Օրվա լրահոսը
Կանադայի վարչապետը հանդիպեց Տավուշի թեմի առաջնորդին
Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հանդիպել են: Սրբազան Հայրը և պարոն Թրյուդոն վերհիշեցին Կանադայում իրենց հանդիպումներն ու քննարկումները, այն տարիներին, երբ Սրբազանը Կանադայի հայոց թեմի առաջնորդն էր: Ժամանակին նրանք միասին գործել են տարբեր հարցրերի շուրջ: Կանադայի վարչապետը պաշտոնական այցով Հայաստանում էր՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին։ Տավուշի թեմի
Սելավի հետևանքով հեղեղումներ` Գորիսում. համայնքի ղեկավարը հանձնարարականներ է տվել
Այսօր Գորիսում տեղացած ուժգին անձրևի հետևանքով խցանվել են ջրատարներն ու առուները, հեղեղվել են փողոցները։ Գորիս համայնքի ղեկավարն անձամբ է ծանոթացել իրավիճակին։ Առուշ Առուշանյանը հանձնարարել է արձանագրել սելավի պատճառած վնասները և մեկ շաբաթվա ընթացքում մաքրել համայնքի փողոցները։ Գորիսի համայնքապետարան
Երկրորդ դաշնամուրը՝ Հյուսիսային պողոտայում
Հյուսիսային պողոտայում այսօր բացվեց դիզայներ-նկարիչների ձևավորած երկրորդ դաշնամուրը: Միջոցառմանը մասնակցեց և առաջին նոտան նվագեց աշխարհահռչակ դաշնակահար Հայկ Մելիքյանը: Նման դաշնամուրներ կտեղադրվեն քաղաքի տարբեր հատվածներում: Դրանք հագեցած կլինեն հեռախոսները լիցքավորող և Wi-Fi տրամադրող սարքերով: Դաշնամուրները տեղադրվում են ՀՀ մշակույթի նախարարության և «ՓՈՒՇ» նախագծի նախաձեռնությամբ։ ՀՀ մշակույթի նախարարության մամուլի հաղորդագրություն
Աշնան գույները մանուկների վրձնով. Կենդանաբանական այգում կայացավ ևս մեկ գունագեղ միջոցառում
Երևանի Կենդանաբանական այգում երեխաները ցուցադրել են իրենց նկարչական հմտությունները: Այսօր՝ հոկտեմբերի 14-ին Երևանի կենդանաբանական այգում կայացավ «Արևի քաղաքիս սիրված անկյուն» խորագրով կազմակերպված նկարչական դաս-ցուցահանդեսը: Ուրախ ու գունեղ միջոցառմանը մասնակցեցին բոլորը՝ Այգու մեծ ու փոքր այցելուները, աշխատակիցները, և իհարկե, ապագա արհեստավարժ նկարիչները՝ Փ. Թերլեմեզյանի անվան Գեղարվեստի պետական քոլեջից և Հայկական պետական մանկավարժական համալսարանի հենակետային վարժարանից: Վերջիններս
Հովհաննես Գաբուզյանը Սենթ-Լուիսում գլխավորում է մրցաշարային աղյուսակը
Սենթ-Լուիսում ընթացող շախմատի «Fall Chess Classic 2018» մրցաշարի «B» խմբում չորս տուրից հետո մրցաշարային աղյուսակը 3,5 միավորով գլխավորում է հայաստանցի գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը: Նա մեկ միավոր առաջ է հնդիկ Ջավարամ Աշվանից եւ ամերիկացի Բրանդոն Ջակոբսոնից: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Հայկ Մարությանը՝ Նուբարաշենի աղբավայրում
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր այցելել է Նուբարաշենի աղբավայր: Իր ֆեյսբուքյան էջում Հայկ Մարությանը խոստացավ, որ ամեն շաբաթ այցելելու է աղբավայր՝ ստուգելու, թե ինչպես են աշխատանքներն ընթանում: Նա տեղեկացրեց. «Աղբավայրի արդեն բավականին մեծ տարածք հողով փակված է, որպեսզի համապատասխանի աղբավայրի նորմերին, ինչպես նաև աղբատար մեքենաները կարողանան նորմալ կերպով աղբը թափել ու չվնասվել»:
«Նա մարտական բարդ իրավիճակներում միշտ լուծումներ ուներ». Կոմանդոսը՝ «Միայնակ գայլի» մասին
