Օրվա լրահոսը

Լուսինե Առաքելյանը` փոխնախարար դառնալու մասին. «Չէի մտածում, բայց չէի էլ բացառում»

ԿԳ փոխնախարար Լուսինե Առաքելյանին հարց էինք ուղղել Ազատություն ռ/կ-ի Ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ` արդյոք մտածո՞ւմ էր, որ մի օր ԿԳ փոխնախարար կդառնա: «Չէի մտածում, բայց չէի էլ բացառում: Ինչու չէի բացառում, որովհետեւ ընդհանրապես կյանքում որեւէ իրավիճակ, հոգեվիճակ, որեւէ աշխատանք չեմ բացառում: Այս առումով, այո չէի սպասում, բայց չէի էլ բացառում…Չեմ բացառել, քանի որ ընդհանրապես մարդու կյանքում

Ֆրանսիայի Հանրապետության մոտ 100 քաղաքացի ժամանել է «Արփի լիճ» ազգային պարկ

«Արփի լիճ» ազգային պարկ է այցելել Ֆրանսիայի Հանրապետության մոտ 100 հոգուց բաղկացած զբոսաշրջիկների խումբ: ՊՈԱԿ-ի գիտության և տուրիզմի բաժնի աշխատակիցների հետևողական աշխատանքի շնորհիվ տարեցտարի աճում է բնության հատուկ պահպանվող այս տարածք այցելող զբոսաշրջիկների քանակը, իսկ այս տարվա այցելուների նման մեծ թիվն աննախադեպ է։ Ֆրանսիացի զբոսաշրջիկների խումբը 10 օր մնալու է ինչպես ազգային պարկի ռեկրեացիոն գոտում,

Պետական վերահսկողական ծառայությունը 1.2 միլիոն դոլարի չարաշահումներ է բացահայտել

Դավիթ Սանասարյան. «Ոստիկանապետերն ու գեներալները չգրանցված պետհամարանիշներ են իրար նվիրել, խախտումներ արել ու տուգանք չեն վճարել»

Թեժ բանավեճ. Ռուստամյանին հորդորեցին չչարչարվել Ծառուկյանի բարեգործության հարցով, իրենք ԲՀԿ անունով են մասնակցելու

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ասաց. «Ես առավոտ շուտ «Դաշնակցություն» բարեգործական կազմակերպություն կստեղծեմ եւ ձեզ արգելում եմ մասնակցել»: Ռուստամյանն արձագանքեց՝ «դուք ընդհանրապես դաշնակցության հետ կապված որեւէ բան իրավունք չունեք ստեղծել»: Բագրատյանն էլ ասաց՝ ՀՅԴ կստեղծեմ, Ռուստամյանն էլ էլի հակադարձեց. «Հենց դուք դա ստեղծեցիք՝ 128 տարվա համար պատասխանատվություն պիտի վերցնեք, չեք կարող դրա տակից դուրս գալ»: Բագրատյանն արձագանքեց՝ մենք 500 տարվա պատասխանն էլ կտանք, բայց դեմ ենք դրան

Քաշքշուկ՝ Թուրքիայի խորհրդարանում

Թուրքիայի խորհրդարանում քաշքշուկ է տեղի ունեցել ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP-ԺԴԿ) և իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցությունների պատգամավորների միջև։ Լարվածությունը ծագել է այն բանից, որ քրդամետ կուսակցության Ստամբուլի պատգամավոր Ահմեթ Շըքը իշխող կուսակցությանը մեղադրել է ապօրինաբար իշխանությունը զավթելու մեջ։ «Ճշմարիտ խոսողների դեմ դուք ձեր անկարողությունը արտահայտում եք ագրեսիվությամբ։ Ձեր անբարոյականությունը…»,-ասել է Շըքը։ Այս խոսքերից հետո

Վաչագան Ղազարյանը վճարեց 1 մլրդ դրամ գրավը. «Ազատություն» ռադիոկայան

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը վճարել է դատարանի սահմանած 1 միլիարդ դրամ գրավը, այսօր «Ազատությանը» փոխանցեց Հատուկ քննչական ծառայության խոսնակ Մարինա Օհանջանյանը։ Առայժմ հայտնի չէ՝ արդյոք Ղազարյանը ազատ է արձակվել կալանքից: Վաչագան Ղազարյանը ձերբակալվել է մեկ ամիս առաջ՝ ապօրինի հարստանալու, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելու և

