Օրվա լրահոսը
Հայաստանն այն 4 երկրներից մեկն է, որոնք չեն վավերացրել երեխաների դեմ բռնության կոնվենցիան. Յագլանդ
Նորվեգիան դարձել է Եվրոպայի խորհրդի 43-րդ երկիրը, որը վավերացրել է Երեխաների պաշտպանության կոնվենցիան ընդդեմ սեռական շահագործման և սեռական բռնության (Լանզարոտի կոնվենցիա): Կոնվենցիան Նորվեգիայում ուժի մեջ կմտնի 2018թ. հոկտեմբերի 1-ից: «Երեխաների նկատմամբ սեռական բռնությունն ամենասարսափելի հանցագործությունն է, որը դժբախտաբար տարածված է Եվրոպայում: Այսօր Նորվեգիան միանում է դրա դեմ պայքարին՝ վավերացնելով Եվրոպայի Լանզարոտի կոնվենցիան: Արդյունքում մնում է Եվրոպայի խորհրդի
Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով որոշում է կայացվել՝ «Մոնթե Մելքոնյանի անվան հ. 11 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Ռ.Ազիզյանին պաշտոնեական լիազորությունների չարաշահելու համար որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ 2018 թվականի մայիսի 16-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ստացվել և
Զարմացած և շոյված եմ, որ նորից հիշեցին Ա1+-ին ու նրա խնդիրները. Մեսրոպ Մովսիսյան
Ըստ «Ա1+»-ի տնօրենի՝ մեր երկրում բացահայտ կերպով երբեք չի ճնշվել խոսքի ազատությունը, այլ ժամանակին իշխանությունները մամուլն ընդհանրապես գցել են աղբի ամանը, բայց ոչ թե իրենց, այլ ժողովրդի ձեռքով:
ՀՀ նախագահի տիկին. «Սիրում եմ ազգային պարը, նաեւ չառլստոն ու ռոքնռոլ»
6 տարեկանում ծնողներիս աղերսեցի, որ ինձ պարարվեստի ուսումնարան տանեն
Ընդառաջ գնանք մեր մեծ երազին
(Հունիսի 14-ի՝ բռնադատվածների հիշատակման օրվա առիթով) Այն, ինչ նյութականացված կատարվում է մեզ հետ՝ թե՛ անհատական, թե՛ ազգային մակարդակում, մեր հոգեւորի մեջ վաղուց կատարվածի արձագանքն է ընդամենը: Մենք մինչեւ այսօր չենք զորում ճշմարտության ծակող, ցավեցնող լույսին նայելով՝ բարձրաձայնել իրողությունը, թե ինչու, ասենք, Օսմանյան կայսրությունում ցեղասպանություն կատարվեց հատկապես մեզ հետ, երբ կայսրությունում ապրում էին այլ ժողովուրդներ եւս:
Հրաժարականի դիմում ներկայացրեց նաեւ Լոռու փոխմարզպետներից Արսեն Դարբինյանը
Քիչ առաջ փոխմարզպետի պաշտոնից ազատվելու դիմում ներկայացրեց նաեւ կրկին ՀՀԿ-ն ներկայացնող Արսեն Դարբինյանը: Մեզ հետ զրույցում Դարբինյանն ասաց, որ իր հրաժարականի պատճառն իշխանափոխությունն է. «Իշխանափոխություն է եղել, քաղաքական որոշումներ կան: Եթե արդեն ուրիշ քաղաքական ուժեր են եկել իշխանության, պարզ չի՞, որ մենք պետք է հրաժարական տանք»: Այն հարցին, թե չէի՞ք ցանկանում նոր քաղաքական ուժերի հետ
Արմեն Դանիելյանը՝ Գեւորգ Կոստանյանին. «Ճշմարիտ էին այն պատգամավորները, ովքեր խորհդարանում ձեզ հորդորում էին չզբաղվել մեծախոսությամբ»
Այսօր ՀՀ գլխավոր դատախազությունից ստացա անձնական գործս: Եթե այս երկրում կան մարդիկ ովքեր դեռ կասկածում են, որ Գևորգ Կոստանյանը հանցագործ չէ և թույլ չի տվել պաշտոնական լիազորությունների չարաշահում, ուրեմն անդառնալիորեն կորցրել են արդարության զգացումը: Եվ այսպես… Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետի համաձայն ՀՀ նախագահը գլխավոր դատախազի առաջարկությամբ նշանակում և ազատում է գլխավոր դատախազի տեղակալներին: Սահմանադրության
«Եթե Տարոն Մարգարյանը «Երեւան հիմնադրամի» խորհրդի նախագահն է, դա դեռ ոչինչ չի նշանակում». Արթուր Գեւորգյան
ԱԱԾ-ն դեռ քաղաքապետարանում է
