Օրվա լրահոսը

ԼԱՎ ԼՈՒՐ

Պարզվում է, որ սուտ են բոլոր այն ստուգաբանությունները, թե Բուռնաշը Բուռն Աշոտ բառերի հապավումն է։ «Սովետական հանրագիտարանային բառարանը» փաստում է, որ Բուռնաշը՝ անունը Ֆաթխի, թաթարական սովետական դրամատուրգ է (1898-1946)։ 1919-ից՝ Կոմկուսի անդամ։ Հեղինակել է պիեսներ՝ «Ռոմանտիկ ողբերգություն՝ Թահիր եւ Զուխրա» եւ «Հերոսական դրամա. Երիտասարդ սիրտը»։ ՎԱՏ ԼՈՒՐ Ներքին զորքերի նախկին հրամանատար Վահան Հարությունյանի՝ մամուլում հրապարակվող

ԱՇՈՏ ԲԼԵՅԱՆԸ «ՍՏԱՑԵԼ Է»

Լուսավորության նախկին նախարարի պաշտպան, փաստաբան Անժելա Կարապետյանին է ներկայացվել իր պաշտպանյալի՝ Ա. Բլեյանի, բժշկական փորձաքննության եզրակացությունը։ Ըստ այդ եզրակացության (24 օգոստոսի) Ա. Բլեյանը «ստացել է թեթեւ մարմնական վնասվածք… կյանքին վտանգ չսպառնացող»։ «Առավոտին» հասած տեղեկությունների համաձայն՝ Ա. Բլեյանը ենթարկվել էր ծեծի օգոստոսի 18-ին (մեկուսարանի պետի տեղակալ Գերասիմ Գեւորգյանի կողմից)։ Պատճառների մեջ նշվում էին նրա որոշ հրապարակումները,

ՄԻՋՆՈՐԴՎԵՑ ԽՄԲԱԳՐԻՆ ԱԶԱՏԱԶՐԿԵԼ 3 ՏԱՐՈՎ

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում (նախագահող դատավոր՝ Պ. Օհանյան) ավարտվեց «Օրագիր» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը։ Մինչեւ պատիժն առաջարկելը մեղադրող Պ. Տեր-Հարությունյանը որպես «պատասխանատվությունը մեղմացնող հանգամանք» նշեց այն, որ Փաշինյանը երիտասարդ է, չդատված, «կարծեմ անչափահաս երեխա ունի, հա՞» եւ միջնորդեց վերջնական պատիժ նշանակել 3 տարի ժամանակով եւ

«ԱՌԱՎՈՏ» ԹԵՐԹԻՑ ՎԱՌՎԱԾՆԵՐԸ

ՀՀ վարչապետի մտադրությունը՝ իր ներկայությամբ պատվել Երեւանի մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությունը, առանձնակի ոգեւորություն էր հաղորդել կազմակերպիչների աշխատանքային եռանդին։ Մենք էլ միամտորեն ենթադրեցինք, թե վարչապետն իր այդ քայլով որոշել է կրթությանը պետբյուջեից հատկացվող առանց այդ էլ խղճուկ միջոցները հանուն բյուջեի ճեղքվածքի կրճատելու մեղքը քավել։ Սակայն Վազգեն Սարգսյանը, չթաքցնելով իր իրական նախապատվությունը, գնացել էր զորամասերում շրջելու՝ բավարարվելով քաղաքապետ

ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ԴԶՈՂ-ՓՉՈՂՆԵՐԸ ԿԱՄ ՆՈՐ «ՉԻՆՈՎՆԻԿԻ» ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐ

Ասում են, որ մարդկանց համար դժվար է օտար երկրներում, որտեղ իրենց չեն հասկանում եւ իրենք չեն կարող դիմացինին հասկացնել։ Իսկ ո՞վ ասաց, որ մենք՝ հայերս, հասկանում ենք մեկ-մեկու։ Վերջերս ինձ հետ պատահեց մի դեպք, որի հետեւանքով ես կասկածի տակ առա միմյանց հասկանալու հնարավորությունը։ Վճարելով էլեկտրաէներգիայի վարձը, միամտորեն կարծում էի, որ ես ինձ ազատել եմ դրա

ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵՑ ՍԿԱՆԴԱԼՈՎ

Եվ այսպես, Հյուսթոնում ավարտվեց բռնցքամարտի աշխարհի 10-րդ առաջնությունը, որը պատմության մեջ կմտնի իր բառիս բուն իմաստով խայտառակ մրցավարությամբ։ Այսպիսի պայմաններ երբեք չէին եղել Հայաստանի հավաքականը Հյուսթոն էր ժամանել դեռեւս օգոստոսի 5-ին ու հանգրվանել էր հյուսթոնաբնակ հայկական գաղութի ամենաակտիվ գործիչներից մեկի, մասնագիտությամբ՝ ատամնաբույժ, էությամբ բարի ու ազնիվ հոգու տեր Ալբրիկ Նազարյանի առանձնատանը։ Ես մրցավայր ժամանեցի օգոստոսի

ԱՆՀԱՍԿԱՑՈՂ ՄԱՐԴՈՒ ՕՐԱԳԻՐԸ

Թղթերի կտորների վրա գրված եւ ամրակներով իրար միացված այս ձեռագիրը պատահաբար եմ գտել: Գիշերը: Տուն վերադառնալիս: Հենց այդ գիշեր էլ կարդացի: Ու զգացի, որ այս, այսպես կոչված, օրագրի հեղինակը խիստ անհասկացող մարդ է: Եթե չասեմ՝ հիվանդ: Պաթոլոգիկ: Բայց, համենայն դեպս, որոշեցի ընթերցողի դատին հանձնել որոշ մտքեր այդ օրագրից: Հիմնականում նրանք, որոնք հարցեր են պարունակում: Թեեւ

Ինչի՞ համար է նստած Բլեյանը

Բլեյանի գործի շուրջ ծավալված աղմուկի մեջ մի գլուխ լսում ենք՝ «գործն ապօրինի է, սարքովի», «պատվիրատուն իշխանությունն է» եւ այլն։ Իսկ թե իրականում ինչ գործ է եւ ինչի համար է նստած պարբերաբար մեր հասարակությունը փոթորկող այդ քաղաքական գործիչը՝ գրեթե չի ասվում։ Ամենալուրջ մեղադրանքը, որ Երեւանի դատախազությունը ներկայացրել է Աշոտ Բլեյանին, այսպես կոչված, թղթի դրվագն է՝ պաշտոնական

ՆԻԿՈԼԻ «ԳՈՐԾԸ»

Եվ այսպես, հայոց նորանկախ ժուռնալիստիկայի պատմության մեջ առաջին անգամ, չբավարարվելով քաղաքացիական բազմաթիվ հայցերով դատարաններ դիմելուց (եւ ի դեպ, հայցվորների օգտին վճիռներ շնորհելուց), քրեական գործ հարուցվեց «Օրագիր» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դեմ։ Որպեսզի մյուս լրագրողներին «դաս լիներ», նրա դեմ դրվեց միաժամանակ մի քանի «դաստիարակչական» հոդվածներ. ՀՀ քր. օր. 131 հոդվածի 1-ին, 3-րդ, 132 հոդվածի 2-րդ

ՁԵԶ ՆՄԱՆՆԵՐ ԽԱՅՏԱՌԱԿԵԼ… ԲՅՈՒՋԵԻ ՃԵՂՔՎԱԾՔ

Արձակուրդ գնալուցս մեկ օր առաջ խմբագրություն զանգահարեց հարկայինից մեկը, ներկայացավ եւ տվեց ինձ… ժամկետ՝ (մինչեւ հաջորդ առավոտ, ժամը 10.00-ն) պետական հարկը մուծելու համար։ Որքան էլ փորձում էի հարկայինին «սթափության» կոչ անել, թե ես հարկայինի հետ կապված խնդիր վերջին հազարամյակում չեմ ունեցել, չունեմ, որ ոչ ձեռներեց եմ, ոչ էլ մանր, միջին, խոշոր բուրժուա, որ նույնիսկ հարկայինի

