Օրվա լրահոսը

Իջնել բարիկադներից

«Նոր Հայաստան-Հին Հայաստան» հակադրությանը ես վերաբերվում եմ որոշ վերապահումներով: Այդ բաժանումը խիստ պայմանական է ոչ միայն Երրորդ հանրապետության տարբեր փուլերի, այլեւ ընդհանրապես մեր ժողովրդի՝ պետություն կառուցելու երեք վերջին փորձերի եւ դրան նախորդած բոլոր դարերի տեսանկյունից: Հայաստանը, ի վերջո, մեկն է, եւ ցանկացած ժամանակաշրջանում կարելի է գտնել թե՛ դրական, թե՛ բացասական դրսեւորումներ: Ասել, թե ահա եկել

Տիգրան Խաչատրյանը նշանակվել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Տիգրան ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ նշանակել տնտեսական զարգացման և ներդրումների նախարար: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Ա.ՍԱՐԳՍՅԱՆ

Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց Արևելյան գործընկերությանն անդամակցող երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը

Հոկտեմբերի 15-ին Լյուքսեմբուրգում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց Արևելյան գործընկերությանն անդամակցող երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը, որին մասնակցում էին Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին, Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը, ԵՄ անդամ պետությունների և ԱլԳ անդամակցող  պետությունների արտգործնախարարներ: Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը իր

Գեղամ Գեւորգյանը նշանակվել է գյուղատնտեսության նախարար

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԳԵՂԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Գեղամ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ նշանակել գյուղատնտեսության նախարար: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Ա.ՍԱՐԳՍՅԱՆ

Մասիս Մայիլյանը ներկայացրել է Արցախի արտաքին քաղաքականության գերակա ուղղությունները

Հոկտեմբերի 15-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է ճանաչողական այցով Արցախ ժամանած Ֆրանկոֆոն մամուլի միջազգային միության վարչության մի խումբ անդամների։ ԱԳՆ ղեկավարը ողջունել է պատվիրակության անդամների այցն Արցախ, որը հնարավորություն է տալիս ծանոթանալու Արցախի պատմությանը, մշակույթին, ինչպես  նաև արցախցիների առօրյային։ Հանդիպման ընթացքում Մասիս Մայիլյանը ներկայացրել է Արցախի արտաքին քաղաքականության գերակա ուղղությունները։ ԱԳՆ

Զրոյական սով. այսօրվա մեր գործողությունները վաղվա մեր ապագան են

Պարենի համաշխարհային օր 2018 Ընդամենը երեք տարի առաջ, 2015-ի սեպտեմբերին, Միավորված ազգերի կազմակերպության բոլոր անդամ պետությունները հաստատեցին «Կայուն զարգացման 2030 օրակարգը»։ Սովի և թերսնման բոլոր ձևերի վերացումը (Կայուն զարգացման նպատակ 2) աշխարհի պետությունների ղեկավարների կողմից սահմանվեց որպես Օրակարգի հիմնական նպատակ և պարտադիր պայման՝ ավելի անվտանգ, ավելի արդար և ավելի խաղաղ աշխարհ ունենալու համար։ Զարմանալիորեն, այդ

«Դուխովը ապրիլյան պատերազմի տղաներն էին, Թաթուլ Կրպեյանն էր, Մոնթե Մելքոնյանն էր». Էջմիածնի քաղաքապետի թեկնածու

Էջմիածնի քաղաքապետի թեկնածուներից մեկը կարդացել է իր նախընտրական բուկլետը, իր նկարը տեսնելուց հետո զարմացել, որ դա իր ծրագիրն է

Աճարկուտի համայնքապետարանը` ուրիշի վթարային շենքում

Համայնքում ազատ շինություններ չկան

Արմեն Գյուլբուդաղյանցը վեր հանեց ազգային հավաքականի անհաջողությունների խորքային պատճառները

