Օրվա լրահոսը

Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողվին նվիրված գալա համերգին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այսօր երեկոյան Հանրապետության հրապարակում ներկա է գտնվել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողվին նվիրված գալա համերգին: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Հրանտ Բագրատյանը խորը վրդովմունք է հայտնում

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում հետեւյալ գրառումն է արել. «Ազատություն կուսակցության անունից խորը վրդովմունք եմ հայտնում Մարալիկում կատարվածի հանդեպ։ Ոչ-ոք բռնությունների իրավունք չունի խաղաղ դիտարկումներ իրականացնող քաղաքական գործիչների նկատմամբ։ Պահանջում եմ ոստիկանությունից անհապաղ պատժել Արթուր Դանիելյանի, Նարեկ Մալյանի և Գրիգոր Մինասյանի նկատմամբ արված քաշքշուկների հեղինակներին։ https://www.facebook.com/adekvadism/videos/338372920252800/ https://www.facebook.com/adekvadism/videos/504566863352725/ https://www.facebook.com/adekvadism/videos/2224042444505393/ Չեմ կարծում, որ այս

ԱԳ նախարար Մնացականյանը և պետնախարար Մաքէնթին պատրաստակամություն հայտնեցին գործուն քայլեր ձեռնարկել հայ-իռլանդական համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ

Հոկտեմբերի 11-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Իռլանդիայի Եվրոպայի հարցերով պետնախարար Հելեն Մաքէնթիի հետ, ով գտնվում է Հայաստանում` մասնակցելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի աշխատանքներին: Նախարար Մնացականյանը շնորհավորեց իր գործընկերոջը Իռլանդիայի՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ստանալու կապակցությամբ: Զրուցակիցները գոհունակությամբ նշեցին, որ ՖՄԿ գագաթաժողովը լավ հարթակ է տրամադրում երկկողմ օրակարգային հարցերը քննարկելու և հետագա զարգացման

«Պատահական տեսա, խառնվեցի, կորցրեցի ինձ, մոտեցա, ասեցի ինչ-որ բան նվիրեմ սիմվոլիկ». «Ա1+»

Վերնիսաժում արծաթյա զարդեր վաճառող Մարինե Բարսեղյանն այսօր հայտնվել է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։  Նա ապարանջան ու վզնոց է նվիրել է  Ֆրանսիայի առաջին տիկնոջը, երբ վերջինս այցելել էր Վերնիսաժ։ «Պատահական տեսա, խառնվեցի, կորցրեցի ինձ, մոտեցա, ասեցի ինչ-որ բան նվիրեմ սիմվոլիկ»,- «Ա1+»-ին պատմում է տիկին  Բարսեղյանը։ Ասում է, որ այդ իր երախտիքի նվերն է Մակրոնների ընտանիքին, քանի որ

Սահմանադրությունը պահանջում է, որ ԱԺ-ն երկու անգամ չընտրի վարչապետ. Ալեքսանդր Մարկարով

«Եթե չառաջադրվի ու ընտրությունները չկայանան, խորհրդարանը չի կարող ցրվել, որովհետեւ այն չի քվեարկել».քաղաքագետ

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակում կազմակերպված գալա-համերգին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այսօր ներկա է գտնվել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակում Հանրապետության հրապարակում կազմակերպված գալա-համերգին: Գալա-համերգին ներկա էին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, ՖՄԿ գագաթնաժողովի մասնակից պատվիրակությունների ղեկավարները, Հայաստանի բարձրագույն քաղաքական և հոգևոր ղեկավարությունը: Ելույթներով հանդես են եկել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, ներկայացվել է հայ կոմպոզիտորական

Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 11-ին ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին: Քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանը եւ երկու հայկական պետությունների համապատասխան գերատեսչությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Վանաձորում հնչած կրակոցների հետեւանքով վիրավորներից մեկին տեղափոխում են Երեւան

Մոտ 2 ժամ առաջ Վանաձորում հնչել են կրակոցներ, որի հետեւանքով Վանաձորի բժշկական կենտրոն են տեղափոխվել 3 քաղաքացիներ: Նրանք ստացել են տարբեր աստիճանի հրազենային վնասվածքներ: Հիվանդանոցում նրանց ցուցաբերվել է առաջին բուժօգնություն. «Հիվանդներից մեկն անմիջապես տեղափոխվել է վիրահատարան: Նրա մոտ շոկային վիճակ էր, հրազենային ոտքի վնասում: Կատարվել է արյունահոսության դադարեցում, վերքի առաջնային մշակում: Մյուսի մոտ կրունկոսկրի վնասվածք

Հայաստանի և Մոլդովայի նախագահները կարևորել են երկկողմ հարաբերությունների խորացումը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնի հետ, ով Հայաստանում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով: Երկու երկրների նախագահները քննարկել են միջպետական երկխոսության ակտիվացմանը, առևտրատնտեսական հարաբերություններին և հումանիտար ոլորտում փոխգործակցության խորացմանը վերաբերող հարցեր: Նշվել է, որ կան բոլոր հնարավորությունները՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում արդյունավետ

Դեղձավանի բուժկետում ամռանը շոգ է, ձմռանը՝ ցուրտ

Փոքր բուժկետ՝ առանց ջրի

Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել Մոլդովայի նախագահի, Բելգիայի վարչապետի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ: Մոլդովայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ տեղի ունեցող քննարկումները կլինեն արդյունավետ և կնպաստեն կազմակերպության հետագա զարգացմանն ու անդամ պետությունների միջև փոխգործակցության ամրապնդմանը: Զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն

Արթուր Բարսեղյանը Բուենոս Այրեսում մրցելույթներն ավարտեց Հայաստանի եւս մեկ ռեկորդով

Հայաստանցի լողորդ Արթուր Բարսեղյանը այսօր Բուենոս Այրեսում իր մրցելույթներն ավարտեց 100 մետր ազատ ոճ լողում: Շնորհաշատ մարզիկը ցույց տվեց 0.51.33 արդյունք, որով թարմացրեց  Հայաստանի ռեկորդը, սակայն դա բավարար չեղավ որակավորման փուլը հաղթահարելու համար: Հայաստանի պատանի օլիմպիականների  մասնակցությունը այս տարիքային խմբի համաշխարհային օլիմպիադային դեռ պետք է գնահատվի: Սակայն այսօր մի բան արդեն պարզ է. լողորդ Արթուր

Ինչու են հայ ամուսինները տղա երեխա երազում

Կամ կեռով պայմանավորված հղիության ընդհատումների պատճառներն՝ ըստ մասնագետների

Սահմանամերձ Սարիգյուղի խմելու ջրի հիմնահարցը լուծվում է

Գյուղի բնակչությունն աճում է

«Հուսով եմ, Գեւորգ Կոստանյանն ինդուլգենցիա չի ստանա»

Ըստ Քաղաքագետ Արմեն Վարդանյանի, ԲՀԿ-ն հաջորդ խորհրդարանում կունենա երկրորդ տեղը

«Ազնավուրի նման մեծ արտիստի դեպքում կա երկրորդ կյանք մահից հետո». Արմեն Սարգսյան

Շառլ Ազնավուրն աշխարհի քաղաքացի էր. ՀՀ նախագահ

Լիլիթ Մակունց. «Հետաքրքիր ենք մեր առանձնահատկությամբ»

Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը Մատենադարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ չի հասցնի տարբեր երկրների ներկայացուցիչներին ծանոթացնել Հայաստանի պատմամշակութային արժեքների հետ: «Իրենց գրաֆիկը բավականին բարդ է, բայց այսօր ժամանակ ենք անցկացնելու նաեւ համերգի ընթացքում: Ինձ համար այսօր մեկ այլ կարեւոր փաստ եմ արձանագրել. գագաթնաժողովի ընթացքում բոլոր երկրների ելույթ ունեցող ներկայացուցիչները առանձնակի նշել են մշակույթի դերը ժողովուրդների,

Համայնքի ղեկավարի ընտրությունների քվեարկությանը մասնակցող 128 թեկնածուներից 126-ը առաջադրվել են ինքնաառաջադրմամբ

2018 թվականի հոկտեմբերի 21-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվելու Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի  թվով 49 համայնքներում, որոնցից 24-ում ընտրությունները հերթական են, իսկ 25-ում՝ արտահերթ: Նշված համայնքներից 42-ում կայանալու են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում` միայն ավագանու անդամի, և մեկ համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի և ավագանու

Արմեն Կլոդ Մութաֆյան. «Չորրորդ դարում հայ է քարոզել Ֆրանսիայի հարավում». (Տեսանյութ)

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության` Երևանում անցկացվող 17-րդ գագաթնաժողովի առիթով հոկտեմբերի 11-ից Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում բացվել է «Հայաստան-Ֆրանսիա. դարավոր կապեր» խորագրով ցուցահանդեսը: Վերջինիս բացմանն, ի թիվս այլոց, մասնակցեցին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ օտարերկրյա բարձրաստիճան հյուրերի հետ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն, ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը: Ցուցահանդեսի համադրողն է ֆրանսահայ պատմաբան, հայագետ Արմեն Կլոդ Մութաֆյանը:

