Լրահոս
Օրվա լրահոսը

«ԶԼՄ-ները պետք է արհամարհեն անհանդուրժող հանրության հայհոյանքներն ու վիրավորանքը». Աշոտ Մելիքյան

Հուլիս 24,2018 14:41

«Անհանդուրժողականությունը հենց իշխանության մեջ է նկատվում, եւ դա կամաց-կամաց «իջնում» է հասարակություն: Անգամ փաստարկված քննադատությունը սվիններով է ընդունվում թե քաղաքական գործիչների, եւ թե հասարակության կողմից»,-«Հենարան» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով փաստին, որ «Իմ քայլը» ժողովրդական շարժումից հետո հասարակությունը կտրուկ մերժում է նոր իշխանության հանդեպ մամուլի անգամ օբյեկտիվ քննադատությունը, ասաց «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» ղեկավար Աշոտ Մելիքյանը: «Հետհեղափոխական շրջանում սրվել է այդ երեւույթն այն պատճառով, որ հիմա հասարակությունը գերքաղաքականացված է: Հաղթած հեղափոխականների եւ նրանց համակիրների մեծ զանգվածն ունի իրենց հարող լրատվամիջոցներ, որոնք հիմա ակտիվ օգտագործվում են»:

Աշոտ Մելիքյանի խոսքով՝ պարտված քաղաքական ուժն էլ՝ ՀՀԿ-ն, իրեն հարող լրատվամիջոցներն ունի՝ ֆեյսբուքյան հարթակով հանդերձ. «Կա նաեւ ընդդիմություն, որն  ընդունված չէր ոչ նախորդ, ոչ ներկա իշխանության կողմից: Որոշ լրատվամիջոցներ էլ ի սկզբանե չեն ընդունել հեղափոխությունն ու նրա համակիրներին: Սա է իրավիճակը»:

Աշոտ Մելիքյանի խոսքով՝ լրատվամիջոցների հանդեպ հասարակության քննադատության ծայրահեղ դրսեւորումները, այդ թվում՝ սոցցանցային, մտահոգիչ են. «Պետք է բոլոր կողմերը փորձեն ինչ-որ քայլեր ձեռնարկել: «Ֆեյքերի» պարագայում պետք է արհամարհել նրանց գործունեությունը: Հայհոյանքների դեմն առնելու համար էլ որակյալ լրատվամիջոցն իր աշխատանքը պետք է շարունակի՝ արհամարհելով վիրավորանքներն ու այդ հայհոյանքը: Լրատվամիջոցը պետք է քննադատի, եթե կան փաստեր»:

Ուղիղ։ թավշյա հեղափոխության ժամանակ լրագրողների հանդեպ բռնությունների դեպքերի մասին

Gepostet von Aravot am Dienstag, 24. Juli 2018

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031