Օրվա լրահոսը
«Իրանց մնում է Սասունցի Դավթի օրինակով ասել՝ մի հատ ձեզ թա՛փ տվեք, տենանք ձեր որ կտորը որ կողմը կընկնի». Փաշինյանը՝ ՀՀԿ-ականներին
Նիկոլ Փաշինյանն ասաց՝ «Ախր Սերժ Սարգսյանին ասացի՝ դուք իրավիճակը սխալ եք գնահատում, չունեք ՀՀ-ում այն իշխանությունը, որի մասին ձեզ զեկուցում են: Գնաց, հաջորդ օրն ասեց՝ Նիկոլը ճիշտ էր ասում, հիմա ես այդքան առողջություն ունե՞մ, ժողովուրդ, ՀՀԿ-ականներին հատ-հատ էդ նույն բանը բացատրեմ»:
Արարատ Զուրաբյան. Երեւանի պատմական հնավայրերի շուրջ միջավայրի ձեւավորումը կարեւորագույն խնդիր է
Ինչպես է «Երեւանցիներ» դաշինքը զբոսաշրջիկներ ներգրավելու
Գյումրիում կստեղծվի ազատ տնտեսական գոտի․ համոզված է փոխվարչապետ Ավինյանը
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր խոսելով Գյումրիում աշխատատեղեր ստեղծելու մասին, նշեց, որ առաջնայինը թեթև արդյունաբերության ոլորտն է։ Ըստ Տիգրան Ավինյանի, արդեն իսկ քննարկումներ և պայմանավորվածություններ են ձեռք բերվել Գյումրիում թեթև արդյունաբերական դպրոցի կառուցման հարցում։ «Դպրոցը բավականին մեծ թվով, այսպես ասած, աշակերտներ է ընդունելու։ Թեթև արդյունաբերողների, ներդրողների հետ մեր զրույցներում առաջին իսկ մարզը, որը մատնանշվում է` Շիրակի
Զարուհի Փոստանջյան. «Թեկնածուներն իրենց քարոզչական նյութերով կեղտոտել են մեր քաղաքի փողոցներն ու պատերը»
ԵԾ-ն Կենտրոնում էր. քարոզարաշավի էր դուրս եկել
«Այնպիսի բաներ եմ լսում մեր մասին, որ մտածում եմ՝ կարո՞ղ է մենք ենք երկիրն այս վիճակի հասցրել». Մարուքյան
«Մեր երկու կուսակցությունները միշտ ստանձնել են իրենց պատասխանատվությունն անբիծ ձեւով,-շեշտում է «Լույս» դաշինքի առաջնորդը
Քարոզարշավի «սեւն ու սպիտակն», ըստ Նաիրա Զոհրաբյանի
ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածուն ամփոփում է քարոզարշավը
«Այս թիմն առաջիկայում ՀՀ քաղաքական դաշտում լուրջ ներդրում եւ անելիք է ունենալու». Արամ Սարգսյան
Նա ասում է, որ պետք է ստուգի նրանց աշխատանքը, հանձնարարականներ տա, պարզի՝ նրանք գնացե՞լ են որոշակի գործարքների, թե ոչ
475 տեղամասերում կույր կամ թույլ տեսողությամբ ընտրողներին կտրամադրվեն քվեաթերթիկի բրայլյան գրատեսակով հատուկ կաղապարներ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2018 թվականի սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին տեսողության պատճառով քվեարկությանը մասնակցելու դժվարություններ ունեցող քաղաքացիների համար մշակել և հասցեատերերին է փոխանցել բրայլյան գրատեսակով և խոշոր տառաչափով ուղեցույցներ: Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների համար ձևավորված բոլոր 475 տեղամասերում կույր կամ թույլ տեսողությամբ ընտրողներին կտրամադրվեն նաև քվեաթերթիկի բրայլյան գրատեսակով հատուկ կաղապարներ և խոշորացույցներ, որոնք
Հանցավոր խումբ է բերման ենթարկվել
Սեպտեմբերի 14-ին, ժամը 10.00-ի սահմաններում ոստիկանության Սևանի բաժնում մի քաղաքացի հաղորդում է տվել, որ գիշերը անհայտ անձինք հարմարեցված գործիքով բացել են Սևանի Նալբանդյան փողոցում գտնվող իրենց խանութի դուռը, առևտրի կետից գողացել փող և ապրանքներ: Քրեական հետախույզները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, սեպտեմբերի 18-ին Սևանի Նաիրյան փողոցից, նշված գողությունը կատարելու կասկածանքով, ոստիկանության Սևանի բաժին բերման են ենթարկել
