Օրվա լրահոսը
Ատոմ Ջանջուղազյան. «Կա հաստիքների ծանրաբեռնվածություն. ամեն 4 աշխատակցից 1-ը ղեկավար է». (Տեսանյութ)
Ֆինանսների նախարարն ասում է՝ քննարկում են ՊՈԱԿ-ների, հիմնադրամների եւ ԾԻԳ-երի անհրաժեշտությունը
Մոսկվան աջակցում է ԼՂ հակամարտության կարգավորման դրական միտումներին. Զախարովա
Մոսկվան պատրաստ է աջակցություն ցուցաբերել ղարաբաղյան հակամարտության կարգավորման դրական միտումներին: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Մենք ողջունում ենք բոլոր դրական միտումները, որոնք նկատվել են: Կարևոր է դրանք զարգացնել և չվնասել անզգույշ հռետորաբանությամբ, որը, ցավոք, վերջին շրջանում հաճախակի է դարձել: Մեր կողմից մենք այդ դրական միտումներին կտրամադրենք
Ոստիկանները բերման են ենթարկել Ազգային ժողովի մոտ տեղի ունեցած միջադեպի մասնակիցներին
Օրերս Ազգային ժողովի տարածքում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ այսօր բերման է ենթարկվել ևս երկու քաղաքացի: Այսպիսով, բերման ենթարկվածների թիվը հասել է 5-ի։
Դատարանը վարույթ չի ընդունել Ռոբերտ Քոչարյանի որդու հայցադիմումն ընդդեմ Արթուր Վանեցյանի. Փաստինֆո
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աիդա Դավթյանը վերադարձրել է Ռոբերտի Քոչարյանի որդու Սեդրակ Քոչարյանի հայցադիմումն ընդդեմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի։ Պարզվում է՝ հայցադիմումում եղել են բացթողումներ։ Հիշեցնենք, որ Սեդրակ Քոչարյանը 20.09.2018 հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Արթուր Վանեցյանի՝ զրպարտության դիմաց փոխհատուցում ստանալու և հրապարակայնորեն հերքելու պահանջի մասին, որը նույն օրը
«Վաղ, թե ուշ, ժողովրդի դժգոհությամբ պահածոյացված բանկան կպայթի». «Ա1+»
«Բելառուսում 1994-ին, երբ Ալեքսանդր Լուկաշենկոյին ժողովրդի սիրո և հավատի ալիքը բերեց իշխանության, իրենց մեծ ներդրումն ունեցան նաև անկախ լրագրողները և իր առաջին ասուլիսի ժամանակ նա շնորհակալություն հայտնեց լրագրողներին՝ սատարման համար և ասաց, որ եկել է ազատ խոսքի ժամանակը: Ցավոք, ճիշտ հակառակն արեց, հասկանալով անկախ լրագրողների ուժը՝ մտավ նրանց հետ պայքարի, որ իրեն նույն ճանապարհով հաղթող
«Տո քեզի ուրտեղի՞ց 460 հազարանոց կոստյումը, որ գնացե, վրեքս գրել ես, թե պատռել ենք». Մարալիկում անկառավարելի վիճակ է
Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում վիճակը գնալով դառնում է անկառավարելի. այսօր ևս վաղ առավոտից կրքեր էին բորբոքվել, այս անգամ ոտքի էին ելել ոչ միայն Անիի ՀՀԿ-ական ղեկավար Արտակ Գևորգյանի հրաժարականը պահանջողները, այլ համայնքապետի կողմնակիցները: Մի քանի օր է՝ ցուցարարները, շրջափակելով համայնքապետարանի շենքը, Արտակ Գևորգյանին չեն թողնում մտնել աշխատանքի: Արտակ Գևորգյանի կողմնակիցներն էլ ի պատասխան՝ այսօր հանդես
Իշխան Սաղաթելյանը հրաժեշտի հանդիպում ունեցավ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի հետ
Հրաժեշտի հանդիպումից առաջ Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով խրախուսեց ՀՀ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետի տեղակալ Ստեփան Հակոբյանին, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետի տեղակալներ Գարեգին Հակոբյանին եւ Արսեն Պետրոսյանին եւ աշխատակից Վահրամ Գորոյանին՝ (Շանթ-2018) ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար: Այնուհետ Իշխան Սաղաթելյանը հրաժեշտի խոսքով դիմեց մարզպետարանի աշխատակազմին. Սիրելի գործընկերներ,
Միքայել Մանուկյանն ազատվել է բնապահպանության նախարարության անտառային կոմիտեի նախագահի պաշտոնից
ՄԻՔԱՅԵԼ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Միքայել Մանուկյանին ազատել բնապահպանության նախարարության անտառային կոմիտեի նախագահի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Նիկոլ Փաշինյան
Գավառի կենտրոնական հրապարակում ծաղիկներ խոնարհվեցին Շառլ Ազնավուրի դիմանկարի առջև
Գեղարքունիքի մարզպետարանի, Գավառի քաղաքապետարանի աշխատակազմերի, մարզպետարանի եւ քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հիմնարկների աշխատակիցները Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանի եւ Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի գլխավորությամբ հոկտեմբերի 4-ի կեսօրից ծաղիկներ են խոնարհում Շառլ Ազնավուրի դիմանկարի առջեւ, որը տեղադրվել է Գավառ քաղաքի կենտրոնական հրապարակում: Ինչպես տեղեկացրին Գավառի քաղաքապետարանի աշխատակազմից, ծաղկեդրումը կշարունակվի հոկտեմբերի 4-ին եւ 5-ին, որը կավարտվի երեկոյան մոմավառությամբ: Իսկ
Վարդան Ալեքսանյանն ազատվել է Տավուշի մարզպետի տեղակալի պաշտոնից
ՎԱՐԴԱՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Վարդան Ալեքսանյանին ազատել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Նիկոլ Փաշինյան
Միգրացիոն ծառայության պետ. Մենք սիրահայերին որպես արժեք ենք դիտարկում
Ժնևում ընթացող ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՓԳՀ) Գործադիր կոմիտեի (ExCOM) հերթական 69-րդ նստաշրջանում անդրադառնալով ինտեգրման հարցերին՝ Հայաստանը ներկայացնող ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը նշեց, որ վերջին տարիներին Հայաստանը հյուրընկալել է մեծ թվով տեղահանված սիրիահայերի, ինչը լուրջ մարտահրավեր էր փոքր ու առանց այդ էլ խիտ բնակեցված երկրի համար, որն արդեն իսկ հազարավոր փախստականներ
Փոխադարձ ամբաստանութեամբ, արհամարհանքով ու անվստահութեամբ տիրապետուած ներկայ քաղաքական մշակոյթը պէտք է տեղի տայ. Արամ Ա
Մտահոգութեամբ կը հետեւինք Հայաստանէն ներս տեղի ունեցող վերջին զարգացումներուն։ Սփիւռքը դիտողի կրաւորական ու անտարբեր վիճակին մէջ չի կրնար ըլլալ։ Սփիւռքը Հայաստանի անանջատելի մասը կը կազմէ։ Ան ընելիք ու ըսելիք ունի հայրենիքը դիմագրաւող մարտահրաւէրներուն ու տագնապներուն նկատմամբ։ Հայրենիքին ընդհանրական, մնայուն ու գերագոյն շահերը պէտք է գերիվեր նկատել անհատական թէ կուսակցական, կողմնակի թէ ժամանակաւոր շահերէն: Հայրենիքը, ամէն
Հայրապետ Բաբայանն ազատվել է Արարատի մարզպետի տեղակալի պաշտոնից
ՀԱՅՐԱՊԵՏ ԲԱԲԱՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Հայրապետ Բաբայանին ազատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Նիկոլ Փաշինյան
Թուրքիայում վիճում են, թե Հայոց ցեղասպանության ժխտման գործում ով է ավելի շատ ջանք թափել. ermenihaber.am
Թուրք քաղաքական գործիչների միջև կոնֆլիկտ է առաջացել այն հարցի շուրջ, թե ով է ավելի շատ ջանք թափել Հայոց ցեղասպանության փաստի հերքման համար։ Մասնավորապես Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտարարել է, թե «Հայոց ցեղասպանության մասին պնդումները» հերքվել են «Թուրքական պատմագիտական ընկերության», նմանատիպ պետական կառույցների և թուրք դիվանագետների ջանքերի շնորհիվ։ Իսկ հայտնի հայատյաց Դողու Փերինչեքի գլխավորած «Vatan» կուսակցության
Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքում Երևանի ավագանու ընտրված անդամների ամբողջական ցանկը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարած նիստում ուժը կորցրած է ճանաչել Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածուներ Նաիրա Զոհրաբյանի, Պետրոս Ղազարյանի, Նազիկ Ավդալյանի, Արմենակ Այվազյանի, Ջիվան Պողոսյանի, ինչպես նաև Լույս կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածու Արտակ Զեյնալյանի գրանցումները՝ հիմք ընդունելով նրանց կողմից ներկայացված ինքնաբացարկի մասին
Հավատացի, մեջքս ուղղեցի ու…աշխատանքից ազատվեցի
Մեր հանդիպման ժամանակ ահա այսպես ձևակերպեց իր ներկայիս վիճակը Տավուշի մարզի Պառավաքար գյուղի միջնակարգ դպրոցի արդեն նախկին ուսումնական գծով փոխտնօրեն, մաթեմատիկայի ուսուցչուհի Նաիրա Ղայթմազյանն ու որպես ԿԳՆ կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ ինձ փոխանցեց իր բողոքի մասին դիմում: Նա, որպես փոխտնօրեն 17 տարի աշխատում էր Պառավաքարի Էդիկ Մելքումյանի անվան միջնակարգ դպրոցում և տարիներ շարունակ
Անցումային արդարադատության մասին քննարկումները սխալ ուղղությամբ են գնացել. Արտյոմ Գեղամյան
«Հաճախ շփոթեցինք անցումային արդարադատությունը կոնվենցիոնալ արդարադատական մարմինների գործառույթների հետ». փորձագետ
Նոր մարտահրավերները սահմանամերձ շրջաններում և Ադրբեջանի ջանքերով ԵԱՀԿ գրասենյակների փակման հարցերը՝ ԵԱՀԿ ԽՎ-ի աշնանային նստաշրջանին
Ադրբեջանցի պատվիրակները կրկին հայտարարել են, թե հայերը գրավել են իրենց տարածքները:
Սեպտեմբերին նախորդ տարվա համեմատ ուղևորահոսքն աճել է 9.3 տոկոսով
Ընթացիկ տարվա սեպտեմբեր ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքը ընդհանուր կազմել է 278 719 մարդ՝ 2017 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 9.3 տոկոսով: 2018թ. սեպտեմբերին, 2017թ. նույն ժամանակահատվածի համեմատ <Զվարթնոցում> ուղևորահոսքն ավելացել է 7.1 տոկոսով: Եթե 2017թ սեպտեմբերին <Զվարթնոց> միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 245 363 ուղևոր, ապա 2018թ սեպտեմբերի ցուցանիշը կազմում է 262 815 ուղևոր:
Տիգրան Մուկուչյանը ստորագրեց Արտակ Զեյնալյանի, Նաիրա Զոհրաբյանի եւ մյուսների ինքնաբացարկի դիմումները
Ըստ ԿԸՀ նախագահի՝ «Իմ քայլը» դաշինքը ստացել է 57 մանդատ, ԲՀԿ-ն 5 մանդատ եւ «Լույս» կուսակցությունների դաշինքը՝ 3 մանդատ
ՀՀ դպրոցներում կուսումնասիրվեն սննդի անվտանգության հարցերը և դրանց կապը առողջական խնդիրների հետ
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է ՌԴ Պարենային անվտանգության Եվրասիական կենտրոնի աշխատակիցներին, մասնավորապես, Մոսկվայի պետական համալսարանի լաբորատոր ախտորոշման բաժնի վարիչ, ավագ գիտաշխատող բ.գ.թ. Լարիսա Սամոխոդսկայային, ՄՊՀ-ի ֆունկցիոնալ ախտորոշման բժիշկ, սրտաբան, գիտաշխատող Անդրեյ Պիրոգովին, ՄՊՀ-ի բժիշկ ներզատաբան, գիտաշխատող Անաստասիա Ֆաբրիչնայային, ՄՊՀ-ի բժշկական գիտաուսումնական կենտրոնի տնօրենի տեղակալ, հեռուստաբժշկության կենտրոնի վարիչ Արտաշես Արմաղանովին: Հանդիպման ընթացքում քննարկվել է հայաստանյան
Ասիլվա. «Երկու երկիր ունեմ` Հայաստանն ու Ֆրանսիան»
Գ Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի տարածքում բացվել է Ֆրանսիայում բնակվող հայ ճանաչված նկարչուհի Ասիլվայի ցուցահանդեսը, որը Ֆրանկոֆոն երկրների գագաթնաժողովի ծրագրերի շրջանակներում է։ ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը հիշեցրեց, որ նկարչուհին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Պլաստիկ արվեստի միջազգային ընկերակցության հիմնադիրն է, առաջին քրիստոնյա կինը, որ 1973 թվականին արժանացել է Թուրքիայի ՝ Արվեստի նվաճումների համար պետական մրցանակի, Ֆրանսիական կերպարվեստի ազգային խորհրդի
Հայաստանի բանկերի միության նոր նախագահ է ընտրվել Արտակ Հանեսյանը
Հայաստանի բանկերի միության (Միություն) նոր նախագահ է ընտրվել «Ամերիաբանկ» ՓԲԸ Տնօրինության նախագահ-Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը, ով հաջորդել է Հակոբ Անդրեասյանին՝ «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ Գլխավոր գործադիր տնօրենին: Վերջինս նախագահել է Միությունը 2017-2018թթ.-ին: Հայաստանի բանկերի միության նախագահը ընտրվել է Միության վերջին խորհրդի նիստի ժամանակ՝ կանոնադրության համաձայն: Միության նորընտիր նախագահը ստանձնել է իր պարտականությունները սույն թվականի հոկտեմբերի
Պատգամավորի մեքենան ցուցարարներից 18 հազար դրամի վնաս է կրել. «Անիվները նստեցրել էին ու վատ բառեր գրել»
Մեր հարցին՝ դուք տեղյա՞կ եք, միայն ձե՞ր մեքենան էր վնասվել, թե՞ այլ մեքենաներ էլ կային՝ Վանիկ Ասատրյանը պատասխանեց. «ԱԺ-ի համարներով մեքենաների բոլորի անիվներն էլ իջեցված էին»:
Ջոն Էդվին Մրոզի անվան Համաշխարհային պետական գործչի մրցանակն այս տարի շնորհվել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին
Այնպիսի ժամանակներում, երբ Հայաստանն ապրում է փոփոխությունների շրջան, Սարգսյանին վստահվեց կայունության հաստատումն ու իր երկրի համար նոր տեսլականի առաջարկումը, որը վստահ ենք կտանի դեպի ավելի ժողովրդավար ու բարգավաճ ապագա:
«4 անիվներն էլ ծակված էին». Արայիկ Աղաբաբյանը պատմում է, թե որ պատգամավորի մեքենան է վնասվել
Այսօր Aravot.am-ը զրուցեց Արայիկ Աղաբաբյանի հետ: Վերջինս հավաստիացրեց, որ կոնկրետ իր մեքենան որեւէ վնաս չի կրել. «Իմ մեքենան այնտեղ չի եղել, որ վնաս լիներ, դա իմ մեքենան չի եղել»:
Վարչապետի խորհրդական. «Քաղաքական այս իրավիճակը բացարձակ որևէ ազդեցություն չի ունենա տնտեսության վրա». (Տեսանյութ)
Վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց, որ ներդրողները արտահերթ ընտրություններին չեն սպասում, նրանց համար կարևոր է երկրում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունը:
Ոստիկանները գրպանահատին հայտնաբերեցին Կոմիտասի պողոտայում. գողոնն առգրավված է
Հոկտեմբերի 3-ին, ժամը 23.20-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել 44-ամյա մի քաղաքացուհի և հայտնել, որ նույն օրը, ժամը 23.00-ից 23.15-ն ընկած ժամանակահատվածում, երթուղային միկրոավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է գումար և այցեքարտեր: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի և Արաբկիրի բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, նույն օրը,
Արմեն Աշոտյան. Պատրաստ եմ հնարավորություններիս շրջանակներում ապագայում նույնպես վարչապետին իրազեկել
Տեղեկացա, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առավոտյան անդրադարձել է երեկ ԱԺ-ում հարցուպատասխանի ընթացքում իմ կողմից բարձրաձայնված խնդիրների մասին: Ընդհանուր առմամբ դրական եմ գնահատում նման հետևողականությունը, հավելեմ միայն, որ հատկապես վարչապետը պետք է առավել ճշգրիտ լինի իր գրառումներում և ինձ չվերագրի բաներ, որ ես չեմ ասել, մասնավորապես՝ ապակիների ջարդելու հետ կապված: Կարճ հիշեցում և պարզաբանումներ: 1.ԱԺ պատգամավոր
Ապագա խորհրդարանում հրամայական է կառուցողական ընդդիմության ներկայությունը
Հայաստանի դեմոկրատական կուսակցության հայտարարությունը Հարգելի հայրենակիցներ: Հաստատակամ ենք մեր դիրքորոշման մեջ, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները անհրաժեշտ են և անխուսափելի: Ստեղծված քաղաքական անհամաձայնության մթնոլորտը կարող է որոշակիորեն և անտեղի շեղել ընտրությունները բնականոն և ողջամիտ ժամկետում անցկացնելու ուղուց: Անցյալի հանցավոր արատներից ու սխալներից ձերբազատվելը առաջնային խնդիր է մեր հանրության համար: Մեզ բոլորիս պետք է հուզի մեկ բան՝ ինչպիսի՞


















































