Օրվա լրահոսը

Հայկական Լեհաստանը, «Վարկի մահը» եւ արեւելյան հագուստով լեհերը` նույն գրքում

Հրայր Մաղաքյանն ու Վաղարշակ Մեյրոյանը բացառիկ գիրք են հրատարակում Կատովիցեում (Լեհաստան) Սիլեզյան համալսարանի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու Հրայր Մաղաքյանը (լուսանկարում)` տնտեսագիտության թեկնածու Վաղարշակ Մեյրոյանի հետ համահեղինակությամբ հետաքրքիր աշխատության վրա են աշխատում, որը շուտով կհրատարակվի: Գրքի աշխատանքային վերնագիրն է «Արեւելյան մշակույթը Լեհաստան փոխանցելու հայկական գործոնը»: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում նշեց լեհաստանաբնակ գիտնական Հրայր Մաղաքյանը, արեւելյան մշակույթ

«Չեմ կարող հաստատել Հենրիխ Մխիթարյանի՝ դիվանագիտական անձնագիր ունենալ-չունենալու փաստը». Բալայան

«Այս պահի դրությամբ 254 դիվանագիտական անձնագիր է մեր կողմից չեղարկվել, քանի որ դրանք չեն վերադարձվել ԱԳՆ-ին»

ԱԺ-ում որոշում են, թե ով է ընդդիմություն. Ալեն Սիմոնյանին ընտրեցին Քննիչ հանձնաժողովի փոխնախագահ

Քվեարկությամբ հանձնաժողովի անդամները Ալեն Սիմոնյանին ընտրեցին հանձնաժողովի նախագահի տեղակալ: Կոստանյանը հայտարարեց. «Գոնե իրավաբանորեն ընդունեցինք, թե ով է ԱԺ-ում ընդդիմություն»:

«Մեր երկրում ոչ ԱՄՆ-ի, ոչ էլ այլ երկրի կենսաբանական լաբորատորիաներ չկան». Տիգրան Բալայան

«Ռուս փորձագետներն այցելել են այդ լաբորատորիաներ դեռեւս 2017 թվականից»,-պարզաբանում է ՀՀ ԱԳՆ-ն

Նախկին պաշտոնյայի բացահայտումը. ՀՀ ԱԱԽ-ում խոստովանել են, որ Ռուսաստանը չի վստահում ՀՀ-ին

Վլադիմիր Պողոսյանի բնորոշմամբ՝ Փաշինյանն իր թիմում պետք է ունենա այնպիսի գիտակ մարդկանց, որոնք կհուշեն՝ ինչպե՞ս քաղաքական երկխոսություն վարել Ռուսաստանի հետ

Քննարկվել են երեխաների նկատմամբ բռնության դեմ պայքարին վերաբերող հարցեր

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն այսօր ընդունել է «Վերջ երեխաների նկատմամբ բռնությանը» գլոբալ գործընկերության երկրների ներգրավման ղեկավար Սաբինե Ռակոտոմալալային: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ տնօրենի տեղակալ Գայանե Հովակիմյանը: Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը բարձր է գնահատել UNICEF-ի կողմից իրականացվող այս ծրագիրը՝ նվիրված երեխաների հանդեպ

Հայաստանի մանուկներ հիմնադրամի (ՔՈԱՖ) հոգաբարձուների խորհրդի նախագահ է նշանակվել «Էներջայզ Գլոբալ Սերվիսիզ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռիչարդ Բեզջյանը

«Պարոն Բեզջյանի առաջնորդությունն ու բացառիկ լիազորությունները մեր հիմնադրամի զարգացման հաջորդ փուլի բանալին են։ Անհամբեր սպասում եմ Ռիչարդի հետ սերտ աշխատանքին՝ Հիմնադրամն ու ՔՈԱՖ ՍՄԱՐԹ նորարարական նախաձեռնությունը նոր մակարդակի բարձրացնելու՝ հանուն մեր գյուղերի երիտասարդների,- ասաց Հայաստանի մանուկներ հիմնադրամի հիմնադիր ու գործադիր տնօրեն Գարո Արմենը։- Հայաստանի գյուղերի հզորացումը երկրի տնտեսության շարժիչն են, բարգավաճման ու խաղաղ ապագայի գրավականը»։