Ինչո՞ւ չվերանորոգվեց Վանաձորի մայր թատրոնը
Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի 87- 88-րդ թատերաշրջանի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ, տնօրեն Ագնեսա Շահնազարյանը խոսեց ոչ միայն թատրոնի ձեռքբերումների ու ծրագրերի, այլ նաեւ իրենց առջեւ ծառացած խնդիրների մասին: Իսկ խնդիրների շարքը գլխավորում է շենքի վերանորոգման հարցը: Դեռ 2017 թվականի վերջին թատրոնի տնօրինությունը տեղեկացրել էր, որ այս տարվա գարնանը կվերանորոգվի շենքի տանիքը, վերանորոգման ու
Ոստիկանները ապօրինի ծառահատման նոր դեպք են բացահայտել
ՊՈԱԿ Գուգարքի անտառտնտեսությունից գրություն է ստացվել, որ Խնձորուտի անտառամասում հայտնաբերվել են ապօրինի հատած 58 տարբեր տրամագծի ծառեր և ճյուղեր: Ավելի ուշ անտառտնտեսության աշխատակիցները հայտնաբերեցին ապօրինի հատված ևս 10 ծառ: Օրեր անց, ձեռնարկված համալիր որոնողական աշխատանքների արդյունքում, քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ նշված ծառահատումները հնարավոր է կատարած լինի Վանաձորի բնակիչ Արսեն Մ.-ն: Սեպտեմբերի 18-ին կասկածյալը Վանաձորի
Արա Բաբլոյանն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 19-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը: ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի՝ Հայաստան այցի նպատակն է քննարկել կանանց իրավունքների, գենդերային հավասարության եւ ընտանեկան բռնության, ինչպես նաեւ հասարակության որոշ խոցելի խմբերի
Աշխատանքային միգրանտների կացության կարգավիճակի հարցը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի օրակարգում
Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում Կողմերի քաղաքացի աշխատանքային միգրանտներին կացության իրավունքի տրամադրմանն էր ուղղված այսօրվա հանդիպումը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) միգրացիոն քաղաքականության հարցերով խորհրդատվական կոմիտեի 6-րդ նիստի նախօրեին։ Նախնական հանդիպման ընթացքում ԵԱՏՀ աշխատանքային միգրացիայի և սոցիալական պաշտպանության բաժնի փոխտնօրեն Օլեգ Արտամոնովն առաջարկեց երկարաժամկետ՝ 1 տարուց ավելի տևողությամբ աշխատանքային պայմանագրերի առկայության պարագայում միգրանտին շնորհել կացության իրավունք։
Հարուցվել է քրեական գործ՝ զինծառայողի սպանության դեպքի առթիվ
ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել զինծառայողի սպանության դեպքի առթիվ: 19.09.2018թ՝ ժամը 13:30-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պատասխանատվության տարածքի ուղղությամբ հակառակորդի արձակած կրակոցի հետևանքով պարանոցի շրջանում հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Հայկազ Բաբկենի Մաթևոսյանը: Զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին Հ.Մաթևոսյանը մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության
Սահմանափակումներ մայրաքաղաքում՝ Անկախության օրվա 27-րդ տարեդարձի առթիվ
Ճանապարհային ոստիկանության հայտարարությունը
Հայաստանը և Եվրոպայի խորհուրդը միավորում են ընդհանուր՝ համամարդկային արժեքները. ՀՀ ԱԳ նախարար
Սեպտեմբերի 19-ին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին: Ողջունելով հյուրին՝ նախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստանը և Եվրոպայի խորհուրդը միավորում են ընդհանուր՝ համամարդկային արժեքները, և հավելեց, որ հանձնակատարի գրասենյակի հետ համագործակցությունը Հայաստանի համար կարևոր առաջնահերթություն է: Զրուցակիցներն արժևորեցին ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի կարգավիճակում Դունյա Միյատովիչի առաջին այցը Հայաստան՝ ընդգծելով, որ այն
Ալիևը Հայաստանի ղեկավարությանը մեղադրել է «հիմար հայտարարությունների» մեջ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի նոր իշխանությունները պատասխանատվության զգացում չունեն, հանդես են գալիս «հիմար հայտարարություններով» և «այնպիսի քայլեր են ձեռնարկում, որոնք նպաստում են սահմանին լարվածությանը»: «Ադրբեջանական բանակը տալիս է և կշարունակի արժանի դիմադրություն տալ, ինչպես որ նրանց սանձեց 2016թ. ապրիլյան մարտերի ժամանակ, ազատեց մեր տարածքների մի մասը»,- հայտարարել է Ալիևը: «Մենք հետագայում
«Ամեն օր հայհոյանք ենք լսում, ծխախոտի մնացորդները մեր մահճակալին են». կինը՝ վերգետնյա անցումի մասին
«էլ չասեմ, թե վերգետնյա անցումի հարթակի վրա երեխաներս ինչեր կարող են տեսնել գիշերը»,-դժգոհեց բնակիչը
«Պարզապես երեսպաշտություն է». Վիկտոր Սողոմոնյանը՝ Քոչարյանին Անկախության տոնին հրավիրելու մասին. Yerkir.am
Yerkir.am. Երեկ Հանրապետության հրապարակում հրավիրված բացօթյա ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հայտարարել էր, որ ՀՀ երեք նախագահները հրավիրվել են՝ մասնակցելու Հայաստանի անկախության տարեդարձի միջոցառումներին։ Yerkir.am-ի հետ զրույցում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հայտնեց, որ Քոչարյանը չի մասնակցելու, նաև ընդգծեց, որ այդ հրավերը ոչ այլ ինչ է, եթե ոչ` կեղծավորություն:
Զոհված պայմանագրային զինծառայողը Բերդ քաղաքի բնակիչ է
Այսօր` սեպտեմբերի 19-ին ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պատասխանատվության տարածքում հակառակորդի կրակոցից զինվորական հոսպիտալ տեղափոխելիս մահացել է պայմանագրային զինծառայող, շարքային, 1980թ. ծնված Հայկազ Բաբկենի Մաթևոսյանը: Բերդ քաղաքից տեղեկացանք, որ նա Բերդի բնակիչ էր, ամուսնացած էր, ունի մեկ որդի: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Փաշինյանը կարող է լինել գիսաստղ կամ երկնաքար, որը շուտ մարում է. Ռոբերտ Քոչարյան
Այն բանից հետո, երբ Հայաստանում հարուցեցին քրեական գործ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, նա որոշեց վերադառնալ քաղաքականություն և դարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր հակառակորդը: Դրան լրացուցիչ ինտրիգ է հաղորդում այն, որ պարոն Քոչարյանը համարվում է Վլադիմիր Պուտինի մոտ ընկերը: «Կոմերսանտի» հատուկ թղթակից Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում նախկին նախագահը պատմել է, թե երբ է բարեկամացել Ռուսաստանի
Արա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում կրկին կատարել է նույնասեռական անձանց իրավունքների սահմանափակման վերաբերյալ գրառում
2018թ.-ի սեպտեմբերի 15-ին ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում կրկին կատարել է նույնասեռական անձանց իրավունքների սահմանափակման վերաբերյալ գրառում: Սա առաջին անգամը չէ, որ Արա Զոհրաբյանը հանդես է գալիս նման հայտարարություններով և դրանք շատ հաճախ ուղեկցվում են վիրավորական արտահայտություններով: Փաստաբանների պալատի ղեկավար Արա Զոհրաբյանին հարկ ենք համարում հիշեցնել, որ խտրականության արգելքը նախատեսված է
