Օրվա լրահոսը

Ալիկ Սարգսյանը բողոքում է «կեղտոտ սպարտիվկեքով» տունը նստած զոմբի ֆեյքերից. «Կամանդ ա՝ ֆաս ու ֆասի ժամանակ խաժամուժը հարձակվում է»

Դիտարկմանը, որ ՀՀԿ-ն էլ ֆեյքերի բանակ ունի, որոնք քննադատում են իշխանություններին՝ Ալիկ Սարգսյանը արձագանքեց. «Ես թքե՛լ եմ այն ֆեյքերի վրա, որոնք ՀՀԿ-ի անունից քննադատում են ինչ-որ մեկին: Ես խնդրում եմ, ինձ մի՛ խառնեք էդ ցուցակին, ես դուրս եմ էդ ամեն ինչից, կներեք անհամեստության համար, մի քիչ էլ վեր եմ էս ամեն ինչից»:

Հանրային խորհրդի ձևավորման հաջորդ փուլը կսկսվի հայտարարությամբ` ուղղված հասարակության լայն շերտերին

Նոր ձևավորվող Հանրային խորհրդի` կառավարության կողմից նշանակված 15 հոգանոց կազմը ս.թ. սեպտեմբերի 25-ին անցկացրել է առաջին աշխատանքային հանդիպումը։ Աշխատանքային քննարկման ընթացքում գործող Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը խորհրդի նոր անդամներին հակիրճ ներկայացրել է կառույցի դերն ու նպատակները, միջազգային կապերն ու համագործակցության փորձը, աշխարհում նմանատիպ կառույցների գործունեությունը։ Այնուհետև քննարկվել է Հանրային խորհրդի հանձնաժողովների ձևավորման և ՀԽ

Կոստանյանը հաստատեց՝ վարչապետը, ՀՔԾ պետը, ԱԱԾ տնօրենը եւ դատավորը կհրավիրվեն Քննիչ հանձնաժողով

Հարցին՝ ենթադրվում է, որ պե՞տք է հրավիրվեն ՀՔԾ պետը, ԱԱԾ տնօրենը, վարչապետը եւ այն դատավորը, որի մասին խոսվել է այդ զրույցի ընթացքում՝ Կոստանյանը պատասխանեց. «Տրամաբանական է, որ ձեր նշած անձինք ինչ-որ մի փուլում հրավիրվելու են հանձնաժողովի նիստին»:

Ռուբեն Մելիքյան. «Հրաժարական տալով Արցախի օմբուդսմանի պաշտոնից՝ ամենևին հրաժարական չեմ տալիս Արցախից»

Այդ չափանիշներից ելնելով ներկայումս ինձ պատկերացնում եմ պետական համակարգից դուրս՝ իրավապաշտպանական գործառույթի տիրույթում։ Մշտապես կարևորել եմ այդ առաքելությունը՝ որպես համարժեք օրակարգ առաջադրող անաչառ ու շիտակ գործունեություն։

Երասխի դպրոցականները պատերազմի տարիներին ծնված չեն եղել, բայց ամեն օր պատերազմի հետեւանքները տեսնում են

Տասնյակ տարիներ կրթության ոլորտը առաջնահերթություն հռչակած կառավարությունը բյուջեում գումար չի գտել սահմանամերձ Երասխի դպրոցում գոնե ռմբակոծության հետեւանքները վերացնելու համար: Դպրոցն ինչպես որ 26 տարի առաջ ադրբեջանական կողմից հրետակոծության է ենթարկվել, այդպես էլ մինչ օրս մնացել է: Երկու սերունդ, հարյուրավոր երեխաներ, որոնք այդ տարիներին ծնված էլ չեն եղել եւ, բարեբախտաբար, պատերազմը չեն տեսել, այնուամենայնիվ ստիպված են

