Օրվա լրահոսը

Իլհամ Ալիեւն ազատվում է հոր կադրերից. Սերգեյ Մարկեդոնովը՝ Ալիեւի կնոջ պաշտոնի եւ Ադրբեջանում իրավիճակի մասին

Սերգեյ Մարկեդոնովն անդրադարձավ նաեւ Ալիեւի ձեռնարկած պաշտոնազրկումներին, նախարարական պաշտոններից ազատվեցին բավականին «հնաբնակ» նախարարներ: Մարկեդոնովն ընդգծեց, որ Իլհամ Ալիեւը ժամանակի ընթացքում քիչ-քիչ ազատվեց այն թիմից, որը ստեղծել էր Հեյդար Ալիեւը, նա գնում է թիմի երիտասարդացմանը. «Հեյդար Ալիեւի հին կադրերին հանում է»:

Դավիթ Տոնոյանը կարևորել է Եվրոպայի խորհրդի օժանդակությամբ իրականացվող զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության ծրագիրը

Նատալիա Վուտովան իր հերթին արժևորել է ՀՀ պաշտպանության նախարարության հետ գործակցության բարձր մակարդակը և վերահաստատել համագործակցային ծրագրերին և միջոցառումներին օժանդակելու ԵԽ երևանյան գրասենյակի հանձնառությունը:

«Այդ քանակի զորքը եւ զենքը, որ այնտեղ է հավաքված ինչի համար է, կարո՞ղ եք ասել». Արման Նավասարդյան. «Ա1+»

Ես զարմանում եմ, թե ինչու է մեր պաշտպանության նախարարը հայտարարում, թե անհանգստանալու կարիք չկա։ Եթե հետեւենք ադրբեջանական մամուլին, ապա պարզ է դառնում, որ Նախիջեւանում 11 հզ հեկտար են հետ վերցրել եւ հիմա էլ վերահսկում են Եղեգնաձոր-Երեւան ճանապարհը:

Հայաստանյան չինովնիկների «դոսյեները» կտրամադրվեն ՀՀ նոր իշխանություններին

Գառնիկ Մարգարյանն արխիվները կփոխանցի Նիկոլ Փաշինյանին «Ի՞նչ բանդա: Ում դեմ եթե անգամ փորձ է արվել իբր հարձակման, չկա էդ իշխանությունը: Բայց չկա նաեւ գործողություն, չկա նաեւ հետեւանք: Ամոթ է, էլի: Հանցագործ ռեժիմը չկա»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում իր վրդովմունքը հայտնեց արդեն 2,5 տարի կալանքի տակ գտնվող ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյա, «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ

Կուտակային կենսաթոշակային համակարգում փոփոխություն կարվի. մարդկանց եկամուտների նվազեցումը մեղմելու բեռը պետությունն իր վրա է վերցնում

Ֆինանսների նախկին նախարարն ու ներկայիս փոխնախարարը պարտադիր կենսաթոշակային համակարգի մասին

Ալիևին ներկայացրել են բելառուսական «Պոլոնեզ» և իսրայելական LORA հրթիռները

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել է հրթիռային նոր զորամասի բացման արարողությանը, որտեղ նրան են ներկայացրել բելառուսական «Պոլոնեզ» և իսրայելական LORA հրթիռային համակարգերը, հաղորդում է haqqin.az-ը: Հիշեցնենք, ավելի վաղ ռուսական «Կոմերսանտ» թերթը հայտնել էր, որ Ադրբեջանը պատրաստվում է Բելառուսից գնել 10 «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ: Ադրբեջանի նախագահին ներկայացրել են նաև իսրայելական արտադրության LORA օպերատիվ-տակտիկական հրթիռային համալիրներ: LORA-ն կարող

Թիվ 19 և 16 պոլիկլինիկաների տնօրենները կոռուպցիոն գործողություններ են իրականացրել. Խաժակյան

Տարիներ շարունակ քաղաքապետարանը կամ չի իմացել այդ խնդրի մասին, կամ աչք է փակել։ Այսքան ժամանակ թիվ 19 և 16 պոլիկլինկաների տնօրեններն իրականացրել են կոռուպցիոն գործողություններ, չարաշահել պաշտոնեական դիրքը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց «ԵԼՔ» խմբակցության ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը: Նա նշեց, որ թիվ 16 պոլիկլինիկայում օրինակ գրանցված են եղել իրականում գոյություն չունեցած աշխատողներ.