Ի՜ՆՉ ՀԱՎԵՍՈՎ ՉԳՐԵՑԻ ԱՅՍ ԹԵՄԱՆԵՐՈՎ

Հենց «Առավոտը» հայտարարեց արձակուրդ գնալու մտադրության մասին ՀՀ կառավարությունը ձեռնամուխ եղավ բյուջեի վերանայմանը։ Բյուջեի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկումը նորընտիր խորհրդարանից մի շաբաթից պակաս ժամանակ պահանջեց։ Իմ բանջարը քո հանճարին վնաս չէ Իր աշխատանքային մի քանի օրերի ընթացքում նոր խորհրդարանը փարատեց բոլոր կասկածները։ Նորընտիր երեսփոխանները շատ կարճ ժամանակամիջոցում ծանոթացան օրենքի նախագծի հետ։ Ծանոթացան

ԽՄԻ՛Ր, ԹԵ ՉԷ ԳԼԽԻԴ ԿԼՑՆԵՄ

Երեւանում աստիճանաբար ավելանում են տարբեր երկրների ազգային խոհանոցը ներկայացնող ռեստորաններն ու սրճարանները։ Հիմա, էն խորհրդային տարիների նման այլեւս «ստիպված չենք» մի հատ իտալական պիցցա ուտելու համար «վազել» Իտալիա կամ հնդկական կծու կերակուրները համտեսելու համար էս շոգին-կրակին հասնել Հնդկաստան։ Քաղաքակրթվել, աչքներս բացվել է, չէ՞, էլ ինչ Ֆրանսիա ու Չինաստան, Թուրքիա ու Իրան, երբ այդ երկրների ազգային

ՄԿՆԵՐԻ ՊԱՐԱՏԵՂԸ

Դուք երբեւէ տեսե՞լ եք հրաշագեղ մկնիկներին՝ սպիտակաբաշ, մոխրագույն մարմնով փոքրիկ կրծողներին: Ես տեսել եմ, տեսել եմ նաեւ նրանց խրախճանքն ու պարը, սա նույնպես արվեստ է, սակայն արվեստ է ոչ մասսայական, այլ՝ որոշակի թվով մարդկանց համար։ 1999 թվականի փետրվար ամսին ֆիլհարմոնիկ փոքր համերգասրահում տեղի ունեցավ գեղարվեստական ղեկավարների հավաք՝ ֆիլհարմոնիկի տնօրեն Գագիկ Ղազարյանի մոտ, որը ամփոփվեց մեկ

ԱՎԱՆՍՈՎ ՆՍՏԱԾՆԵՐԸ-3

Կալանքը որպես խափանման միջոց գերշահույթ ապահովող հուսալի բիզնես է քննիչի, դատախազի ու դատավորի համար։ Առ այսօր որեւէ քննիչ, դատախազ ու դատավոր պատժվե՞լ է ակնհայտ ապօրինի ձերբակալման կամ կալանման համար, երբ քրեական օրենսգրքում կա այդպիսի արարքի համար հատուկ հոդված (հոդված 192)։ Գոնե ուսումնասիրվո՞ւմ է այս պրակտիկան։ Վանո Դավթյանը արդեն օրեր շարունակ ակնհայտ ապօրինի անազատության մեջ է։

