի հասարակական-քաղաքական կյանքի տարբեր ասպարեզների և հայ համայնքի


















