Նշանակվել է զբոսաշրջության կոմիտեի նոր նախագահ, նաեւ նոր փոխնախարարներ. փոփոխություններ կառավարությունում
Վարչապետի որոշումներ ՇԱՄԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Շամամ Հարությունյանին ազատել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ ՍՄԲԱՏ ՍԱԻՅԱՆԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության
Ինչն է կապում լիբանանահայ երաժիշտ Սեւան Ղարիբյանին ու Նիկոլ Փաշինյանի «կտրված» ձայնի բժշկին
Վերջերս Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կայացավ երեկո՝ նվիրված երաժշտագետ, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Սուսաննա Աճեմյանի հիշատակին: Իրենց մասնակցությունն էին բերել նաեւ պրոֆեսորի ամուսնու՝ կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի դասարանի ուսանողները: Առաջին անգամ հնչեց ու միանգամից հանդիսատեսին գրավեց Սեւան Ղարիբյանի «Դայք եւ պայիկք» («Փերիներ») դաշնամուրային վեց պատկերները եւ բարիտոնի ու դաշնամուրի համար գրված «Ցոլք» ստեղծագործությունը: Երկու դեպքում էլ
Քրգործ Շիրակի պետական համալսարանում շուրջ 1 տարի շարունակ տևած սկանդալի փաստով
Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի տեղեկացմամբ, Շիրակի պետական համալսարանի նախկին երկու աշխատակիցներ Գագիկ Համբարյանի և Հովհաննես Խորիկյանի հայտարարության հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 308 հոդվածի առաջին մասի հատկանիշներով։ Հոդված 308-ը որ վերնագրված է «Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, նախատեսում է հետևյալ պատիժը 1.Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ
Տնտեսվարող սուբյեկտների համար վարչարարության նոր կարգ է սահմանվել
Հարկային մարմինը, հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 7-րդ հոդվածի դրույթները, միատեսակ փաստական հանգամանքների վերաբերյալ միևնույն վարչարարությունն իրականացնելու օրենքով վերապահված հայեցողական լիազորության շրջանակներում, այսուհետ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով հարկային մարմնի քննությանը ենթակա գործերով՝ մեկ տարվա ընթացքում տնտեսվարող սուբյեկտների կողմից առաջին անգամ վարչական իրավախախտում կատարելու պարագայում կիրառելու է տվյալ հոդվածի սանկցիայով նախատեսված
Ցավոտ և դժվար որոշումների հետաձգումների մոտեցումը ճիշտ չէ. Երբեք որևէ հրաժարականից չպետք է վախենալ
Կառավարության հայտնի նիստը, որտեղ քննարկվում էր Պարտադիր կուտակային համակարգին վերաբերող հարցը, Հայաստանի քաղաքական մշակույթում նոր էջ է բացել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտրությունը հետևյալն էր՝ գնալ ոչպոպուլյար, բայց պետության շահի տեսակետից ճիշտ ճանապարհով, կամ գնալ լայն զանգվածներին հաճելի, բայց՝ պետական շահը վտանգող սցենարով։ Փաշինյանն ընտրեց առաջին տարբերակը, և իր այսօրվա բարձր հանրային աջակցությունն օգտագործեց դժվար, ցավոտ,
Լոռու ՀՀԿ-ական փոխմարզպետը հրաժարականի դիմում ներկայացրեց
Լոռու մարզի երեք փոխմարզպետներից Տիգրան Բադոյանը մի քանի րոպե առաջ հրաժարականի դիմում ներկայացրեց: Aravot.am-ի հետ զրույցում Բադոյանն ասաց, որ իր հրաժարականը պայմանավորված է երկրում ստեղծված իրավիճակով: Այդ իսկ պատճառով էլ նպատակահարմար է գտել դուրս գալ այդ պաշտոնից. «Այստեղ նոր մարզպետի անձի կամ նրա հետ աշխատելու հետ կապված հարց չէ: Սա նոր իրավիճակ է, նոր կառավարություն
