Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Քննչական կոմիտեում 20:30-ի դրությամբ ստացվել է 25 հաղորդում առերեւույթ ընտրախախտումների դեպքերի վերաբերյալ

Սեպտեմբեր 23,2018 22:15

ՔԿ-ում ժամը 20:30-ի դրությամբ ստացվել է 25 հաղորդում ահազանգեր առերեւույթ ընտրախախտումների դեպքերի վերաբերյալ: Ութը վերաբերվում է քվեարկության գաղտնիությունը խախտելու դեպքերին, 17-ը կրկնակի քվեարկության փորձերին:

Նշված բոլոր դեպքերով ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ հանգամանքները պարզելու եւ դրանց արդյունքներով քրեական գործեր հարուցելու հարցը քննարկելու համար:

Այս մասին ԿԸՀ մամուլի ծառայության սրահում հայտնեց ՔԿ հատկապես կարեւոր գործերով քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության պետ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Կամո Սահակյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930