Վանաձորի մայր թատրոնի նոր թատերաշրջանում առաջին անգամ կբեմադրվեն «Գիքորը» եւ «Անուշը»
Այսօր Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում մեկնարկեց 87-88-րդ թատերաշրջանը: Այն նվիրվում է Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին: Թատերաշրջանի բացմանը նվիրված՝ թատրոնի տնօրինությունը հրավիրել էր մամուլի ասուլիս: Թատրոնի ճեմասրահից սկսած ամեն ինչ նվիրված է Թումանյանին: Այստեղ փորձել են հնարավորինս ներկայացնել լոռեցու տուն-թանգարանի կրկնօրինակը. «Ամբողջ թատերաշրջանը նվիրված է լինելու մեծն լոռեցու 150-ամյակին: Թեմատիկ առումով ամեն ինչ փորձել
Հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող
Զինվորական հոսպիտալ տեղափոխելիս շարքային Հ. Մաթևոսյանը մահացել է:
Կշարունակվե՞ն ներդրումները Գյումրու պատմական կենտրոնում․Տիգրան Ավինյանի պարզաբանումը
Այսօր Aravot.am-ը ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանից հետաքրքրվեց, թե նոր կառավարությունը կշարունակի՞ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Գյումրու պատմական կենտրոնը տուրիզմի գոտու վերածելու ծրագիրը։ Մենք նաև նշեցինք, որ նախկին փոխվարչապետը մի քանի գործարարների համոզել ու բերել էր Գյումրի, որպեսզի ներդրումներ կատարեին, ինքն էլ դարձել էր առաջին ներդրողը, հյուրանոց է կառուցել Ջիվանու փողոցում (Տես լուսանկարում): Տիգրան Ավինյանն ասաց․
Ռոբերտ Քոչարյան. «Կարելի է իշխանության գալ պոպուլիզմով. նման դեպքերը ժամանակակից պատմությունում շատ են»
Կարծում եմ, նախկին իշխանություններից հոգնածություն կար, լճացման զգացողություն էր: Հակառակ դեպքում դժվար թե կլիներ նման զանգվածային շարժում:
«Բակային տարածքները զավթած դղյակները պետք է քանդվեն». Հովսեփ Խուրշուդյան
Թեեւ դրանք օրինական են, եւ շատ դեպքերում գիտենք՝ ո՞ւմն են, բայց պետք է քանդվեն, իսկ տեղում՝ խաղահրապարակներ կառուցվեն
Դադարեցվելու է Դավթաշեն 4-րդ թաղամասի որոշ բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ գործող գազատարների հետ ներմիացման աշխատանքներ կատարելու նպատակով սեպտեմբերի 20-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00 դադարեցվելու է Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշեն 4-րդ թաղամասի թիվ 2/9, 33/1, 45/7, 49, 53 հասցեների բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը: Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով
«Ե՞րբ կգա այդ օրը, որ գյումրեցին այլևս խոպան չի գնա»․ լրագրողները՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին
Այսօր աշխատանքային այցով Գյումրիում էր ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Նա Շիրակի մարզպետարանի դահլիճում խորհրդակցություն անցկացրեց մարզի տարբեր ոլորտները համակարգող պաշտոնյաների հետ, լսեց համայնքապետերի բարձրաձայնած խնդիրներն ու առաջարկները։ Տեղի հարկային ու մաքսային մարմինների պետերից բացի, հանդիպմանը մասնակցում էին նաև ուժային կառույցների ներկայացուցիչները՝ Շիրակի մարզի դատախազը, ԱԱԾ պետը, ոստիկանապետը։ Առաջինն արտահայտվելու իրավունք վերապահվեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին,


















