«Մենք դատապարտում ենք եւ՛ Խատինի աղետը, եւ՛ ադրբեջանցիների վայրագություններն Արցախում». Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը բելառուս խորհրդարանականների ուղեկցությամբ սեպտեմբերի 26-ին այցելել է Խատինի հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցել 1943 թ. ֆաշիզմի զոհ դարձած Խատինի նահանգի խաղաղ բնակիչների հիշատակին: Էդուարդ Շարմազանովը նշել է. «Խատինի աղետը ֆաշիզմի եւ վանդալիզմի դասական դրսեւորում է: Թե՛ 1915 թ. ապրիլին Կոստանդնուպոլսում, թե՛ 1943 թ. Խատինում եւ թե՛ 2016 թ. ապրիլին Թալիշում

«Իրեն չեն ուզում եւ վերջ». Կրթության վարչության պետը` Գորիսի դպրոցի նորանշանակ տնօրենի մասին

Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցի կոլեկտիվը սեպտեմբերի 24-ից դասադուլ էր հայտարարել: Այս մասին Aravot.am-ին տեղեկացրել էին մանկավարժները: Նրանք նաեւ ուղարկել են ՀՀ վարչապետին եւ ԿԳ նախարարին ուղարկած այն նամակը՝ 32 ստորագրություններով, որտեղ նշված է, որ համաձայն չեն նոր տնօրենի՝ Շուշան Հովսեփյանի նշանակման հետ: Aravot.am-ը ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանից հետաքրքրվեց, թե ինչպես է

«Ներկայում քննարկում են, թե ինչ սկզբունքով է լինելու Խաչատուրովի հետկանչման գործընթացը». ԱԳՆ

Երբ Խաչատուրովին փոխարինելու սկզբունքների եւ ժամկետների շուրջ հստակություն լինի, ՀՀ-ն իր դիրքորոշումն առաջ կքաշի

Գաղտնալսման հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամները լրագրողներին եթե տեղեկություն տան՝ քրեորեն կպատժվեն

Հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանն ասաց, որ հանձնաժողովի նիստից հետո հանձնաժողովի անդամները ԶԼՄ-ին տեղեկատվություն չեն հայտնելու, միայն հաղորդագրությունների միջոցով են հայտնելու, բոլոր անդամները նախազգուշացված են օրենքով ու եթե հայտնեն այդ տեղեկությունները, պատասխանատվության կենթարկվեն: Հանձնաժողովի անդամները իրավասու չեն մամուլին քննարկման թեմայի շուրջ տալ պարզաբանումներ ու հարցազրույցներ:

Դատարանները կիրառում են «էլիտայի» ազատման գրավաչափեր

Չորս տարի կալանքի տակ է, դատաքննությունը դեռ չի սկսվել Արթուր Հարությունյանի նկատմամբ հարուցված քրեական գործով երկրորդ մեղադրյալի՝ թոշակառու, 86-ամյա Նինա Վարդանյանի մասն անջատվել է եւ քրեական գործի վարույթը կասեցվել: Իսկ ահա Արթուրի գործով սեպտեմբերի 27-ին կշարունակվի նրա պաշտպան Աննա Ջուվանովայի բողոքի քննությունը: Պաշտպան Ա. Ջուվանովան պահանջում է բեկանել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը եւ

ԵՄ-ը չեղարկում է Թուրքիային 70 մլն եվրոյի օգնության տրամադրումը

Եվրոպական խորհրդարանը չեղարկում է Եվրամիությանն անդամակցելու գործընթացին աջակցելու նպատակով Թուրքիային 70 մլն եվրոյի դրամական օգնության տրամադրումը: Եվրոպական խորհրդարանի բյուջեի հանձնաժողովից արված հայտարարության մեջ ասվում է, որ այդ գումարը կծախսվի միգրացիոն ծրագրերի վրա: Նշվում է, որ այդ օգնության փաթեթը 2018-ի նոյեմբերին պետք է Թուրքիային տրամադրվեր այդ երկրում օրենքի գերակայության, ժողովրդավարության, մարդու իրավունքների ու մամուլի ազատության ոլորտում

Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Ռ. Քոչարյանի փաստաբանների բողոքները

ՀՀ վճռաբեկ դատարանը սեպտեմբերի 19-ին կայացրած որոշմամբ վարույթ է ընդունել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի եւ Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպաններ Հայկ Ալումյանի, Ռուբեն Սահակյանի, Արամ Օրբելյանի եւ Հովհաննես Խուդոյանի վճռաբեկ բողոքները՝ օգոստոսի 13-ին ՀՀ վերաքննիչ դատարանի կայացրած՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու մասին որոշման դեմ։ Ռ. Քոչարյանի փաստաբանական խումբ