Սևան համայնքում զբոսաշրջությունը համարվում է գերակա ուղղություն, և լեզուների իմացությունը դառնում է պահանջված
Հունիսի 25-ին Սևանում կմեկնարկեն ֆրանսերենի ամառային դպրոցի դասերը
Կաթողիկոսը դուստր ունի, պատրաստ ենք միջազգային ԴՆԹ հետազոտության համար վճարել. Կարեն Պետրոսյան
«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» ազգային-եկեղեցական շարժման անդամները վստահեցրին՝ չեն դադարեցնելու պայքարը մինչև կաթողիկոսը հրաժարական չտա
Արմեն Գյոզալյան. «Էդգար Ստեփանյանը ներկայացնում է Հայաստանի դրոշը»
Հայաստանի առաջատար հեծանվորդ Էդգար Ստեփանյանը, որն անցած տարեվերջին քվեարկությամբ ընդգրկվել էր 2017 թվականի Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակ, արդեն երեք ամիս է, ինչ պայմանագրով գտնվում է ԱՄՆ-ում: Նա մարզվում ու հանդես է գալիս «Վելո Փասադենա» սիրողական ակուբում, որը ղեկավարում է մեր հայրենակից Հրաչ Գեւրիկյանը: Այս ընթացքում Էդգարը մասնակցել է մի շարք մեկնարկների՝ սիրողական, կիսապրոֆեսիոնալ եւ պրոֆեսիոնալ,
Եղիշե Պետրոսյան. «Գիտե՞ք՝ երբեմն կառավարության գործունեության մեջ ինձ էլ են ինչ-որ բաներ տրամաբանությունից դուրս թվում». «Ժողովուրդ»
Բայց ես իմ վստահության քվեն չեմ վերցնում այս կառավարությունից։ Ես կասկած չունեմ կառավարության հիմնական անդամների քաղաքական բարձր կամքի եւ հետեւողականության առնչությամբ։
Փաշինյանի ընդամենը մեկ ամիս գործող կառավարությունը արեց ամենից ոչպոպուլիստական քայլը. «Հայկական ժամանակ»
Նախկին կառավարությունները միշտ փորձել են վերջակետ դնել այս հարցին, սակայն հանրության ճնշման տակ որոշակի նահանջներ են ունեցել։
Արծվիկ Մինասյանը չի պատրաստվում հրաժարական տալ
ՀՅԴ-ի քվոտայով Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար նշանակված Արծվիկ Մինասյանը չի պատրաստվում հրաժարական տալ: Այսօր այդ մասին ասաց նախարարը խորհրդարանում` լրագրողների հետ զրույցում: «Փորձում եք ինտրիգ փնտրել, չկա այդպիսի բան: Այնքան ժամանակ, քանի դեռ այս կառավարությունը բաց, հրապարակային եւ հարցերը շեշտադրած աշխատում է, աշխատելու ենք»,- ասաց նա` հավելելով, որ երբ կզգա, որ այլեւս անհնար է
Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում տեղակայված «Երևան» հիմնադրամի աշխատասենյակներում քրեական գործով կատարվել են խուզարկություններ. ԱԱԾ
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում հաղորդում է ստացվել ՀՀ քաղաքացիներ Վ.Գ.-ից և Ա.Խ.-ից այն մասին, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, կառուցապատման և գույքի ձևակերպման համապատասխան թույլտվություններ տրամադրելու դիմաց, բացի օրենքով սահմանված վճարումներից, իրենց պարտադրել են «Երևան» հիմնադրամին փոխանցել խոշոր չափերով գումարներ: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վերոնշյալ պատրվակով առձեռն ստացված գումարների մի մասը հիմնադրամի
«Մենք բոլորս Արցախի անվտանգության երաշխավորներն ենք». Էդուարդ Շարմազանով
«Դատապարտելի հայտարարություն է, որը կարծում եմ՝ պետք է արժանանա համանախագահների խստագույն գնահատականին»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը`անդրադառնալով Ադրբեջանի Միլի Մեջլիսի առաջին փոխխոսնակ Զիյաֆեթ Ասքերովի հայտարարությանը: Վերջինս սպառնացել էր ռազմական ճանապարհով «ազատագրել Ադրբեջանի օկուպացված տարածքները»: ԱԺ փոխնախագահն անթույլատրելի է համարում այն, որ Ադրբեջանի խորհրդարանական իշխանության ներկայացուցիչը բացահայտ խոսում է պատերազմ վերսկսելու
