Օրվա լրահոսը
ՔԿ վարչության պետ. « Դատախազության միջոցով ստացվել է երեք հաղորդում
ՔԿ հատկապես կարեւոր գործերով քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության պետ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Կամո Սահակյանը ԿԸՀ-ում ժամը 16:00-ին լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ մինչ այսօր ՔԿ-ում հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներ չեն եղել: Բայց այս պահի դրությամբ ընտրական հանցագործությունների վերաբերյալ դատախազության միջոցով ստացվել է երեք հաղորդում, որոնցից երկուսը ԶԼՄ-ներով հրապարակված դեպքերի ու
«Իմ քայլը» դաշինքից արձագանքում են պիցցաների բաժանման եւ 2/4 տեղամասում խախտման ահազանգին
Aravot.am-ի հետ զրույցում «Իմ քայլը դաշինքի շտաբի պետ Սիփան Փաշինյանն ասաց, որ 2/4 տեղամասի միջադեպից մանրամասնորեն տեղյակ չէ. «Բայց բոլոր հնարավոր ձեւերին բոլորին զգուշացված է, որ ամեն ինչ լինի օրենքի շրջանակներում: Կենտրոնական շտաբից շատ մեծ հսկողություն կա: Ամեն դեպքում հրահանգվել է, որպեսզի բոլոր խախտումները՝ անկախ նրանից, թե որ ուժի ներկայացուցիչը թույլ կտա, պարտադիր կերպով գրանցվեն գրանցամատյանում եւ պատասխանատվության ենթարկվեն օրենքի շրջանակներում: Սրանք զուտ խոսքեր չեն, հստակ հրահանգ է»:
ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի «թեժ գիծը» ժամը 12:00-ից 16:00-ն ընկած ժամանակահատվածում ստացել է 10 հեռախոսազանգ
ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի «թեժ գիծը» ժամը 12:00-ից 16:00-ն ընկած ժամանակահատվածում ստացել է 10 հեռախոսազանգ: Զանգերից 2-ը վերաբերել են ընտրացուցակներում իրենց անունները չգտնելու խնդրին, 2-ը՝ նույնականացման քարտով քվեարկելու իրավունքին, 3-ը՝ ՀՀ կացության քարտով կամ վավերականության ժամկետը լրացած անձնագրով քվեարկելու իրավունքին, 1-ը՝ տեղամասային կենտրոնում հերթապահություն իրականացնող ոստիկանների բացակայությանը և 2-ը՝ ընտրական տեղամասերի մոտակայքում խմբված
Սեպտեմբերի 23-ին, ժամը 15-ի դրությամբ, ոստիկանությունում ստացվել է 33 ահազանգ
Սեպտեմբերի 23-ին, ժամը 15-ի դրությամբ, Երևան քաղաքի ավագանու ընտրության ընթացքի վերաբերյալ ոստիկանությունում ստացվել է 33 ահազանգ։ Ահազանգերից 1-ը՝ ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտման կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու, 1-ը՝ ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու, 1-ը՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու, 4-ը՝
Լրագրողը կատարվածը մասնագիտական գործունեության խոչընդոտում չի դիտարկում
Այսօր Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ սեպտեմբերի 23-ին՝ ավագանու ընտրությունների օրը, գրանցվել է լրագրողի մասնագիտական օրինական գործունեության խոչընդոտման մեկ դեպք, որի մասին ահազանգ է եղել ոստիկանություն։ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության՝ ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության եւ լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեին տեղեկացրեց, որ դեպքը կապված է եղել
«Աշոտ Անդրեասյանը որեւէ հակաօրինական գործունեություն չի ծավալել, հակաքարոզչություն չի իրականացրել». Վահե Էնֆիաջյան
ԲՀԿ-ն հերքում է մեղադրանքը
Խցիկի մի կողմում գտնվում է պոլիէթիլենային ծածկ, որի հետևից հնարավոր է տեսնել, թե ինչպես է ընտրողը քվեարկում. «Ականատես»-ի դիտորդներ
Սեպտեմբեր 23, 2018թ., ժամը 16:00 #ականատես #ավագանի 2018թ․ սեպտեմբերի 23-ի Երևանի ավագանու ընտրությունները Հայաստանում երկու տասնյակ տարիների ընթացքում կազմակերպվող առաջին ընտրություններն են, որ տեղի են ունենում ազատ և մրցակցային պայմաններում, որտեղ կարևոր է յուրաքանչյուր քաղաքացու ձայնը և ընտրությունների արդյունքներն ի սկզբանե հայտնի չեն։ Այս ընտրություններում «Ականատես» դիտորդական առաքելության մոտ 160 դիտորդներ հսկում են ընտրական գործընթացը
Առերևույթ իրավախախտումներից 26-ը վերաբերում են քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն, 23-ը՝ ընտրակաշառք տալուն. ՀՀ դատախազություն
ՀՀ դատախազությունում ուսումնասիրվել է ընտրությունների նախապատրաստման և քվեարկության ընթացքում ենթադրյալ ընտրական խախտումների վերաբերյալ ահազանգման 123 դեպք
Մանուել Գասպարյան. Նախորդ ընտրություններին ավելի մեծ էր մասնակցությունը, քանզի երեւի թե ընտրակաշառքով շահագրգռված էին
ԺՈՒԿ-ի քաղաքապետի թեկնածուն ասում է՝ իր նկատմամբ սեւ փիար է կիրառվել
«Հայաստանը չունի ո՛չ անկախ պաշտպանական ռազմավարություն, ո՛չ ռազմական գնումների ամուր քաղաքականություն». The Jerusalem Post
Հոդվածագիրը նշում է, որ չնայած 2016թ. հայ-ադրբեջանական լարվածությունից հետո Հայաստանում որոշակի «հակաիսրայելական հիստերիա» է բարձրացվել, այնուամենայնիվ, Ադրբեջանն ու Իսրայելն իրավունք ունեն սեփական հայեցողությամբ ընտրել իրենց բարեկամներին և գործընկերներին:
«Եթե ես ուզենայի ապրել Պրահայում, այս 14 տարին կապրեի». Հայկ Մարության
Լրագրողները հարցրեցին՝ Հյուսիսային պողոտայի ձեր տունը վաճառե՞լ եք՝ Մարությանը պատասխանեց, որ ոչ. «Ես գրանցված եմ այստեղ, սա իմ գույքն է, վերջին տարիներին քվեարկել եմ այստեղ»: Մեր հարցին՝ հիմա դուք 5 տուն ունե՞ք, թե՞ 6, որովհետեւ մամուլում գրվեց, որ մի տունը չեք հայտարարագրել՝ Մարությանը պատասխանեց. «Ես իմ բոլոր տները հայտարարագրել եմ»:
Արձանագրվել են նաև տեղամասերի մոտակայքում կուտակումների և ընտրողների ուղղորդման դեպքերի վերաբերյալ հրապարակումներ. ՄԻՊ
Սեպտեմբերի 23-ին՝ Երևանի ավագանու ընտրության օրը, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ժամը 15:00‑ի դրությամբ ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 23 ահազանգ: Պաշտպանի հրամանով ստեղծված աշխատանքային խումբն ուսումնասիրել է այսօր լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տեղ գտած ավելի քան 600 հրապարակում: Աշխատակազմի թեժ գծին ստացված ահազանգերը վերաբերում են հաշմանդամություն ունեցող անձանց համար տեղամասերի անմատչելիությանը, նույնականացման
