Օրվա լրահոսը

Վալերիյ Օսիպյան. «Քաղաքացիները կարգ չեն խախտել»

67 ձայնով խորհրդարանը կողմ քվեարկեց աղմկահարույց նախագծին, որը ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի փոքրացնում է խորհրդարանը ցրելու հնարավորությունը:  ԱԺ երկու մուտքերը շրջափակված են:  Ցուցարարները նախագծին կողմ քվեարկած ուժերին հեռանալու կոչ են անում: ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը նույնպես տեղում է, իրավիճակը նրա գնահատմամբ հանգիստ է, վերակարգերը տեղում են, ամեն ինչ կարգին է: Նրա տեղեկություններով, մի քանի հազար

Ժամկետային զինծառայողն ինքն իրեն կրծքավանդակի շրջանում հասցրել է հրազենային վիրավորում

01.10.2018թ.` ժամը 10:50-ի սահմաններում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գևորգ Սուրենի Հարոյանը, վաշտի զինանոցում ինքն իրեն կրծքավանդակի շրջանում հասցրել է հրազենային վիրավորում: Վերջինս տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, որտեղ նույն օրը՝ ժամը 15:05-ի սահմաններում, գրանցվել է նրա կենսաբանական մահը: Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական

«Բանդան գողեգող եկավ, ուզում է հայ ժողովրդին տանի անդունդ, էս քվեարկություն չէր, էս գողություն էր». Սասուն Միքայելյան

Սասուն Միքայելյանն ասաց. «Ինչ-որ հրահանգներ են կատարում, ինչ-որ բաներ ունեն,որ չեն ուզում կորցնեն: Իրանք թքած ունեն ժողովրդի վրա, դրա համար էս են անում: Ես ասել եմ՝ բանդա ա սա ու ուզում է հակա մեր ժողովրդի բաներ անի, չի՛ ստացվելու:

Նիկոլ Փաշինյան. «Եթե որեւէ մեկը բռնության կոչ կանի, ուրեմն սադրիչ է»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով ժողովուրդը հավաքվել է ԱԺ շենքի մոտ: Մարդիկ վանկարկում են Նիկոլ, Նիկոլ: Նիկոլ Փաշինյանը կրկին «դուխով» մակագրությամբ գլխարկով է: Նա  ասաց, որ մի քանի րոպեով կմտնի Բաղրամյան 26 ու մի քանի րոպեից հետ կգա, որովհետեւ այնտեղ մի փոքր գործ ունի: Նա խնդրեց որեւէ սադրանք, բռնություն եւ կարգի խախտում չլինի: «Եթե որեւէ

Սասուն Միքայելյանը բղավեց՝ «Հերի՛ք եղավ, դո՛ւք եք ժողովրդին ճնշում, էսքան մարդու կրակի մեջ գցիք», վեճին խառնվեցին ԱԺ կանայք

ԱԺ կանայք խառնվեցին վիճաբանությանը՝ արձագանքելով՝ «թող գան ծեծեն»: Նաիրա Զոհրաբյանը բղավում էր, որ 15 օր շարունակ իր երեխային ասել են անբարոյական: «Ելքի» պատգամավորները քվեարկությանը մասնակցած պատգամավորներին ասում էին, որ մնալու են ԱԺ-ում: Լրագրողների հարցին՝ բա ասում էիք հեղափոխությանն աջակցում ենք, այս քայլն ինչպե՞ս կբացատրեք՝ Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Այո, հենց աջակցում ենք հեղափոխությանը, հեղափոխությունը սեփականաշնորհվա՞ծ է»:

«Ելք»-ի պատգամավորները հավաքում էին քարտերը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, խորհրդարանում արտահերթ նիստ է մեկնարկում: Օրակարգում Արփինե Հովհաննիսյանի եւ Գեւորգ Պետրոսյանի առաջարկած նախագիծն է`ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություններ կատարելու մասին, ինչը խոչընդոտում է խորհրդարանի ինքնալուծարման հնարավորությանը: Նիստի մեկնարկից առաջ, լրագրողների հետ զրույցում «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասաց, որ իրենք եկել են եւ հետեւելու են, որպեսզի ձայների հավելյալ հաշվարկ չլինի: Բայց  իրենք չեն

ՍԴՀԿ-ն կոչ է անում քաղաքական ուժերին չխոչընդոտել երկրում տեղի ունեցող փոփոխությունների բնական հունին

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը գտնում է, որ հանրապետությունում ստեղծված ոչ կայուն ու անկանխատեսելի իրավիճակից դուրս գալու միակ ելքը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են, ուստի ՍԴՀԿ-ն իր լիարժեք համաձայնությունն ու աջակցությունն է հայտնում ՀՀ վարչապետի կողմից նախաձեռնվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների գաղափարին։ Միևնույն ժամանակ կոչ ենք անում այլ քաղաքական ուժերին չխոչընդոտել երկրում տեղի ունեցող փոփոխությունների բնական հունին և

