Օրվա լրահոսը
Հանրապետականն ազատվում է «բալաստից». «Հայոց աշխարհ»
Ինչ վերաբերում է զանազան «օլիգարխիկ» կերպարներին ու նրանց՝ ՀՀԿ խմբակցությունից կամ թեկուզ հենց կուսակցությունից հեռանալուն, ապա դա ավելի շուտ դրական երեւույթ է, ավելի շուտ՝ առողջանալու, քան թե՝ փլուզվելու նշան է: Կարելի է, իհարկե, ասել՝ «օլիգարխները հեռանում են ՀՀԿ-ից»: Բայց կարելի է նաեւ ասել, որ ՀՀԿ-ն, որպես քաղաքական ուժ, ձերբազատվում է ավելորդ ծանրությունից՝ «բալաստից»: Ազատվում է
ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել Հայաստանին՝ պետքարտուղար Փոմփեոն հանդիպել է նախագահ Սարգսյանի հետ. «Ամերիկայի ձայն»
«Ամերիկայի ձայն». Վաշինգտոնում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոյի հետ: «Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել Միացյալ Նահանգների հետ առեւտրի եւ ներդրումների ավելացումը, ինչպես նաեւ Սմիթսոնիան փառատոնը: Նախագահը նաեւ կիսելու է պետքարտուղարի հետ Հայաստանի նոր շրջանի իր տեսլականը», – «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում նշել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլզը: «Ամերիկայի
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գոտիները գալիս են Հայաստան
Երեկ Իսպանիայում հայաստանցի բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանը պրոֆեսիոնալ ռինգում իր 10-րդ մենամարտն անցկացրեց ու տարավ 10-րդ անընդմեջ հաղթանակը: Նա մեծ առավելությամբ պարտության մատնեց մեքսիկացի Խեսուս Գալիսիային (վերջինն իր քաշային կարգում տեղ է զբաղեցնում աշխարհի 30 լավագույնների մեջ) եւ նվաճեց WBC International Silver գոտին: Վերջերս այդ գոտուն արժանացել էր նաեւ Արամ Ավագյանը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Վազգեն Սարգսյանի առաջարկով ես Մանվել Գրիգորյանին նշանակել եմ բրիգադի հրամանատար. Նորատ Տեր-Գրիգորյանց. «Հրապարակ»
Ներկայացնում ենք հատված այս օրերին Երեւանում գտնվող գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցի հետ հարցազրույցից –Գեներալ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի հետ կապված կոռուպցիոն բացահայտումները ցնցել են մեր հանրությանը: Վիճարկվում է անգամ նրա՝ հերոս լինել–չլինելու հանգամանքը: -Ես իրավունք չունեմ մեկնաբանել ՀՀ վարչապետի խոսքը: Դա կոռեկտ չի լինի իմ կողմից: Քննչական մարմիններն արել են բացահայտումներ եւ կալանավորել են այդ մարդուն:
Սերժ Սարգսյանի եղբայրը և ընտանիքի անդամները ոչ դրամական միջոցներ ունեն, ոչ գույք. ՀԺ
ՀՀ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան, Սերժ Սարգսյանի եղբայր Լեւոն Սարգսյանը այս տարվա ապրիլի 14-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը։ Ըստ Սարգսյանի ներկայացրած հայտարարագրի՝ նա անցած տարում ունեցել է 10 մլն 803 հազար 392 դրամ եկամուտ, որը գոյացել է երկու տարբեր աշխատավարձերից՝ 2 մլն 901 հազար 696 դրամ եւ
Ջերմ ու անմիջական մթնոլորտում զրույց` Արմեն Սարգսյանի և ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմփեոյի միջև
Վաշինգտոն կատարած աշխատանքային այցի վերջին օրը` հունիսի 29-ին, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայքլ Պոմփեոյի հետ: Ջերմ ու անմիջական մթնոլորտում կայացած զրույցի ընթացքում նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը կարեւորում է հայ-ամերիկյան գործընկերության հետեւողական զարգացումը եւ պետքարտուղարին ներկայացրել է «նոր Հայաստանի» պատրաստակամությունը` շարունակելու ամրապնդել հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ։ ՀՀ
Նոր խորհրդարանի արգելափակոցը. ով կմնա դրսում. «Ժամանակ»
Չի կարող որևէ տրամաբանական բացատրություն ունենալ, որ մի քանի հարյուր ձայնի կամ հաճախ մի քանի տասնյակ ձայնի պատճառով մի ուժը կարող է չհայտնվել խորհրդարանում, իսկ մեկը՝ հայտնվել: Առավել ևս, երբ մենք, խոշոր հաշվով, ունենք ընտրության ոչ միայն խաղի կանոնների, այլ ընտրության մշակույթի խնդիր, ընտրողի իրավագիտակցության, արժեհամակարգի խնդիր, և միևնույն ժամանակ ունենք նաև թավշյա հեղափոխության իրողությունը,
Եպիսկոպոս Աջապահյանը հանդիպել է կաթողիկոսին. ի՞նչ է քննարկվել
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաների նախաձեռնողներն իրենց հայտարարած հանրահավաքի նախաշեմին հայտնվել են անհարմար վիճակում: Նախօրեին որոշ եպիսկոպոսներ հանդիպել են կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ և համաձայնության են եկել բողոքի ակցիայի ժամանակ քննարկման առարկա դարձած վիճելի հարցերի շուրջ: Որի արդյունքում, մասնավորապես, հանդիպման մասնակից Շիրակի թեմի առաջնորդ Եպիսկոպոս Աջապահյանն իրեն հուզող խնդիրների լուծման համար
ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ
Ծեր գնչուհին բախտս կարդաց, Ասաց լիքը սիրուն բաներ: Նա կիսաձայն ինձ շշնջաց. – Ընդ եղեգան փող հույս ելաներ:
Գագիկ Հովհաննիսյան. «Անկախ Հայաստանում ջրագնդակի այսպիսի միջազգային մրցաշար դեռ չի եղել»
Երեկ ուշ երեկոյան Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի մանկապատանեկան մարզադպրոցի լողավազանում մեկնարկեց ջրագնդակի Հովհաննես Գուլումյանի 11-րդ հուշամրցաշարը, որը Հայաստանում անցկացվում է առաջին անգամ: Մասնակցում են թիմեր Հայաստանից (3 թիմ), Ռուսաստանից, Վրաստանից եւ ԱՄՆ-ից, որի թիմը կազմված է այնտեղի հայերից: Հայաստանի ջրագնդակի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Հովհաննիսյանն Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Հովհաննես Գուլումյանը եղել է Մոսկվայի «Յունոստ»
«Կարմրուկի» կարճատեւ շրջանը
1920 թվականին բոլշեւիկյան Ռուսաստանի վարչապետ Ուլյանով-Լենինը հրապարակեց մի գիրք, որը կոչվում էր «Ձախության» մանկական հիվանդություն կոմունիզում»: Բոոլշեւիկների հեղափոխությունը հաղթել էր դրանից երեք տարի առաջ, դրա առաջնորդներից մեկը ստանձնել էր պետության ղեկը եւ, բնականաբար, այլ ձեւով էր մոտենում եվրոպական կոմունիստների հեղափոխական պայքարին: Ինչպես ասում են, իրավիճակ էր փոխվել, եւ Լենինը կոչ էր անում արեւմտյան իր համախոհներին
Այցելել են Մանվել Գրիգորյանի առանձնատան շներին
Այսօր Դինգո Թիմի կամավորներ Գոհար Մանուշակյան-Չալյանն ու Իրինա Բաբայանն այցելեցին Մանվել Գրիգորյանի առանձնատանը բնակվող շներին՝ կապված վերջերս տարածված տեղեկատվության հետ, որ շները սովամահ են լինում, անգամ ջուր չունեն: Տեղեկությունը չէր համապատասխանում իրականությանը: Շները խնամված էին և կուշտ: Նրանք ունեն հատուկ խնամող: Վանդակում ապրող շները զբոսնում են հերթափոխով: Սակայն առանձնատան շներից բացի՝ Մանվել Գրիգորյանն ունի շներ
ԱԱԾ աշխատակիցները ձերբակալել են քրեական հեղինակություն Արտյոմ Հարությունյանին (Արտյոմ Կանեւսկոյ)
ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են քրեական հեղինակություն համարվող Արտյոմ Հարությունյանին (Արտյոմ Կանևսկոյ): Այս լուրը լրատվամիջոցներին հաստատել է ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը։
Նոր բացահայտում Շիրակում․ դպրոցի տնօրենը մեղադրվում է «լեվի» հաստիքներ պահելու համար
Շիրակի մարզի դատախազի տեղակալի կողմից այսօր քրեական գործ է հարուցվել Փոքր Սարիար գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Արմինե Մխեյանի նկատմամբ։ Վերջինս մեղադրվում է մի քանի անձանց դպրոցի աշխատակիցներ ձևակերպելու ու նրանց անվամբ շուրջ 2 միլիոն 289 հազար 31 ՀՀ դրամ յուրացման եղանակով հափշտակելու համար։ Այս մասին Aravot.am-ը տեղեկացավ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանից։ «ՀՀ ոստիկանության Շիրակի
«Հասկացա, որ իստերիչկա եմ կամ ինձ համար պարզ էր՝ ինչ տափակ եմ, երբ խոսում եմ անձնական հարաբերությունների մասին». «Նախկինների խրոնիկան»
Բաժանման պատճառները և ժամանակակից հարաբերությունների դժվարությունները՝ «Նախկինների խրոնիկան» վավերագրական ֆիլմի
Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
Պաշտոնական Թեհրանը ողջունեց եւ դրական գնահատական տվեց Թուրքիայի նախագահի վերընտրությանը: Հավանաբար, քաղաքական առումով ընկալելի դրսեւորում է, որն անում է Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարության խոսնակը: Քաղաքական ընկալելիությունը այս դեպքում առավելաբար տարածաշրջանում Մոսկվա-Թեհրան-Անկարա երբեմն ուրվագծային, հաճախ ուղղակի տեսանելի ռազմավարական եռակողմ դաշինքի հետ կապված է` հատկապես Սիրիայի տարածքում արձանագրվող իրադարձությունները նկատի ունենալով եւ Թեհրան-Վաշինգտոն ըստ էության հակադրության եւ
Աշոտյանն ու Կոսաչովը քննարկել են Հայաստան-ՌԴ հարաբերությունների ներկայիս վիճակը
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մոսկվա աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում եմ ունեցել Ռուսաստանի Դաշնության Դաշնային Խորհրդի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչովի հետ։ Քննարկել ենք երկու երկրների միջև միջխորհրդարանական համագործակցության հեռանկարները, արտաքին հարաբերությունների հանձնաժողովների հերթական նիստը աշնանը Ռուսաստանում կազմակերպելու հետ կապված հարցերը, Հայաստան֊Ռուսաստան հարաբերությունների ներկայիս վիճակը, ինչպես
Հայաստանը 2017թ. զեկույցում առաջին տեղում էր: Այս տարի իջել է մեկ սանդղակով. Պետդեպը ներկայացրել է մարդկանց թրաֆիքինգի զեկույցը. «Ամերիկայի ձայն»
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը ներկայացրել է մարդկանց թրաֆիքինգի 2018-ի զեկույցը
Վստահ եմ, որ գեներալ-լեյտենանտ Տեր-Գրիգորյանցը կշարունակի փոխանցել իր հարուստ փորձը. Արմեն Գրիգորյան
ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Այսօր հյուրընկալեցի գեներալ – լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցին: Գեներալը մեր երկրի նորագույն պատմության ամենափորձառու և պատրաստված զինվորականներից է: Իր մեծագույն ներդրումն է բերել Ազգային բանակի կայացման գործում՝ 1992-ից ի վեր լինելով նոր կազմավորվող Հայոց բանակի հրամանատարներից մեկը: Գեներալ Տեր-Գրիգորյանցի հետ քննարկեցինք ՀՀ Զինված ուժերին
Արմեն Սարգսյանը հանդիպել է Ամերիկայի «Հայ Դատի» հանձնախմբի ղեկավար կազմի հետ
Աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Ամերիկայի «Հայ Դատի» հանձնախմբի ղեկավար կազմի հետ։ Հանրապետության նախագահը ողջունել եւ կարեւորել է համահայկական նշանակության հարցերով Միացյալ Նահանգներում մշտապես զբաղվող հայկական կազմակերպությունների գործունեությունը։ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Արփինե Հովհաննիսյանը՝ ադրբեջանցիների հերթական զավեշտալի հայտարարության մասին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԵԽԽՎ ամառային նստաշրջանի վերջին օրը քննարկվեց «Մշակութային ժառանգության դիտավորյալ ոչնչացումը և ապօրինի թրաֆիքինգ» թեմայով զեկույցը։ Որքան էլ զավեշտալի հնչի ադրբեջանցի գործընկերները Հայաստանի նոր իշխանություններին կոչ էին անում չկրկնել նախկին իշխանության «սխալները» և «չոչնչացնել» մշակութային ժառանգությունը «գրավյալ» տարածքներում։ Թեմայի շուրջ ելույթ ենք ունեցել ես եւ
Ուշադրության կենտրոնում էին նաև հայ-գերմանական առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող հարցերը. Զոհրաբ Մնացականյան
Զոհրաբ Մնացականյանի խոսքը ԳԴՀ ԱԳ նախարար Հայկո Մաասի հետ համատեղ մամուլի ասուլիսին
Լուսաձոր համայնքի ղեկավարը գույքահարկի արտոնություն է տվել հարազատ եղբորը
Արտոնություն՝ Սարդարյաններին
Չհայտարարված այց «Արմավիր» ՔԿՀ
Ազատազրկվածների բողոքների հիմնական մասը վերաբերում է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման համակարգին
Արմեն Սարգսյանը Վաշինգտոնում ներկա է գտնվել ԱՄՆ-ում Հայաստանի առաջին դեսպան Արմեն Գարոյի կիսանդրիի բացմանը
Նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 29-ին Վաշինգտոնում ներկա է գտնվել ԱՄՆ-ում Հայաստանի առաջին դեսպան Արմեն Գարոյի (Գարեգին Փաստրմաջյան) կիսանդրիի բացման արարողությանը: 1918-1920 թվականներին Միացյալ Նահանգներում Հայաստանը ներկայացնող առաջին դեսպանի կիսանդրին տեղադրվել է Վաշինգտոնում ՀՀ դեսպանատան բակում՝ Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում: Նախագահ Արմեն Սարգսյանն իր խոսքում մասնավորապես նշել է այն կարեւոր դերը, որն ունեցել
Փլուզում Կապան քաղաքում. կա զոհ
Հունիսի 29-ին, ժամը 19:19-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունքի մարզի Կապան քաղաքի Գործարանային 30 հասցեում գտնվող նախկին գյուղտեխնիկայի շենքում տեղի է ունեցել փլուզում. կա մեկ զոհ: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ փլուզվել է չշհագործվող շենքի տանիքի երկաթբետոնե սալը (7.2 քմ), ինչի հետևանքով Ա. Պ.-ն
Պետությունը նախանձախնդիր է սատարելու իրենց և հետևողականորեն բարելավելու Արցախի բիզնես միջավայրը
Պետնախարար Մարտիրոսյանն այցելել է Մարտակերտ, Մատաղիս և Թալիշ համայնքներ
Նարեկ Սարգսյանի բնակության վայրում հայտնաբերվել և առգրավվել են շուրջ 6 միլիոն 800 հազար ԱՄՆ դոլար գումարով ավանդի պայմանագրեր
Հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու և ապօրինի հարստանալու դեպքերի առթիվ նոր քրեական գործ հարուցելու մասին որոշում է կայացվել


















































