Օրվա լրահոսը
Սիլվա Ադամյան. «Ելույթ ունեցավ ու ասաց՝ ձեզ վրա ուշադրություն դարձնող չկա, կառավարությունը ձեր խոսքը չի լսում ու չի էլ լսի». «Փաստ»
Օրերս ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում կազմակերպվել է Ամուլսարի շահագործման հետ կապված բնապահպանական խնդիրներին նվիրված կլոր սեղան–քննարկում, որը, սակայն, ուղեկցվել է որոշակի տհաճ զարգացումներով: Բնապահպան Սիլվա Ադամյանը ևս ներկա է եղել կլոր սեղան–քննարկմանը: Ու մինչ վերոնշյալ զարգացումներին անդրադառնալը, «Փաստ»–ի հետ զրույցում նախ ընդգծեց, որ քննարկմանը մասնակցել են գիտնականներ, լուրջ փորձագետներ, որոնք մինչ այս ուսումնասիրություններ են
«Միջնորդության մեջ նշել էինք, որ այսօր Հայաստանում շատ ավելի ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող անձինք գրավի դիմաց ազատ են արձակվում». «Ժամանակ»
Զանգվածային անկարգություններ կազմակերպելու և խուլիգանություն կատարելու մեջ մեղադրվող Մասիսի ՀՀԿ-ական քաղաքապետն այսօր վերադարձել է աշխատանքի և իրականացնում է քաղաքապետի իր լիազորությունները։ Այս մասին ասաց Համբարձումյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը։ Հիշեցնենք, որ երեկ Դավիթ Համբարձումյանը դատարանի որոշմամբ 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց ։ Համբարձումյանի պաշտպանից նաև հետաքրքրվեցինք՝ գրավի դիմաց խափանման միջոցի փոփոխության ի՞նչ նոր հիմքեր
Սփյուռքի նախարարություն. քաղաքացիություն չունեցող, բայց առնվազն 1 տարվա հաշվառում անձինք նույնպես կարող են մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին
Հայտարարություն ընտրություններին ընդառաջ Սույն թվականի սեպտեմբերի 23-ին տեղի կունենան Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները: Կարևորելով ակտիվ մասնակցությունը քաղաքական բոլոր գործընթացներին՝ սփյուռքի նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձինք նույնպես կարող են մասնակցել Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին, եթե նրանք մինչև քվեարկության օրն ունեն առնվազն
Նիկոլ Փաշինյանը Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ է նշանակել
ԼԵՎՈՆ ՄԵԼԻՔՅԱՆԻՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Լևոն Մելիքյանին նշանակել անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ: Նիկոլ Փաշինյան
ՀՀԿ-ն գործնականում այս կամ այն կերպ ռեսուրսային ներգրավվածություն ունի մասնակից գրեթե բոլոր կամ գրեթե բոլոր հիմնական ուժերի գործողություններում. «Ժամանակ»
Թեև Հանրապետական կուսակցությունը չի մասնակցում Երևանի ավագանու ընտրությանը, թերևս լիովին հասկանալի պատճառներով, այդուհանդերձ այդ ընտրությունը անկասկած ստուգարք է նաև ՀՀԿ-ի համար: Ընդ որում՝ ամենևին պատահական չեն խոսակցություններն այն մասին, որ ՀՀԿ-ն կարող է աջակցել այս կամ այն ուժին, թեկնածուին: Խնդիրն այն է, որ այստեղ հնարավոր մոտիվացիան երկկողմ է: Մյուս կողմից, սակայն, այդ ուժը կանգնած է
Երկրի առաջին դեմքը սահմանում է քաղաքական այնպիսի լեզվամտածողություն, որտեղ ոչ քաղաքական ձևակերպումները դառնում են դոմինանտ. «Փաստ»
Ասֆալտին պառկեցնելու մասին վարչապետի կոչին ի պատասխան ոստիկանությունը բառի բուն իմաստով ասֆալտին պառկեցրեց օլիգարխի համբավ ունեցող որոշ գործարարների թիկնազորի անդամներին: Երեկ էլ արդեն Փաշինյանը խոստացավ ոչ միայն ասֆալտին պառկեցնել, այլև տալ պատերին նրանց, ովքեր կհամարձակվեն խաղալ մեր երեխաների ապագայի հետ: Հաշվի առնելով ոստիկանության՝ Փաշինյանի հանրահավաքային տեքստերը բառի բուն իմաստով ընկալելու փորձը, կարող ենք ենթադրել, որ
Ընտրությունները պետք է դառնան համախմբող ու ձեռքբերումներն արժևորող գործոն. Պաշտպանի դիրքորոշումները ընտրական գործընթացի վերաբերյալ
Ընտրական իրավունքի երաշխավորման հարցում Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության առանցքն է կազմում յուրաքանչյուր քաղաքացու ընտրական իրավունքի երաշխավորումը: Այս իրավունքի իրացման շնորհիվ են երկրում ձևավորվում ժողովրդավարական ինստիտուտներն ու երկրի կառավարման համակարգը: Որքան ազատ ու անխոչընդոտ է ընտրական իրավունքի իրացման հնարավորությունն, այնքան մեծ է քաղաքացու կամքի հրապարակային արտահայտման արդյունքում նոր ձևավորված մարմնի նկատմամբ վստահությունը։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի
Համացանցային գրառումներից մի՛ ճնշվեք
Բայց բողոքները, որքան հասկանում եմ, ոչ այնքան ճնշումներից են, որքան համացանցային գրառումներից, որոնք մեծ մասամբ անշնորհք են, զուտ հուզական են, միակողմանի են եւ որեւէ տրամաբանությունից հեռու: Ասել, որ կառավարությունն այստեղ ոչ մի կապ չունի, այնքան էլ արդար չի լինի:
Մոր մահվան պատճառով քաղաքապետի ԺՈՒԿ-ի թեկնածուն չի կարողանա մասնակցել քարոզարշավին
Կուսակցության նախընտրական քարոզարշավի հետագա ծրագրերի վերաբերյալ կհաղորդվի լրացուցիչ:
«Լրագրողներ առանց սահմանների»-ն դատապարտել է խուզարկությունը Yerevan.today-ում
Մենք ցավում ենք, որ ոստիկանությունը չի փնտրել առավել քիչ աղմկոտ և առավել համաչափ ճանապարհ իր իրավական նպատակին հասնելու համար
Թրամփը և Բոլթոնը ոտնահարում են Միջազգային քրեական դատարանի իրավունքները
Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Բազմաթիվ ամերիկացիներ և մարդիկ ամբողջ աշխարհում մեծ մտահոգությամբ հետևում էին նախագահ Թրամփի՝ իր ընտրությունից ի վեր արված անտրամաբանական հայտարարություններին և ապակառուցողական որոշումներին: Նախագահի ազգային և միջազգային հարցերի վերաբերյալ քաղաքականությունը Միացյալ Նահանգներին ծիծաղի առարկա է դարձրել ամբողջ աշխարհում: Վերջին նման օրինակը Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական
Դավիթ Օվասափյանը նույնպես չկարողացավ ոսկե մեդալ նվաճել
Տրնավայում ավարտվեց հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության երկրորդ օրը: Հայաստանից այսօր վերջինը մրցագորգ մտավ 130 կգ քաշային Դավիթ Օվասափյանը: Նա ոսկե մեդալի համար գոտեմարտեց Իրանի ներկայացուցիչ Ամին Միրզազադեի հետ, սակայն չկարողացավ հաղթահարել վերջին արգելքը ու արժանացավ արծաթե մեդալի: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Նիկոլ Փաշինյանի ճանապարհին արջեր են հայտնվել (Տեսանյութ)
«Արցախում շրջում էինք և հանկարծ մեր մեքենայի դիմաց դուրս եկան երկու սիրուն արջուկներ», գրում է ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը:
«Հեղափոխությունը մի անձի դեմ չէր ու մի անձի համար չէ». Լենա Նազարյան