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ. Արծվիկ Մինասյանը պարզապես հավատարիմ է իր տեսակին, նկարագրին, չի վախենում իր դիրքորոշումները, տեսակետները բարձրաձայն արտահայտելուց. «Ժողովուրդ»
Բայց կարծում եմ՝ բավական հստակ էր իր ասածն այն առումով, որ կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի առումով ճիշտ լուծումներ գտնելու անհրաժեշտություն կա։
Խոստացիր, որ ողջ կմնաս…պա՛
«Լուրեր սահմանից. hրադադարի պահպանման ռեժիմի խախտման հետեւանքով Արցախի հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում մահացու հրազենային վիրավորում է ստացել… »: Կարդում եմ այս գրեթե ամեն օր կրկնվող գույժն ու փորձում առաջ անցնել. թերթում եմ մյուս նորություններն ու զգում, որ ինքս ինձ չեմ լսում, նորից եմ նախորդը բացում ու կարդում անուն-ազգանունը, տարիքը. իմ տարիքին է…: -Պա, լսե՞լ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վարչապետին տեղեկացրել են իրենց առաջիկա աշխատանքային ծրագրերի վերաբերյալ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Վարչապետը կարևորել է համանախագահների դերը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում և համոզմունք հայտնել, որ կձևավորվի արդյունավետ համագործակցություն: Համանախագահները շնորհավորել են Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու
ՎՏԲ-Հայաստան Բանկը բացել է հերթական շուրջօրյա ինքնասպասարկման գոտին
ՎՏԲ-Հայաստան Բանկի Մոսկովյան 35 հասցեում գտնվող նոր գլխամասային գրասենյակի տարածքում (Մոսկովյան և Սպենդիարյան փողոցների խաչմերուկում) բացվել է հերթական շուրջօրյա ինքնասպասարկման գոտին: 24/7 ռեժիմում գործող ինքնասպասարկման գոտին հագեցած է. -վճարային տերմինալով, որը թույլ է տալիս ինքնուրույն իրականացնել վճարումներ հօգուտ ավելի քան 200 կապի օպերատորների և տարբեր ծառայությունների մատակարարների, այդ թվում՝ կատարել կոմունալ ծառայությունների, ինտերնետ կապի, հեռուստատեսության
Արա Բաբլոյանն իր կարծիքը կասի, երբ նախագիծը գա ԱԺ
Կաջակցի՞ ՀՀԿ-ն պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը
Ելիզավետա Դանիելյանը չընտրվեց
Հիշեցնենք, «Ծառուկյան» եւ «Ելք» դաշինքները չէին մասնակցում ընտրությանը
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Հունիսի 13-ին առանձին շրջաններում, 14-ի երեկոյան ժամերին, 15-18-ի գիշերը և երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 13-15-ը կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի: Երևան քաղաքում` Հունիսի 13-ին անձրևի հավանականությունը
Որքանո՞վ է սա արդարացի կենսաթոշակային բարեփոխումներին մասնակցող սովորական քաղաքացիների նկատմամբ. «Հայոց աշխարհ»
Նախօրեին կառավարությունը հավանություն տվեց «Կուտակային կենսաթոշակների մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որի համաձայն 2018թ. հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնի պարտադիր կուտակային բաղադրիչը, այսինքն՝ 1974 թվականից հետո ծնված բոլոր աշխատողները պարտադրված կլինեն ընդգրկվել համակարգում: Կառավարության այս որոշումը հերթական բողոքի ալիքն է բարձրացրել «Դեմ եմ» նախաձեռնության անդամների շրջանում։ Նրանք վճռական են տրամադրված՝ հետագա քայլերի միջոցով


















