Մեծ հիասթափությամբ տեղեկացա, որ Հենրիխ Մխիթարյանին զրկել են դիվանագիտական անձնագրից. Սամվել Ֆարմանյան

Մեծ հիասթափությամբ այսօրվա մամուլից տեղեկացա, որ Հենրիխ Մխիթարյանին զրկել են դիվանագիտական անձնագրից: Այս մասին չէի արտահայտվի, եթե այս լուրը չտարածվեր մամուլում և չլիներ մեկ էական հանգամանք. Հենոյին դիվանագիտական անձնագիր տալու գաղափարի հեղինակը, նախաձեռնողը և «լոբբիստը» եղել եմ ես: Պատճառն էլ, ոչ թե եղել է այն, որ դիվանագիտական անձնագիրը «առանձնաշնորհ» է կամ «զարդ» (ինչպես կարող է

Երգչուհի Թալինն այցելեց «Օրրան»

Սեպտեմբերի 22-ին մանուկների եւ մեծերի կողմից շատ սիրված ամերիկահայ երգչուհի Թալին Փարթամյանն այցելել էր «Օրրան»: Այցն անչափ սպասված էր «Օրրանի» սաների կողմից, քանի որ երեխաները մեծ ոգեւորությամբ եւ սիրով են լսում Թալինի երգերը: Երեխաները տարիներ առաջ երգչուհու հրավերով ներկա են եղել նաեւ նրա համերգին: Այս անգամ Թալինն ինքը այցելեց «Օրրան» եւ հագեցած օր անցկացրեց «Օրրանի»

Լիբանանից նոր ներդրումներ են սպասվում

Բիզնես Արմենիայի թիմը, գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանի գլխավորությամբ, սեպտեմբերի 22-26-ին բիզնես առաքելությամբ Լիբանանում էր։ Այցի ընթացքում Հայաստանում նոր ներդրումների մասին պայմանավորվածություններ են ձեռք բերվել։ Սա երրորդ արտագնա գործարար առաքելությունն է դեպի Լիբանան։ Բիզնես Արմենիայի թիմը գործնական փուլ է տեղափոխել նախորդ այցերի ընթացքում ներդրումների մասին ձեռք բերված պայմանավորվածությունները, նոր կապերի հիմք դրել։ Մի շարք հանդիպումներ

ՌԴ վարչապետ Դ. Մեդվեդևը պարգևատրվել է ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանին՝ մրցակցության զարգացման գործում ունեցած անձնական ներդրման համար

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը պարգևատրել է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին՝ մրցակցության քաղաքականության ոլորտում ԱՊՀ անդամ պետությունների հետ համագործակցության զարգացման մեջ ունեցած անձնական մեծ ներդրման համար: ՀՀ Մրցակցային մարմնի ղեկավարը պարգևատրվել է այս օրերին Սոչիում ընթացող «Մրցակցության շաբաթը Ռուսաստանում» խորագրով միջազգային համաժողովում: Երկու երկրների տնտեսական մրցակցության զարգացման բնագավառում ունեցած նշանակալի

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 26-ի և հոկտեմբերի 1-ի ցերեկը առանձին շրջաններում, 27-28-ին՝ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև, առանձին հատվածներում նաև մառախուղ: Սեպտեմբերի 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 26-ի ցերեկը, 27-ին կնվազի 3-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 6-8 աստիճանով, 29-30-ը նույնքան կբարձրանա: Երևան քաղաքում` Սեպտեմբերի

Կառավարությունը պատճառներ է փնտրում արդարացնելու տնտեսական ոլորտում սեփական սխալները. «Հայոց աշխարհ»