«Դուք գիտեք ինչքան բարձր տեղ է գրավում ձեր երկիրը ֆրանսիացիների սրտերում». Մակրոնը՝ հայերին

Էմանուել Մակրոնը պատմեց, որ մոտ 15 օր առաջ գտնվում էր Շառլ Ազնավուրի հետ Փարիզում. «Նա արտահայտեց իր ուրախությունը, անհամբերությունը Հայաստանում այսօր գտնվելու: Նախեւառաջ սա եւս մեկ հանդիպում էր՝ իր սիրելի Հայաստանի հետ: Եվ սա պետք է լիներ հանդիպում մեր ֆրանսերեն լեզվի հետ: Շառլ Ազնավուրը խորհրդանշում էր մի կյանք, որը արտահայտում է այն ամենը, ինչ մեզ միացնում է»:

«Մենք կշարունակենք Ցեղասպանության ճանաչման համար Շառլ Ազնավուրի մղած պայքարը». Էմանուել Մակրոն

Որովհետեւ հիշել ցեղասպանությունների մասին՝ դատապարտելով դրանց ժխտողականությունը, կնշանակի պայմաններ ստեղծել դրանց կրկնությունից խուսափելու համար. Մակրոն

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ

Ներկայացվել է «Ազնավուր» կենտրոնի ծրագիրը

«Նրա երկրորդ կյանքն սկսվեց, և այդ կյանքը շարունակվելու է մինչև անվերջություն». Արմեն Սարգսյան (Ֆոտոշարք)

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները մասնակցել են «Ազնավուր» կենտրոնի նախագծի ներկայացմանը

Ազնավուրի անունով բնակավայրի անվանակոչումը գեղեցիկ ժեստ կլինի. Դիմում են Փաշինյանին՝ Ախթալան անվանափոխելու Ազնավուր անվամբ

Հայաստանի Հանրապետության Վարչապետ  պարոն Նիկոլ Փաշինյանին   Մեծահարգ պարոն Փաշինյան, Հայ ազգի մեծանուն զավակ Շառլ Ազնավուրի անդառնալի կորստից հետո և այս օրերին Հայաստանի Հանրապետությունում անցկացվող Ֆրանկաֆոնիայի օրերի շրջանակներում առաջարկում ենք քննության առնել Հայաստանի բնակավայրերից մեկը Ազնավուր անվանակոչելու մեր առաջարկը։ Անքննելի է այն մեծ վաստակը, որն աշխարհահռչակ Ազնավուրը ունեցել է Հայաստանի և հայ ժողովրդի համար, որի դրսևորումներից

Աղջիկ երեխաներին ավելի շատ են աշխատեցնում՝ ճաշ են եփում, կով են կթում, տունն են մաքրում

Մեր հասարակությունը դեռ պատրաստ չէ առօրյա աշխատանքների բաժանումն իրականացնել առանց սեռային խտրականության:

Վանաձորի Արցախ պուրակում շինաշխատանքները դադարեցնելու հայցի քննությանը Մշակույթի նախարարությունը չի ներգրավվի

2018 թ. հոկտեմբերի 9-ին ՀՀ Վարչական դատարանի Վանաձորի նստավայրում  շարունակվեց Վանաձորի «Արցախ» պուրակում շինաշխատանքները դադարեցնելու պահանջով Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հայցի քննությունը: Նախորդ դատական նիստին ավելի վաղ որպես երրորդ անձ ներգրավված շինաշխատանքներն իրականացնող «Գ և Մ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ, փաստաբան Արտակ Ոսկանյանը դատարան չէր ներկայացել և խնդրել էր հետաձգել նիստը: 2018թ. հոկտեմբերի 9-ին կայացած դատական

Աշոտ Վարդապետյան. « Մեր երկու հավաքականներն էլ շախմատի ՀՕ-ում խաղում էին դուխով»

Բաթումում անցկացված շախմատի 43-րդ համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի տղամարդկանց հավաքականը պայքարն ավարտեց թիմային 8-րդ տեղում, իսկ կանանց ընտրանին՝ 6-րդում: Մեր երկու հավաքականների մասնակցությունը Aravot.am-ի խնդրանքով գնահատել է համաշխարհային շախմատում մեծ հարգանք եւ հեղինակություն վայելող միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը, որն ի դեպ, նշանակվել է աշխարհի թագի համար Մագնուս Կարլսեն-Ֆաբիանո Կարուանա մրցամարտի գլխավոր մրցավար: Նշենք նաեւ, որ

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031