Օսկանյանի ու Զուրաբյանի գաղտնալսումների հարցը քննվելու է ԱԺ քննիչ հանձնաժողովում

Ուշագրավ է, որ Սերգեյ Բագրատյանն առաջարկեց, որ հանձնաժողովի քննարկման առարկա դարձնեն նաեւ նախկին գաղտնալսումները, մասնավորապես՝ Լեւոն Զուրաբյանի եւ Վարդան Օսկանյանի խոսակցության գաղտնալսումը, որը հստակ փաստ է: Նա ասաց, որ եթե ժամանակին նորմալ քննություն իրականացվեր ու մեղավորները պատժվեին, նման դեպքեր չէին կրկնվի, հետեւաբար, պետք է նաեւ համարել, որ նախադեպ ենք ունեցել ու ճիշտ կլինի, որ քվեարկության դնենք՝ այդ հարցերը գրեթե նույնական հարցեր են, որոշենք դա էլ քննարկման առարկա դարձնենք:

«Սիրիայում ապահովվելու է հայ սակրավորների եւ բժիշկների անվտանգությունը». ԱԳՆ

ԱԳՆ-ն հերքում է տեղեկությունները, թե հայ մասնագետները Սիրիայում ներգրավված են լինելու ռազմական գործողություններում

Սարի թաղի դեպքերի վերաբերյալ քրեական գործով վարույթը չի կարճվել, այլ կասեցվել է. ՀՔԾ

Սարի թաղի դեպքերի վերաբերյալ քրեական գործով վարույթը կասեցնելուց հետո քննչական գործողությունները և օպերատիվ-հետախուզական միջոցառումները չեն դադարեցվում

Հայկական Լեհաստանը, «Վարկի մահը» եւ արեւելյան հագուստով լեհերը` նույն գրքում

Հրայր Մաղաքյանն ու Վաղարշակ Մեյրոյանը բացառիկ գիրք են հրատարակում Կատովիցեում (Լեհաստան) Սիլեզյան համալսարանի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու Հրայր Մաղաքյանը (լուսանկարում)` տնտեսագիտության թեկնածու Վաղարշակ Մեյրոյանի հետ համահեղինակությամբ հետաքրքիր աշխատության վրա են աշխատում, որը շուտով կհրատարակվի: Գրքի աշխատանքային վերնագիրն է «Արեւելյան մշակույթը Լեհաստան փոխանցելու հայկական գործոնը»: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում նշեց լեհաստանաբնակ գիտնական Հրայր Մաղաքյանը, արեւելյան մշակույթ

«Չեմ կարող հաստատել Հենրիխ Մխիթարյանի՝ դիվանագիտական անձնագիր ունենալ-չունենալու փաստը». Բալայան

«Այս պահի դրությամբ 254 դիվանագիտական անձնագիր է մեր կողմից չեղարկվել, քանի որ դրանք չեն վերադարձվել ԱԳՆ-ին»

ԱԺ-ում որոշում են, թե ով է ընդդիմություն. Ալեն Սիմոնյանին ընտրեցին Քննիչ հանձնաժողովի փոխնախագահ

Քվեարկությամբ հանձնաժողովի անդամները Ալեն Սիմոնյանին ընտրեցին հանձնաժողովի նախագահի տեղակալ: Կոստանյանը հայտարարեց. «Գոնե իրավաբանորեն ընդունեցինք, թե ով է ԱԺ-ում ընդդիմություն»:

«Մեր երկրում ոչ ԱՄՆ-ի, ոչ էլ այլ երկրի կենսաբանական լաբորատորիաներ չկան». Տիգրան Բալայան

«Ռուս փորձագետներն այցելել են այդ լաբորատորիաներ դեռեւս 2017 թվականից»,-պարզաբանում է ՀՀ ԱԳՆ-ն

Նախկին պաշտոնյայի բացահայտումը. ՀՀ ԱԱԽ-ում խոստովանել են, որ Ռուսաստանը չի վստահում ՀՀ-ին