Ուշ թե շուտ ազատ եմ արձակվելու. Սեֆիլյանի վերաքննիչ բողոքի քննությունն ավարտվեց

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր ավարտվեց Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, Հիմնադիր խորհրդարան ընդդիմադիր շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը վերաքննիչ բողոքի քննությունը։ Դատարանը որոշումը կհրապարակի հունիսի 13-ին, 14:00-ին։ Նիստի ավարտին Սեֆիլյանը լրագրողների հարցմանն ի պատասխան համոզմունք հայտնեց, որ ուշ թե շուտ ազատ է արձակվելու։ Նրա պաշտպաններ Տիգրան Եգորյանը եւ Տիգրան Հայրապետյանն էլ կարծիք հայտնեցին, որ վերաքննիչ դատարանը պետք

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը բացահայտել է զինծառայողների կողմից իրականացված շորթման դեպքը

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս Ռ.Է-ն հրավիրվել է ռազմական ոստիկանություն, որտեղ հաղորդում է տվել այն մասին, որ Տ.Շ-ն իրենից շորթել է 463.000 ՀՀ դրամ: Իրավապահների միջամտության արդյունքում նշված գումարը ամբողջությամբ վերադարձվել է Ռ.Է-ին: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, ՀՀ քր. օր-ի 182 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (շորթում), կատարվում

Աղվան Հովսեփյանը տեղեկացրել է Քննչական կոմիտեի ծառայողներին՝ հրաժարական ներկայացնելու իր որոշման մասին

Ա.Հովսեփյանը հայտարարել է, որ շարունակելու է զբաղվել ստեղծագործական, գիտական, մանկավարժական և հասարակական ակտիվ գործունեությամբ։

Արարատ լեռան գագաթին գլխարկ հիշեցնող ամպ է գոյացել

Եղանակային պայմանների ազդեցությամբ լեռան գագաթին հայտնվել է ամպի նուրբ շերտ, որին ականատեսներն արձագանքել են «լեռը գլխարկ է դրել» բնութագրմամբ:

Վարդան Արամյան. «Անհանգստանալ պետք չէ, տնտեսական կանխատեսված աճի ցուցանիշը կապահովվի»

Ֆինանսների նախկին նախարարն ասում է՝ ներկայիս կառավարությունը շարունակում է նախորդի տնտեսական քաղաքականության կուրսը

«Բոլոր կեղծված ընտրություններին և հանրաքվեներին Գարեգին Բ-ն օրհնություն է տվել». Գևորգ Յազըճյան

Կոմիտաս վարդապետ Հովնանյանը հորդորեց մեղադրել ոչ թե եկեղեցուն, այլ անձին:

Դատախազը միջնորդեց մեղմացնել Սեֆիլյանի պատիժն ու սահմանել 7 տարվա ազատազրկում

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր շարունակվում է Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, Հիմնադիր խորհրդարան ընդդիմադիր շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը վերաքննիչ բողոքի քննությունը։ Մեղադրող-դատախազ Պետրոս Պետրոսյանը միջնորդեց մեղմացնել Ժիրայր Սեֆիլյանի պատիժը եւ նրա հանդեպ սահմանել յոթ տարվա ազատազրկում։ Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանը Սեֆիլյանին դատապարտել էր 10.6 տարվա ազատազրկման։ Ապա դատախազը միջնորդեց ամբաստանյալ Գեւորգ Սաֆարյանի պատիժը պայմանականորեն չկիրառել,

Նոր ստեղծվող հակակոռուպցիոն մարմինն ունենալու է նաեւ օպերատիվ հետախուզական գործառույթներ

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակում բանավիճում են իրավաբան, հակակոռուպցիոն փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը եւ Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: Լուսինե Բուդաղյան.- Արդյոք կա՞ կոռուպցիոն ռիսկերը վերահսկելու եւս մեկ մարմին ստեղծելու անհրաժեշտություն, ինչպես որ նոր կառավարությունն է նախատեսում, մարդիկ կարծես թե հոգնել են հակակոռուպցիոն հանձնաժողովների առկայությունից: Այս նորն էլ՝ բացի այն, որ պետական