ԱԺ Ելք խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այն բոլոր քաղաքական ուժերը, պատգամավորները, ովքեր կողմ են քվեարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը և կառավարության ծրագրին, դա չեն արել Նիկոլ Փաշինյանի կամ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության համար: Դա եղել է ժողովրդի պահանջը բոլորից: Եվ եթե հիմա ակնարկում են, որ կառավարությունը ԱԺ արտահերթ ընտրությունների հասնելու համար նրանց
Հենրիկ Աբրահամյանն ապամոնտաժել է Մարմարաշեն գյուղի իրեն ու իր ընտանիքին պատկանող ձկնաբուծարանը սնուցող խողովակները
Սեպտեմբերի 4-ին մի քաղաքացի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հաղորդում է տվել, որ 2013-2014 թվականներին Հենրիկ Աբրահամյանը ապամոնտաժել և տարել է Մարմարաշեն գյուղի իրեն ու իր ընտանիքին պատկանող ձկնաբուծարանը սնուցող, մոտ 1.5 կմ երկարությամբ երկշարքանի մետաղյա խողովակները, ինչի հետևանքով իր ընտանիքին պատճառվել է խոշոր չափերի՝ մոտ 75.000.000 դրամի վնաս, քանի որ ջրամատակարարման բացակայության
ՀՅԴ քաղաքապետի թեկնածուն` Փաշինյանի համաձայնության կառավարությունը լքելու լուրերի մասին. (Տեսանյութ)
«Կարծում եմ` դա պարզապես նախընտրական շրջանով պայմանավորված տեղեկություն է, որով փորձում են ձախողում մտցնել մեր քարոզարշավի մեջ»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով մամուլում առկա տեղեկատվությանը, թե մինչեւ Երեւանի ավագանու ընտրությունները կամ դրանից հետո ՀՅԴ-ն պատրաստվում է լքել Նիկոլ Փաշինյանի համաձայնության կառավարությունը, որում ՀՅԴ-ն է եւ ԲՀԿ-ն, ասաց ՀՅԴ քաղաքապետի թեկնածու Միքայել Մանուկյանը: «Երեւի թե նման բան
«Հայկական գնդակից» սպանվել է թշնամու զինծառայող․ Ռազմինֆո
ԶԼՄ- ների փոխանցմամբ կա ևս 1 սպանված և վիրավոր
Մալխաս Ամոյանը երիտասարդների ԱԱ եզրափակչում է
Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի երիտասարդական հավաքականի անդամ 67 կգ քաշային Մալխաս Ամոյանը Սլովակիայի Տրնավա քաղաքում ընթացող աշխարհի երիտասարդական առաջնությունում մեկնարկելով նախնական փուլից՝ միմյանց հետեւից պարտության մատնելով Նորվեգիայի, Ուկրաինայի, Բրազիլիայի ներկայացուցիչներին՝ կիսաեզրափակչում հաղթեց նաեւ թուրք ըմբիշ Իսմայիլ Գյունին ու մտավ եզրափակիչ: Վճռորոշ գոտեմարտում Ամոյանը ոսկին վիճարկելու է ուզբեկ Մահմուդ Բակշիլոեւի հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Նոր Երեւան, առաջին քաղաքական փորձություն
Առաջիկա կիրակի օրը Հայաստանի մայրաքաղաքում կկայանան առաջին ընտրությունները թավշյա հեղափոխությունից հետո։ Սա կլինի նաեւ հեղափոխության առաջին քաղաքական փորձությունը, առաջին քննությունը՝ թե՛ հանրության, թե՛ իշխանության, թե՛ քաղաքական ուժերի համար, մի յուրովի ստուգատես առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Նախորդ իշխանության գործունեության արդյունքներից մեկն էլ այն էր, որ սոցիոլոգիան առայժմ մնում է «հնագույն մասնագիտության» կարգավիճակում, եւ ռեաբիլիտացիայի գործընթացին
ՀՀ ԶՈՒ-երի և ՊԲ-ի կողմից իրավիճակը լիովին վերահսկվում է. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 18-ի առավոտյան աշխատանքային այց է կատարել Արցախի Հանրապետություն: Վարչապետին ուղեկցել են ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանը և ԶՈւ-երի ԳՇ պետ գեներալ-մայոր Արտակ Դավթյանը: Վարչապետն ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների պաշտպանության նախարարներ` Դավիթ Տոնոյանի, Լևոն Մնացականյանի, ինչպես նաև ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է
Տիգրան Մինասյանը ձեռքից բաց թողեց ոսկին
Տրնավայում այսօր որոշվում են հունահռոմեական ըմբշամարտի երիտասարդների ԱԱ առաջին չեմպիոնները: Հայաստանցի 55 կգ քաշային Տիգրան Մինասյանը եզրափակչում հանդիպեց իրանցի Պայու Նասերպուրի հետ: Մեր ըմբիշը լավ սկսեց գոտեմարտը եւ հաշիվը գլխավորում էր չորս միավորի առավելությամբ: Սակայն հետագայում նա ձեռքից բաց թողեց նախաձեռնությունը եւ ի վերջո զիջեց 4:9 ու բավարարվեց արծաթե մեդալով: Բրոնզի համար պայքարում պարտություն կրեց
«Բաներ կան, որ կնոջս վրա է գրանցված». Հայկ Մարությանը՝ իր այն մեքենայի մասին, որը չի հայտարարագրել
Հայկ Մարությանին հարցրեցին, ճիշտ է դուք հայտարարագրել եք ձեր ունեցվածքը, բայց հարց է առաջացել, քաղաքացիները պնդում են, որ դուք, բացի այն մեկ մեքենայից, որը հայտարարագրել եք, էլի մեքենա ունեք, ինչպե՞ս կմեկնաբանեք՝ Մարությանը պատասխանեց. «Հայտարարագիրը իմն է, այնուհետեւ լինելու է նաեւ կնոջս հայտարարագիրը: Բաներ կան, որ իմ վրա է գրանցված, բաներ կան, որ կնոջս վրա է գրանցված, այնպես որ, ամեն ինչ դեռ կտեսնեք»:
«Մենք էստեղ, եթե փռելու ենք, միայն ասֆալտ, եթե ծեփելու ենք, միայն գաջ». Պետրոս Ղազարյան
ԲՀԿ-ի քարոզարշավը Աջափնյակում
Հայկ Բալանյան. «Սեւ-սպիտակ գիծ քաշելով՝ Փաշինյանը ստիպում է կողմնորոշվել չկողմնորոշվածներին»
Փաշինյանի կոշտ հայտարարությունների պատճառն, ըստ քաղաքական մեկնաբանի՝ «Իրենք վտանգ զգացին»
«Անհատ տաքսիների վարորդները կազատվեն բոլոր հարկերից». Նիկոլ Փաշինյան
Ըստ վարչապետի, եթե անհատ տաքսու վարորդները հարկերից ազատվեն, սակագներն էլ կիջնեն ու դա կնպաստի, որ տրանսպորտի խնդիրներն էլ լուծվեն. «Կռացած երթեւեկելուց ազատվելու կարեւոր հանգրվաններից մեկը դա կդառնա»:
«Այն ուժերը, որոնք գործել են «մեր դեմ խաղ չկա» սկզբունքով, հայտնվել են լուսանցքում». ՔՊ խոսնակ
Պարզ է՝ մեր քաղաքական ուժը շատ բաց է լինելու քննարկումների համար ու անկախ նրանից՝ որտեղից է գալիս այս կամ այն առաջարկը. Վահան Կոստանյան
«Ընդհանուր առմամբ առաջնագծում իրավիճակը բավականին լարված է, բայց կայուն կարելի է համարել». Վարչապետ
Մենք Արցախի նախագահի հետ, ԶՈՒ ներկայացուցիչների հետ քննարկեցինք ղարաբաղյան հացի շուրջ ստեղծված վիճակը, ռազմաքաղաքական իրավիճակի վերաբերյալ քննարկումներ ունեցանք ու հստակ արձանագրեցինք, որ չկա որեւէ կասկած, որ մեր զինված ուժերը վստահորեն իրավիճակին տիրապետում են ու պատասխան են տալիս Ադրբեջանի սադրանքներին: Սա չի նշանակում, որ մենք պատերազմ ենք հրահրում ու պատերազմ ենք ուզում:
Բակո Սահակյանն ու Նիկոլ Փաշինյանը այցելել են Արցախի հյուսիսային սահմանագծի մի շարք հատվածներ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այցելել է հանրապետության հյուսիսային սահմանագծի մի շարք հատվածներ, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին եւ տիրող իրավիճակին: Հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին ուղեկցում էին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, ԱՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք:


















