Ազգերի Լիգայի խմբային մրցաշարի չորրորդ տուրի Հայաստան-Մակեդոնիա հանդիպումից մեկ օր առաջ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց, թե ինչու մեր ընտրանին ֆուտբոլասերների իրական սպասելիքները չի կարողանում արդարացնել: «Ֆուտբոլի զարգացման երկարաժամկետ ծրագիր է հարկավոր, որում նախապատվությունը պետք է տրվի մանկապատանեկան ֆուտբոլին: Ռեսուրս, մրցակցություն է անհրաժեշտ, որպեսզի շնորհալի երիտասարդներ շատ

«Ինձ հաճելի չէ ձեզ ձերբակալելը, բայց․․․»․ Շիրակի մարզում սպասվում են պաշտոնանկություններ (տեսանյութ)

Մարզխորհրդի վերջին նիստին, որին մասնակցում էին Շիրակի ոստիկանապետ Սևան Քոչարյանն ու Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը, վերջինս համայնքապետերին խստորեն նախազգուշացրեց զերծ մնալ կոռուպցիոն բնույթի հանցագործություններից, այլապես ստիպված կլինի օգտվել իր լիազորություններից ու ժամանակավորապես դադարեցնել նրանց պաշտոնավարումը։ Դատախազը նաև նշեց, որ իրեն հաճելի չէ համայնքի ղեկավարների ձերբակալումը, կալանավորումը։ Aravot.am-ն այսօր Կարեն Գաբրիելյանից հետաքրքրվեց, թե մարզխորհրդի նիստից

«Այս պահին որեւէ կերպ օբյեկտիվ չի կարող լինել տրանսպորտի սակագնի բարձրացումը». Վահագն Մինասյան

«Կարելի է մտածել երթուղիների օպտիմալացման, ավտոբուսների ներդրման մասին, որովհետեւ ավելի տարողունակ են ու քաղաքացիների համար ավելի համար կլինեն եւ այդքանով սահմանափակել այդ հարցի լուծումը». Վահագն Մինասյան

ԹԻ-ն դիմել է ԵԽԽՎ-ին` քննելու, ի թիվս այլ երկրների, նաև Հայաստանի վերաբերյալ՝ փողերի լվացման միջազգային սխեմաներում ընդգրկված լինելու կասկածները

Խորհրդարանական վեհաժողովում կոռուպցիայի գործերով անկախ հետաքննչական մարմնի աշխատանքը պետք է շարունակվի

Արայիկ Խանդոյանի մահվան առնչությամբ դատաբժշկական փորձաքննությունը սովորականից երկար կտեւի

Ժամկետները կապված են փորձաքննության կատարման գործողությունների հետ, այսինքն՝ բազմակողմանի եզրակացություն տալու համար փորձագետը պետք է պարզի լրացուցիչ հարցեր

«Հանրապետական» ստադիոնում ի՞նչ էր խոսում ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների հետ

ՀՖՖ նախագահ, ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ներկա գտնվեց ազգային հավաքականի նախախաղային մարզմանը, հենց խաղադաշտում զրուցեց նրանց հետ: Լրագրողներին, բնականաբար, հետաքրքրեց, թե ՀՖՖ նորընտիր նախագահն ինչ էր խոսում ֆուտբոլիստների հետ: «Ընդհանուր առմամբ քննարկեցինք մեր հետագա անելիքները, վաղվա հանդիպումը: Մաղթեցի լավ խաղ, լավ տրամադրություն, որ հավաքվեն ու լավ խաղան: Ջիբրալթարի

Մանվել Գրիգորյանի կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսով. «Ազատություն»

«Ազատություն» ռ/կ. Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր որոշում է կայացրել ևս երկու ամսով երկարաձգել գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը։ «Ազատության» հետ զրույցում նրա փաստաբան Լևոն Բաղդասարյանն ասաց, որ նախաքննական մարմնի հիմնավորմամբ` Գրիգորյանը ազատության մեջ կխոչընդոտի նախաքննությանը և նոր հանցագործություն կկատարի։ Փաստաբանն ասաց, որ բողոքարկելու են դատարանի որոշումը վերաքննիչ ատյան, քանի որ Մանվել Գրիգորյանը տասնյակ