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցավ Արայիկ Խանդոյանի՝ «Միայնակ գայլի» հուղարկավորությունը: Ներկա էին Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը եւ այլ զինվորականներ: Կոմանդոսի՝ Արկադի Տեր-Թադևոսյանի խոսքով Արայիկ Խանդոյանը քաջ էր. «Նա մարտական բարդ իրավիճակներում միշտ լուծումներ ուներ: Այնպիսի լուծումներ, որ բոլորս միշտ համաձայնվում էինք նրա հետ: Արայիկի համար
«Նույնիսկ պատրաստվել էի՝ ինչ պիտի հագնեմ, բայց, ցավոք, հրավեր չեմ ստացել». Սուրեն Աբրահամյանը Հայկ Մարությանի երդմնակալությանը մասնակցելու հրավեր չի ստացել
Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը ևս նման հրավեր չի ստացել:
Քրեական գործ՝ Ավանում դեղատան աշխատակցի նկատմամբ կատարված ավազակային հարձակման առիթով
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում բացահայտվել է Ավանում դեղատան աշխատակցի նկատմամբ կատարված ավազակային հարձակումը։ 2018թ-ի հոկտեմբերի 13-ին ահազանգ էր ստացվել առ այն, որ ժամը 16:20-ի սահմաններում, զինված անձը մուտք է գործել Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում գործող դեղատուն,
Զոհրաբ Մնացականյանը կայցելի Լյուքսեմբուրգ
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը կայցելի Լյուքսեմբուրգ։ Հոկտեմբերի 15-ին ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Լյուսեմբուրգում մասնակցելու է Արևելյան գործընկերությանն անդամակցող երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը: ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչություն
Վիրահայությունը պահանջում է հայկական վանքերի վերաշնորհը
«Հոկտեմբերի 14-ին տեղի է ունեցել «Պահպանենք Թբիլիսիի հայկական պատմական և մշակութային ժառանգությունը» անվամբ բողոքի ցույց։ Բողոքի ցույցի կազմակերպիչն էր Վրաստանում Հայ Առաքելական Եկեղեցու Թեմը։ Կիրակնօրյա պատարագից հետո հարյուրավոր, հազարավոր հավատացյալներ, փակելով Հավլաբարի հրապարակը, շարժվեցին դեպի հայկական Շամխորեցոց տաճարի ավերակները, որպեսզի արտահայտեն իրենց դժգոհությունը երկրի իշխանությունների քաղաքականության հանդեպ, որն արդեն 25 տարի ի վեր չի վերադարձնում
Ատրճանակի սպառնալիքով դեղատնից հափշտակել է գումար. կասկածյալը բերման ենթարկվեց
Հոկտեմբերի 13-ին, ժամը 16.44-ին, ոստիկանություն զանգահարած Ավանի Աճառյան փողոցի դեղատներից մեկի դեղագործը հայտնեց, որ նույն օրը, ժամը 16.20-ին, անհայտ անձը ատրճանակի սպառնալիքով, դեղատնից հափշտակել է գումար: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ հաշված ժամերի ընթացքում ճշտվել է հանցագործությունը կատարած անձի ինքնությունը՝ 1997 թվականին ծնված Գարիկ Մարտիրոսյան, որն
Կասեցվեց հերթական անօրինական շինարարությունը. «Իմ քայլը» դաշինքի Երեւանի ավագանու անդամ
Հուսանք քաղաքապետի ոչ բոլոր կիրակիներն կսկսեն այսպես, բայց կարևորը՝ կասեցվեց հերթական անօրինական շինարարությունը։ Եվ հարգելիներ, վերջապես հասկացեք՝ իրավիճակ ա փոխվել և կարևորը՝դեպի լավ՝ մեր քաղաքի և բնակիչների համար։ Վիկտոր ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ «Իմ քայլը» դաշինքի Երեւանի ավագանու անդամ
Պատահար Էջմիածին քաղաքում. կա տուժած
Հոկտեմբերի 14-ին, ժամը 12:44-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Շահումյան փողոցում` ռուսական դպրոցի դիմաց, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel» (վարորդը` Ա. Խ., 1984 թ.) և «Toyota» մակնիշերի (վարորդը` Գ.
Այդտեղ վարչապետի վստահության հարց չկա. Լենա Նազարյանի անելիքն այլ է եղել. Էդմոն Մարուքյան
Էդմոն Մարուքյանը վստահեցրեց՝ ամեն դեպքում մեզ հետ կապված հասկացվածություն կա, քանի որ շատ օբյեկտիվ, մանրամասն ներկայացրել է թե′ ելույթով, թե′ ելույթից դուրս՝ ինչ իրավիճակ է Հայաստանում, և որ արտահերթ խորհրդարանական ընտրություններն անհրաժեշտ են հեղափոխության վերջնական հանգրվանին հասնելու և կայունություն ունենալու համար և ժողովրդավարական բարեփոխումներ սկսելու համար:
Կրակոցներ Հյուսիսային պողոտայի ակումբներից մեկում. «նորատուսցի Արան» ձերբակալվել է
Հոկտեմբերի 13-ին ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը ժամը 2-ին Հյուսիսային պողոտայի ակումբներից մեկում Նորատուս գյուղի բնակիչ Արա Բանդուրյանը կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, ակումբի աշխատակիցների և հաճախորդների ներկայությամբ իր մոտ եղած դեռևս չպարզված ատրճանակով մի քանի անգամ կրակոցներ է արձակել: Ոստիկանության ծառայողների իրականացրած բացատրական աշխատանքի շնորհիվ Արա Բանդուրյանը ներկայացել է ոստիկանության Կենտրոնական բաժին։
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 14-ի ցերեկը, 15-17-ը առանձին շրջաններում հնարավոր է թույլ անձրև, 16-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև, տեղ-տեղ` մառախուղ: 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարևելյան 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 16-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 3-4 աստիճանով: Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 14-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: ՀՀ
Գյուղատնտեսական տոնավաճառ՝ Ստեփանակերտում
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 14-ին այցելել է Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ Ստեփանակերտ քաղաքում կազմակերպված տոնավաճառ: Նախագահը շրջել է տաղավարներում, ծանոթացել շրջանների եւ անհատ ձեռներեցների կողմից ներկայացված ապրանքներին, մասնակիցների հետ զրուցել նրանց աշխատանքում առկա խնդիրների շուրջ: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Հրդեհներ խոտածածկ տարածքներում
Հոկտեմբերի 13-14-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան քաղաքի Նոր Նորքի 8-րդ զանգվածի «Լաչին» կոչվող հատվածում այրվել է 500 քմ խոտածածկույթ, Հալաբյան փողոցի թիվ 61 շենքի մոտակայքում` 500 քմ, Գյումրի-Մարմաշեն ավտոճանապարհին` մոտ 1000 քմ, Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին՝ «Օվկիան» ռեստորանային համալիրի մոտակայքում՝ մոտ 2
«Ակցիան» եղել է ինքնաբուխ և չի արտահայտում ֆան ակումբի պաշտոնական դիրքորոշումը և մոտեցումները. Red Eagles
