Օրվա լրահոսը

Կարգալույծ է հռչակվել Կորյուն աբեղա Առաքելյանը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Կորյուն աբեղա Առաքելյանը` եկեղեցականին անհարիր վարքագծի ու հակականոնական ընթացքի համար: Տնօրինության համար հիմք է ծառայել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կարգապահական հանձնախմբի եզրակացությունը, ինչպես նաև սահմանված մեկշաբաթյա շրջանում զղջմամբ ու ապաշխարությամբ դարձի գալու հորդորի անտեսումը: Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Արմեն

«Վանոյանը մահացավ, որովհետեւ գունդը գրավածները շտապօգնությանը ժամանակին չթողեցին ներս մտնել». ոստիկան

«Ես տեղեկացված եմ եղել, որ չեն թողել, արնաքամ է եղել՝ մահացել է: Եթե ժամանակին բուժօգնություն ստանար, կփրկվեր» 2016թ. հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու համար մեղադրվող քաղաքական գործիչ, «Հայ կառուցողական կուսակցություն» նորաստեղծ քաղաքական միավորման ղեկավար Անդրիաս Ղուկասյանի գործով հերթական դատական նիստում այսօր հարցաքննված ոստիկան Տիգրան Գեւորգյանն ուշագրավ

Ստիպողաբար ընդունված ցանկացած բարեփոխում ենթակա է ձախողման

ՀՅԴ-ն երբեք չի աջակցել Պարտադիր կենսաթոշակային համակարգային, տեսակետը չի փոխվել նաև այսօր: Այս մասին այսօր  «Հենարան» մամուլի ակումբում ասաց ՀՅԴ ԳՄ-ի անդամ Արմեն Գրիգորյանը։ Նրա խոսքով, իրենց նպատակը պարտադիր բաղադրիչի չեղարկումն է։ ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանն էլ ասաց, որ Կենսաթոշակային լուծումների ընդհանուր բանաձև աշխարհում գոյություն չունի, որը հնարավոր կլիներ վերցնել,

Աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված քայլերը կարող են  հանդիսանալ վստահության ամրապնդման գործիք` ժողովուրդների և հասարակությունների միջև պատշաճ համագործակցությանը նպաստելու համար. Զոհրաբ Մնացականյան

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության կազմում Նյու Յորքում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հուլիսի 16-ին Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանում մասնակցեց «Աղետների ռիսկի նվազեցման ոլորտում ներդրումները՝ որպես կայացած հասարակության ձևավորման միջոց» խորագրով բարձր մակարդակի քննարկմանը, որի համակազմակերպիչներն էին Հայաստանը, Կոլումբիան, Մոնղոլիան, Շվեյցարիան և ՄԱԿ-ի աղետների ռիսկերի նվազեցման գրասենյակը: Ելույթ ունենալով քննարկմանը՝ ԱԳՆ ղեկավարը, մասնավորապես,

Մ. Խորենացի փողոցում քաղաքացու նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկան Ա. Կ.-ն 2016 թվականի հուլիսի 29-ին, անցնելով պաշտոնեական լիազորությունները, բռնություն է գործադրել Մարատ Յավրումյանի նկատմամբ և նրա առողջությանը պատճառել միջին ծանրության վնաս: Այսպես, Ա. Կ.-ն 2016թ.-ի հուլիսի 29-ին ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողների հետ ուժեղացված ծառայություն է

Ովքե՞ր են խաղում միլիոնավոր դոլարների հետ

«Forbes» հանդեսը հրապարակել է 2018 թվականի ամենաբարձր վարձատրվող 100 մարզիկների ցուցակը, որոնք ընդհանուր առմամբ վաստակել են $ 3,8 միլիարդ: Դա 23 %-ով բարձր է 2017 թվականի ցուցանիշից: Ցուցակում ընդգրկվել են 10 մարզաձեւեր: Ամենաշատ ներկայացվածը բասկետբոլն է՝ 40 հոգի: Այնուհետեւ գալիս են ամերիկյան ֆուտբոլը՝ 18, բեյսբոլը՝ 14, ֆուտբոլը՝ 9, բռնցքամարտ/MMA-ն՝ 5, թենիսը՝ 4, Ֆորմուլա-1-ը՝ 3, կրիկետը