ՃԵՂՔՎԱԾՔ ԳՈՒՄԱՐԱԾ ԲՅՈՒՋԵԻ ՍԵԿՎԵՍՏՐԻԶԱՑԻԱ

Նորից անհասկանալի բաներ են կատարվում։ Ու նորից հեղինակը իշխանություններն են։ Ավելի ճիշտ՝ կառավարությունը։ Արդեն որերորդ տարին է բոլոր կառավարությունները «բարեխղճորեն» թերակատարում են բյուջեն։ Թերակատարում են ու մարսում։ Ավանդույթի համաձայն, ոչ ոք լուրջ չի ընդունում բյուջեի կատարման հաշվետվությունը։ Տարիներ շարունակ, որ կառավարությունը ինչ թիվ ուզում նկարում է հաշվետվության մեջ։ Անկեղծության մի բռնկում 1997 թվականին համակեց Ռոբերտ

ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ… ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ

«Մենք սեղանի վրա այսօր ունենք մի փաստաթուղթ, որն ավելի շատ արտահայտում է մեր տեսակետները, քան Ադրբեջանի». ԼՂՀ ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած հանդիպմանը հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Վ. Օսկանյանը, համահայկական խորհրդաժողովի անցկացման հետ կապված խնդիրների պարզաբանումից հետո։ Նա պատասխանել է առաջադրված հարցերին։ Մեծ Հայրենականի վետերան Ա. Մարտիրոսյանը խնդրել է նախարարին բացատրել, թե ի՞նչ է

ԱԶԳԱՅԻՆ ԴԵՄԱԳՈԳԻԱՅԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Բուհերի ընդունելության քննություններին իր հերթական այցի ժամանակ ՀՀ նախագահը չթաքցրեց, որ շատ հնարամիտ ազգ ենք, ամեն ձեւ կգտնենք քննությունների «բարիքներից օգտվելու» համար, ու իրենց խնդիրն էլ դրա դեմն առնող մեխանիզմների մշակումն է։ Բայց նախագահը թաքցրեց, որ դա իրենց ամենեւին չի հաջողվում (եթե, իհարկե, նման ցանկություն իրո՛ք կա), եւ որքան էլ հնչեղ ու պատկառազդու մակդիրներով որակեն

«Օրվա համար բավական է իր ցավը»

«Զգույշ եղեք, որ ձեր ողորմությունը մարդկանց առջեւ չանեք…։ Այլ երբ ողորմություն անես, փող մի հնչեցրու քո առջեւ, ինչպես անում են կեղծավորները ժողովարաններում եւ հրապարակներում, որպեսզի փառավորվեն մարդկանց կողմից։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, այդ է նրանց վարձը։Այլ երբ դու ողորմություն անես, քո ձախ ձեռքը չիմանա, թե ի՞նչ է անում քո աջը, որպեսզի քո ողորմությունը ծածուկ լինի…»։

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՈՐՈՇՈՒԹՅՈՒՆ

Այս տարվա հուլիս ամսին, թերթերից մեկին տված հարցազրույցում «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանը վերջին 1-1,5 տարում հիմնադրամին եկող միջոցների սղությունը փորձում է բացատրել այդ ընթացքում երկու գործադիր տնօրեն փոխելու հանգամանքով եւ դրա հետեւանքում՝ մամուլում հնչած «չարակամությամբ» եւ բամբասանքներով։ Իրականում հիմնադրամին եկող միջոցների պակասներն ավելի լուրջ հիմքեր ունեն։ «Հայաստան» համահայկական հիմնադրամը ստեղծվեց 1992-ին որպես

ՓՈՍ ՓՈՐՈՂԸ

Ձորաղբյուր գյուղի իր այգում Մարտուն անունով 70-ամյա մի մարդ՝ ջրի կարոտից, այս մեկուկես տարին զբաղված էր փոս փորելով։ Նպատակը՝ այգու ընդերքից ջրի պաշար գտնելն էր։ Հարեւանների կասկածամիտ եւ զարմացած հայացքների ներքո՝ «մեր հայրենակից» Մարտունը շարունակում էր իր տքնաջան աշխատանքը։ Ու, ահա, մեր խմբագրություն զանգահարած 80-ամյա Շուշիկ Աղախանյանը, որը նաեւ Մարտունի անմիջական հարեւանն է, ավետեց. «Մարտունը