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ այսօր տեղի ունեցած Հայաստան-Ջիբրալթար չարաբաստիկ խաղի ընթացքում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ Այսօր Հանրապետական մարզադաշտում տեղի ունեցած Հայաստան-Ջիբրալթար հանդիպումը ավարտվեց Հայաստանի ազգային հավաքականի պարտությամբ, որի ընթացքում Red Eagles ֆան ակումբի անդամներից մեկը, պարտությունից հետո գտնվելով ոչ ադեկվատ հոգեվիճակում, մարզադաշտում գտնվող Ջիբրալթարի հավաքականի երկրպագուներից մեկից վերցրել և երբ Ջիբրալթարի հավաքականի ֆուտբոլիստները մոտեցել և ծափահարել են հայ
Լիանա Գյուրջյանը Բուենոս Այրեսում ձախողեց հրում վարժությունը
Արգենտինայի մայրաքաղաքում ընթացող ամառային պատանեկան օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող +63 կգ ծանրորդ Լիանա Գյուրջյանը անհաջողության մատնվեց: Մեդալի հավակնող մարզուհին պոկում վարժությունում կատարեց երկու հաջող մոտեցում՝ ցույց տալով 92 կգ արդյունք: Դրանից հետո Լիանան հրում վարժությունում մեկնարկային քաշ պատվիրեց 116 կգ-ն, սակայն երեք փորձերում էլ անհաջողության մատնվեց: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Անկարգություններ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնի արեւելյան տրիբունայում (տեսանյութ)
Ֆուտբոլի Ազգերի Լիգայի Հայաստան-Ջիբրալթար հանդիպման վերջնամասում մեր ընտրանու դժգույն խաղից հիասթափված եւ գլխավոր մրցավարի վճիռներից դժգոհ ֆուտբոլասերների նյարդերը սկսեցին տեղի տալու միտումներ դրսևորվել: Իսկ երբ խաղավարտից րոպեներ առաջ հյուրերի խաղացողները սկսեցին ժամանակ ձգձգել, ամեն մի չնչին հպումից մի որոշ ժամանակ անցկացնել գազոնին պառկած, ավանդաբար ակտիվությամբ աչքի ընկնող արեւելյան տրիբունայից մարզասերները սկսեցին շշեր նետել խաղադաշտ: https://www.facebook.com/zohrap.yeganyan/videos/1989253264465979/
Սեզար Ռիբաս. «Սա պատմական հաղթանակ է: Մեր առաջին հաղթանակն է պաշտոնական խաղում»
Ջիբրալթարցի մասնագետին Հայաստանի լրատվամիջոցների ներկայացուցիչները մեկ հարց ուղղեցին՝ երբեւէ կպատկերացնե՞ր, որ Երեւանում կհաղթեին Հայաստանի հավաքականին:
Արժանապատիվ խաղ չստացվեց: Ֆուտբոլասերները վանկարկում էին. «Ամոթ-ամոթ»
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Ազգերի Լիգայի երրորդ տուրում սեփական հարկի տակ 0:1 հաշվով պարտվեց Ջիբրալթարի ընտրանուն: Մեր թիմի խաղը ակնհայտորեն չստացվեց, թեեւ գնդակին տիրելու եւ տարածքային առավելությունը Հայաստանի կողմն էր: Բանը հասավ այնտեղ, որ հանդիպման վերջնամասում տրիբունաներում տեղ զբաղեցրած հիասթափված ֆուտբոլասերները վանկարկում էին «Ամոթ-ամոթ»: Հետխաղային մամուլի ասուլիսում մեր հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցն ասաց.
Տեսակի խնդիր է՝ միշտ մնալ ջրի վրա. Արամ Կարապետյան
Նացիստական Գերմանիայի ամենահետաքրքիր կերպարներից մեկը , եղել է գեստապոյի ղեկավար՝ Հենրիխ Մյուլլերը… Կաթոլիկ ընտանիքում ծնված այս մարդը՝ 1929 թվականին , աշխատելով Մյունխենի քաղաքական ոստիկանությունում , մեծ հաճույքով ձերբակալում էր նացիստներին, կոմունիստներին… 1934 թվականից սկսած, նացիստների կառավարության տարիներին, արդեն մեծ հաճույքով ձերբակալում էր կոմունիստներին, պացիֆիստներին եւ նացիստներին դեմ այլ տարրերին… 1937-ին դուրս է գալիս կաթոլիկ եկեղեցուց,
Հայաստանի ազգային հավաքականը պարտվեց Ջիբրալթարին
Հոկտեմբերի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացավ ՈՒԵՖԱ-ի Ազգերի Լիգայի ընտրական հանդիպումը Հայաստանի և Ջիբրալթարի հավաքականների միջև: Ջիբրալթարի ընտրանին հաղթեց 1:0 հաշվով: Միակ գոլի հեղինակը դարձավ Ջոզեֆ Չիպոլիան, որը հստակ իրացրեց 11-մետրանոց հարվածը: Հայաստանի հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով` 16. Արամ Հայրապետյան, 19. Հովհաննես Համբարձումյան, 3. Վարազդատ Հարոյան, 15. Հրայր Մկոյան, 13. Կամո Հովհաննիսյան,
Փաշինյանի արտաքին հարցերով գլխավոր խորհրդականը պարտքեր ունի արտասահմանում. Eurasianet-ը՝ Արսեն Գասպարյանի մասին
Eurasianet.org կայքը ծավալուն հոդված է հրապարակել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտաքին հարցերով գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանի մասին. վերջինս զբաղվում է Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով: Հոդվածում նշվում է, որ Գասպարյանը հուլիսին պաշտոնը ստանձնելուց հետո պարբերաբար հանդիպումներ է ունեցել ռուս բարձրաստիճան պաշտոնյաների հետ, բացի այդ նա սեպտեմբերին Նիկոլ Փաշինյանին ուղեկցել է Մոսկվա՝ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու համար:
Վարդան Արամյան. Անորոշությունը բերելու է սպասողական (ոչինչ չնախաձեռնելու, ռիսկ չվերցնելու) վիճակի՝ վնասելով տնտեսական աճի ներուժին
Օրերս մասնակցել եմ «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Տնտեսական քաղաքականությունը ու բիզնես միջավայրը Նոր Հայաստանում» թեմայով հանդիպում-քննարկմանը, որի ընթացքում իմ կողմից հնչեցված մտքերն ինչ որ չափով ոչ ճշգրիտ ձևակերպումներ են ստացել մամուլում։ Խոսքը մասնավորապես վերաբերում է «Ներդրողը պետք է համոզված լինի,որ վիճակը Հայաստանում կանխատեսելի է եւ ապահով» վերնագրով հոդվածին, որտեղ վստահ եմ,որ մեր գործընկերները թեև
Սեյրան Օհանյան. «Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, ես այդ ամենի հետ համամիտ եմ»
Արայիկ Խանդոյանի հոգեհանգստի ժամանակ լրագրողների հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ասել է. «Հայաստանում փոփոխությունների անհրաժեշտության մասին ներքաղաքական կյանքում, նաեւ սոցիալ-տնտեսական ոլորտում՝ ես բազմիցս արտահայտվել եմ, նաեւ նախկին ընտրությունների ժամանակ խոսել եմ: Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, ես այդ ամենի հետ համամիտ եմ: Միաժամանակ ըստ անհրաժեշտության, եթե անհրաժեշտություն լինի, ինքս ինչ-որ մի
Ո՞վ էր Գյումրիից Հայկ Մարությանի երդման արարողությանը մասնակցած միակ պաշտոնյան
Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի երդմնակալության արարողությանը այսօր Գյումրիից մասնակցել է միայն Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը։ Նրանք միասին բազմաթիվ ծրագրեր են իրականացրել, այդ թվում և բարեգործական։ Հայկ Մարությանը միշտ կանգնած է եղել Գյումրիում կազմակերպվող նախաձեռնությունների կողքին, հիշեցնենք՝ նա առաջիններից էր, որն իր անձնական միջոցներից 500 հազար դրամ հատկացրեց «Սօս» թիմի՝ գյումրեցի


















