Քննարկում՝ Ջորկայեֆին սպորտի նախարար դնելու, մեր երկրում 3 մլն Անգլիայի թագուհիների ու ջերմուկով ՀՀ-ն պահելու խոստումների մասին

Սպարտակ Սեյրանյանն ասաց. «Մի երկրում, որտեղ ամեն առավոտ արթնանում է 3 մլն մշակույթի նախարար, պաշտպանության նախարար, ֆուտբոլագետ, առողջապահության նախարար, վարչապետ, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի քարտուղար, եթե նույն տրամադրությամբ էլ քնում է, արանքում էլ աշխատում է ուսուցիչ կամ վարորդ, կամ վարսավիր, այդ հանրությանը նման մտադրությամբ համոզելը բարդ է լինելու»: Նաիրա Զոհրաբյանն էլ իր կողմից հավելեց, որ մեր երկրում ամեն առավոտ արթնանում է նաեւ 3 մլն Անգլիայի թագուհի:

Կայքը «ամբարել» է հայաստանցիների տվյալները

Այս տարվա ապրիլին գրանցվել է anun.am կայքը, որտեղ տեղադրված են ՀՀ ընտրողների բոլոր տվյալները: Նշված է նաեւ, թե տվյալ մարդը շաբաթվա որ օրն է ծնվել: Մինչեւ հուլիսի 23-ը դրանք բաց էին, հուլիսի 24-ից որոշ տվյալներ փակվել են աստղանիշով: Կայքը գրանցել է Արթուր Դեմիրճյանը, նրա մասին տեղեկությունները հետեւյալն են` Arthur Demirdjian 1217 S Glendale Ave. Glendale,

Պարզվել է «Էրեբունի բժշկական կենտրոն»-ի մոտ վիճաբանության շարժառիթը, տվյալներ են ձեռք բերվել ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնության վերաբերյալ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Երևանում տեղի ունեցած զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2018թ. հուլիսի 23-ին՝ ժամը 23:10-ին, «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել առ այն, որ «ձախ զստային շրջանի հրազենի վնասվածք, տրավմատիկ

«Քեթրին Գրուպ», ինչպես նաև վերջինիս հետ փոխկապակցված «Մաքսֆրուտ», «Ֆրուտ Վորլդ», «Մելատրոպիկ» ընկերություններում ստուգումների արդյունքում պետբյուջե է վճարվել շուրջ 600 միլիոն դրամ

ՊԵԿ քննչական վարչությունում որոշումներ են կայացվել ընկերություններում բյուջեի վերստուգումներ նշանակելու մասին

Հրդեհ է բռնկվել Հաղթանակ թաղամասում

Հուլիսի 24-ին, ժամը 10:50-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի աղբանոցում: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է նաև «Սանիթեք» ՍՊԸ-ի 2 ջրատար: Պարզվել է,

Կուսումնասիրեն փափուկ պաղպաղակի պահպանման, տեղափոխման և իրացման գործընթացները

ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, առաջնորդվելով սեզոնային ռիսկերի հիման վրա կազմված ծրագրերով, ինչպես նաև ստացված ահազանգերով, պետական վերահսկողական միջոցառումների շարք է սկսում հետևյալ ուղղություններով՝ պաղպաղակի շուկա (չփաթեթավորված (փափուկ) պաղպաղակի պահպանման, տեղափոխման և իրացման գործընթացների ուսումնասիրություն), մանկական ժամանցի վայրեր, մանկական սրճարաններ, փոքր և միջին հանրային սննդի օբյեկտներ: Վերահսկողական գործողությունների արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ: Հավելենք,

Խոսրով Հարությունյանն առաջարկում է, որ կուսակցությունները հրապարակեն կառավարության իրենց հնարավոր կազմը

Խոսրով Հարությունյանն ասաց, որ եթե որեւէ ուժ չի ցանկանում կառավարության իր կազմը ներկայացնել, չպետք է զրկել գրանցվել ու մասնակցել ընտրություններին, պարզապես դրանից հանրությունը կհասկանա, որ այդ կուսակցությունը չի կարող հանրային պատասխանատվություն ստանձնել, այդքան կարողություն չունի: Ուստի ցանկացած ազդեցիկ կուսակցություն կօգտվի այդ հնարավորությունից, ինչը նախընտրական պայքարի որակի բարձրացմանը կբերի եւ համակարգային ձեւավորման նախադրյալներ կստեղծի:

Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը վերացրեց ՀՖՖ-ի նկատմամբ «Շիրակ» ՖԱ-ի միջնորդությամբ կայացրած իր որոշումը

«Շիրակ» ֆուտբոլային ակումբի նկատմամբ ՀՖՖ կարգապահական կոմիտեի 05.05.2018 թվականին կայացրած որոշման շուրջ կրքերը կարծես հանդարտվում են: Համենայնդեպս ներպետական դատական ատյաններում: Տեղեկացրել էինք, որ ս. թ. մայիսի 17-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Ռ. Վարդազարյան) դատավարական իրավունքի նորմերի խախտումներով բավարարել էր «Շիրակ» ՖԱ-ի բողոքը եւ որոշում ընդունել արգելել ՀՖՖ-ին նվազեցնել «Շիրակ» ՖԱ-ի միավորները: Հայաստանի ֆուտբոլի

«ԶԼՄ-ները պետք է արհամարհեն անհանդուրժող հանրության հայհոյանքներն ու վիրավորանքը». Աշոտ Մելիքյան

Հաղթած հեղափոխականների եւ նրանց համակիրների մեծ զանգվածն ունի իրենց հարող լրատվամիջոցներ, որոնք հիմա ակտիվ օգտագործվում են

Որպես անհետ կորած որոնվող Գայանե Հակոբյանը հայտնաբերվել է

Ոստիկանության Մուշի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր Գյումրի քաղաքի բնակչուհի Գայանե Հակոբյանը: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 23-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Գյումրիի 26 Կոմիսարների փողոցի տներից մեկում Գ. Հակոբյանը հայտնաբերվել է ողջ և անվնաս ու ներկայացվել ոստիկանության Մուշի բաժին: ՀՀ ոստիկանություն

«Վարչապետի ու նախարարների «լայվերը» չեն փոխարինում մամուլի խոսնակների աշխատանքին». Մելիքյան

Կարեւոր է, որպեսզի նոր իշխանության լրատվական ծառայություններն արդյունավետ աշխատեն, ինչը հիմա չի նկատվում

Մարտական դիրքերում տեղադրվել են նոր տիպի, ավելի պաշտպանված կացարաններ. Լևոն Մնացականյան

Հակառակորդի բոլոր գործողությունները վերահսկելով, մենք շարունակում ենք մեր որդեգրած քաղաքականությունը բոլոր ուղղություններով, իհարկե, շեշտը դնելով հակառակորդի հետագա գործողությունների բացահայտմանը, ավելի մանրակրկիտ վերլուծմանը և ըստ այդմ տալով առաջնահերթություններ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արցախի ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը: ՊԲ հրամանատարը նշեց, որ առաջնագծում շարունակվում են ինժեներական կահավորման և տեխնիկական վերազինման աշխատանքները: «Վերջին երեք

«Լրագրողների հանդեպ բռնությունները գրեթե դադարել են Ս. Սարգսյանի հրաժարականի օրը». ԽԱՊԿ զեկույց

Ժողովրդական շարժման ժամանակ գրանցվել է լրագրողների հանդեպ ֆիզիկական բռնությունների 18 եւ տարատեսակ այլ ճնշումների 8 դեպք

Հարուցվել է քրեական գործ՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի բնակարանից կատարված գողության դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի բնակարանից կատարված գողության դեպքի առթիվ։ Հուլիսի 23-ին՝ ժամը 22.30-ին, հաղորդում է ստացվել ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավորից առ այն, որ նույն օրը՝ ժամը 08.30-ից մինչև ժամը 21.30-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ

Կասեցնել թուրք այլախոհի վերադարձը Թուրքիա

2018 թ.-ի հուլիսի 20-ին Կազմակերպություն են դիմել Թուրքիայի մեր գործընկերները՝ հայտնելով, որ Թուրքիայի քաղաքացի Ջևրիյե Օքույուջուն, խուսափելով քաղաքական հետապնդումներից, Սազիյե Դեմիր անվամբ կեղծ անձնագրով հատել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանը: Ջևրիյե Օքույուջուն, ըստ մեզ հասած տեղեկությունների, նպատակ է ունեցել ապաստան հայցելու համար Հայաստանից մեկնել արեւմտյան այլ երկիր: Ներկայումս նա ձերբակալված է Հայաստանի Հանրապետության պետական սահմանը

«Եթե դա «ինտրիգ» էր, ապա՝ հակափաշինյանական». քաղաքագետը՝ Փանիկի միջադեպի մասին

Կարինե Գեւորգյանը հարցադրում արեց. «Իսկ հայկական կողմից ո՞վ էր պատասխանատու այդ միջադեպի համար. պետք է պարզել»

Իրադրությունը կարելի է գնահատել կայուն հանգիստ, սակայն հնարավոր՝ վերածվելու լայնամասշտաբ գործողությունների. Լևոն Մնացականյան

Ինչպես նախորդ տարիներին այս տարի նույնպես Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից շարունակվել են հնչեցվել ռազմատենչ հայտարարություններ: Այս մասին այսօր հրավիրած մամուլի ասուլիսին հայտնել է Արցախի պաշպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը: «Նման հայտարարություններ արվել են նաև վերջերս՝ Ադրբեջանի զինված ուժերին նվիրված տոնական օրերի ընթացքում, որին մասնակցում էին նաև ներկայացուցիչներ տարբեր երկրներից: Այսինքն` այդ հայտարարությունները հնչեցվել են ոչ

«Պուտինը գոհ չէր Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունից». ռուսաստանցի քաղաքագետ

ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովայի հայտարարությունն անկեղծ դիրքորոշում էր, որովհետեւ նա ասաց, որ սատարում են հայ ժողովրդի կամքին ու ընտրությանը

«Զինվորի հացը հայտնաբերել են այն տեղից, որտեղ ինքն էր ապրում»

Էջմիածնի ավագանին քննարկում է Մանվել Գրիգորյանին Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու հարցը

Հայտնի են «Դեպի մանկական Եվրատեսիլ»-ի 23 մասնակիցները

Ամիսներ առաջ Հանրային հեռուստաընկերությունը հայտարարեց նոր նախագծի` «Դեպի մանկական Եվրատեսիլ»-ի մեկնարկը: Երկու ամիս շարունակ ստեղծագործական խումբը ստանում էր տասնյակ հայտեր ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից: Լսումների արդյունքում ընտրվեցին նախագծի մասնակիցները, և այժմ հայտնի են այն պատանիների անունները, ովքեր նախագծի շրջանակում հեռուստադիտողի և միջազգային ժյուրիի դատին կհանձնեն իրենց հեղինակային երգերը: «Դեպի մանկական Եվրատեսիլ» նախագծում կմրցեն հետևյալ

«Իրականում Ալիեւը ստիպված է ասում, թե վաղը Երեւանն Ադրբեջանի «մաս է կազմելու». Կարինե Գեւորգյան

«Ռուսաստանն իրականում շահագրգռված չէ Արցախի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական սրացմամբ»,-ասում է ռուսաստանաբնակ հայ քաղաքագետը

Հովիկ Աղազարյան. «Ընդհանուր ցուցակում «Քաղաքացիական պայմանագիրը» պետք է շատ ներգրավվածություն ունենա, քան մյուս կուսակցությունները». «Ժողովուրդ»

Սա արդեն ձեւաչափի խնդիր է, եւ մենք տրամադրված ենք, որ միասին գնալու դեպքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պետք է գերիշխող դիրք ունենա ընտրացուցակների մեջ։

Երեւանի փողոցներում հարցում են անում՝ ԲՀԿ-ի ցուցակից որ մեկին են ցանկանում տեսնել որպես Երեւանի քաղաքապետ. «Հայկական ժամանակ»

Բիշարյանը փոխանցեց, որ ցուցակում ինքը եւ Արթուր Բաղդասարյանը չեն լինելու։ Նրա խոսքով՝ ՕԵԿ-ի ցուցակում լինելու են հանրությանը ոչ հայտնի մարդիկ եւ միաժամանակ չբացառեց Մհեր Շահգելդյանի թեկնածությունը։

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930