Օրվա լրահոսը

Մարգարիտա Գասպարյանը Տաշքենդում մտել է կիսաեզրափակիչ

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը Տաշքենդում ընթացող WTA շարքի ներկայացուցչական մրցաշարի քառորդ եզրափակչում 1 ժամ 54 րոպեում 3:6, 6:2, 6:1 հաշվով պայքարից դուրս է թողել հունգարուհի Ֆաննի Շտոլլյարին: Կիսաեզրափակչում Մարգարիտայի մրցակիցը Գերմանիան ներկայացնող Մոնա Բարտելն է: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Արտահերթ ընտրությունների հրամայականը

Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների հարցում խորհրդարանի ՀՀԿ խմբակցության մեջ կարծես թե որոշակի թյուրըմբռնում կա: Այնպես չէ, որ միայն Փաշինյանն է նման հանգուցալուծում ուզում, եւ այնպես չէ, որ դա ուզում են միայն ներկայիս վարչապետի կողմնակիցները: Դա ինձ եւ, հավանաբար, շատերի համար բանական լուծում է, որը հնարավորություն կտա պետությանը լիարժեք գործել: Իմ ընկալմամբ՝ գլխավոր խնդիրն այն չէ,

ԱՍԵԿՈՍԵ

Ես որեւէ կասկած չունեմ, որ հայկական հրաշք է լինելու: ԱՐԾՐՈՒՆ ՊԵՊԱՆՅԱՆ

Այս գեղեցիկ տոնակատարությունը հայրենիքից դուրս հայի ու Հայաստանի լինելիության վկայությունն էր

Օդեսայի հայ առաքելական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն հարակից հրապարակում, որը ևս կրում է Լուսավորչի պայծառ անունը, հանդիսավոր ու գեղեցիկ նշվեց Անկախության 27-րդ տարեդարձը։ Մշակույթի տան տնօրեն Աննա Գևորգյանի նախաձեռնությամբ ու համայնքի ղեկավարության աջակցությամբ կազմակերպվել էր բացօթյա համերգ-հանդիսություն, որին ներկա էին օդեսահայերի հոգևոր հովիվը և եկեղեցական վարչության անդամները, մեծարգո ու պատվավոր հյուրերը՝ տարբեր կրոնական դավանանքների առաջնորդներ,

«Արցախի հերոս» բարձրագույն կոչման մասին ԱՀ օրենքում Արթուր Թովմասյանը օրենսդրական փոփոխություն է նախաձեռնում

Արցախի Հանրապետության Խորհրդարանի պատգամավոր, ԱԺ ամենամեծ՝ «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը պատրաստվում է հանդես գալ պատգամավորական նախաձեռնությամբ՝ փոփոխություն առաջարկելու «Արցախի հերոս» Արցախի Հանրապետության բարձրագույն կոչման մասին ԱՀ օրենքում: ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 27, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Թե ինչն է դրդել նման որոշման և ինչ օրենսդրական փոփոխություններ է առաջարկում, այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում Ա. Թովմասյանը նշեց, որ հարցն ավելի

Զոհրաբ Մնացականյանն ու Միջազգային ճգնաժամային խմբի նախագահը մտքեր են փոխանակել ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ

Սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում կայացավ Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ Ռոբերտ Մալլիի հետ: Նախարար Մնացականյանն անդրադարձավ Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումներին, ժողովրդի կողմից տրված մանդատի հիման վրա կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին: Ներկայացնելով արտաքին քաղաքական ասպարեզում ՀՀ առաջնահերթությունները` Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ Հայաստանը որդեգրել է շարունակականության, կանխատեսելիության և ամուր

Ադրբեջանը Բելառուսից ստացել է «Պոլոնեզների» նոր խմբաքանակ. Ռազմինֆո

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի նոր խմբաքանակ ստանալու մասին։ Հրապարակվել են նաև լուսանկարներ ու տեսանյութ։ Նյութերում երևում են առնվազն 5 լիցքավորող մեքենա, 3 արձակման կայանք և 3 միավոր կապի և ղեկավարման մեքենա։ Ըստ ադրբեջանական աղբյուրի՝ մատակարարվել է 301 մմ տրամաչափի հրթիռներով տարբերակ, այսինքն՝ A200 տարբերակը։ A200 հրթիռն արտադրում է

Այրում կայարանում հակագազով պետք է շնչել

Կոյուղու հարցը չի լուծվում

Հոր սպանության մեջ մեղադրվող Անգելինա Խաչատուրյանին ազատ են արձակել

Մոսկվայի Բասմանյան դատարանը բավարարել է քննության միջնորդությունը և ազատ արձակել հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերից միջնեկին՝ Անգելինային, հաղորդում է Meduza.io-ն: Դատարանն Անգելինա Խաչատուրյանի համար ընտրել է խափանման նոր միջոց՝ որոշակի գործողությունների արգելք: Դրանով նա պարտավորվում է տանը լինել ժամը 21:00-ից հետո, նրան չի թույլատրվում օգտվել համացանցից, հեռախոսից և շփվել գործով անցնող այլ անձանց հետ:

Մրցույթ՝ մեկ թեկնածուով

Դպրոցների տնօրեններ են փոխվել

Շրջակա միջավայրի աղտոտվածությունը սպառնում է դառնալ էկոլոգիական աղետ

Այսօր Տավուշի մարզպետարանի ուսումնական կենտրոնում տեղի ունեցավ «Աղստև գետի աղտոտման իրական պատճառները և դրանց լուծման ուղիները» թեմայով հանրային քննարկում, որը կազմակերպել էին Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղն (ԵՀՀ ՀՄ) ի դեմս Իջևան Ինֆոտան, Տավուշի մարզպետարանը և Իջևանի համայնքապետարանը: Մասնակցում էին Տավուշի մարզպետի տեղակալներ Տիգրան Թամրազյանն ու Վարդան Ալեքսանյանը, Իջևանի քաղաքապետարանի, ոստիկանության, հիմնարկ-ձեռնարկությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ

«Օռլով» ադամանդի կրկնօրինակը նվիրաբերվեց ՀՀ դեսպանությանը Ռուսաստանում

Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը տեղի ունեցավ Լազարյանների նշանավոր տոհմին նվիրված երեկո, որը բուռն հետաքրքրություն առաջացրեց ոչ միայն համայնքային, այլ նաև ռուսական մշակութային միջավայրում: Երեկոյին ներկա էին Ռուսաստանի Մշակույթի նախարարության, Մոսկվայի քաղաքապետարանի, Ռուսաստանի ԱԳՆ և այլ գերատեսչությունների տարբեր վարչությունների ղեկավարներ, ինչպես նաև Ռուսաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի գիտաշխատողներ, մշակութային և հասարակական գործիչներ: ՌԴ-ում Հ.Հ դեսպան Վարդան Տողանյանը ողջույնի

ԵԿՄ Արմավիրի տարածքային բաժանմունքն ու Սյունիքի մարզխորհուրդն աջակցում են Սասուն Միքայելյանին

ԵԿՄ Արմավիրի տարածքային բաժանմունքի համաձայն՝ 2018թ. սեպտեմբերի 27- ին կայացավ ՀՀ ԵԿՄ Արմավիրի տարածքային բաժանմունքի խորհրդի ընդլայնված նիստը։ Նիստում միաձայն կայացվեց որոշում՝ առաջադրել և պաշտպանել ՀՀ ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնում Սասուն Միքայելյանի թեկնածությունը։ Իսկ Սյունիքի մարզխորհուրդը հետեւյալ հայտարարությունն է տարածել. «Վերջին ժամանակներում ՀՀ ԵԿՄ վարչության նախագահի շուրջ բավականին լուրջ տարաձայնություններ են գնում: Բանը հասել է

Գիտնականը՝ Նարեկացու եւ նրա ծնունդը «նախապատրաստած» հեղինակների մասին

Գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վանո Եղիազարյանը բացառիկ աշխատություն է հրատարակել՝ «Գրիգոր Նարեկացին եւ 10-րդ դարի գրականությունը» խորագրով: Գիրքը 10-րդ դարի հայ մատենագիտության համապարփակ պատմությունն է՝ նվիրված Գրիգոր Նարեկացուն: Այն հրատարակվել է «Արմավ» հրատարակչության կողմից՝ Հովսեփ եւ Կարոլին Նալբանդյանների հովանավորությամբ: Aravot.am-ի հետ զրույցում Վանո Եղիազարյանը նշեց, որ այս ուսումնասիրությունը հաջորդում է իր «Հայ հին գրականության