Կառավարությունը պատճառներ է փնտրում արդարացնելու տնտեսական ոլորտում սեփական սխալները։ Որ առաջիկա սպասումներն այս հատվածում հուսադրող չեն, կասկած չի հարուցում։ Որքան էլ առաջին հայացքից տնտեսական ակտիվության բարձր մակարդակը դեռ պահպանվում է, այնուհանդերձ վիճակը ամենեւին էլ այնպիսին չէ, ինչպես փորձ է արվում ներկայացնել։ Մինչ չկան նոր նախաձեռնություններ՝ գնալով սպառվում է նախորդ շրջանից կուտակված տնտեսական աճի ներուժը։ Վերջին

Սամվել Բալոյանի պանրի արտադրամասի «Չանախ» տեսակի փորձանմուշները ոսկեգույն ստաֆիլակոկ ցուցանիշներով չեն համապատասխանել սահմանված պահանջներին

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Արմսվիթ» ՍՊԸ-ի քաղցրավենիքի, շոկոլադի և Ա/Ձ Սամվել Բալոյանին պատկանող պանրի արտադրամասերում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերվել են վտանգավոր սննդամթերքի թողարկումներ: Այսպես՝ «Արմսվիթ» ՍՊԸ-ի «Ֆանտազիա» վանիլային արտադրատեսակի նմուշները մանրէաբանական ԱՑԽՄ և ՄԱՖԱՄ, «Կիկի-Վիկի» շոկոլադային արտադրատեսակի նմուշները մանրէաբանական ԱՑԽՄ, «Այսբերգ» վանիլային ջնարակապատ արտադրատեսակի նմուշները մանրէաբանական ԱՑԽՄ, իսկ Ա/Ձ Սամվել Բալոյանի պանրի

Կոնստանտին Սիմոնյանը՝ Նժդեհին հիշեցնող պապի, ստալինյան բռնաճնշումների եւ իր կայացման դժվարին ուղու մասին

Մեր մշակույթը 1940-ականների հայրենադարձության շնորհիվ ունեցավ անհատներ, որոնք հետագայում պետք է աշխարհում հնչեցնեին Հայաստան անունը. օպերային արվեստում՝ ծնունդով Եգիպտոսից Գոհար Գասպարյան, Արմինե Թութունջյան, Միհրան Երկաթ, Սիրիայից՝ Աննա Նշանյան եւ այլն: Օպերային թատրոնի հատուկ հանդիսությունների սրահում սեպտեմբերի 26-ին կկայանա երեկո՝ նվիրված Ռումինիայում ծնված օպերային բարիտոն, ՀՀ վաստակավոր արտիստ Կոնստանտին Սիմոնյանի ստեղծագործական գործունեության կեսդարյա հոբելյանին: «Առավոտի» հետ

Ամեն դեպքում թավշյա հեղափոխությունը չի հանգեցրել տնտեսական լուրջ ցնցումների. «Ժողովուրդ»

Չենք կարող միանշանակ ասել, թե նոր կառավարության աշխատանքը ներկայումս շատ քիչ ազդեցություն է ունենում Հայաստանի տնտեսության վրա։ Ամեն դեպքում թավշյա հեղափոխությունը չի հանգեցրել տնտեսական լուրջ ցնցումների։ Այս հեղափոխությունը նաեւ ամեն դեպքում արագացրել է բազմաթիվ դրական զարգացումները՝ ավելացնելով վստահությունը նոր կառավարության հանդեպ։ Եվ մասնագետների վկայությամբ թավշյա հեղափոխությունը ոչ միայն չի կասեցրել Հայաստանի տնտեսության աճի միտումը, այլեւ

«Ադրբեջանի՝ դիտորդի կարգավիճակով ՀԱՊԿ-ն անդամակցելն այս պահին հնարավոր չէ». Տիգրան Բալայան

Ադրբեջանի առնչությամբ ՀԱՊԿ-ում նման քննարկումներ ստորին եւ բարձր մակարդակներում այս պահին չկան

Լավ է արել` դատի է տվել, օրենքի երկիր եք հռչակել, շուրջպար եք մտել` պարեք, ուրեմն. «Հրապարակ»

Մամուլում լայնորեն քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի` ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայցադիմումը, որով երկրորդ նախագահը դատարանից պահանջում է Փաշինյանին պարտավորեցնել ներողություն խնդրել իրենից` հրապարակայնորեն արտահայտած զրպարտության, պատիվն ու արժանապատվությունն արատավորող հայտարարությունների համար: Հայցադիմում ներկայացնելու առիթը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն է, որը վերաբերել է Քոչարյանին: Կարծում եմ` արտառոց ոչինչ չկա սրանում: Նույն

Վահրամ Բաղդասարյան. «Թվաբանությունը լավ կսովորեք՝ տոկոսների հետ կապված, կքննարկենք». «Հայկական ժամանակ»

Բաղդասարյանը մտահոգություն հայտնեց, որ ԱԺ արտահերթ ընտրություններից հետո ՔՊ-ն կարող է մեծամասնություն լինել, ինչպես Երեւանի ավագանու կազմում եւ չունենալ ընդդիմություն։ «Քաղաքական դաշտում տատանումները շատ են լինում տարբեր ձեւով, եթե նայեք քաղաքապետի բոլոր ընտրությունները, ապա կտեսնենք, որ արդյունքները նույնն են եղել։ Ցանկալի է, որ մենք 5-6 քաղաքական ուժ տեսնեինք ավագանիում, այլ ոչ թե երկու հոգի շեմը հաղթահարած եւ մեկ հոգի էլ՝ օրենքի ուժով»:

Հենրիխ Մխիթարյանը «Բրենդֆորդի» հետ խաղից առաջ բուժզննում կանցնի

Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Անգլիայի լիգայի «Բրենդֆորդի» հետ հանդիպումից առաջ լրացուցիչ բուժզննման կենթարկվի: Մխիթարյանը Եվրոպա լիգայի «Վորսկլայի» հետ խաղի ժամանակ վնասվածք էր ստացել եւ չէր մասնակցել ԱՊԼ-ի հերթական տուրում «Էվերթոնի» հետ հանդիպմանը: «Արսենալ»-«Բրենդֆորդ» հանդիպումը կկայանա այսօր: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Արա Վարդանյանի պաշտպանը տեղեկություններ չունի՝ ինչպես ու որտեղից են ձերբակալել իր պաշտպանյալին

«Ոչ հերքել, ոչ հաստատել հնչած միտքը այս պահին չեմ կարող». Երվանդ Վարոսյան

Կարինե Աճեմյան. «Ոչ մի դեպքում չենք համաձայնի գնալ հակասահմանադրական ճանապարհով, օրենքներ խախտել՝ միայն նրա համար, որ Նիկոլ Փաշինյանն այդպես է ուզում». «Հայոց աշխարհ»

Մասնավորապես, կենսաթոշակային հիմնադրամների գումարները՝ կուտակային վճարները, արդեն երրորդ ամիսն է՝ չեն փոխանցվում։ Բազմաթիվ այսպիսի հարցեր կան, որոնց վարչապետը չի անդրադառնում, որովհետեւ ո՛չ տնտեսություն գիտի, ո՛չ ունի գործից հասկացող օգնականներ, որոնք կարող են պրոֆեսիոնալ մակարդակով զբաղվել այդ հարցերով։ 

Հրդեհ Արզականի անտառպետության մոտակայքում. անհրաժեշտ է օգնություն

Սեպտեմբերի 25-ին, ժամը 13:12-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Բջնի գյուղի մոտակա սարում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը: Ժամը 13:35-ին տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհը բռնկվել է Հրազդանի անտառտնտեսություն մասնաճյուղի Արզականի անտառպետության մոտակայքում: Ժամը 13:37-ին կապ

«Նախապայման չենք դնում». ԱԳՆ-ն այն մասին, թե ինչու Փաշինյան-Ալիեւ հանդիպումը չի կայանում

Մենք պատրաստ ենք հանդիպման, վարչապետն էլ քանիցս հաստատել է դա, բայց կրկնում եմ՝ այդ հանդիպումը լուսանկարվելու առիթ չի կարող լինել