Վլադիմիր Պողոսյանի բնորոշմամբ՝ Փաշինյանն իր թիմում պետք է ունենա այնպիսի գիտակ մարդկանց, որոնք կհուշեն՝ ինչպե՞ս քաղաքական երկխոսություն վարել Ռուսաստանի հետ

Քննարկվել են երեխաների նկատմամբ բռնության դեմ պայքարին վերաբերող հարցեր

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն այսօր ընդունել է «Վերջ երեխաների նկատմամբ բռնությանը» գլոբալ գործընկերության երկրների ներգրավման ղեկավար Սաբինե Ռակոտոմալալային: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ տնօրենի տեղակալ Գայանե Հովակիմյանը: Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը բարձր է գնահատել UNICEF-ի կողմից իրականացվող այս ծրագիրը՝ նվիրված երեխաների հանդեպ

Հայաստանի մանուկներ հիմնադրամի (ՔՈԱՖ) հոգաբարձուների խորհրդի նախագահ է նշանակվել «Էներջայզ Գլոբալ Սերվիսիզ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռիչարդ Բեզջյանը

«Պարոն Բեզջյանի առաջնորդությունն ու բացառիկ լիազորությունները մեր հիմնադրամի զարգացման հաջորդ փուլի բանալին են։ Անհամբեր սպասում եմ Ռիչարդի հետ սերտ աշխատանքին՝ Հիմնադրամն ու ՔՈԱՖ ՍՄԱՐԹ նորարարական նախաձեռնությունը նոր մակարդակի բարձրացնելու՝ հանուն մեր գյուղերի երիտասարդների,- ասաց Հայաստանի մանուկներ հիմնադրամի հիմնադիր ու գործադիր տնօրեն Գարո Արմենը։- Հայաստանի գյուղերի հզորացումը երկրի տնտեսության շարժիչն են, բարգավաճման ու խաղաղ ապագայի գրավականը»։

Մեծ հիասթափությամբ տեղեկացա, որ Հենրիխ Մխիթարյանին զրկել են դիվանագիտական անձնագրից. Սամվել Ֆարմանյան

Մեծ հիասթափությամբ այսօրվա մամուլից տեղեկացա, որ Հենրիխ Մխիթարյանին զրկել են դիվանագիտական անձնագրից: Այս մասին չէի արտահայտվի, եթե այս լուրը չտարածվեր մամուլում և չլիներ մեկ էական հանգամանք. Հենոյին դիվանագիտական անձնագիր տալու գաղափարի հեղինակը, նախաձեռնողը և «լոբբիստը» եղել եմ ես: Պատճառն էլ, ոչ թե եղել է այն, որ դիվանագիտական անձնագիրը «առանձնաշնորհ» է կամ «զարդ» (ինչպես կարող է

Երգչուհի Թալինն այցելեց «Օրրան»

Սեպտեմբերի 22-ին մանուկների եւ մեծերի կողմից շատ սիրված ամերիկահայ երգչուհի Թալին Փարթամյանն այցելել էր «Օրրան»: Այցն անչափ սպասված էր «Օրրանի» սաների կողմից, քանի որ երեխաները մեծ ոգեւորությամբ եւ սիրով են լսում Թալինի երգերը: Երեխաները տարիներ առաջ երգչուհու հրավերով ներկա են եղել նաեւ նրա համերգին: Այս անգամ Թալինն ինքը այցելեց «Օրրան» եւ հագեցած օր անցկացրեց «Օրրանի»

Լիբանանից նոր ներդրումներ են սպասվում

Բիզնես Արմենիայի թիմը, գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանի գլխավորությամբ, սեպտեմբերի 22-26-ին բիզնես առաքելությամբ Լիբանանում էր։ Այցի ընթացքում Հայաստանում նոր ներդրումների մասին պայմանավորվածություններ են ձեռք բերվել։ Սա երրորդ արտագնա գործարար առաքելությունն է դեպի Լիբանան։ Բիզնես Արմենիայի թիմը գործնական փուլ է տեղափոխել նախորդ այցերի ընթացքում ներդրումների մասին ձեռք բերված պայմանավորվածությունները, նոր կապերի հիմք դրել։ Մի շարք հանդիպումներ

