Լրահոս
Օրվա լրահոսը

Լիանա Գյուրջյանը Բուենոս Այրեսում ձախողեց հրում վարժությունը

Հոկտեմբեր 14,2018 10:12 Share

Արգենտինայի մայրաքաղաքում ընթացող ամառային պատանեկան օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող +63 կգ ծանրորդ Լիանա Գյուրջյանը անհաջողության մատնվեց: Մեդալի հավակնող մարզուհին պոկում վարժությունում կատարեց երկու հաջող մոտեցում՝ ցույց տալով 92 կգ արդյունք:

Դրանից հետո Լիանան հրում վարժությունում մեկնարկային քաշ պատվիրեց 116 կգ-ն, սակայն երեք փորձերում էլ անհաջողության մատնվեց:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել