Օրվա լրահոսը

Ապօրինի գործարքներ չեն եղել, դա դատախազության գնահատականն է, որի հետ համաձայն չենք. Վարդան Ղուկասյանի փաստաբան

Ապօրինի գործարքներ չեն եղել, դա դատախազության գնահատականն է, որի հետ համաձայն չենք։ Դա եղել են սովորական, ընթացիկ աճուրդներ, որոնք առ այսօր իրականացվում են, եղել են հողամասեր, որոնք աճուրդի են դրվել, մարդիկ դիմել են և աճուրդային կարգով հողամաս գնել։ Հիմա այս ամենում խնդիր չեն տեսել, հանցակազմ են գտել վերջին մասում, երբ աճուրդի արդյունքում քաղաքապետը որոշում է

Լևոն Մնացականյանը Բաքվի դատարանում հրաժարվել է նախաքննության ընթացքում տված ցուցմունքից

«Ազատություն». Բաքվի ռազմական դատարանում դեկտեմբերի 25-ին շարունակվել է հայ ռազմագերիների դատը: Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը շարունակել է իր վերջին ելույթը, հայտնում են ադրբեջանական պետական լրատվամիջոցները: Պետական գործակալությունների փոխանցմամբ՝ Մնացականյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքները, հայտարարել է, որ հրաժարվում է նախաքննության ընթացքում տված իր ցուցմունքից և դատարանին խնդրել է որոշում կայացնել միայն դատարանում

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռում կայացավ սարկավագական ձեռնադրություն

Դեկտեմբերի 25-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Սուրբ Ստեփանոս Նախավկայի հիշատակության օրը, որը նաև Եկեղեցու անդաստանում ծառայող սարկավագների տոնն է: Բերկրառատ օրվա կապակցությամբ Միածնաէջ Մայր Տաճարում,  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Մայր Աթոռի «Գարեգին Ա» կրթական կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը։

Բաքվի դատարանն օկուպացված Ստեփանակերտում իբր զինված սադրանք պլանավորելու համար Կարեն Ավանեսյանին դատապարտել է 16 տարվա ազատազրկման

«Ապառաժ». Բաքվի դատարանն օկուպացված Ստեփանակերտում իբր զինված սադրանք պլանավորելու համար Կարեն Ավանեսյանին դատապարտել է 16 տարվա ազատազրկման, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:    

Ադրբեջանը չի կրակում, որ Փաշինյանն ապահովագրվի պարտությունից 2026թ ընտրություններին. Վիգեն Հակոբյան

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը միակ ղեկավարն է Հայաստանի պատմության մեջ, որն իր իշխանավարման պայմաններում հայտարարել է՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ» եւ «Արցախը Ադրբեջան է եւ վերջ»: Սա բավականին հետաքրքիր մտքի մուտացիա է…

«Այս որոշումը լուծում է Ազգային ժողովում ցածր վարձատրության խնդիրը»

Ի գիտություն ԶԼՄ ներկայացուցիչների 2017 թվականի համեմատ պետական բյուջեի եկամտային մասն ավելացել է 130 տոկոսով: 2025 թվականից ներդրվել է արդյունքի վրա աշխատանքի գնահատման համակարգ, որը չի ներառել Ազգային ժողովը։ Հաշվի առնելով ԱԺ ներկայացուցչական մարմին լինելու հանգամանքը և վերը նշված համակարգում ներառված չլինելը՝ որոշվել է գումար հատկացնել Ազգային ժողովին, ինչն իրենից ներկայացնում է 2025 թվականի առաջին

Չարենցավանի համայնքապետին ԿԿՀ-ն տուգանել է 300 հազար դրամով

Ուսումնասիրության արդյունքում ԿԿՀ-ն պարզել է, որ 2025 թվականի փետրվարի 5-ին եւ սեպտեմբերի 4-ին Հակոբ Շահգալդյանը կնքել է կապալային աշխատանքների գնման պայմանագրեր «ԱՇԿԱՐ» ՍՊԸ-ի հետ։ ՍՊԸ-ի գործադիր մարմինը եւ միակ սեփականատերը հանդիսացել է իր հետ գործնական հարաբերություններ ունեցող անձ՝ Չարենցավան համայնքի ավագանու նույն խմբակցության անդամ Տարոն Եփրեմյանը։

«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանն ունի առողջական լուրջ խնդիրներ, և կալանավորումը անհամատեղելի է այդպիսի խնդիրների պարագայում. Գառնիկ Դանիելյան

Վերջ պետք է դնել շինծու մեղադրանքներով մեր ամենից հայրենանվեր գործիչներին ազատազրկելու հանցավոր այս պրակտիկային:

«Զարհուրելի փաստ է․ եթե երկրում 21 տոկոս աղքատություն կա, չի կարող պետությունն իրեն այդպիսի շռայլություններ թույլ տալ»․ Արմեն Վարդանյանը՝ 3 միլիոն պարգևավճարների մասին

Ըստ Արմեն Վարդանյանի՝ գրեթե բոլոր ոլորտներում՝ ամեն հարցում, այս իշխանությունն այլևս այլասերվել է․ նախկին իշխանությունը չէ, որը 2018-ին այլ բան էր խոսում, այլ արժեքների մասին էին խոսում, հիմա լրիվ այլ մարդիկ են, մեր աչքի առաջ այս մարդիկ փոխվեցին։

Համակարգ ենք ներդնում, և համակարգն ինքն էլ պետք է ադապտացվի, և ադապտացվելու է որոշակի սխալների և բացթողումների արդյունքում. Փաշինյան

Իդեալի մղումից պետք է հրաժարվել, որովհետև դա անընդհատ տանում է փակուղիներ կամ գցում է միֆերի մեջ

Նախկին պատգամավոր Սամվել Շահինյանին ԿԿՀ-ն տուգանել է 450 000 հազար դրամով

2003 թվականից կուսակցության տարեկան հաշվետվություններ չեն ներկայացվել

«Ինչպէս չի մտաբերել փախստականներու վրանները». Սուրբ Պետրոս պազիլիքային մէջ գրեթէ 30 տարիներ ետք կայացավ Քահանայապետի մը գլխաւորութեամբ Սուրբ Ծննդեան պատարագ

Vaticannews. Հինգշաբթի` 25 դեկտեմբեր 2025-ին` մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդեան տօնին առիթով Սուրբ Պետրոս պազիլիքային մէջ գրեթէ երեսուն տարիներ ետք տեղի ունեցաւ Քահանայապետի մը գլխաւորութեամբ Սուրբ Ծննդեան պատարագ, զոր մատուցեց Լեւոն ԺԴ.ը։ Արդարեւ վերջին Քահանայապետը որ պատարագ մատուցած էր Սուրբ Ծննդեան օրը` 25 դեկտեմբերին, եղած էր Սուրբ Յովհաննէս Պօղոս Բ. 1994-ին, որմէ ետքը պատարագը

«Ինչպես Ադրբեջանում է իրենց  հոգեւոր առաջնորդը Ադրբեջանի  նախագահի ապարատի մաս կազմում, այնպես էլ Հայաստանում են ցանկանում եկեղեցին դարձնել կառավարությանը կից մի կառույց». Վիգեն Հակոբյան

Ցավոք, Հայաստանն այսօր արտաքին կառավարման տակ գտնվող երկիր է: Այդ իսկ պատճառով այս վարքագիծը, որն անընդհատ դրսեւորում է Նիկոլ Փաշինյանը  Ալիեւի նկատմամբ, շողոքորթելու այսպես կոչված իբր իր պատկերացմամբ արևելյան դիվանագիտությամբ,  հենց դրա դրսեւորումն է: Իր առջեւ նման խնդիր են դրել, եւ ինքը փորձում է համապատասխանել իր կարգավիճակին:

Հայցը մերժվել է պատճառաբանությամբ, որ պետական մարմինների նկատմամբ չեն կարող կիրառելի լինել «պատիվ», «արժանապատվություն» և «գործարար համբավ» հասկացությունները. ՊՎԾ պարզաբանումը

ՀՀ պետական վերահսկողական ծառայության պարզաբանումը «Հետք» ՀԿ-ի կողմից տարածված տեղեկատվության վերաբերյալ. Սույն թվականի դեկտեմբերի 20-ին «Հետք»-ի կողմից հրապարակվել է հոդված՝ «ՊՎԾ-ն դատարանում պարտվեց «Հետքին» վերտառությամբ, մինչդեռ պետք է արձանագրել, որ Դատարանը 2025 թվականի դեկտեմբերի 19-ին թիվ ԵԴ2/0228/02/25 քաղաքացիական գործով կայացված վճռով մերժել է Պետական վերահսկողական ծառայության (այսուհետ՝ Ծառայության) հայցն ընդդեմ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի և Սուսաննա

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարճել է «Հայրենիք» կուսակցության նկատմամբ հարուցած վարչական վարույթը

Վարույթի քննության ընթացքում, սակայն, «Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Սոս Հակոբյանը կարողացել է հիմնավորել, որ այս ընթացքում կատարված օրենսդրական փոփոխությունները թույլատրել են մասնավոր անձին տվյալ չափի նվիրատվություն կատարել։

«Ծառուկյան» հիմնադրամն արտահերթ ֆինանսական աջակցություն կտրամադրի «Արցախն իմ սրտում» հիմնադրամին՝ ձմռան ամիսներին բազմաթիվ ընտանիքների կոմունալ ծախսերը հոգալու նպատակով

