Օրվա լրահոսը
Ռուսաստանահայ գործարարների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել ՌԴ Ստավրոպոլի մարզը ներկայացնող հայ գործարարների հետ։ Հանդիպմանը մասնակցել են Բիզնես Արմենիայի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը, վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը, նախարարության այլ պատասխանատու անձինք։ Հանդիպման ընթացքում խոսվել է հայ-ռուսական գործարար կապերի զարգացման, Ստավրոպոլի մարզում հայկական ապրանքների ներկայացվածության, Հայաստանում համատեղ արտադրանքի ստեղծման հնարավորությունների մասին։
«Թուրքիայի վերնախավը փոխզիջման կգնա միայն ՀՀ-ի կողմից ակտիվության պարագայում». Երվանդ Բոզոյան
Էրդողանն ավելի կոշտ կգործի կովկասյան տարածաշրջանում: Դատարկ են խոսքերը, թե հայ-թուրքական հարաբերություններում ինչ-որ բան կբարելավվի
Արծվիկ Մինասյանը ներկայացրել է Հայաստանում գործարար միջավայրի բարելավման և ներդրումների պաշտպանության ուղղությամբ իրականացվող բարեփոխումները
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասեմիի և արաբ գործարարների հետ, որոնք հետաքրքրված են Հայաստանում ներդրումներ կատարելու և բիզնես գործունեություն ծավալելու։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարության պատասխանատու անձինք։ Ողջունելով հյուրերին՝ նախարարը ներկայացրել է Հայաստանում գործարար միջավայրի բարելավման և
ՀՀ ՊՆ Վարչական համալիրում քննարկվել են զինված ուժերի արդիականացմանը վերաբերող հարցեր
Հունիսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ՊՆ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի մասնակցությամբ։ Հայկական երկու հանրապետությունների փոխգործակցության շրջանակում խորհրդակցությանը մասնակցել են նաև պաշտպանության բանակի ներկայացուցիչներ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են զինված ուժերի արդիականացմանը վերաբերող մի շարք հարցեր, որոնց վերաբերյալ զեկուցումներով են հանդես եկել համապատասխան վարչությունների ղեկավարները, ներկայացվել են առաջարկներ ԶՈՒ մի
Հայաստանի և Ռուսաստանի միջև ուրվագծվում են միջտարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ.Սուրեն Պապիկյան
Երևանում այսօր մեկնարկել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման ու Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարությունների կողմից համատեղ անցկացվող ամենամյա հայ-ռուսական միջտարածաշրջանային 7-րդ համաժողովը։ Համաժողովի լիագումար նիստին ներկա են գտնվել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին, ՀՀ և ՌԴ դեսպանները, մարզպետներ, ՌԴ նահանգների բարձրաստիճան ներկայացուցիչներ, այլ պաշտոնատար անձինք, գործարար
«Խուլիգանները, որոնք անչափահասի են ծեծում, ազատ են արձակվում նույնիսկ առանց ստորագրության. սա վիրավորական է հենց քաղբանտարկյալների համար». Կարո Եղնուկյան
Ըստ պարոն Եղնուկյանի՝ քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն ոչ թե գրավի դիմաց, այլ գոնե ստորագրությամբ:
Նոր Հայաստանում գործընթացները ենթադրում են առավելագույն թափանցիկություն
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Գեորգի Ավետիսյանը հունիսի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան առևտրային կցորդ Մոհսեն Ռահիմիին: Պարոն Ռահիմին, շեշտելով, որ Իրանն ու Հայաստանը տարիներ ի վեր ունեն առևտրատնտեսական լավ հարաբերություններ, պատրաստակամություն է հայտնել իր ներդրումն ունենալ երկկողմ հարաբերութունների զարգացման և առաջացող խնդիրներն արագ կարգավորելու հարցում: Գեորգի Ավետիսյանը ներկայացրել է սննդամթերքի
«Կրթության որակն անկում է ապրում». փաստվում է ԹԻՀԿ զեկույցում
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում իրականացրել է ՀՀ կրթական համակարգի վերաբերյալ ուսումնասիրություն: Ըստ «Հայաստանի Հանրապետության կրթական համակարգի պետական ֆինանսավորմանն առնչվող խնդիրները» զեկույցի, վերջին տարիներին կրթության որակը Հայաստանի Հանրապետությունում անկում է ապրում, համախառն ընդգրկվածության ցուցանիշը տարրական դպրոցում 91.2, հիմնական դպրոցում՝ 90.7, իսկ ավագ դպրոցներում՝
«Ես այդ հարցում նաեւ որոշակի բանավեճ ունեմ իմ կուսակից Արտակ Զեյնալյանի հետ». Արամ Սարգսյանը՝ Ընտրական օրենսգրքի մասին
Արամ Սարգսյանն ասաց. «Ամենաէականը բաց քվեաթերթիկով, թե փակ քվեաթերթիկով մասնակցության խնդիրն է, իմ կարծիքով, որովհետեւ բաց քվեաթերթիկի պարագայում հեշտանում է կուսակցությունների խնդիրը, առաջին 3 համարներից հետո մարդիկ մրցակցում են իրենք իրար մեջ եւ յուրաքանչյուրն աշխատում է իր կուսակցությանն ավելի շատ քվե բերել: Թե ես որ մոդելի կողմնակիցն եմ, չեմ ասի, որ իմ ու Արտակի բանավեճը չտեղափոխեմ հանրային դաշտ, բայց ես ասում եմ, որ 3-ից հետո լուծվում է այդ խնդիրը, որ կուսակցության անդամներն իրենք են իրենց տեղն ամրագրում կուսակցությունում»:
Հայ Ազգային Կոնգրեսը հույժ կարևոր է համարում մարտիմեկյան իրադարձությունների համակողմանի քննությունը և ամբողջական բացահայտումը
2018թ. Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո նոր կառավարությունը հայտարարեց, որ իրավապահ մարմինները չբացահայտված հանցագործություններից առաջնահերթություն են տալու 2018թ. մարտի 1-2-ին տեղի ունեցած իրադարձությունների լրիվ, բազմակողմանի ու օբյեկտիվ քննությանը, բացահայտելու են սպանությունների հետ կապված հանգամանքները, դրանց անմիջական կատարողներին եւ հրաման տվողներին, այդ ողբերգության իրական կազմակերպիչներին: Հունիսի 15-ին հայտարարությամբ հանդես եկավ նաեւ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը՝
Ճաղավանդակը պոկելու և պատուհանը բացելու եղանակով մուտք են գործել Մանվել Գրիգորյանի՝ Արշալույս գյուղում գտնվող հայրական տուն, խառնել են տան իրերը
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել են քրեական գործեր՝ Արմավիրի մարզում արձանագրված գողության և գողության փորձի դեպքերի առթիվ: Հաշվի առնելով ԶԼՄ-ների հետաքրքրությունը նշված դեպքերի վերաբերյալ՝ տեղեկացնում ենք, որ 2018թ. հունիսի 28-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ հունիսի 15-ի ժամը 13.00-ից մինչև հունիսի 28-ի ժամը 11.30-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով տան չբնակեցված լինելու
Հանրահայտ ռեժիսորներ Արոնոֆսկին, Զայդլը, Բեյքերն ու Ռոզին Հայաստան կգան
«Ոսկե ծիրան» կինոփառատոնը կվարեն Հասմիկ Պապյանն ու Վիգեն Չալդրանյանը
Արամ Սարգսյանը՝ «Ելք» խմբակցության ղեկավարի հարցում Փաշինյանի ու Մարուքյանի պայմանավորվածության մասին
Արամ Սարգսյանը «գաղտնազերծեց», թե ինչ պայմանավորվածություն է եղել նախկինում Նիկոլ Փաշինյանի ու Մարուքյանի միջեւ. «Եղել է պայմանավորվածություն, որ ԱԺ խմբակցությունը լինելու է Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը եւ Երեւանի քաղաքապետարանում լինելու է «Լուսավոր Հայաստանը»: «Հանրապետություն» կուսակցությունը, ի դեմս ինձ եւ Արտակ Զեյնալյանի, ես ի սկզբանե ասել եմ, որ չեմ ուզում խմբակցության ղեկավար լինել եւ որպեսզի ձեր երկու թիմերի մեջ նեղացվածություն չլինի, խնդիրը հարթվի, այնտեղ էլ չեմ լինի, այստեղի նեղացողը թող գնա այնտեղ»:
Հայաստանում էնտերովիրուսների համաճարակ չկա. ԱՆ
Առողջապահության նախարարության դիտարկումները շարունակվում են՝ հոսպիտալացված երեխաների շրջանում ինտենսիվ լաբորատոր հետազոտությունների միջոցով պարզելու հանրապետությունում էնտերովիրուսային վարակների աշխուժացման միտումը: Նախնական արդյունքներով՝ վիրուսի հատուկենտ դեպքեր, ինչը նշանակում է, որ համաճարակային վիճակի մասին խոսք գնալ չի կարող: Բայց կարող է աշխուժացման միտում լինել; Սակայն, ելնելով այս վիրուսի համաճարակաբանական առանձնահատկություններից, նախարարությունը հորդորում է ծնողներին՝ ուշադրության առնել երեխաների մոտ հետևյալ
«Եթե Ալիեւը հարվածի, բանակը հակահարված կտա, որովհետեւ Փաշինյանին հրամայող չկա». քաղաքագետ
«Սերժ Սարգսյանը չէր կարողանա լուծել Արցախի հարցը, քանի որ լեգիտիմ չէր: Ոչ ոք նրան չէր սատարում, իսկ Նիկոլ Փաշինյանի դեպքում վստահությունն ու լեգիտիմությունը բարձր է»
«Ադրբեջանը կդիմի ռազմական սադրանքի, եթե ՀՀ նոր իշխանությունը կտրուկ հայտարարություններ անի». քաղաքագետ
«Ադրբեջանի իշխանությունն այժմ սպասողական վիճակում է, լավ չի հասկանում, թե ինչպիսին են ՀՀ նոր իշխանության դիրքորոշումները»,-ասում է Երվանդ Բոզոյանը
Պլանային ջրանջատում Երևանում և Լոռու մարզում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին պլանային աշխատանքներով պայմանավորված առաջիկա օրերին սպասվող ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին. 1. ս.թ. հուլիսի 3-ին Ժամը 10.00-20.00 կդադարեցվի Երևանի Նոր Նորք վարչական շրջանի` 3-րդ զանգվածի ջրամատակարարումը` բացառությամբ` Գայի պողոտայի 1, 6, 18, 20, 22, 26, 28, 32 համարների, 2. ս.թ. հուլիսի 3-ին ժամը 12.00-ից մինչև հուլիսի 4-ը
ՓՄՁ ոլորտը կառավարության համար չափազանց կարևոր ուղղություն է. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը վերաբերող խորհրդակցություն, որին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներն ու ՓՄՁ-ների շահերը ներկայացնող տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Վարչապետը նշել է, որ պետք է քարտեզագրել փոքր և միջին ձեռնարկատիրության խնդիրներն ու կառավարության անելիքները՝ ոլորտին աջակցելու առումով: «Կառավարության համար սա չափազանց կարևոր ուղղություն է` նաև այն
Քրեական տարրերը վտանգ են սպառնացել Մանվել Գրիգորյանի համար. Արամ Սարգսյանը պատմում է Մանվել Գրիգորյանի հետ հանդիպումից
«Ձերբակալվելուց երեւի 3 օր առաջ հանդիպել եմ եւ խոսակցություն է եղել,, որ ճիշտ կլինի դու հրաժարվես Երկրապահի նախագահի պաշտոնից՝ հնարավորություն տալով, որ մնացած տղաները վերադառնան երկրապահ, դու մնաս ԵԿՄ վարչության անդամ, վարչությունն ում կընտրի նախագահ ԵԿՄ-ի, թող նա էլ լինի, դու էլ, որպես ԵԿՄ-ն այսքան տարիների պահած մարդ, ինչով կարող ես, օգնես էդ տղաներին: Նման խոսակցություն, քննարկում եղել է, բայց ուրբաթը շաբաթից շուտ եկավ»:
Նիկոլ Փաշինյան. «Երիտասարդ սերունդը պետք է շարունակի հայ-ռուսական համագործակցությունը և հանդես գա այն ընդլայնելու նոր նախաձեռնություններով»
Իմ կողմից ղեկավարվող Հայաստանի նոր կառավարությունը վճռական է նոր խթան հաղորդել հայ-ռուսական բարեկամական հարաբերություններին, և հատկապես միջտարածաշրջանային համագործակցությանը, քանի որ երկրի հավասար զարգացումը հանդիսանում է առաջնահերթ ուղղություն մեզ համար:
«Սերժ Սարգսյանն ուզում էր ամբողջությամբ Վազգեն Սարգսյանի ժառանգությունն իրենով անել». Արամ Սարգսյան
«Որոշ երկրապահներ դուրս եկան ԵԿՄ-ից, որովհետեւ նախորդ նախագահ Սերժ Սարգսյանն ուզում էր ամբողջությամբ Վազգեն Սարգսյանի ժառանգությունն իրենով անել եւ ասում էր, թե ամենից լավ ինքը գիտի Վազգենին, Վազգենի նպատակները ու ամենից լավ ինքը կարող է այդ ուղին շարունակել, եւ թե՛ ՀՀԿ-ն դարձրեց իրենը, թե՛ փորձեց ԵԿՄ-ն իրենը դարձնել: Այս առումով նաեւ տեղի ունեցան տարանջատումներ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը:
Լեհաստանի Սենատը վավերացրեց Հայաստան-ԵՄ համաձայնագիրը
Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը 2018 թվականի հունիսի 29-ին միաձայն քվեարկությամբ վավերացվեց նաև Լեհաստանի Սենատի կողմից: Էդգար ՂԱԶԱՐՅԱՆ Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
Արտոնագրային հարկի պատճառով ավտոկայանատեղիներում բարձիթողի վիճակ է
Կարմիր գծերից անդին Ներկայացվող հրապարակման պատճառը մեր մեկօրյա առեւտրաշրջագայությունն է, նորովի՝ «շոփինգը» Երեւանի հանրախանութներում, տոնավաճառներում, շուկաներում եւ, իհարկե, մոլերում: Այդ մեկ բառով ասած՝ «օբյեկտների» պատերից ներս ամեն ինչ կարգին է. դասավորված, ցուցափեղկավորված, լուսավոր ու ներկայացված: Սակայն պատերից դուրս՝ այնտեղ, ուր հաճախորդները մոտենում են իրենց ավտոմեքենաներով, տարածքներ` հատկացված մեքենաների ժամանակավոր կայանման համար, «օբյեկտների» մեծ մասում վիճակը,
«Փոխհրաձգություն» հայ և ադրբեջանցի պատվիրակների միջև ԵԽԽՎ-ում՝ մշակութային ժառանգության ոչնչացման թեմայով
Զեկուցող Ստեֆան Շենախը հայտարարեց՝ հերթական անգամ զեկույցի քննարկումը վերածվեց հայ և ադրբեջանցի պատվիրակների միջև փոխհրաձգության
«Ես չեմ փախել, դասալիք չեմ եղել». Արամ Սարգսյանը պատասխանում է ԵԿՄ նախագահ լինելու հետ կապված իր դեմ մեղադրանքներին
ԵԿՄ նախագահի դերում ազատամարտիկների մի զգալի հատված տեսնում է «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանին: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Արամ Սարգսյանն այս առնչությամբ ասաց. «Մանվել Գրիգորյանի հայտնի դեպքերից հետո հանրային մի ստվար խումբ սկսեց ամեն ինչում մեղադրել ու մեղքը տեսնել նաեւ երկրապահի մեջ՝ թացը չորի հետ խառնելով, համարելով այդ կառույցն ի սկզբանե սխալ ստեղծված, համարելով
Ութ տարի Արփինեն քրեական հետապնդման մեջ է
Այս տարվա հունվարի 27-ի դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էին բերել հինգ տարվա ազատազրկման դատապարտված Արփինե Մայսուրյանը, նրա պաշտպաններ Արթուր Ալիխանյանն ու Մակբեթ Կարապետյանը: Արփինեի նկատմամբ կիրառվել է 2 միլիոն դրամի չափով գրավը: Երեկ վերաքննիչ քրեական դատարանի կազմում փոփոխություն էր եղել, դատավոր Սերգեյ Չիչոյանի փոխարեն դատավոր Սիմոնյանն էր ներգրավվել, ինչի կապակցությամբ նախագահող դատավոր Ռուբիկ Մխիթարյանն ասաց,
ՀՅԴ Արցախի ԿԿ-ն մտահոգություններ է հնչեցրել Արցախում ստեղծված ներքաղաքական իրավիճակի ու անելիքների մասին
Հունիսի 27-ին կայացած ԱՀ ԱԺ հերթական լիագումար նիստի ժամանակ ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանը ներկայացրել է ՀՅԴ Արցախի ԿԿ-ի հայտարարությունը: «Անցած մեկ ամսվա ընթացքում ՀՅԴ Արցախի կառույցը օգտագործելով տարբեր ձևաչափեր ու հարթակներ իր մտահոգություններն ու տեսակետներն է հնչեցրել Արցախում ստեղծված ներքաղաքական իրավիճակի ու անելիքների մասին: Այդ ամենը մամուլով և ուղղակի հանդիպումներով փոխանցվել
Բուլղարահայերը պատգամավորներին բողոքել են կաթողիկոսից եւ 16 տարեկաններին անձնագիր տալիս բանակ գնալու ստորագրություն վերցնելու համար
Մինչեւ 16 տարեկան երեխաներին անձնագիր տրամադրելու խնդիր կա Բուլղարիայում, անուղղակի ցուցում կա, որ պարտադրեն նախնական համաձայնություն տալ բանակի ծառայության համար, որից հետո նոր անձնագիրը կտրամադրեն, այն դեպքում, երբ 18 տարեկանը լրանալուց հետո այդ մարդը կգա ու կծառայի. «Բողոքում էին, որ 16 տարեկանները տրավմա են ունենում, որովհետեւ իրենց մասով մտածում են, որ կփախնեն»:
Կենսաթոշակները` հուլիսի 4-ից
2018թ. հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի հուլիսի 4-ից:» Սոցիալական ապահովության ծառայություն


















