ԵՊԼՀ-ում հայտնաբերվել են 56 ՀՀԿ կուսակցական տոմսեր

Այսօր ԵՊԼՀ նախկին ուսանողական խորհրդի չհրկիզվող պահարանում հայտնաբերվել են 56 ՀՀԿ կուսակցական տոմսեր։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ուսանող, «ԵՊԼՀ Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնության անդամ Միքայել Նազարյանը։ Չհրկիզվող պահարանը բացվել է  էլեկտրական կտրիչով, քանի որ  ուսանողական խորհրդի նախկին անդամները հրաժարվել են բանալի տրամադրել։ Այս թեմայի շուրջ Aravot.am-ը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Յուրի Բաշմետի համերգին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա են գտնվել աշխարհահռչակ ալտահար և դիրիժոր Յուրի Բաշմետի համերգին, որտեղ վերջինս հանդես է եկել «Մոսկվայի մենակատարներ» կամերային նվագախմբի հետ: Համերգը կայացել է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո անցկացվող «Երևանյան հեռանկարներ» 19-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում: ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

«Լավ, էդ «Անուշարանը» կփակենք, բոլորդ ուրախացեք, գարեջուրն էլ փակե՞նք»․Սամվել Բալասանյանը նեղված է

Այսօր տեղի ունեցավ Գյումրու ավագանու հերթական նիստը։ Ամանորյա տոնակատարությանը վերաբերող ծախսերը ներկայացնելիս՝ բուռն քննարկում սկսվեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի ընտանիքին պատկանող «Անուշարան» հրուշակեղենի ֆաբրիկայից գնումներ կատարելու շուրջ։ Ըստ քաղաքի գլխավոր ֆինանսիստ Լենա Ջիլավյանի, ամանորյա միջոցառումների կազմակերպման նպատակով նախատեսել են 7 միլիոն դրամ։ «Ինչո՞ւ հիմա ենք ներկայացնում նախագիծը, մենք ունենք միջոցառումներ, որոնք պարտադիր պետք է մրցույթ

Բացահայտվել է 23-ամյա երիտասարդի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքը

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի հանգամանքները: 2018թ. հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12:40-ին, «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել առ այն, որ «աջ պտկային շրջանի ծակած-կտրած թափանցող վերք, աջակողմյան պնեմոհեմաթորաքս» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Երևան

Կառավարության անդամները Կապան համայնքում ընտրողներին ուղղորդում են ՔՊ-ի թեկնածուի օգտին

ՀՅԴ «Արամ Մանուկյան» կոմիտեությունը հայտնում է իր մտահոգությունը ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունում տեղի ունեցող երևույթների նկատմամբ: Մեզ հասած հավաստի տեղեկությունների համաձայն՝ կառավարության անդամները ճնշումներ են գործադրում Կապան համայնքի վարչական ղեկավարների, պետական ծառայողների նկատմամբ և ընտրողներին ուղղորդում են ՔՊ-ի թեկնածու Նարեկ Բաբայանի օգտին: Մենք կարծում էինք, թե արդեն անցել են այն ժամանակները, երբ իշխանական լծակները օգտագործվում

Վիճաբանության ժամանակ մեխով վնասվածք է պատճառել

Հոկտեմբերի 14-ին, ժամը 12.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ պտկային շրջանի ծակած-կտրած թափանցող վերք, աջակողմյան պնևմոհեմաթորաքս» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1995 թ. ծնված Գրիգորի Ա.-ն, որը հիվանդանոցում հայտնել է, որ տանը վայր է ընկել: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 10.00-ին, Նոր-Արեշի 41-րդ փողոցի նրբանցքի

«Թող Քոչարյանը կազմակերպի այդ ընդդիմությունը, ո՞վ ունի իրա հնարավորությունները». Հովիկ Աղազարյանը վստահեցնում է, որ Փաշինյանը Քոչարյանին չի ատում

Մեր դիտարկմանը, որ Ռոբերտ Քոչարյանն ասում է, որ միակուսակցական խորհրդարան կլինի՝ առանց արժանի կերպով ներկայացված ընդդիմության՝ Հովիկ Աղազարյանն արձագանքեց. «Բայց ինչի՞, ինքը միլիարդավոր դոլարներով գումարներ ունի, թող համախմբի ընդդիմությանը, ծախսի այդ գումարները քարոզարշավի վրա, ընտրվի եւ դառնա ընդդիմություն, ի՞նչ կա այդտեղ, խի՞ չպիտի ընդդիմություն լինի որ: Թող ինքը կազմակերպի այդ ընդդիմությունը, ո՞վ ունի իրա հնարավորությունները»:

Պղնձաձուլարանի աշխատակից. գործարանը որ փակվի Ալավերդիում կյանքը կկանգնի

Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցների մեծ մասը վարկերի տակ են

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն անցկացրել է առաջին աշխատանքային խորհրդակցությունը

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցությանը, մինչ օրակարգային հարցերին անցնելը, քաղաքապետ Հայկ Մարությանը աշխատակազմին ներկայացրել է աշխատանքային այն սկզբունքները, որոնց համաձայն այսուհետ իր աշխատանքներն է շարունակելու քաղաքապետարանը: «Երևանն ամեն օր ապրող, աշխատող ու իրեն բնորոշ խնդիրներ ունեցող քաղաք է, և մենք ամեն օր գալիս ենք աշխատանքի դրանց լուծում տալու նպատակով: Խնդիրները շրջանցելու աշխատաոճն այսուհետ պետք

Արտո Թունջբոյաջյանն այցելեց «Հայաստան» համահայկական հիմնադրամ

Համահայկական Հիմնադրամում այսօր հյուրընկալվել էր Արտո Թունջբոյաջյանը: Հայտնի երաժիշտն իրեն համարում է Համահայկական ընտանիքի մասը և պատրաստ է դառնալ Հիմնադրամի դեսպանը սփյուռքում՝ այդպիսով իսկ նպաստելով ազգային համախմբման գաղափարի տարածմանը: Հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը Թունջբոյաջյանին ներկայացրել է Հիմնադրամի գործունեությունը, Հայաստանի և Արցախի համար կենսական նշանակություն ունեցող տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերը: Նա նաև վստահեցրել է, որ Հիմնադրամն

Ողբերգական դեպք Արագածոտնի մարզում. ավազահանքում տեղի է ունեցել փլուզում. ոստիկաններն ու քաղաքացիները փորձում են դուրս բերել 25-ամյա տղայի դին. shamshyan.com

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Թալինի բաժին ահազանգ է ստացվել, որ Զովասար գյուղի վարչական տարածքում գտնվող ավազահողներից մեկում փլուզում է տեղի ունեցել, որի տակ դի կա: Այս պահին ոստիկաններն ու քաղաքացիները փլուզման վայրում աշխատանքներ են կատարում՝ քաղաքացու դին դուրս բերելու ուղղությամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը

«Գուցե հակահեղափոխության նոր ծրագիր են բացահայտել». քաղտեխնոլոգը՝ Փաշինյանի հրաժարականի ուշացման մասին

Գուցե վարչապետը կամ նրա թիմակից-իրավաբանները ինչ-ինչ հարցերում լավ չէին հաշվարկել որոշ օրեր,-ասում է փորձագետը

Երեւանում կանցկացվի խորհրդարանների գլխավոր քարտուղարների աշխատաժողով

Հոկտեմբերի 15-18-ը Ժնեւում ընթանում է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարների ասոցիացիայի նստաշրջանը, որին մասնակցում է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը: Նստաշրջանի օրակարգում ընդգրկված են խորհրդարանների գործունեության թափանցիկության ապահովմանը, աշխատակազմերում ժամանակակից տեխնոլոգիաների ներմուծմանը, խորհրդարան-կառավարություն երկխոսությանը, իրավական եւ վարչարարական ընթացակարգերին առնչվող հարցերը: Նստաշրջանի աշխատանքների շրջանակում ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանն ունեցել է մի շարք

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930