«Ես իրոք չեմ հասկանում՝ ի՞նչ շանտաժի մասին է խոսքը». Մարության
Aravot.am-ի հարցին՝ երեկ, երբ լռության օր էր, «Իմ քայլը» դաշինքի թեկնածուները սոցցանցերում հիշում էին, որ 7 տղա ունեն, 7 քար խաղ կա, որ կիրակին շաբաթվա 7-րդ օրն է ու այդպես հիշեցնում էին ձեր համարը՝ 7, սա խախտում չե՞ք համարում՝ Մարությանը պատասխանեց. «Ես երեկ ամբողջ օրը չեմ մտել սոցցանցեր: Երեկ իմ ամբողջ օրը նվիրել եմ ընտանիքիս, նաեւ հայրիկիս եմ գնացել տեսել: 7 թիվը հիշեցնելը խախտո՞ւմ է, եթե ինձ եք հարցնում՝ ոչ, ուրեմն»:
Հարուցվել է քրեական գործ՝ ԲՀԿ նախընտրական շտաբում ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբում տեղի ունեցած դեպքի հանգամանքները: Մասնավորապես՝ 2018թ. սեպտեմբերի 22-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնի հետաքննության բաժանմունքի ավագ տեսուչը զեկուցագիր է ներկայացրել առ այն, որ նույն օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում, դեպքի վայրի
14:00-ի տվյալներով ամենաակտիվ քվեարկությունը Աջափնյակում է գրանցվել
ԿԸՀ-ն ներկայացրեց քվեարկության վերջին տվյալները ՝ ըստ վարչական շրջանների
Ոստիկանությունն արձագանքել է Ռեֆորմիստների ահազանգերին
Ռեֆորմիստների նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբույքան էջում մի շարք խախտումներ է մատնանշել: «10/25-ի հետքերով մեր վստահված անձինք Արիստակես Դադյանը և Գառնիկ Նիկողոսյանը հայտնում են, որ մարդիկ, ովքեր հայտնաբերել են մահացած մարդկանց անուններ ցուցակում` քվեարկելուց հետո հեռացել են, իսկ հանձնաժողովի նախագահը ասում է` չի հիշում անունները և հրաժարվում է արձանագրություն կազմել: Հրավիրում եմ բոլոր պատկան մարմինների
«Դուք ե՞րբ եք տեսել, որ մեկը մի վատ բան անի ու խոստովանի». Մարությանը՝ ընտրակաշառք բաժանող ուժերի մասին
Aravot.am-ը հարցրեց՝ ԲՀԿ քաղաքապետի թեկնածուն ահազանգել էր, որ «Քաղաքացիական պայմանագրի» թիմից մարդկանց են զանգում ու ասում՝ ԲՀԿ-ի օգտին չքվեարկեք, որովհետեւ իրենց հետեւում Քոչարյանն է կանգնած, դուք անձամբ տեսնո՞ւմ եք Քոչարյանին ԲՀԿ-ի թիկունքում՝ Մարությանը պատասխանեց. «Իրեն հարցրեք, ես այդպիսի տեղեկություն չունեմ: Ես տեսնում եմ, թե ոչ, այս պահին ես այդպիսի փաստ չունեմ: Ես սիրում եմ խոսել միայն փաստերով, եթե փաստ լինի, թուղթ լինի՝ հա»:
Լրագրողի մասնագիտական գործունեության խոչընդոտման դեպքի մասին առայժմ մանրամասներ չեն հաղորդում
Ոստիկանությունը առայժմ մանրամասներ չի հաղորդում այսօր անցկացվող ավագանու ընտրությունները լուսաբանող լրագրողի մասնագիտական գործունեության խոչընդոտման դեպքի վերաբերյալ: Լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից փոխանցեցին, որ դեռ վաղ է մանրամասներ ներկայացնելու համար, պաշտոնական լրահոսով ավելի ուշ կանդրադառնան մանրամասներին: Հիշեցնենք, որ Ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար Մերուժան Հակոբյանի տվյալներով, լրագրողի մասնագիտական գործունեության խոչընդոտման դեպք է գրանցվել: Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Քրեական գործ է հարուցվել առերևույթ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ
Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունում քրեական գործ է հարուցվել առերևույթ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ: 2018 թվականի սեպտեմբերի 22-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Երևան քաղաքի Արզումանյան փողոցի մի բնակիչ 40.000 ՀՀ դրամ գումար է վերցրել՝ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցություններից
«Մեր թիմի հանդեպ շատ վատ ու սեւ PR-ի էլեմենտներ են օգտագործվել». Հայկ Մարության
Հարցին՝ եթե մեծամասնություն չձեւավորեք, անհրաժեշտություն կլինի կոալիցիա կազմել, բայց ամբողջ քարոզարշավի ընթացքում մյուսներին սեւացնելով՝ ո՞նց եք պատկերացնում ձեզ հետ ո՞ր ուժը կոալիցիա կկազմի՝ Հայկ Մարությանը պատասխանեց, որ ուժերին չեն սեւացրել. «Մենք պատրաստ ենք յուրաքանչյուր ֆորմատի աշխատանքի: Անձամբ ինձ համար եւ մեր թիմի համար ամենակարեւորը մեր Երեւանը կառուցելն է ու մեր Երեւանը դարձնելը մեր երազանքների քաղաք: Դա ինչ ճանապարհով կլինի՝ կարեւոր չի, բոլորի պայծառ մտքերն անպայման օգտագործելու ենք»:
Զարուհի Փոստանջյան. «Մեր հայրենիքը այնպիսի վիճակում է, որ ամբողջ ազգային ներուժը պետք է ներգրավված լինի, այլ ոչ թե մի խմբակի»
Երեւանի քաղաքապետի թեկնածու «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը այսօր քվեարկելուց առաջ լրատվամիջոցներին ասաց. «Ցանկալի է, որ բոլոր քաղաքական ուժերը, որոնք մասնակցեցին, ունենան ժողովրդի քվեն, վստահությունը, որովհետեւ կարծում եմ ավագանու ցուցակներում կան մարդիկ, որոնք իրոք սրտացավ են Երեւանի համար եւ իրոք կարող ուժ են: Եվ նաեւ այն ծրագրերը, որոնք ներկայացվել են, բոլորս հնարավորություն ունենանք կյանքի
«Վարչապետի մասնակցությունն ընտրություններին շեղեց դրանց ընթացքը». Միքայել Մանուկյան
Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը քաղաքականացրեց ընտրությունները, քանի որ նա իր վստահության քվեի խնդիրը դրեց
Ռեֆորմիստների թեկնածու. «Քվեարկել եմ հանուն իմ երեխաների բարեկեցիկ ապագայի»
Ռեֆորմիստների քաղաքապետի թեկնածու Արտակ Ավետյանը քվեարկեց 69 դպրոցում տեղակայված 8/30 ընտրական տեղամասում: Նա ընտրական տեղամաս էր եկել մոր, կնոջ եւ զավակների հետ: Եվ ի տարբերություն այլոց, ոչ թե վաղ առավոտյան քվեարկեց, այլ 13:30: Ընտրությունների ընթացքին եւ բերման ենթարկվածներին, խուզարկություններին անդրադառնալով` Արտակ Ավետյանը նշեց, որ նման բաներով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները, իսկ ընդհանուր առմամբ, ընտրարշավը
«Բարգավաճ Հայաստանի» վստահված անձը պատասխանել է, որ ինքը «էն տղեն չի, որ բեյջ կրի». «Անկախ դիտորդ» դաշինք