«Այն, որ ինքնաառաջադրվել եմ, չի նշանակում, ՔՊ կուսակցության թեկնածուն չեմ». Դիանա Գասպարյան

Էջմիածնի քաղաքապետի թեկնածուն վստահ է՝ էջմիածինցիները իրենց քայլն անելու են և վստահության քվե են տալու վարչապետին, ՔՊ-ին և «Իմ քայլը» հեղափոխական նախաձեռնությանը, որով ներկայանալու են նաև համայնքապետի առաջիկա ընտրություններում:

Հենրիխ Մխիթարյան. «Շարլ Ազնավուրն էր Հայաստանի գլխավոր դեսպանն աշխարհում»

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը համարվում է մեդիադաշտում Հայաստանի գլխավոր դեմքերից մեկը, համոզվածություն է հայտնել, որ իրականում Հայաստանի գլխավոր դեսպանն աշխարհում Շարլ Ազնավուրն էր: «Ինչ արել է Ազնավուրը Հայաստանի համար, անհամեմատ շատ է նրանից, ինչ ես եմ անում: Մարդիկ կան, որոնք չեն հետաքրքրվում ֆուտբոլով, այլ տարված են արվեստով եւ

Գեւորգ Պետրոսյան. «Ճնշումն իրավական եւ սահմանադրական կատեգորիա չէ»

Պետրոսյանը նաեւ ասաց, որ ինքը կողմ է քվեարկելու իր եւ Արփինե Հովհաննիսյանի ներկայացրած նախագծին ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխության վերաբերյալ. «Մի՞թե ես նման եմ մի մարդու, ով կարող է դեմ լինել իր խոսքին»:

Նիկոլ Փաշինյան. «Պատրաստ եմ առերեսվել քաղաքական հետեւանքների հետ»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ ավելի վաղ զգուշացրել էր, որ եթե հայտնի նախագիծն ընդունվի, ինքը ստիպված կլինի դուրս գալ հրապարակ եւ կոչ արել, որ ժողովուրդն աջակցի իրեն: «Եթե պարզվի, որ աջակցում եք ինձ, կառավարությանը, մենք կհաղթահարենք այս ամենը, եթե պարզվի, որ չեք աջակցում, ես այդ պահից սկսած անիմաստ կհամարեմ իմ պաշտոնավարումը այդ պաշտոնում:

Կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նիստ

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ հոկտեմբերի 2-ին` ժամը 19:30-ին, կգումարվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով:

«Փորձեցին շորերս պատառոտել, վնասվածքներ հասցնել»․ Անիի համայնքապետը դիմել է Վալերիյ Օսիպյանին

Ինչպես տեղեկացրել ենք, Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում բավական լարված իրավիճակ է․ ցուցարարները, շրջափակելով համայնքապետարանի շենքը, համայնքապետ Արտակ Գևորգյանին չեն թույլատրում ներս մտնել և պահանջում են նրա հրաժարականը։ Համայնքապետի պատմելով՝ այսօր երբ փորձել է մոտենալ ու զրույցի բռնվել ցուցարարների հետ, նրանք փորձել են պատառոտել իր շորերը, վնասվածքներ հասցնել։ «Շուրջ 30-40 օր է, սկզբում 40-50 հոգի, ներկա

«Կարծիքի մոնոպոլիա՞ է, այսինքն, էդ կարծիքը հնչեցվել է՝ руки вверх, մենք գնում ենք էն յա՞ն, իհարկե՝ ոչ». Մելքումյանը՝ ԱԺ-ն ցրելու մասին

Նա ասաց, որ նախ պետք է «Ընտրական օրենսգիրքը» փոխել. «Ասել ենք՝ ռեյտինգայինն արատավոր է, բա ամբողջ ամառ ի՞նչ էիք անում, բա բերեք անենք, ԶԼՄ-ները ամառը լուսաբանում էին օրը 4 անգամ, 14 անգամ, սա չկա: Ասե՞լ ենք, որ բոլոր քաղաքական ուժերի համար՝ խորհրդարանական ու արտախորհրդարանական, ստեղծենք հավասար պայմաններ, որ չասենք՝ էս 4 ուժերն են անցնում, էն մյուսները գնան թոշակի: Բոլորի համար ադապտացիոն շրջան ա պետք գոնե մի 6-7 ամիս, որ ռեսուրսները մոբիլիզացնեն, սա անեն, նա անեն:

