Օրվա լրահոսը
«Այսօր քաղաքական քաղքենիները սկսելու են ծամել մասնակցության թեման». Լեւոն Բարսեղյան
«Այս անգամ չկային ՀՀԿ-ականների տասովշիկների բրիգադները, քրեական խավը ներգրաված չէր ընտրությունների մեջ, որոնք ծանր հիվանդ տատիկ-պապիկներին գրկած բերում էին, որպեսզի այդ քվեն ապահովեին, չկային ճնշումներ ընտրողի ազատ քվեի նկատմամբ, դժվար է գնահատել, թե դա քվեների ինչ կշիռ է, մոտ 150 հազար քվե է իմ գնահատմամբ, եթե դա ավելացնենք ստացված արդյունքներին, մասնակցության տոկոսը կարող էր նույնիսկ ձեւակերպվել 65, 63 տոկոս»:
Զովաբերից Մոսկվա՝ չիր, պանիր ու մի բուռ կարոտ
Ամռան երկու ամիսներին Խաչատրյանների տանից մանկական լացի, մի խաղալիքի կամ թարմ մրգից քամած կոմպոտի համար հրմշտոցի, իսկ երեկոները՝ նվագախմբի ձայն կլսես։ Արտերկրում աշխատող որդիներն են վերադարձել։ «Տատի՛, կովը ե՞րբ կծնի… Տա՛տ, բա ոչխարների պապան ու՞ր ա»,- իրար խոսք չտալով՝ Արշալույս Հակոբյանին հարցաքննում են Մոսկվայից ժամանած թոռները՝ Սյուզանն ու Սոնան։ Տատը քմծիծաղով չլսելու է տալիս, ձեռքի
«Գրանցման հետ կապված մոտ 705 դեպք է եղել, քվեարկության գաղտնիության խախտումներ՝ 35 դեպք, 26 ընտրողի անվան դիմաց եղել է ստորագրություն». «Ականատես»
Սոնա Այվազյանը փոխանցեց դիտորդներից մեկի դիտարկումները, որոնք տիպիկ են մյուսների համար. «Հանձնաժողովների անդամները կարծես ինչ-որ գաղտագողի վարքագիծ են դրսեւորում, խմբավորումներով են աշխատում: Նույնիսկ եթե ոչ մի խախտում չի նկատվում դիտորդի կողմից, այդ վարքագիծը կասկածներ է առաջացնում, փորձում են մարմնով դիտորդի դիմացը փակել, թույլ չտալ, որ նայի»:
Հայաստանի ԱԳ նախարարը կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում տեղի է ունենալու Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ժամանակավորապես դադարեցվել է հանրապետության գազամատակարարումը
Հյուսիսային Կովկաս—Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա վերանորոգման և վերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 24-ին ժամը 07:00-ից մինչև սեպտեմբերի 26-ը ժամանակավորապես դադարեցվել է Հայաստան բնական գազի մատակարարումը: Հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների հաշվին: «Գազպրոմ Արմենիա»
Նիկոլ Փաշինյան. «Պետք է մոտ ժամանակներս անցկացնենք արտահերթ խորհրդարանական ընտրություններ»
Իմ քայլը» դաշինքն այդ ընտրություններում, որոնք անցել են բացարձակ արդար, ազատ, թափանցիկ պայմաններում, ստացել է ընտրողների 81 տոկոս ձայները: Սա նշանակում է, որ սին են բոլոր այն պնդումները, խոսակցությունները, որոնք հիշատակում են ինչ-որ ուժերի, որոնք կարող են հակահեղափոխություն անել: Դա հնարավոր չէ և այսօր դա արձանագրվեց նաև ընտրությունների արդյունքներով»,- նշել է վարչապետը:
Հարուցվել է քրեական գործ՝ զինծառայողի սպանության դեպքի առթիվ
ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության առաջին կայազորային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել՝ զինծառայողի սպանության դեպքի առթիվ: 22.09.2018թ.՝ ժամը 16:00-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի արձակած կրակոցի հետևանքով աջ այտի շրջանում հրազենային գնդակային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արցախ Մհերի Հովսեփյանը: Զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին Ա.Հովսեփյանը
Շնորհավորական ուղերձ՝ ազատ եւ օրինական ընտրությունների կայացման կապակցությամբ
«Ժառանգություն» կուսակցությունը շնորհավորում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին եւ հատկապես երեւանցիներին՝ մեր պետության վերջին 23 տարվա պատմության ընթացքում առաջին անգամ տեղի ունեցած ազատ եւ օրինական ընտրությունների կապակցությամբ: Մենք երկար պայքարել էինք այս օրվա համար եւ անկախ թե ով հաղթեց այս ընտրություններում, սա կարող է դառնալ նոր սկիզբ մեր երկրի ժողովրդավարացման կայուն մի գործընթացի եւ երաշխիքը՝ նախկինին
Ընտրության ամբողջական արդյունքները. «Լույս» դաշինքը շնորհավորել է «Իմ քայլին»
«Հաղթանակի եւ լավ ընտրություններ անցկացնելու առիթով»,- ասել է Արտակ Զեյնալյանը:
Ընտրության արդյունքները. հաղթող եռյակը՝ 475 տեղամասերից 462-ում
462 ընտրատեղամասերից ստացված տվյալների համաձայն՝ Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով՝ «Իմ քայլը» դաշինքը ստացել է 80.98%, 2854463 քվե: Երկրորդ հորիզոնականում է ԲՀԿ-ն է՝ 24550 քվեով և 6.69%-ով: Երրորդ հորիզոնականում է «Լույս» դաշինքը. այս ուժի օգտին քվեարկել է 5,03% -ը կամ 17720 քաղաքացի: Ընտրությունների նախնական արդյունքների թարմացումները՝ այստեղ: Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
80.79% ցուցանիշով ՝ «Իմ քայլը» դաշինքն առաջատարն է
376 ընտրատեղամասերից ստացված տվյալների համաձայն՝ Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով՝ «Իմ քայլը» դաշինքը ստացել է 80.79%, 229409 քվե: Երկրորդ հորիզոնականում է ԲՀԿ-ն է՝ 19989 քվեով և 7.04%-ով: Երրորդ հորիզոնականում է «Լույս» դաշինքը. այս ուժի օգտին քվեարկել է 5,07% -ը կամ 14395 քաղաքացի: Ընտրությունների նախնական արդյունքների թարմացումները՝ այստեղ: Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքներ՝ 265 ընտրատեղամասի տվյալներով
ՀՀ ԿԸՀ-ն ներկայացնում է 265 ընտրատեղամասերից ստացված տվյալները: Ըստ այդմ՝ Երևանի ավագանու ընտրություններում «Իմ քայլը» դաշինքը ստացել է 80.73%, 160880 քվե: Երկրորդ հորիզոնականում է ԲՀԿ-ն է՝ 14434 քվեով և 7.24%-ով: Երրորդ հորիզոնականում է «Լույս» դաշինքը. նրա օգտին քվեարկել է 5,04% -ը կամ 10049 քաղաքացի: Ընտրությունների նախնական արդյունքների թարմացումները՝ այստեղ: Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԲՀԿ-ն 74,15 տոկոսով, «Լույսը»՝ 76,24 տոկոսով զիջում են «Իմ քայլը» դաշինքին
204 ընտրատեղամասերից ստացված տվյալներով՝ Երևանի ավագանու ընտրություններում «Իմ քայլը» դաշինքը ստացել է 81.14%, 123163 քվե: Երկրորդ հորիզոնականում է ԲՀԿ-ն է՝ 10604 քվե կամ ձայների 6.99%-ը: Երրորդ հորիզոնականում է «Լույս» դաշինքը. նրա օգտին քվեարկել է 4,90% -ը կամ 7432 քաղաքացի: Ընտրությունների նախնական արդյունքների թարմացումները՝ այստեղ: Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
7/50-ում 849 ընտրողից 687-ը քվեարկել էր Մարությանի օգտին, ԲՀԿ-ն երկրորդն էր՝ 52 ձայնով
Այս ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահ Բագրատ Անդրեասյանի եւ հանձնաժողովի ՀՅԴ անդամի միջեւ վիճաբանություն եղավ, նա վստահեցրեց, որ բողոքարկելու է ընտրատեղամասի արդյունքները եւ բացել է տալու նորից: Պատճառն այն էր, որ ՀՅԴ-ի քվեաթերթիկներից մեկը անվավեր հանեցին՝ նշումը ոչ միայն դուրս էր վանդակից, այլեւ հատել էր այլ թեկնածուի վանդակի գիծը: ՀՅԴ-ի հանձնաժողովականները փորձեցին մեկ առ մեկ ստուգելով նորից հաշվել «Իմ քայլը» դաշինքի քվեաթերթիկները:
«Իմ քայլը» դաշինք`81.17%, ԲՀԿ` 6.71%, «Լույս» դաշինք` 5,06%. 151 ընտրատեղամասի արդյունքներ
151 ընտրատեղամասերից ստացված տվյալներով՝ Երևանի ավագանու ընտրություններում առաջատարը «Իմ քայլը» դաշինքն է՝ 81.17%, 89714 քվե: Երկրորդ հորիզոնականում է ԲՀԿ-ն է՝ 7452 քվե կամ ձայների 6.71% ցուցանիշով: Երրորդ հորիզոնականում է «Լույս» դաշինքը. նրա օգտին քվեարկել է 5,06% -ը կամ 5599 քաղաքացի: Ընտրությունների նախնական արդյունքների թարմացումները՝ այստեղ: Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ընտրությունների նախնական արդյունքները՝ ըստ 119 տեղամասերից ստացված տվյալների