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանի ֆեյսբուքյան գրառումը «Արցախն իմ սրտում» սոցիալ-բարեգործական հիմնադրամի հիմնադիր Նժդեհ Իսկանդարյանը դիմել է Գագիկ Ծառուկյանին՝ սոցիալական ծանր պայմաններում հայտնված արցախցիների որոշ սոցիալական խմբերի անհետաձգելի աջակցության խնդրանքով։ Խոսքը վերաբերում է վառելիքաքսուքային նյութերի պահեստի պայթյունի հետևանքով զոհվածների և անհայտ կորածների (238 անձ), ինչպես նաև

Ավեդիս Կարագուլյանի գործով դատական նիստը չկայացավ

Նախագահող դատավոր Սարգիս Պետրոսյանի գրասենյակից Aravot.am-ին տեղեկացրին, որ պաշտպանական կողմն է նիստը հետաձգելու խնդրանքով նախապես դիմել։

Ականատես ենք լինում ինստիտուցիոնալ պետականաքանդմանը։ Անտարբեր, բութ և հոգնած հայացքների ներքո. Տաթև Զորյան

Հազարամյա հայկական հողը դե ֆակտո և դու յուրե Ադրբեջանին տված իշխանության համար հեռուստաալիք փակելն ի՞նչ է, եթե ոչ սեփական նեոբոլշևիկյան էության հերթական ապացույցը։ Հազարամյա Հայոց Եկեղեցին քայքայելու նպատակ դրած պատուհասների համար կարմիր գծեր արդեն վաղուց չկան։ Եկեք ֆիքսենք, որ ականատես ենք լինում ինստիտուցիոնալ պետականաքանդմանը։ Անտարբեր, բութ և հոգնած հայացքների ներքո։ Տաթև Զորյան ՀԱԿ վարչության անդամ

«Եթե ՌԴ-ն որեւէ խնդիր ունի, Հայաստանի կառավարությունը կարող է երկաթուղու այդ հատվածները հետ վերցնել կոնցեսիայից եւ վերականգնել»

«Տարածաշրջանի կոմունիկացիաների բացումն ուղղակիորեն կապված է նաեւ սահմանազատման գործընթացի հետ, որովհետեւ երբ մի որեւէ հատվածով երկաթուղի պետք է անցնի կամ գազամուղ ու էլեկտահաղորդման գիծ, կառուցման աշխատանքները սկսելուց առաջ շատ կարեւոր է հստակ գծել, թե այդ հատվածով որտեղով է անցնում պետական սահմանը»։

Ռուբեն Վարդանյանն ուներ երկրային ամեն արժեք՝ փող, ազդեցություն, փառք, բայց որոնում էր երկու բան՝ պատմություն ու սեր. Միքայել Մինասյան

Մի քանի օր առաջ համացանցում հայտնվեց ադրբեջանական ֆիլմ Ռուբենի մասին։ Ֆիլմում նրա մասին ադրբեջանահաճո հարցազրույց էր տվել Արցախի զորքերի առաջին հրամանատար Սամվել Բաբայանը

«Էն հայերը, որոնք սիրում են հայրենիքը, խիղճ, հավատք ունեն, թող 2026 թ․-ին երկիրն անցնի նմանատիպ մարդկանց ձեռքը»․ Գյումրու քաղաքապետի ամանորյա մաղթանքը

Եվ եթե հանկարծ ժողովուրդը ճիշտ ընտրություն չանի, մեր պես մարդիկ՝ հաջողություն, ցտեսություն․․․ Գնացեք, էդպես ապրեք։

Team-ի շուրջ 50 աշխատակից մեկնեց եվրոպական շրջագայության

25-ը դեկտեմբերի, 2025 թ․, Երևան․ Team Telecom Armenia-ն իր շուրջ 50 աշխատակցի հանձնել է եվրոպական շրջագայության ուղեգրեր՝ վաճառքի ռեկորդային արդյունքներ գրանցելու համար: Մեկ շաբաթվա ընթացքում թիմակիցները կայցելեն եվրոպական երեք մայրաքաղաք՝ Աթենք, Վիեննա և Պրահա՝ վայելելով ամանորյա տրամադրությունը: Ուղեգրերի հանձնման միջոցառմանը Team Telecom Armenia-ի կոմերցիոն տնօրեն Կարեն Շաբոյանը շնորհակալություն է հայտնել աշխատակիցներին՝ մաղթելով տպավորիչ ճամփորդություն: «Մեր

«Էդ քաղաքում 10 տարի ապրում է, դատախազ հալով մի ծառ չի տնկել, բայց էդ տեսակը ընտրյալներին ուղարկում է սիբիրները»․ Վարդան Ղուկասյան