Փաշինյանը ժողովրդին կոչ արեց խաղաղ ցույցի դուրս գալ

«Նոր տեղեկություն ստացվեց, որ ՀՀԿ-ն արտահերթ նիստ է հրավիրում հայտնի նախագիծը քննարկելու համար, ես բոլորիդ կոչ եմ անում հավաքվել ԱԺ-ի մոտ եւ նաեւ այն պատգամավորներին, որոնք, ըստ էության, չեն համարում, որ իրենք պետք է դուրս գան ժողովրդի իշխանության դեմ, կոչ եմ անում ուղղակի չգնալ ԱԺ չգրանցվել, չքվեարկել այդ խայտառակ նախագծի օգտին»,- Ֆեյսբուքյան միացմամբ հայտարարեց Նիկոլ

Նիկոլ Փաշինյանը՝ ժողովրդին պատերազմ հայտարարողների մասին

«Երկար ժամանակ քննարկվում էր՝ գոյություն ունի՞ հակահեղափոխություն, թե չունի Հայաստանի Հանրապետությունում, ի վերջո այդ հարցի պատասխանն այսօր ստացվեց, երեկ հրատապության կարգով ԱԺ օրակարգ է մտել եւ նախատեսվում էր այսօր քննարկել մի նախաձեռնություն, որի բովանդակությունը ես ձեզ մանրամասն չպատմեմ, բայց որի նպատակն արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը կանխելն  էր, այնպես անելը, որ Հայաստանը ժողովրդի իշխանությունն այս պայմաններում

Լարված իրավիճակ խորհրդարանում

Այս պահին խորհրդարանում բավական լարված իրավիճակ է: ՀՀԿ-ական պատգամավորները խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի սենյակում քննարկում են ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքը: Հիշեցնենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանի`դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություն անցկացնելու հայտարարությունից  հետո, խորհրդարանում քննարկումներ, հանդիպումներ, բանակցություններ են ընթանում: ՀՀԿ-ականներն ասում են, որ դեռ որեւէ բան չեն որոշել եւ հայտարարելու բան չունեն: Քիչ ուշ հայտարարությամբ հանդես կգա

«Էդքան դուխ ունես, տենց բան ես առաջարկում, դուխ ունեցի, ասա՝ հա, դրա համար եմ առաջարկում». Մարուքյանը՝ Գեւորգ Պետրոսյանին

Առաջարկում ես, հետո 46 հատ ինտերվյու ես տալիս, ասում՝ դրա հետ կապ չունի՞, հա՞: Ասում ա՝ վարչապետի հետ խնդիր ունեք…ուրեմն լսեք, ես որ վարչապետի հետ խնդիր եմ ունենում, իրեն ասում եմ՝ աչքերի մեջ նայելով, եթե չեմ տեսնում, հարցազրույց եմ տալիս, ասում: Թող ամեն մարդ իրա դարդը լացի, մենք ոչ մեկի հետ խնդիր չունենք: Ասում ենք աջակցելու ենք պառլամենտի ցրման գործընթացին՝ աջակցում ենք, խաղեր չենք տալիս: Նախագիծ եք բերել, ասեք՝ հա, դրա համար ենք բերել:

ԱԺ-ի դարպասներն ուզում են բացել՝ քաղաքացիների առաջ. «Ելքը» նախաձեռնում է ԱԺ-ի այգու մուտքն ազատ դարձնել

Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին «Ելք» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը իր, Լենա Նազարյանի, Սասուն Միքայելյանի, Ալեն Սիմոնյանի եւ Հրաչյա Հակոբյանի անունից հայտարարեց, որ հանդես են գալիս նախաձեռնությամբ՝ ԱԺ որոշման նախագիծ ընդունել, ըստ որի մեր քաղաքացիները ամեն օր ժամը 9-ից մինչեւ 23-ը կարողանան ազատ ու անարգել մուտք գործել ԱԺ-ի հարակից այգի: Աղազարյանը դիմեց բոլոր պատգամավորներին, որ եթե

ԿԳՆ-10 ավագ դպրոցներում փորձարկվում են ՏՀՏ առարկաներ

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը «Քվանտ» վարժարանում մասնակցել է 2015 թվականից փորձնական նպատակով 10 ավագ դպրոցներում ներդրված «Միկրոէլեկտրոնիկա», «Հեռահաղորդակցության հիմունքներ», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» մասնագիտական առարկաների ներդրման արդյունքների ներկայացմանը և ամփոփմանը: Միջոցառմանը ներկա են եղել Տեղեկատվական ու հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ընկերությունների, գործատուների միության, ծրագրում ընդգրկված դպրոցների ներկայացուցիչները: ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՎիվաՍել-ՄՏՍ, Սինոփսիս Արմենիա և «Յունիքոմփ»

ԱԺ-ում կրքերը թեժ են. Գեւորգ Պետրոսյանը՝ Էդմոն Մարուքյանին. «Հլը մի հատ հիշեք՝ էդ ո՞վ է ում հետ կուլիսային հանդիպումներ ունեցել»

«Երբ որ մեզ որոշ գործընկերներ, մասնավորապես պարոն Մարուքյանն ասում է՝ կուլիսային հանդիպումներ են ունենում, հլը մի հատ հիշեք՝ էդ ո՞վ է ում հետ կուլիսային հանդիպումներ ունեցել, ո՞վ ա ում խելքի գցել՝ ոնց կարելի է տապալել վարչապետի նախաձեռնությունները, հիմա եկել եք կուլիսային հանդիպումներին ուրիշ բան եք խոսում, հրապարակային հանրության դատին ուրիշ բան եք հանձնում մեզ վարկաբեկելու համա՞ր, պարոն Մարուքյան: Մեզ հնարավոր չի վարկաբեկել էդ մեթոդներով»:

Աշոտյանը Փաշինյանին հորդորում է շատ չտարվել Ալիեւի բարեկրթությամբ. «Թե չէ օրենքի տառը չի պահպանի ու շնորհքով կարող է ներխուժել Արցախ»

Աշոտյանը նաեւ վարչապետին դիմեց՝ խնդրանքով՝ «իշխանության մնալու խաթր մեզ, մեր երկիրը հանկարծ չներքաշեք աշխարհաքաղաքական խաղերի մեջ»: Նա նաեւ ասաց, որ եթե վարչապետը Ալիեւի հետ օպերատիվ կապի մեջ է, ճշտի սահմանը հատած մեր երկու գերիների՝ Կարեն Ղազարյանի եւ Զավեն Խաչատրյանի ճակատագիրը:

Առցանց լրատվամիջոցներում բուն քարոզարշավի շրջանակում ամենաշատ լուսաբանված ուժը «Իմ քայլը» դաշինքն է

Facebook սոցիալական ցանցում իրականացված մոնիթորինգի արդյունքները ցույց են տալիս, որ, թեև քարոզարշավին մասնակցող ուժերի պաշտոնական էջերը մնացել են էթիկայի սահմաններում և որպես կանոն զբաղվել են սեփական քարոզարշավով, սև քարոզարշավով զբաղվել են անհատ օգտատերերը, առավել հաճախ՝ կեղծ օգտահաշիվներով: Հենց այդ օգտահաշիվներով էլ իրականացվել է բուն քարոզչությունը, որն ավելի շուտ կրել է հակաքարոզչության բնույթ:

Ցանկացած պատգամավոր, ով կհայտարարի, որ ինքը պաշտպանում է այդ նախագիծը, այո, ես պաշտոնապես ասում եմ՝ ինքը հակահեղափոխության ներկայացուցիչ է. Նիկոլ Փաշինյան

Հիմա, եթե հարց էր գնում՝ Հայաստանում հակահեղափոխություն կա, թե ոչ, կարող ենք հստակ արձանագրել, որ, այո, Հայաստանում կա հակահեղափոխություն, և հակահեղափոխական են բոլոր նրանք, քաղաքական այն ուժերը, ովքեր պաշտպանել են եւ պատրաստվում են պաշտպանել այդ նախագիծը:

«Համայնքապետը հարազատ-բարեկամներին հավաքել, մեզ հայհոյելու էր բերել»․ Բախումներ Մարալիկում (Տեսանյութ, ֆոտոշարք)

Մարալիկում շարունակվում է բողոքի ցույցն ընդդեմ Անի խոշորացված համայնքի ՀՀԿ-ական համայնքապետ Արտակ Գևորգյանի։ Այսօր ևս ցուցարարները, շրջափակելով համայնքապետարանի շենքը, ներս չեն թողել Արտակ Գևորգյանին՝ պահանջելով նրա հրաժարականը։ Այսօր, սակայն, բախումներ են տեղի ունեցել համայնքապետի համախոհների, բարեկամ-հարազատների ու ցուցարարների միջև, միջամտել է ոստիկանությունը։ Արտակ Գևորգյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ցուցարարները փորձել են իրեն քաշքշել, շորերը

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ հարկային բարեփոխումների ուղղությամբ պետք է ընդունել համարձակ որոշումներ և շարժվել առաջ

Նրա խոսքով՝ բարեփոխումները պետք է նպաստեն հարկ վճարողների վարքագծի դրական փոփոխություններին, հարկային համակարգի պարզեցմանը,   ներդրումային միջավայրի բարելավմանն ու աշխատանքի խրախուսմանը:

Լրահոս

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728