Երկաթե շերեփով զարկ տանք վթարային շենքերին

Լենինյան այն համոզումը, թե պետությունը կարող է կառավարել ամեն մի խոհարարուհի, ամուր արմատ է ձգել մեր հոգիներում։ Վերջին դրսեւորումն էլ Աջափնյակի համայնքապետի մոտալուտ ընտրություններն են, որտեղ թեկնածուներից մեկը՝ Լեւոն Գրիգորյանը ստոմատոլոգ է, իսկ մեկ ուրիշը՝ Մկրտիչ Սահրադյանը՝ մաթեմատիկոս։ Երկուսն էլ իրենց ոլորտներում դիրքեր նվաճած մարդիկ են։ Լեւոն Գրիգորյանն է՛լ թիվ 5 ստոմատոլոգիական պոլիկլինիկայի գլխավոր բժիշկն

ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ԱԺ-ԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՆՈՐԱՑՆԵԼ ԲՅՈՒՋԵՆ

Երեկ ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային հանձնաժողովը սկսեց քննարկել պետական բյուջեի մասին օրենքում փոփոխություններ կատարելու կառավարության առաջարկը։ Կառավարության տեսակետը ներկայացնում էր ֆինանսների նախարար Լեւոն Բարխուդարյանը։ Երեկ քննարկվում էին այսպես ասած մակրոտնտեսական ցուցանիշները։ Բյուջեի ծախսերի հատվածում կառավարության կրճատումների առաջարկը առանձին նիստով է քննարկվելու։ Փոփոխությունների մասին օրենքի նախագիծը պատգամավորներին հենց նիստից առաջ էին բաժանել։ Հնարավոր է, որ հենց այդ

«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԶԳՈՒՄ Է ԶԱՐԿԵՐԱԿԸ»

ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի գնահատմամբ, կառավարության առաջարկած «ՀՀ 1999թ. բյուջեի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն իրատեսական է: «Ես ավելի շատ կարեւորում եմ հետագան, քանի որ արդեն սկսել են ավելի իրատես լինել: Ավելի իրատես մոտեցում է այս անգամ, եւ ակնհայտ երեւում է, որ երրորդ եւ չորրորդ կիսամյակներում բյուջեի նախատեսված փոփոխությունները հնարավոր

ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՕԲՅԵԿՏ Է

Բայց թույլատրում են կառուցել Քանիցս արդեն անդրադարձել ենք Թումանյան 9, 11, 11ա, 10 շենքերի բնակիչների բողոքին։ Այդ փողոցների հատման կետում նախկինում թերթի կրպակ էր տեղակայված, սակայն երկու ամիս է, ինչ կրպակը տեղափոխվել է մայթի վրա, իսկ նախկին տեղում ինչ-որ մարդիկ սննդի խանութ են կառուցում։ Բնակիչներն անհանգստացած են. խանութը խանգարում է այդքան շենքերի բնակիչների անցուդարձին։ Բնակիչները

ԼԱՎ ԼՈՒՐ

Հայխնայբանկն ու էներգետիկայի նախարարությունը տեղեկացրել են, որ օգոստոսի 17-ից դադարեցվել է էլեկտրաէներգիայի դիմաց վճարների ընդունման ժամանակ բաժանորդներից ծառայության 90 դրամ վճարի գանձումը։ Սա, իհարկե, լավ լուր է, որը մթագնում է միայն մի հանգամանք՝ նույն օգոստոսի 17-ին որոշ տեղերում այդ գումարը, հավանաբար, իներցիայով շարունակում էին գանձել։ ՎԱՏ ԼՈՒՐ Տավուշի Իծաքար- Գանձաքար ճանապարհը շարունակում է խճապատ մնալ։

ՀԱՎԵՐԺ ՄԻԱՍԻՆ

Աջափնյակի համայնքի ընտրողներին «հայտնի դեպքերը» քաղաքականապես ավելի են հասունացրել։ Նրանցից մեկը երեկ «Առավոտին» հայտնեց, որ Աջափնյակի թաղապետի թեկնածու, 5-րդ ատամնաբուժարանի գլխավոր բժիշկ Լեւոն Գրիգորյանը Գալուստ Սահակյանի ընկերն է, Բուռնաշի քավորը, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀԺԿ անդամ Արմեն Խաչատրյանի ընկերը։ Որպես ասվածի ապացույց՝ քաղաքացին ասաց, որ վերջիններս համարյա ողջ օրը Լեւոն Գրիգորյանի շտաբում են։ ՍԱԼՅԵՐԻԻՆ

ՉՈՐ ԹՎԵՐ

Ստեղծման օրից՝ 1992 թվականից, մինչեւ 1998-ը «Հայաստան» հիմնադրամ մուտք է գործել 60 մլն դոլար, միջին տարեկան գումարը կազմել է մոտ 8-12 մլն դոլար։ 1999-ին այդ գումարը առայժմ մոտեցել է մեկ միլիոնին։ Համահայկական այս կառույցի մասին վերլուծությունը կարդացեք 4-րդ էջում։ ԼԻԱԶՈՐՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՑ Վերջերս ավարտված ընդունելության քննությունների ընթացքը վերահսկող լիազոր ներկայացուցիչները, որոնք տարբեր կուսակցություններ էին ներկայացնում, իրենց

ՄԵՐՆ ՈՒՐԻՇ Է, ՀԵՐԸ՝ ԱՆՀԱՅՏ

Մեր Սեւանա լիճն իրոք ուրիշ է, սակայն վերջին տարիների ընթացքում պարզվում է, որ նա ավելի ու ավելի շատ «պապաներ» ունի: Եկանք լճափ, երկար բանակցություններից հետո վերջապես հանգրվանելու տեղն ընտրեցինք եւ սկսեցինք արդեն հարմարվել, երբ մեզ մոտեցավ ռնոն («պապաներից» մեկը) եւ ասաց, որ այս սարն իմն է, այս ծառն իմն է, իսկ բառացի. «Սա իմ տարածքն

ՍՑԵՆԱՐՆԵՐԻ ԵՎ ՄԱՏՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ

Հարգելի պրն Աբրահամյան. Վերջերս «Նովոյե վրեմյա» ռուսալեզու թերթում լույս տեսավ «Երեւան» ստուդիայի նախկին տնօրեն ու նախկին խմբագիր Սերգեյ Առուստամյանի «Ահա այսպիսի «Պյերլեկինո» հոդվածը, որը նվիրված է «Երեւան» ստուդիայի այսօրվա իրավիճակին, ինչպես նաեւ ինձ, ստուդիայի ներկայիս տնօրենին։ Ես դիմեցի «Նովոյե վրեմյա» թերթի խմբագիր Ռուբեն Սաթյանին պաշտոնական նամակով՝ պատասխանելով հոդվածում տեղ գտած կեղծիքներին ու աղավաղված տվյալներին։ Սակայն

Համայնքի ավագանին՝ ընդդեմ կառավարության

Օրերս Վանաձորի համայնքի ավագանին կրկին նիստ գումարեց։ Ինչպես միշտ, դրանից մի հատված տեսանելի եւ «թափանցիկ» ցուցադրվեց տեղական հեռուստատեսությամբ, որը վանաձորցիների մի չնչին մասն է կարողանում դիտել։ Ի տարբերություն նախորդ նիստի, այս անգամ ավագանու 13 անդամներից ոչ թե 3-ն էին մասնակցում (ինչի մասին նշել էինք «Առավոտի» 31.07.99 թ. «Այնպես, ինչպես» հոդվածում), այլ՝ 8-ը։ Ավագանին այս անգամ

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930