«Անկախ դիտորդ» դաշինքը ժամը 13:45-ի դրությամբ գրանցել է մի շարք խախտումներ Աջափնյակ վարչական շրջանի 6/26 ընտրատեղամասում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վստահված անձի վկայականը տեսանելի չի եղել, այլ բռնել է ձեռքում: Հանձնաժողովի նախագահի համապատասխան պահանջին վստահված անձը պատասխանել է, որ ինքը «էն տղեն չի, որ բեյջ կրի»: Երբ նույն պահանջով նրան դիմել է դիտորդը, վերջինիս սպառնացել է՝
Ջրհեղեղ և հրաբխի ժայթքում Բաքվում
Այսօր Բաքվի Ղարադաղի շրջանում ժայթքել է Օթմա-Բոզդաղ ցեխահրաբուխը, հաղորդում է Trend-ը՝ հղում անելով Ադրբեջանի էկոլոգիայի և բնական ռեսուրսների նախարարությանը: Հրաբխի բարձրությունը կազմում է 200-300 մ: Բացի այդ, այսօր առավոտից Բաքվում փողոցները հեղեղվել են: Ջրով են ծածկվել Ադրբեջանի մայրաքաղաքի գլխավոր փողոցներն ու պողոտաները, ինչպես նաև մետրոյի կայարանները:
Րաֆֆի Հովհաննիսյանը մտել է այլ ուժերի շտաբեր՝ բարի ընտրություն մաղթելու, հանդիպել է կոնկրետ ցուցակների
«Ժառանգության» քաղաքապետի թեկնածուն ասում է՝ «Ելնելով մեր երկարամյա նախընտրությունը՝ կոալիցիոն մոտեցումներին՝ չենք հրաժարվում դրանցից»
Ընտրախախտումների մասին 93 ահազանգերից 21-ը վերաբերել է կաշառք տալուն ու ստանալուն
Ոստիկանության պաշտոնյան տվյալներ է ներկայացնում
Զարուհի Փոստանջյան. «Երեւանը փորձադաշտ չէ, որպեսզի չափենք մեր ուժերը միմյանց մեղադրանքներ հնչեցնելուվ»
Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունում «Երկիր Ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը ընտրատեղամաս մտնելուց առաջ լրագրողներին հայտարարեց, որ քարոզարշավի ժամանակ յուրաքանչյուր ուժ պետք է ներկայացներ իր ծրագիրը, սակայն մի զգալի մաս տրամադրվեց միմյանց հասցեին մեղադրանքներ հնչեցնելուն: «Իսկ մենք խնդիր ունենք այսօր ազգային միասնության, ազգային բոլոր ուժերի կոնսոլիդացիայի, որպեսզի դուրս գանք այս վիճակից: Երեւանը փորձադաշտ չէ, որպեսզի
«Իմ քայլը». Միտումնավոր են այդ անում՝ փորձելով ստվեր նետել Երևանի ավագանու ընտրությունների օրինականության վրա
Սոցցանցերի առանձին օգտատերեր քվեարկված քվեաթերթիկներ են նկարում և հրապարակում: Այն փաստը, որ քվեարկված քվեաթերթիկների լուսանկարները սոցցանցերում չհրապարակելու մեր կոչերից հետո որոշ մարդիկ շարունակում են այդ անել, վկայում է, որ նրանք միտումնավոր են այդ անում՝ փորձելով ստվեր նետել Երևանի ավագանու ընտրությունների օրինականության վրա: Վահագ Հովակիմյան ԻՄ ՔԱՅԼԸ դաշինքի լիազոր ներկայացուցիչ
Քարոզչական թերթիկների հետքերով
Նոր Նորք համայնքն այս պահին համեմատաբար հանգիստ է: Մաքրվել են պաստառները, մասնավորապես, շուկայի կանգառի գետնանցում միայն կենցաղային բնույթի հայտարարություններ են: Համայնքի թիվ 143 դպրոցի 1-ին տեղամասի ճանապարհին, որտեղ գտնվում է 2/02 տեղամասը, 24 շենքի վրա դեռ մնացել էր լուսանկարում պատկերված քարոզչական այս թերթիկը: Գայի պողոտայի վրա Նոր Նորք թաղապետարանի դիմացի էլեկտրասյանն էլ մնացել էր ավագանու















