Ոտնձգություն է կատարվել անչափահասի նկատմամբ 

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝պարզելու անչափահասի նկատմամբ ոտնձգություն կատարած անձի ինքնությունը: Քաղաքացուց ստացված հաղորդման հիման վրա՝ հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում: Նախաքննության ընթացքում զննության են ենթարկվել դեպքի վայրում

Հաշվարկվել է շուրջ 5 մլն. ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ս.թ. հուլիսի 9-ից 13-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, հաշվետվությունների ընդունման, ինչպես նաև Տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթների քննության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել է 24 իրավախախտում, 4-ի վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 350.000 ՀՀ դրամի վարչական տուգանք: Վերոնշյալ ժամանակահատվածում բնապահպանական իրավախախտման հետևանքով շրջակա

«Խորենացի փողոցում ցուցարարները գինովցած էին, «դեղ արած» էլ կլինեին, հայհոյում էին». վկա-ոստիկան

«Օպել» մակինիշի մեքենայի վարորդը քշեց մեր տղաների վրա: Չէինք կարողանում կանգնեցնել: Այդ ժամանակ վնասվեցի: Հետո իմացանք, որ վախից է նման բան արել»

«Մրցակցություն էր ընթանում միլիարդատերերի եւ քաղաքական գործիչների միջեւ». Էդմոն Մարուքյան

Ուրբաթ օրը խորհրդարանական ուժերը կքննարկեն ԸՕ-ի փոփոխությունների գրավոր առաջարկները

Կոռուպցիոն բացահայտում Վարդենիսի ԲՈւՀ-ում

Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցներն օրերս օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ «Վարդենիսի Վիկտոր Համբարձումյանի անվան մանկավարժական ինստիտուտ» ՍՊ ընկերությունում ԲՈՒՀ-ի ռեկտոր Նիկողոս Գասպարյանն օրենքի խախտումներ է թույլ տվել։ Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Գասպարյանի 2009 թ. օգոստոսի 31-ի հրամանով մի քաղաքացի ձևակերպվել է որպես պատմության ֆակուլտետի

Հանդիպել են Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Նիկոլ Փաշինյանը

Առաջին նախագահը իր տեսակետներն է հայտնել Հայաստանի առջև ծառացած  մի շարք մարտահրավերների հաղթահարման ուղիների վերաբերյալ: Քննարկվել են արտաքին քաղաքականությանը եւ Արցախյան հիմնախնդրին վերաբերող հարցեր

«Եթե Արամ Սարգսյանը դարձավ ԵԿՄ նախագահ, հիմա էլ «Հանրապետություն» կուսակցությունը կունենա ԵԿՄ-ի պես հզոր կիսառազմականացված միավոր, ինչպես ՀՀԿ-ն». Արայիկ Խուդավերդյան

Ըստ Արայիկ Խուդավերդյանի՝ հասնելու են նրան, որ ազատամարտիկի կենցաղը փոխվի, ազատամարտիկը չզգա իրեն նվաստացած

Աշոտ Ղուլյան. Արցախում բարձր ենք գնահատում «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի գործունեությունը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ, «Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի ղեկավար Աշոտ Ղուլյանը հուլիսի 17-ին շնորհավորական նամակ է ուղարկել Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Գի Տեսիեին՝ «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ։ Շնորհավորական նամակում մասնավորապես ասված է. «Հարգարժան պարոն Տեսիե, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի նախագահ ընտրվելու առթիվ։ Այս պաշտոնում Ձեր ստանձնած հանձնառությունը խոսում է

«Ծառ է վառվել. զինված դիմադրություն չեմ տեսել». տուժող-ոստիկանը՝ Սարի թաղի միջադեպի մասին

Կարեն Մեժլումյանը հետաքրքրվեց՝ ինչպե՞ս եք իմացել, թե ժողովուրդը նման նպատակ է ունեցել: Ոստիկանը, հարցին ի պատասխան, միայն լռեց

«Եթե ԱԱԾ-ն Նարեկ Սարգսյանից բացի մյուսների տներն էլ մտնի, այնքան գողացված նկար կգտնի, որ կարող է մի մեծ պատկերասրահ լցվի»․Սամվել Գալստյան

Գյումրեցի ճանաչված գեղանկարիչ Սամվել Գալստյանի համոզմամբ, հայտնի նկարիչների աշխատանքը գողանալը մի նպատակ է հետապնդում. դրանք միմիայն փողի վերածել։ «Հաստատ համոզված եմ, որ Սարյանի կամ Մինասի նկարները գողանալով՝ չեն տանի իրենց պատից կախեն, իրենց նպատակը վաճառելն ու ահռելի գումարներ աշխատելն է։ Իրենք գործերից չեն հասկանում, գիտեն, որ Սարյանը թանկ է գնահատվում, Մինասը թանկ է գնահատվում, բայց

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Հուլիսի 17-ին, 21-22-ը շրջանների զգալի մասում, 18-20-ը հյուսիսային առանձին շրջաններում գիշերը և կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, 17-ին, 21-22-ն առանձին շրջաններում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 18-20-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: Երևան քաղաքում` Հուլիսի 17-ին, 21-22-ի կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի

Նյութեր են նախապատրաստվում` Գնդեվանքի տարածքում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի տեղաշարժն արգելափակելու վերաբերյալ ահազանգի կապակցությամբ

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում` հուլիսի 14-ին Գնդեվանքի տարածքում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի տեղաշարժն արգելափակելու դեպքի վերաբերյալ։ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ֆեյսբուքյան էջում 2018 թվականի հուլիսի 14-ին՝ ժամը 18:46-ին, «Շտապ» խորագրի ներքո հրապարակվել էր տեղեկատվություն առ այն, որ «Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուխտի էր մեկնել Գնդեվանք (Վայոց Ձորի

Նախարարին կից հասարակական խորհուրդը պետք է իրական դերակատարություն ունենա. Արայիկ Հարությունյան

ՀՀ կրթության և գիտության նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է իր հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, նախարար Արայիկ Հարությունյանը: Նախարարը նախ շնորհավորել է խորհրդի նոր անդամներին, որոնք ընդգրկվել էին աշխատակարգով սահմանված ժամկետներում իրականացված ռոտացիայի արդյունքում: «Վերջին շրջանում կրթության ոլորտի նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է, և բոլոր այն կազմակերպությունները, որոնք հետաքրքրված են հասարակական խորհրդի աշխատանքներով,

Արմեն Աշոտյանը` Փաշինյան-Սվիտալսկի «փոխհրաձգության» մասին

ՀՀ ԱԺ պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի ՖԲ գրառումը ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՄ: ՆԵՂԱՆԱԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ՝ ՆԵՐՍԻ և ԴՐՍԻ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ԼԵԶՈՒՆ և ՄՇԱԿՈՒՅԹԸ ՏԱՐԲԵՐ ԵՆ Հարգանքով հանդերձ, Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման գնահատականներն ավելի լայն շրջանակ պետք է ընդգրկեն, քան պարզապես Նիկոլ Փաշինյան – Պյոտր Սվիտալսկի փոխհրաձգությունը: Առհասարակ երկու պատճառով ճիշտ չեմ համարում դիվանագիտական կուլուարներից աշխատանքային կնճռոտ

Քրեական գործ է հարուցվել մի խումբ անձանց կողմից կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, քաղաքացուն առևանգելու փաստի առթիվ

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում քաղաքացու կողմից հաղորդում և բացատրություն է ստացվել այն մասին, որ 2017թ. օգոստոսի կեսերին, Ն. Սարգսյանի անվտանգության պետ Ա. Պետրոսյանի թիկնազորի 2 աշխատակիցներ Երևան քաղաքի Թումանյան-Նալբանդյան փողոցի խաչմերուկի վրա գտնվող սրճարանի դիմացից բռնություն գործադրելու եղանակով առևանգել են իրեն, տեղափոխել Ն. Սարգսյանի բնակության շենքի նկուղ, որտեղ մի քանի ժամ

Արսեն Թորոսյան. «Պատրաստվում ենք մեր ենթակա բոլոր հիվանդանոցներում արդյունավետ կառավարում իրականացնել»

Նախարարը վստահեցնում է՝ նախարարության ենթակայության բոլոր հիվանդանոցներում արդյունավետ կառավարում պիտի ստեղծեն

Մալիշկա համայնքի ղեկավարի գործով վերաքննիչ բողոք է բերվել

ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության դատախազի կողմից հուլիսի 17-ին վերաքննիչ բողոք է ներկայացվել ՀՀ Վայոց Ձորի մարզի Մալիշկա համայնքի ղեկավար Մ. Մովսիսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի հուլիսի 14-ի որոշման դեմ: Հիշեցնենք, որ պաշտոնեական դիրքն օգտագործելով մի խումբ անձանց կողմից

Արսեն Թորոսյան. «Ես բժիշկների բժիշկը չեմ, որ որոշեմ, թե՝ ով է պիտանի ծառայության, ով՝ ոչ»

Նախարարը՝ գիշերամիզության, թերքաշության դեպքում զորակոչվելու մասին

ԸՕ-ի քննարկումներ խորհրդարանում` առանց կառավարության ներկայացուցիչների

Կուսակցությունները հստակեցնում են դիրքորոշումները`ռեյտինգային ընտրակարգի վերաբերյալ

Մահացած զինծառայողի գործով փորձագետը վերահաստատեց դիրքորոշումը. սրտաբանը կարող էր կանխատեսել մահվան ելքը

2018 թ. հուլիսի 13-ին Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը լսեց զինծառայող Սուրեն Մոսիյանի մահվան գործով փորձագետ Գ. Հարությունյանին: Ս. Մոսիյանը մահացել է 2016 թ. մայիսի 29-ին. մարտական ծառայություն իրականացնելիս ինքնազգացողությունը վատացել է, և հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին վերջինս մահացել է: Նրա մահվան մեջ մեղադրվում է Արտաշատի տարածքային զորակոչային հանձնաժողովի սրտաբան Սեդա Թադևոսյանը: Փորձագետները

Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարված քննությամբ վերականգնվել է ավելի քան 43.000.000 միլիոն դրամ

ՀՀ ոստիկանության ներքին աուդիտի վարչության կողմից ոստիկանության ՊՊԳՎ Իջեւանի պահպանության բաժնում, Տավուշի եւ Դիլիջանի պահպանության բաժանմունքներում իրականացված աուդիտների ընթացքում արձանագրված ֆինանսական խախտումների փաստերով ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարված ծառայողական քննությամբ պարզվել է, որ Իջեւանի պահպանության բաժնի նախկին հաշվապահի կողմից նույն բաժնի նախկին պետին եւ մի քանի ծառայողների, որոշակի ժամանակահատվածում, ոստիկանության ՊՊԳՎ արտաբյուջետային միջոցներից ընդհանուր 38.493.681

Արսեն Թորոսյան. «Կոռուպցիայի դեմ կատաղի պայքարում էլի հայտնվում են բժիշկներ, որոնք նորակոչիկին գումարով բանակից ազատում են»

Առողջապահության նախախարն ասում է՝ զորակոչի ընթացքում բժշկի տված դիագնոզը մեկ այլ բժիշկ կստուգի

Հասմիկ Հարությունյանը ընտրվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահ

2018թ.-ի հուլիսի 12-ին տեղի ունեցած ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի աշխատանքային նիստի ժամանակ կայացել է նոր նախագահի ընտրություն: Խմբի նախագահ է ընտրվել «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը: Տեղեկացնենք, որ Հասմիկ Հարությունյանը կազմակերպության կողմից խմբում ընդգրկվել է 2013 թվականի հունվարից: Հ. Հարությունյանը մշտապես

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930