ՌԴ վարչապետ Դ. Մեդվեդևը պարգևատրվել է ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանին՝ մրցակցության զարգացման գործում ունեցած անձնական ներդրման համար

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը պարգևատրել է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին՝ մրցակցության քաղաքականության ոլորտում ԱՊՀ անդամ պետությունների հետ համագործակցության զարգացման մեջ ունեցած անձնական մեծ ներդրման համար: ՀՀ Մրցակցային մարմնի ղեկավարը պարգևատրվել է այս օրերին Սոչիում ընթացող «Մրցակցության շաբաթը Ռուսաստանում» խորագրով միջազգային համաժողովում: Երկու երկրների տնտեսական մրցակցության զարգացման բնագավառում ունեցած նշանակալի

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 26-ի և հոկտեմբերի 1-ի ցերեկը առանձին շրջաններում, 27-28-ին՝ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև, առանձին հատվածներում նաև մառախուղ: Սեպտեմբերի 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 26-ի ցերեկը, 27-ին կնվազի 3-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 6-8 աստիճանով, 29-30-ը նույնքան կբարձրանա: Երևան քաղաքում` Սեպտեմբերի

Կառավարությունը պատճառներ է փնտրում արդարացնելու տնտեսական ոլորտում սեփական սխալները. «Հայոց աշխարհ»

Կառավարությունը պատճառներ է փնտրում արդարացնելու տնտեսական ոլորտում սեփական սխալները։ Որ առաջիկա սպասումներն այս հատվածում հուսադրող չեն, կասկած չի հարուցում։ Որքան էլ առաջին հայացքից տնտեսական ակտիվության բարձր մակարդակը դեռ պահպանվում է, այնուհանդերձ վիճակը ամենեւին էլ այնպիսին չէ, ինչպես փորձ է արվում ներկայացնել։ Մինչ չկան նոր նախաձեռնություններ՝ գնալով սպառվում է նախորդ շրջանից կուտակված տնտեսական աճի ներուժը։ Վերջին

Սամվել Բալոյանի պանրի արտադրամասի «Չանախ» տեսակի փորձանմուշները ոսկեգույն ստաֆիլակոկ ցուցանիշներով չեն համապատասխանել սահմանված պահանջներին

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Արմսվիթ» ՍՊԸ-ի քաղցրավենիքի, շոկոլադի և Ա/Ձ Սամվել Բալոյանին պատկանող պանրի արտադրամասերում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերվել են վտանգավոր սննդամթերքի թողարկումներ: Այսպես՝ «Արմսվիթ» ՍՊԸ-ի «Ֆանտազիա» վանիլային արտադրատեսակի նմուշները մանրէաբանական ԱՑԽՄ և ՄԱՖԱՄ, «Կիկի-Վիկի» շոկոլադային արտադրատեսակի նմուշները մանրէաբանական ԱՑԽՄ, «Այսբերգ» վանիլային ջնարակապատ արտադրատեսակի նմուշները մանրէաբանական ԱՑԽՄ, իսկ Ա/Ձ Սամվել Բալոյանի պանրի

Կոնստանտին Սիմոնյանը՝ Նժդեհին հիշեցնող պապի, ստալինյան բռնաճնշումների եւ իր կայացման դժվարին ուղու մասին

Մեր մշակույթը 1940-ականների հայրենադարձության շնորհիվ ունեցավ անհատներ, որոնք հետագայում պետք է աշխարհում հնչեցնեին Հայաստան անունը. օպերային արվեստում՝ ծնունդով Եգիպտոսից Գոհար Գասպարյան, Արմինե Թութունջյան, Միհրան Երկաթ, Սիրիայից՝ Աննա Նշանյան եւ այլն: Օպերային թատրոնի հատուկ հանդիսությունների սրահում սեպտեմբերի 26-ին կկայանա երեկո՝ նվիրված Ռումինիայում ծնված օպերային բարիտոն, ՀՀ վաստակավոր արտիստ Կոնստանտին Սիմոնյանի ստեղծագործական գործունեության կեսդարյա հոբելյանին: «Առավոտի» հետ

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031