Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Թորոսյան. «Պատրաստվում ենք մեր ենթակա բոլոր հիվանդանոցներում արդյունավետ կառավարում իրականացնել»

Հուլիս 17,2018 13:52 Share
Աջակցեք aravot.am-ին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ՊՆ կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Սուրբ Գրիգոր լուսավորիչ բժշկական կենտրոնի տնօրենի փոփոխության մասին մամուլի տեղեկություններին: Հարցին՝ որքանո՞վ են լուրերը համապատասխանում իրականությանը, Թորոսյանը պատասխանեց.  «Մենք պատրաստվում ենք բոլոր մեր ենթակա հիվանդանոցներում արդյունավետ կառավարում ստեղծել։ Եթե դրա համար պետք լինի փոխել տնօրենին, մենք փոխելու ենք տնօրեններին»։

Հիշեցնենք, ավելի վաղ Սուրբ Գրիգոր լուսավորիչ բժշկական կենտրոնի անձնակազմը ստորագրահավաք էր իրականացրել՝ նախարարից պահանջելով դադարեցնել բուժկենտրոնի դեմ սկսված արշավը:

Ստորագրահավաքին ուղեկցող հայտարարության մեջ նշված է. «Երեւանի Սուրբ Գրիգոր լուսավորիչ բժշկական կենտրոնի ողջ անձնակազմն ու հիվանդանոցի ծառայություններից օգտված ՀՀ հարյուր հազարավոր քաղաքացիները պահանջում են դադարեցնել հիվանդանոցի դեմ ՀՀ առողջապահության նախարարության կողմից սկսված արշավը: Հիվանդանոցը վերակառուցվել ու ժամանակակից տեխնիկայով է հագեցել տնօրեն Արա Մինասյանի անձնական ջանքերի ու ներդրումների շնորհիվ: Համոզված ենք, որ պարոն Մինասյանի դեմ սկսված քաղաքական արշավը լուրջ հարված է հասցնելու բժշկական կենտրոնին: Սթափության կոչ ենք անում նախարար Արսեն Թորոսյանին՝ հորդորելով զերծ պահել համակարգը հնարավոր ցնցումներից, եւ մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում պարոն Մինասյանին»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: