Օրվա լրահոսը

Հայաստանով ապրող ու նրանից ուժ առած Մարին հիմա էլ նոր որոշում է մտմտում` տեղափոխվել Հայաստան

Գիտի` հեշտ չի լինելու, ավելին` աչքի առաջ ունի բոլոր դժվարությունները. Լյուքսեմբուրգի հարմարավետ կյանքը փոխելու է հայաստանյան ոչ այնքան փափուկ կյանքի հետ` այնտեղ թողնելով եկամտաբեր աշխատանք, կյանքի բարեկեցիկ պայմաններ:

Վալերի Օսիպյան. «Կոչ ենք անում հավատարիմ մնալ մեր իսկ հռչակած սիրո ու համերաշխության սկզբունքին»

Ինչպես նախընտրական փուլում, այնպես էլ ընտրությունների օրը արձանագրված բոլոր խախտումները կստանան իրավական գնահատական և իրավական հետևանք կունենան:

ՀՀ կենտրոնական բանկը և առևտրային բանկերն աշխատելու են սեպտեմբերի 21-ին և 22-ին

ՀՀ կենտրոնական բանկը հայտնում է, որ սեպտեմբերի 23-ին Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամների հաշիվների հետ կատարվող բոլոր գործառնությունների անխափան իրականացման և հաշիվների սպասարկման նպատակով սեպտեմբերի 21-ին և 22-ին (ժամը 9:00-ից 17:00-ն) ՀՀ կենտրոնական բանկում աշխատելու են համապատասխան ստորաբաժանումներ: Վերջիններս կապահովեն քաղաքացիների և կուսակցությունների կողմից նշված օրերին ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների

Ucom-ի բաժանորդները կվայելեն 5 դրամ/ՄԲ ռոմինգի առավել մատչելի սակագինը Ռուսաստանում

Ucom ընկերության շարժական կապի այն բաժանորդները, ովքեր մինչև 2019թ․ հունվարի 31-ը գործնական, տուրիստական կամ անձնական նպատակով մեկնելու են Ռուսաստան, կվճարեն ռոմինգի անհավանական՝ 5 դրամ/ՄԲ սակագինը նախկին 15 դրամ/ՄԲ-ի փոխարեն։ Պարզապես Հայաստանից մեկնելուց առաջ անհրաժեշտ է ակտիվացնել Ucom ռոմինգ ծառայությունը՝ հավաքելով *121# և Ռուսաստանի Դաշնություն ժամանելուն պես միանալ ՄեգաՖոնի ցանցին։ «Մեր ընկերությունն արտերկրի գործընկերների հետ բանակցելիս

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 20-ի ցերեկը, 24-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 21-ին, 23-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 22-ին շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը 22-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, 23-25-ն աստիճանաբար նույնքան կբարձրանա:

Երբեմն հասնում ու անցնում ենք ԱՄՆ-ին մսի մթերումներով. «168 ժամ»

Հուսանք, որ խորհրդակցությունը դրական ազդեցություն կունենա, և մեր գյուղատնտեսական վիճակագրությունն ավելի արժանահավատ կդառնա։ Կամ գոնե մի փոքր հոդաբաշխ։

«Նկարիչների միությունում» չինական շունչ էր զգացվում

Երեկ «Նկարիչների միությունում» չինական շունչ էր զգացվում։ «Նոր Մետաքսի ճանապարհ» կոչվող ցուցահանդեսի բացումն էր, որը նվիրված է Նանկին քաղաքի գեղանկարչությանը եւ գեղագրությանը: Ցուցահանդեսին ներկայացված էին ավելի քան 40 չինական ավանդական նկարչության եւ գեղագիտության աշխատանքներ։Նկարները ներկայացնում էին չորս տարբեր նկարիչներ՝ Պու Չունզոը, Վանգ Գանգը, Խու Խիաոփենգը եւ Լի Ջիանմինգը։ Ցուցահանդեսի բացմանը ներկա էին կազմակերպիչները, նկարիչների միության

Անահիտ Թարխանյան. «Ես, ճիշտն ասած, պարզապես հիասթափված եմ այն իրավիճակից, որ տեղի է ունենում վերջին օրերին». «Ժողովուրդ»

Մոռացվել են քաղաքի խնդիրները եւ քննարկվում են այնպիսի հարցեր, որոնք պետք է քննարկվեր խորհրդարանում։

Մարուքյանն ու գործընկերները պետք է դադարեն միակողմանի կառչած մնալ իշխանություններից՝ հաշտեցման լղոզված եզրեր փնտրելու նպատակով. «Հրապարակ»