Հայտարարություն ունեմ այս գործի վերաբերյալ, քանի որ Հայաստանի Հանրապետությունում նախկին քաղաքապետերի 90 տոկոսը դատվում են, ես հիմա բարձրաձայնում եմ՝ ինչ մեղադրանք, որ առաջադրել եք Գյումրու քաղաքապետին, դատախազությունն այդ մեղադրանքը պիտի առաջադրի իմ ժամանակահատվածում աշխատող մարզպետներին, որովհետև մարզպետարանները վերահսկել են քաղաքապետարանի գործունեությունը և քաղաքաշինության բաժինը։ Ինչ փաստաթուղթ, որ եղել է քաղաքապետարանում, բնօրինակը գնացել է մարզպետարան։

Դավթաշենի կամրջի վրա հանդիպակաց երթևեկող վարորդը հայտնաբերվել և տուգանվել է

Օրերս մի քաղաքացի նկարահանել էր, թե ինչպես է «Վոլկսվագենի» վարորդը Դավթաշենի կամրջի վրա խցանման ժամանակ երթևեկում հանդիպակաց։ Տեսանյութը հայտնվեց Պարեկային ծառայողների տեսադաշտում։ Նախ պարզվեց վարորդի ինքնությունն, այնուհետև կարճ ժամանակ անց Լոռու մարզի գումարտակի ծառայողները հայտնաբերեցին նրան։ Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն: ՀՀ ՆԳՆ ոստիկանություն

«Ես չեմ զարմանում այդ մեկնաբանություններից, որովհետեւ դարեր ի վեր Թուրքիայի ղեկավարն է որոշել, թե ով պետք լինի ամենայն հայոց կաթողիկոսը»

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաեւ Էրդողանի հայտարարությանը, թե 2026 թվականին խորհրդանշական քայլեր կիրականացվեն Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու համար․ «Ես ողջունում եմ այդ պատրաստակամությունը»։

Որոշվել է 5 ծառայողի նկատմամբ կիրառել «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը

Համակարգում կարգապահության և բարեվարքության խախտումներին արձագանքելու գործընթացի հրապարակայնությունը Ներքին գործերի նախարարության սկզբունքներից է: Այդ համատեքստում պարբերաբար ներկայացվում են կարգապահական հանձնաժողովի ծառայողական քննությունների արդյունքները: ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի՝ 2025 թվականի վերջին նիստը տեղի է ունեցել դեկտեմբերի 24-ին: Նիստը վարել է հանձնաժողովի նախագահ, ՆԳ նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը: Մասնակցել են Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետը, Համայնքային

Ամերիկացի պաշտոնյան սահմանափակվելու է միայն Երևան այցով. Սուրեն Սարգսյան

տարածաշրջան ԱՄՆ նախագահներից այցելել է միայն Ջորջ Բուշ կրտսերը՝ Վրաստան։ Իսկ ԱՄՆ փոխնախագահներից տարածաշրջան այցելել է միայն Մայք Փենսը՝ Դոնալդ Թրամփի առաջին նախագահության շրջանում, էլի Վրաստան:

Բացահայտվել է նոր «զանգերի կենտրոն», հայտնաբերվել հանցավոր ճանապարհով ստացված 80 հզր դոլար գումար

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների վարչությունում Ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդման հիման վրա 2025 թվականի դեկտեմբերի 12-ին հանցավոր կազմակերպություն ստեղծելու կամ ղեկավարելու, հանցավոր կազմակերպությանը մասնակցելու և առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություն կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում հանցավոր կազմակերպության

«Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակի վերաբերյալ մեր մարմինները, այո, տեղեկություններ են հավաքում եւ փոխանցում». Փաշինյան

«ԱԱԾ-ի պատասխանին ավելացնելու ոչինչ չունեմ»․ Փաշինյանը՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի մասին

Ուկրաինային աջակցելու գինը. մի՞ֆ, թե՞ բեռ ԵՄ-ի համար

Բրյուսելյան բանավեճերում եւ ազգային՝ հատկապես պոպուլիստական ​​​​արշավներում ամիսներ շարունակ կրկնվում է նույն երգը, իմա՝ «Ուկրաինային ֆինանսավորելը չափազանց թանկ է նստում» Եվրոպական միության վրա: Սակայն թվերը այլ բան են հուշում. ԵՄ-ն ներկայումս վճարում է մոտավորապես նույնքան, որքան կվճարեր, եթե Ռուսաստանը հաղթեր Ուկրաինայի դեմ պատերազմում եւ հարձակվեր ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միակ տարբերությունն այն է, որ վերջին սցենարը

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031