Համապարփակ լուծումը կպահանջի փոխզիջումներ բոլոր կողմերից. ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) առանձին և համատեղ հանդիպումներ են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմարդ Մամեդյարովի հետ: Հանդիպումները տեղի են ունեցել սեպտեմբերի 25-27-ը Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանի շրջանակում: Հանդիպումներին ներկա է եղել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

«Քաղաքական բանակցությունների միշտ էլ պատրաստ ենք». Դավիթ Հարությունյան

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ Գերագույն մարմնի (ԳՄ) նիստը: Մասնակցում էր նաև ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստի ավարտից հետո լրագրողներին հարցերին ի պատասխան ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը չցանկացավ մեկնաբանություններ տալ: Հարցին՝ ՀՀԿ-ն բանակցությունների պատրա՞ստ է, Դավիթ Հարությունյանը պատասխանեց.  «Քաղաքական բանակցությունների միշտ էլ պատրաստ ենք»: Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Խորհրդարանի ինքնալուծարում նշանակում է պետության համար ամենավտանգավոր երևույթներից մեկը». Գալուստ Սահակյան

Ըստ Գալուստ Սահակյանի՝ Սերժ Սարգսյանը հիմա էլ ակտիվ քաղաքականության մեջ է:

«Լկտի և անամոթ սուտ է». Նաիրա Զոհրաբյանը ՝ քննչական կոմիտեի հայտարարության մասին.

Այսօր քննչական կոմիտեն հայտարարություն էր տարածել, որ ձերբակալվել է Աջափնյակի թաղապետի տեղակալ Գրիգորի Գրիգորյանը, որն, ըստ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության, կոչ է արել իր համակիրներին ներխուժել Աջափնյակի ԲՀԿ շտաբ, բռնություն գործադրել ոստիկանների հանդեպ: ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն, որը միջադեպի ժամանակ եղել է Աջափնյակի ԲՀԿ շտաբում, Aravot.am-ի հետ զրույցում ասաց`քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունը, որ, իբր Գրիգոր Գրիգորյանը կոչ

Քննարկվել են հայ-իսրայելական հարաբերությունները, դրանց զարգացման ներուժը

Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում հանդիպել է Ամերիկայի հրեական կոմիտեի ներկայացուցիչների հետ։

Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում հանդիպել է Էմոմալի Ռահմոնի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Տաջիկստանի Հանրապետություն և հանդիպում ունեցել այդ երկրի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ: Տաջիկստանի նախագահը ողջունելով Նիկոլ Փաշինյանին Դուշանբեում` նշել է, որ սա իրենց առաջին հանդիպումն է և նրան մաղթել հաջողություններ ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնում: Էմոմալի Ռահմոնը գոհունակություն է հայտնել երկկողմ քաղաքական հարաբերությունների մակարդակից և կարևորել առևտրատնտեսական կապերի ընդլայնման ու

Շախմատի Հայաստանի հավաքականները շարունակում են հաղթարշավը

Շախմատի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականները շարունակում են հաղթել Բաթումում ընթացող շախմատի համաշխարհային օլիմպիադայում: Չորրորդ տուրում այսօր տղամարդկանց ընտրանին 3:1 հաշվով առավելության հասավ Հունաստանի նկատմամբ: Լեւոն Արոնյանն ու Հայկ Մարտիրոսյանը մեկական միավոր վաստակեցին, իսկ Գաբրիել Սարգսյանն ու Հրանտ Մելքումյանը ոչ-ոքի արեցին: Կանանց Հայաստան-Իտալիա դիմակայությունում Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը պարտության մատնեցին մրցակիցներին, Մարիա Կուրսովան բաժանեց միավորը

Դավիթ Տոնոյանն ընդունել է ռազմական կրթության հարցերով համակարգող կոմիտեի նիստի մասնակիցներին

Սեպտեմբերի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդին (ՊՆԽ) առընթեր ռազմական կրթության հարցերով համակարգող կոմիտեի նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած ԱՊՀ ՊՆԽ խորհրդի քարտուղար, գեներալ-մայոր Յուրի Դաշկինին, ՌԴ ՊՆ կադրերի գլխավոր վարչության պետ, գեներալ-գնդապետ Վիկտոր Գորեմիկինին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանության ռազմական կցորդ, գեներալ-մայոր Եվգենի Բուլավինցևը: ՀՀ պաշտպանության

Խիստ զգուշացումներ են ստացել «ԱԱԲ պրոյեկտ» և «Սաֆեժ» ընկերությունները

Սեպտեմբերի 26-ին Հայաստանում Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տրանսպորտի մասնագետ Թոմաս Հերցը և «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Վազգեն Պետրոսյանն այցելել են Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի՝ Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ հիմնանորոգվող ճանապարհահատվածներ։ Վերջիններս հանդիպել են շինարարությունն իրականացնող կապալառու կազմակերպությունների և շինարարական աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնող «Սաֆեժ» ընկերության ներկայացուցիչների հետ։ Թոմաս Հերցն ու

«Ինչքան գումար էլ լինի կաշխատեմ, պարապ լինելուց լավ է». Աշխատանքի տոնավաճառ Վանաձորում

Նարեկ Խաչատրյանը մասնագիտությամբ նկարիչ է: Բուհն այս տարի է ավարտել, հիմա էլ փորձում է աշխատանք գտնել: Այսօր Վանաձորում կազմակերպված աշխատանքի տոնավաճառի ժամանակ Նարեկն էլ շրջում էր տաղավարներով, փորձելով իր մասնագիտությամբ աշխատանք գտնել. «Նկարչության ուսուցչի աշխատանք եմ փնտրում: Նոր եմ սկսել հետաքրքրվել ու փորձում եմ հարմար աշխատանք գտնել: Ինչքանով, որ հասցրեցի նայել, իմ նկարչի աշխատանք չկա:

Եվրոպայի եւ նրա տարբեր կառույցների հետ հարաբերությունների հաստատումն ու խորացումը Արցախի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից է. Բակո Սահակյան

Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է Եվրախորհրդարանի պատվիրակությանը՝ պատգամավոր Էլենի Թեոխարուսի գլխավորությամբ: Քննարկվել են Եվրախորհրդարանի հետ փոխգործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանը շեշտել է, որ Եվրոպայի եւ նրա տարբեր կառույցների հետ հարաբերությունների հաստատումն ու խորացումը եղել եւ մնում է Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը՝ բարձր գնահատելով Էլենի Թեոխարուսի եւ Արցախի մյուս

Գունազարդ վազք՝ նվիրված Երեւանի 2800-ամյակին

«Երեւանյան գունազարդ վազք 2018» նախագծի կազմակերպիչները այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ներկայացրեցին միջոցառման նպատակները, ծանոթացրին մասնակցության պայմաններին, օրակարգին և գունազարդ նախաձեռնության շրջանակում իրականացվող բարեգործական ծրագրին: «Գունազարդ վազք» նախագիծը առաջին անգամ անցկացվել է 2015 թվականին: Այս տարի չորրորդ մեկնարկը նվիրված է Երևանի 2800 ամյակին: «Run Armenia» նախագծի հիմնադիր-նախագահ, Հայաստանի «Սթրիթ Վորքաութ» ֆեդերացիայի նախագահ, «Երևանյան գունազարդ վազք» միջոցառման գլխավոր

Նշվել է ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման կազմավորման տարեդարձը

Սեպտեմբերի 27-ին ՀՀ-ում ՌԴ 102-րդ ռազմակայանում նշվել է ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման կազմավորման 18-րդ տարեդարձը: Հանդիսավոր միջոցառմանը մասնակցել են ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը, ՀՀ և ՌԴ զինված ուժերի բարձրաստիճան սպաներ, հյուրեր: Տարիներ

ՄԻԵԴ-ը միաձայն մերժել է PKK-ի առաջնորդ Աբդուլահ Օջալանի 2010թ. դիմումը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) մերժել է Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ/PKK) առաջնորդ Աբդուլահ Օջալանի դիմումը, որով վերջինս պնդում էր, որ 2008թ.  Իմրալը կղզում գտնվող իր  բանտախուցը խուզարկելու  ընթացքում բանտապահները իրեն վատ վերաբերմունք են ցուցաբերել և խոշտանգումների ենթարկել: ՄԻԵԴ-ը ուսումնասիրելով Աբդուլահ Օջալանի փաստաբանների կողմից 2010թ. ներկայացված դիմումը` մերժել է այն, նշելով, որ առաջ

Գյումրեցի Օֆելիան երկրաշարժից երեսուն տարի հետո է ծնվել, բայց ապրում է տնակում (Ֆոտոշարք, տեսանյութ)

Տնակների բնակիչներն ամեն օր հագուստները, վերմակներն ու գորգերը արեւի են տալիս:

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031