Իմ խորին համոզմամբ՝ «ԼՀ»-ն պետք է ընդդիմություն դառնա, զորեղ ու վերահսկող ընդդիմություն՝ հետագայում իշխանության գալու ակնկալիքով։ Իսկ ինչո՞ւ ոչ։ Թե չէ անընդհատ փորձում են փրփուրներից կառչել ու ինչ-որ գոյություն չունեցող դաշինք փրկել, որը հենց իրենք են կործանել։

Արծվաշենի փախստականները վարչապետից իրենց գումարներն են պահանջում

Փախստականների գումարը դուրս է գրվել, բայց դեռ չի վճարվել

Նոր իշխանությունը շարունակում է նախորդների որևէ նախաձեռնություն, բայց հրաժարվում է ֆիքսել այդ փաստը. «Փաստ»

Բայց խնդիրը ոչ թե նախորդ–ներկա իշխանությունների դիմակայության տիրույթում է, այլ երկրի ինստիտուցիոնալ հիշողության: 

Փաշինյանի փարիզյան կոշտ ուղերձը Ալիեւին, նրա՝ մեզ մատուցած ծառայության մասին

Սկիզբը՝ այստեղ «Ալիեւը ուզում է Ղարաբաղը առանց ղարաբաղցիների», ուրեմն «մնում է՝ ԼՂ-ն որոշի, թե ինչպես է մտնում Հայաստանի կազմ» Ադրբեջանը թեժ է պահում հայ-ադրբեջանական սահմանում իրավիճակը: Սեպտեմբերի 14-ին ադրբեջանական զինված ուժերը գնդակոծել էին ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի բնակելի տներն ու մանկապարտեզի շենքը, իսկ ավելի վաղ՝ նաեւ սահմանամերձ Վազաշեն, Բաղանիս եւ Կոթի գյուղերն ու

Որպես բողոք 21 ծառի հատելու գործը արագ հասավ դատարան

«Դրուժբաները» անջատելու մասին Ն. Փաշինյանի հորդորն անտեսեցին

Վլադիմիր Եվսեեւ. «Ադրբեջանում կարծում են, որ Հայաստանում ստեղծված իրավիճակը բարենպաստ է պատերազմ սկսելու համար». «168 ժամ»

Սա ցանկություն է՝ մաքսիմալ կերպով թուլացնել Արցախի պաշտպանությունը, քանի որ չեմ կարծում, թե Նախիջևանից մասշտաբային հարձակում տեղի ունենա։

Ամերիկայի արեւմտեան շրջանի հայ ազգային կուսակցութիւններու միացեալ հայտարարութիւն Հայաստանի անկախութեան 27-րդ տարեդարձի առթիւ

Հայաստանի Անկախութեան 27-րդ տարեդարձը կը դիմաւորենք հիմնովին նորոգուած ոգեւորութեամբ, յոյսով ու լաւատեսութեամբ: Անկախութեան տարեդարձը կը դիմաւորենք Հանրապետութեան սրընթաց վերելքի, ժողովուրդի տնտեսական բարգաւաճման, արդար ու ժողովրդավար միջավայրի ընձեռած ստեղծագործական ու նախաձեռնողական ոգիի թռիչքին առջեւ խոչընդոտներուգրեթէ ամբողջական վերացման պայմաններու մէջ: Այս նոր մեկնակէտը յաւելեալ պատասխանատուութեան տակ կը դնէ բոլորս, հայկական իրականութեան մէջ գործող բոլորհոսանքները, բոլոր ուժերը, բոլոր

Նաիրա Զոհրաբյանը Հայկ Մարությանին կրկին է հրավիրում բանավեճի

Բացառապես ուղիղ եթերում եւ իր ընտրած թեմայի շուրջ

Հովիկ Աղազարյան. «Ես չեմ կարծում, որ պարոն Փաշինյանը պետք է ներողություն խնդրի». «Ժողովուրդ»

Այնպես որ, թող պարոն Մարուքյանը այդ բաժանումից չվիրավորվի:

ՕԵԿ. բոլոր քաղաքական ուժերը հնարավորություն ունեցան ներկայացնելու իրենց նախընտրական ծրագրերն ու մոտեցումները

ՕԵԿ քաղխորհրդի հայտարարությունը Երևան քաղաքի ավագանու ընտրությունների շուրջ Նախօրեին տեղի է ունեցել ՕԵԿ քաղաքական խորհրդի նիստը, որտեղ քննարկվել է Երևանի ավագանու ընտրությունների ընթացքը: Քարոզարշավը գնահատելով բաց և մրցակցային, մտահոգություն արտահայտելով հակաքարոզչության առանձին դրսևորումների կապակցությամբ, այդուհանդերձ Օրինաց երկիրը արձանագրում է, որ բոլոր քաղաքական ուժերը հնարավորություն ունեցան ներկայացնելու իրենց նախընտրական ծրագրերն ու մոտեցումները: Կուսակցությունը իր երախտագիտությունն է

Դատախազությունը առայժմ չի պատրաստվում նոր քննություն սկսել՝ պարզելու Պողոս Պողոսյանի սպանության իրական հանգամանքներն ու դրդապատճառները. «Հայկական ժամանակ»

2001 թվականի սեպտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը Ռոբերտ Քոչարյանի թիկնապահների կողմից «պրիվետ Ռոբ» արտահայտության համար «Առագաստ» սրճարանում դաժանաբար սպանված Պողոս Պողոսյանի գործը վերաբացելու համար դիմում է ուղարկվել Գլխավոր դատախազությանը եւ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը։ Այս մասին տեղեկացրեց Պողոս Պողոսյանի եղբորորդին՝ Սամվել Պողոսյանը։ Պողոս Պողոսյանի եղբորորդին ասաց, որ հայրը՝ Անդրանիկ Պողոսյանը, օգոստոսի 2-ին դիմել է ՀՀ

Երևանի ավագանու ընտրություններին ընտրակաշառք տալու առերևույթ դեպքի առթիվ երկրորդ քրեական գործն է հարուցվել

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունում առերևույթ ընտրակաշառք առաջարկելու դեպքի առթիվ հերթական քրեական գործն է հարուցվել: 2018 թվականի սեպտեմբերի 18-ին Երևան քաղաքի մի բնակչուհի ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնում հաղորդում է տվել այն մասին որ իրեն ընտրակաշառք է առաջարկվել՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից մեկին ընտրելու դիմաց: Հաղորդման հիման

Նախատեսվում է փոխել բժշկական կենտրոններին պետպատվերի գումարների հատկացման սկզբունքը

Առողջապահական կազմակերպություններին տարեկան պայմանագրերով պետպատվերի գումարների հատկացման սկզբունքը նախատեսվում է փոխել: Պետպատվերի գումարները հաշվարկվում են ամեն տարեսկզբին` ողջ տարվա համար` հիմք ընդունելով նախորդ տարվա ընթացքում տվյալ կազմակերպության կողմից պետպատվերով մատուցված ծառայությունների ծավալը: Ներկայում աշխատանքներ են տարվում վերանայել այս մոտեցումը: Բուժհաստատություններին պետպատվերը հատկացնելիս նախատեսվում է հիմք ընդունել ոչ միայն պետպատվերով, այլ վճարովի հիմունքներով մատուցված ծառայությունների ծավալը,

«Դեմ առ դեմ». Դավիթ Խաժակյան-Արմեն Հովհաննիսյան

Այսօր ժամը 13:30-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարը: Սեպտեմբերի 23-ին Երեւանի ավագանու ընտրություններն են. ի՞նչ են առաջարկում թեկնածուները Երեւանը զարգացնելու, կոռուպցիայի դեմ պայքարի եւ մայրաքաղաքում բիզնեսին ավելի լավ պայմաններ առաջարկելու համար, արդյոք նախընտրական ծրագրերը կենսունակ են: Այս եւ այլ հարցեր ենք քննարկելու հաղորդման հյուրերի՝ «Լույս» կուսակցությունների դաշինքի ավագանու անդամի թեկնածու Դավիթ

Հետեւում էի մեր ջահել իշխանավորների քայլերին, ու սիրտս ուղղակի պայթում էր. «Հրապարակ»

Միանգամից ասեմ, որ ես Նիկոլի հետ քայլել եմ ուղղակի եւ անուղղակի իմաստով․ որոշ օրերի՝ ուղղակի, մյուս օրերին՝ մտովի, իսկ երբ «քայլարշավը» հասավ Երեւան, մասնակցել եմ բոլոր ակցիաներին ու բոլորի հետ տոնել հաղթանակը՝ Սերժ Սարգսյանի հեռացումը։ Մի քիչ ուրախությունս ու ոգեւորությունս մթագնեց հեղափոխությունը «Նիկոլ-վարչապետ» գործընթացի վերածելու պահը, որովհետեւ ես անձամբ Նիկոլին վարչապետի պաշտոնում չէի տեսնում, մտածում

Հայաստանի լրագրողական, նաեւ՝ իբր թե իրավապաշտպան ՀԿ-ների քար լռություն. «Հայոց աշխարհ»