Հեղինե Բիշարյան. «Ժողովուրդը պարզապես ընտրության չգնաց». «Ժողովուրդ»

Ամենագլխավոր խնդիրն այն է, որ ընտրություններին մասնակցեց Երեւան քաղաքի բնակչության 43 տոկոսը։

Անահիտ Թարխանյան. «Երևանն այսօր հայտնվել է մեկ քաղաքական ուժի մենաշնորհային կառավարման ներքո, ինչն, իհարկե, բավականին խնդիրներ կառաջացնի կառավարման ընթացքում». «Փաստ»

Չնայած Երևանի քաղաքապետի արդեն նախկին թեկնածու Անահիտ Թարխանյանը ընտրություններից հետո արդեն իսկ հասցրել է արտահայտել իր կարծիքը, բացի այդ, ընտրված քաղաքապետ Հայկ Մարությանին մաղթել է լավ ու արդյունավետ աշխատանք, սակայն կարծում է, որ արտահերթ ընտրություններն այլ բանի մասին էին: Այսինքն, անցած ընտրությունները ոչ թե Երևանի ավագանի ընտրելու, այլ Ազգային ժողովը լուծարելու հանրաքվեի միտում ունեին ու

Օլիգարխների կանայք դեռ չեն արձագանքել վարչապետի կնոջ հորդորին. «Հրապարակ»

Մոտ տասն օր առաջ՝ սեպտեմբերի 15-ին, վարչապետի տիկին Աննա Հակոբյանը «Կանայք՝ հանուն խաղաղության» նախաձեռնության շրջանակներում Բաղրամյան 26 հասցեում ընդունել էր ապրիլյան պատերազմի մասնակիցների ծնողներին։ Այդ հանդիպման ժամանակ Աննա Հակոբյանը, դիմելով ներկա եւ նախկին պաշտոնյաների ու օլիգարխների կանանց, մի կոչ-հորդորով էր հանդես եկել, որը հետո շատ քննարկվեց հասարակության շրջանում՝ տարակուսանքի տեղիք տալով։ «Ուզում եմ այսօր այստեղից

Տնտեսության աշխուժացման եւ զարգացման տեսանկյունից գործող ԱԺ-ն շուտափույթ լուծարելը առաջնահերթ անհրաժեշտություն է. «Հայկական ժամանակ»

Քաղաքացու տեսանկյունից այդպիսի անորոշություն հիմա չկա՝ կա կառավարություն, որը վայելում է ժողովրդի բացարձակ մեծամասնության աջակցությունը։ Սակայն ներդրողների տեսանկյունից կա այդպիսի կառավարություն, բայց դրան զուգահեռ կա նաեւ խորհրդարան, որը բոլորովին չի արտահայտում ներքաղաքական ներկայիս դասավորությունը, ինչն էլ այն դարձնում է անորոշության հիմնական աղբյուր։ Բիզնեսի տեսանկյունից Հայաստանում չկա կայուն իշխանություն, որը կերաշխավորի իր կատարած ներդրումների անվտանգությունը։ Այսպիսի

Ucom-ի բաժանորդները կշարունակեն օգտվել ռոմինգի 15Դ/ՄԲ մատչելի սակագնից Վրաստանում և ևս 41 երկրում

Ռոմինգում գտնվելիս Ucom-ի բաժանորդները կշարունակեն օգտվել ինտերնետի մատչելի սակագնից մինչև 2019թ․ հունվարի 31-ը։ Մասնավորապես՝ շարժական կապի բաժանորդներն ընդամենը 15 դրամ/ՄԲ սակագնով կարող են կապի մեջ մնալ իրենց մտերիմների հետ Եգիպտոսում, Հունաստանում, Իսպանիայում, Իտալիայում, Վրաստանում և ևս 37 երկրում ճամփորդելիս: «Ավելին՝ Վրաստանում ռոմինգի ժամանակ Ucom-ի բաժանորդները կարող են միանալ Magticom կամ Geocell օպերատորներին, ակտիվացնել 100 ՄԲ

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031