Արդեն հայտնի են 119 տեղամասերից ստացված տվյալներով Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները: ԿԸՀ-ի ամփոփմամբ՝ «Իմ քայլը» դաշինքն առաջատարն է՝ 81.66%, 70345 քվե: Երկրորդ հորիզոնականում է ԲՀԿ-ն է՝ 5694 քվե կամ ձայների 6.61% ցուցանիշով: Երրորդ հորիզոնականում է «Լույս» դաշինքը. նրա օգտին քվեարկել է 4.91% -ը կամ 4226 քաղաքացի: Ընտրությունների նախնական արդյունքների թարմացումները՝ այստեղ: Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Առաջատարը՝ «Իմ քայլը»-ը, 2-րդ և 3-րդ հորիզոնականում՝ ԲՀԿ-ն ու «Լույս»-ը
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քիչ առաջ ամփոփեց Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքներ 65 տեղամասերից ստացված տվյալներով
ԲՀԿ-ում դեռ չեն մեկնաբանում
Քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց 65 տեղամասերից հաշվարկների արդյունքները: Ըստ այդմ, արդեն իսկ պարզ է դառնում, որ Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններով բացարձակ առաջատար է «Իմ քայլը» դաշինքը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը էական տարբերությամբ, զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը: Aravot.am-ը փորձեց մեկնաբանություններ ստանալ ԲՀԿ-ից`այս նախնական արդյունքների եւ կայացած ընտրությունների վերաբերյալ ընդհանրապես: ԲՀԿ-ական պատգամավորները դեռեւս ձեռնպահ մնացին մեկնաբանություններից:
«Ուրիշ թիվ չգիտե՞ս». 2/7-ում առաջատար է «Իմ քայլը»
Ընտրելու իրավունք ունեցող մոտ 1800 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 911 քաղաքացի
«Կեցցե քաղաքացու հաղթանակը». Արարատ Միրզոյան
ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «2004-ից (շատերը՝ 95֊96֊ից) տեղամասերում կռիվ ենք տվել, պայքարել ամեն քվեաթերթիկի համար, մարմնով պաշտպանել քվեատուփերը, լսել սպառնալիքներ, հետո փողոց դուրս եկել՝ պաշտպանելու քաղաքացու քվեն և արդարություն պահանջելու, հայտնվել մահակների հարվածների ու կրանի տակ, որ մոտեցնենք էս օրը։ Կեցցե ազատ, արդար և ժողովրդավարական ընտրությունների միջոցով ժողովրդի իշխանության իրացումը։
Արձանագրված ենթադրյալ ընտրական բնույթի 31 իրավախախտման դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում
ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբն ուսումնասիրել է 2018թ. սեպտեմբերի 23-ին ժամը 08.00-ից մինչև ժամը 20.00-ն Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության ողջ ընթացքում կատարված ենթադրյալ ընտրական խախտումների վերաբերյալ ստացված 129 ահազանգ: Դրանցից 55-ը եղել է ԶԼՄ հրապարակում, 3-ը՝ Երևան քաղաքի դատախազության թեժ գծին կատարված ահազանգ: Արձանագրվել է քաղաքացիների կողմից ՀՀ ոստիկանություն դիմում, հաղորդում ներկայացնելու, ահազանգ կատարելու
«Երևան քաղաքի ավագանու ընտրություններում ջախջախիչ հաղթանակ է տարել «Տանը նստածների»» կուսակցությունը». Գարիկ Քեռյան
Եթե հաղթող քաղաքական ուժը ձեռք բերի 50 գումարած մեկ, փաստացիորեն կստացվի, որ նա ձեռք բերել իրականում ձայների 25 տոկոսից էլ պակաս:
Քննչական կոմիտեում 20:30-ի դրությամբ ստացվել է 25 հաղորդում առերեւույթ ընտրախախտումների դեպքերի վերաբերյալ
ՔԿ-ում ժամը 20:30-ի դրությամբ ստացվել է 25 հաղորդում ահազանգեր առերեւույթ ընտրախախտումների դեպքերի վերաբերյալ: Ութը վերաբերվում է քվեարկության գաղտնիությունը խախտելու դեպքերին, 17-ը կրկնակի քվեարկության փորձերին: Նշված բոլոր դեպքերով ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ հանգամանքները պարզելու եւ դրանց արդյունքներով քրեական գործեր հարուցելու հարցը քննարկելու համար: Այս մասին ԿԸՀ մամուլի ծառայության սրահում հայտնեց ՔԿ հատկապես կարեւոր գործերով քննության
ՄԻՊ-ն ամփոփում է Երևանի ավագանու ընտրությունների օրն արձանագրված դեպքերը ժամը 21:30-ի դրությամբ
Սեպտեմբերի 23-ին՝ Երևանի ավագանու ընտրության օրը, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ժամը 21:30‑ի դրությամբ ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 46 ահազանգ: Պաշտպանի հրամանով ստեղծված աշխատանքային խումբն ուսումնասիրել է այսօր լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տեղ գտած ավելի քան 1000 հրապարակում: Աշխատակազմի թեժ գծին ստացված ահազանգերից 16-ը վերաբերել է Երևանում 6 ամսից պակաս հաշվառում ունենալուն
Սեպտեմբերի 23-ին, ժամը 08:00-ից մինչև 20:00-ն ՀՀ ոստիկանությունում ստացվել են 84 իրավախախտումների վերաբերյալ տեղեկություններ
Սեպտեմբերի 23-ին, Երևան քաղաքի ավագանու ընտրությունների ընթացքում (ժամը 08:00-ից մինչև 20:00-ն) ՀՀ ոստիկանությունում ստացվել են 84 իրավախախտման վերաբերյալ տեղեկություններ: Ստացված տեղեկություններից 18-ը լուծվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով նախատեսված կարգով, իսկ 66 իրավախախտումների վերաբերյալ տեղեկությունները գտնվում են ստուգման փուլում: Ստացված տեղեկությունները վերաբերվում են՝ 11-ը ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի
Արարատ Զուրաբյան. «Անարդարությունների, զոռբայության, փողի գործոնը չի աշխատել»
«Երեւանցիներ» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արարատ Զուրաբյանը Aravot.am-ի հետ զրույցում գնահատելով ընտրությունների ընթացքը՝ ասաց. «Կարծում եմ, որ նորմալ ընտրական պրոցես էր, ընտրությունները նորմալ անցան: Փառք Աստծո, չկային այն չարաշահումները, որոնք եղել են նախորդ տարիներին»: Ինչ վերաբերվում է ընտրողների՝ ընտրություններին մասնակցելու ցածր տոկոսներին, այս մասին էլ պարոն Զուրաբյանն ասաց. «Ես չեմ համարում, որ 370000 թիվը ցածր աստիճան
ԿԸՀ նախագահը ներկայացրեց Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցության նախնական արդյունքները
Աջափնյակ վարչական շրջան. քվեարկելու իրավունք ունեցող անձինք՝ 85192, մասնակցել է 38878 կամ 45, 64%: Ավան. 39994-ից քվեարկել է 18593-ը՝ 46,49%: Արաբկիր. 97932-ից քվեարկել է 42465-ը՝ 43,36%: Դավթաշեն. 32741-ից քվեարկել է 15361-ը՝ 46,92%: Էրեբունի. 94069-ից քվեարկել է 37983-ը՝ 40,38%: Կենտրոն. 96476-ից քվեարկել է 41318-ը՝ 4283% Մալաթիա-Սեբաստիա. 108804-ից քվեարկել է 45935-ը՝ 42,22%: Նոր-Նորք. 101124-ից քվեարկել է 45017-ը`
Մասնակցությունը ցածր է, «Իմ քայլը» առայժմ առաջատարն է
Երեւանի 4/54 ընտրատեղամասում 1915 ընտրողից ընտրության է մասնակցել 874 ընտրող: Այս տեղամասում եւս արդեն մեկ ժամից ավելի հաշվարկ է ընթանում: Հանձնաժողովի նախագահ Ֆելիքս Սարգսյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ այս տեղամասում ողջ օրն ընտրություններն անցել են հանդարտ, որեւէ խախտում կամ միջադեպ չի գրանցվել: Դա հաստատեցին նաեւ վստահված անձինք անդամներն ու տեղամասում ներկա դիտորդները: Ի դեպ,
Նարինե Թուխիկյան. «Այս ընտրությունները նախադեպ են հաջորդ ընտրությունների համար»
«Իմ քայլը» ներկայացնող Նարինե Թուխիկյանը Aravot.am-ի հետ զրույցում գնահատելով ընտրությունների ընթացքը՝ ասաց. «Բացառիկ ընտրություններ էին խաղաղությամբ, հանդարտությամբ: Ես շատ ուրախ եմ, սա նախադեպ էր հաջորդ ընտրությունների համար: Այսպիսի մթնոլորտ, այսպիսի հանդարտություն ես չեմ հիշում, որ երբեւէ եղած լինի: Ես իսկապես շատ ուրախ եմ»: Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ















