«Լրագրողներ առանց սահմանների» (Reporters Without Borders (RSF)) կազմակերպությունը, դեռ նախօրեին տարածած հայտարարությամբ դատապարտում է «Yerevan.Today» կայքի խմբագրությունում ոստիկանության անցկացրած խուզարկությունը: Մյուսը, ինչն ուղղակի աչք է ծակում, Հայաստանի լրագրողական, նաեւ՝ իբր թե իրավապաշտպան ՀԿ-ների քար լռությունն է: Ոչ մի հայտարարություն, ոչ մի գնահատական: Հանուն ճշմարտության, նշենք, որ Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը անձամբ արձագանքել է հենց

Ուսանողների թիվն անհամեմատ նվազել է․ բուհերը ֆինանսական խնդիրների առաջ են կանգնել. «Ժամանակ»

Այս տարի բուհերում ուսանողների թիվը նախորդ տարիների համեմատ զգալիորեն նվազել է։ Բուհերում թափուր մնացած տեղերի թիվը բավական շատ է։ Բուհերը կանգնել են լուրջ խնդրի առաջ։ Ուսանողների թվի կրճատումն իր հերթին հանգեցնում է բուհերի ֆինանսական վիճակի վատացման։ Բուհերի ղեկավարները բազմիցս հայտարարություններ արել են այն մասին, որ ակնկալում են պետական աջակցություն ֆինանսական ծանր դրությունը հաղթահարելու համար։ Ուսանողների

Րաֆֆի Հովհաննիսյանը խոսեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի՝ նաեւ ՀՖՖ նախագահի պաշտոնը ստանձնելու ցանկության մասին

Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում երեկ «Ժառանգություն» կուսակցության անդամների եւ ավագանու թեկնածուների միջեւ ֆուտբոլի ընկերական խաղի ավարտից հետո, օգտվելով առիթից, որ օրը ֆուտբոլային է, մրցավարի դերն ստանձնած Րաֆֆի Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք, թե ինչ կարծիք ունի, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը համատեղելու է նաեւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը: «Մասնագիտական կարծիք հայտնել չեմ կարող: Անցումային

Բակո Սահակյան. «Հարավային Օսիայի Հանրապետությունն անցել է փշոտ, բայց փառահեղ ճանապարհ»

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 20-ին շնորհավորական ուղերձ է հղել Հարավային Օսիայի Հանրապետության Նախագահ Անատոլի Բիբիլովին` Անկախության օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «Հարգարժա՛ն Անատոլի Իլյայի, Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ եւ Հարավային Օսիայի եղբայրական ժողովրդին` Անկախության օրվա կապակցությամբ: 1990 թվականի սեպտեմբերի 20-ը շրջադարձային եղավ Օսիայի հնագույն

Չնսեմացնելով որևէ ուժի՝ ընտրություններում հաղթելու բնական ձգտումը, ֆիքսենք, որ քաղաքական դաշտը միայնակ զբաղեցնել, միայնակ ներկայացնել հնարավոր չէ. «Փաստ»

Նախորդ օրերին Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավն աչքի ընկավ փոխադարձ և անկանոն կրակահերթերով: Իշխանության նախաձեռնությամբ սկսված հակաքարոզչության ալիքը անմասն չթողեց քաղաքական ուժերից շատերին: Արդյունքում արձանագրվեց, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ընտրությունները բացառապես հակաքարոզչական բովանդակությամբ լցվեցին՝ զերծ մնալով ծրագրային պայքարի բաղադրիչից: Իհարկե, որևէ երկրում որևէ ընտրություն մանկապարտեզի տոնական հանդես չէ, ոչ էլ թատերական ներկայացում, որտեղ պետք

ԱՍԵԿՈՍԵ

Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ հիմնականում իրավիճակային լուծումներ են: ԱՂԱՍԻ ԵՆՈՔՅԱՆ

Ատելության ռեսուրսը սպառվում է

Եթե դուք այս օրերին ոտքով քայլում եք Երեւանի փողոցներով, ապա նկատած կլինեք, որ մարդիկ կրպակներում, այգիներում, սրճարաններում իրենց հեռախոսներով լսում են վարչապետի հանրահավաքային ելույթները: Նրանք սպասում են Նիկոլ Փաշինյանի խոսքը ոչ թե այն մասին, թե ինչպես են լուծվելու Երեւանի խնդիրները, կամ նրա բացատրությունները, թե ինչու են մթերքները թանկացել: Քաղաքացիները ցանկանում են լսել վարչապետի սուր ձեւակերպումները

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031