Օրենսդրական խնդիր կա այս բեռնաթափել հանրային պաշտպանի գրասենյակը

Հանրային պաշտպանի գրասենյակը մտահոգություն է հայտնում

Սեֆիլյանի եւ մյուսների համար պատգամավորները երաշխավորել են. ինչ կորոշի դատարանը

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր շարունակվում է Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, Հիմնադիր խորհրդարան ընդդիմադիր շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի վերաքննիչ բողոքի քննությունը։ Նիստի մեկնարկին Սեֆիլյանի գործով մեղադրյալ, ազատամարտիկ Սասունիկ Կիրակոսյանի համար կալանքից ազատման միջնորդություն ներկայացվեց։ Պաշտպանական կողմը հայտարարեց, որ Կիրակոսյանի, ինչպես նաեւ մյուս ամբաստանյալներ Հրայր Թոփչյանի եւ Գալուստ Գրիգորյանի համար երաշխավորագիր են ստորագրել «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները։ Ապա նույն

ՈՒԵՖԱ-ի Բողոքարկման մարմինը հաստատված է համարել, որ «Շիրակ» ՖԱ-ն իր պաշտոնյայի միջոցով ներգրավված է եղել ազգային առաջնության խաղի ելքի վրա ազդելու մեջ

Հաստատված համարելով նշված հանգամանքները` ՈՒԵՖԱ-ի Բողոքարկման մարմինը, այնուամենայնիվ, դադարեցրել է կարգապահական վարույթը, քանի որ «Շիրակ» ՖԱ-ն մինչև վարույթի ավարտը` 2018թ. մայիսի 25-ին ՈՒԵՖԱ-ին ուղղված դիմումով կամավոր հրաժարվել է 2018/19թթ. ակումբային մրցաշարերի մասնակցությունից:

«Էս հիմնարկում լրիվ իմն ու քոնն ա». Թեղուտի նախկին աշխատակիցները փակել են ճանապարհը

Այսօր վաղ առավոտից Թեղուտ եւ Շնող գյուղերի բնակիչները փակել են «Թեղուտ» ՓԲԸ տանող ճանապարհը: Գործարանի նախկին աշխատակիցները պահանջում են, որպեսզի այն կրկին շահագործվի, իսկ արտադրամասում աշխատեն միայն նշված երկու համայնքների բնակիչները: -Մենք պահանջում ենք, որ հիմնարկն աշխատի, մենք աշխատենք, եւ ուրիշ համայնքներից չգան այստեղ աշխատեն: Եթե 400 մարդ այս պահին աշխատում է, նրանցից 200-ը գալիս

Բակո Սահակյանի հրաժարականի պահանջն ու արցախցի սադրիչը. Արցախում պայքարը շարունակվում է. Սուրեն Սարգսյանի բացառիկ ռեպորտաժն Արցախից

Չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանը բողոքի գործողությունները դադարեցնելու կոչով դիմել էր արցախցիներին` այդուհանդերձ նախորդ շաբաթվա ավարտին «Լույս Արցախին» նախաձեռնության անդամները ևս մեկ ցույց իրականացրին: Նախ Ստեփանակերտում՝ նախագահական նստավայրի դիմաց, դաշտային հրամանատար Վահան Բադասյանն ընթերցեց Բակո Սահակյանի հրաժարականը պահանջող նամակը, հետո այն հանձնեցին պատասխանատուներին և հետագա գործողությունների վերաբերյալ փակ խորհրդակցություն անցկացրին արդեն Շուշիում: Մեր նկարահանող խումբն այդ

ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնի պետը խոչընդոտել է լրագրող Տիրայր Մուրադյանի մասնագիտական օրինական գործունեությանը. նրան մեղադրանք է առաջադրվել

Արսեն Արզումանյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, լրագրողի օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դիտավորությամբ մոտեցել է Տ. Մուրադյանին և փորձել վերցնել վերջինիս բջջային հեռախոսը, այնուհետև իր աշխատակիցներին հրահանգել է Տ. Մուրադյանին հեռացնել նշված հատվածից:

Սերմացուի բիզնեսում կոռուպցիոն կծիկներ կան քանդելու

Ֆերմեր Սամվել Սաֆարյանը նախկին իշխանությունների օրոք խարդախության եւ կոռուպցիայի պատճառով մոտ 100 հազար դոլարի վնաս է կրել, չի կարողանում դատարաններում հասնել արդարության: Հեղափոխությունից եւ իշխանափոխությունից հետո Սաֆարյանը եւս շարունակում է պայքարել. հույս ուներ, որ նախկին իշխանության հովանավորությունից զրկված անձինք, որոնք իրավապահ մարմինների վրա ազդեցություն ունեին, դիրքերը կորցրած կլինեն: Սակայն, ինչպես Սաֆարյանն ու նրա փաստաբանն են

ՏԻՄ ընտրություններում հաղթեցին անկուսակցականները

Ամենաակտիվ մասնակցությունն ունեցել է ԲՀԿ-ն

Հեծանվորդ Էդգար Ստեփանյանով հետաքրքրված է ամերիկյան BMS պրոֆեսիոնալ ակումբը

Հայաստանի առաջատար հեծանվորդ Էդգար Ստեփանյանը երեք ամիս է, ինչ պայմանագրով ԱՄՆ-ում է եւ մարզվում է «Վելո Փասադենա» սիրողական ակումբում: Այս կարճ ժամանակում նա մասնակցել է սիրողական, կիսապրոֆեսիոնալ եւ պրոֆեսիոնալ մրցաշարերի, որոնցում հաղթել է կամ մրցանակային տեղեր զբաղեցրել: Հայաստանի դրոշը ներկայացնող հեծանվորդով արդեն հետաքրքրված է ամերիկյան հեղինակավոր BMC պրոֆեսիոնալ ակումբը: Էդգար Ստեփանյանի անձնական մարզիչ Արմեն Գյոզալյանն

Ենիգոմշյանը Սեֆիլյանի համակիրներին զսպվածության կոչ արեց

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր շարունակվում է Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի վերաքննիչ բողոքի քննությունը։ Նիստի մեկնարկից առաջ ՀԽ-ի անդամ Ալեք Ենիգոմշյանը Սեֆիլյանի աջակից ու համակիր-քաղաքացիներին կոչ արեց զսպվածություն դրսեւորել։ Նա ասաց. «Համոզված ենք, որ տղաներն ազատ են արձակվելու, գուցե վաղը, գուցե այսօր։ Եթե ոչ այսօր, ապա ձեզ կոչ եմ

Արսեն Թորոսյանի հետ քննարկվել են մեր երկրում իրանական բուժկենտրոն բացելու և այլ հարցեր

«Հայաստանի ու Իրանի միջև քաղաքական գործակցության մակարդակը միշտ շատ բարձր է եղել, սակայն առողջապահության ոլորտում դեռ չիրացված մեծ ներուժ կա, ինչը և ցանկանում ենք օգտագործել: «Մեղրի» և «Արաս» ազատ առևտրի գոտիներն էլ իրենց հերթին են նոր հնարավորություններ ընձեռում»,-շեշտել է դեսպանը:

Տվյալների պաշտպանության ոլորտ. Գլոբալ շարժում անձնական տվյալների հարգանքի եւ գործարար հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ

Cambridge Analytica ընկերության շուրջ վերջերս ծագած ֆեյսբուքյան սկանդալը ստիպեց մեզ գիտակցել, թե որքան կարեւոր են հասարակության համար տվյալների պաշտպանության կուռ կանոնները՝ այդ թվում հենց ժողովրդավարական գործընթացների իրականացման տեսանկյունից: Այս եւ նմանատիպ այլ զարգացումները ցույց տվեցին, որ գաղտնիության պաշտպանությունը վճռորոշ նշանակություն ունի՝ որպես անձի ամենակարեւոր իրավունք, ժողովրդավարության հրամայական եւ տնտեսական անհրաժեշտություն: Եթե չլինի սպառողների՝ իրենց տվյալների

ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստում Զոհրաբ Մնացականյանը իր գործընկերներին տեղեկացրեց, որ ադրբեջանական կողմի գործողությունների հետևանքով Արցախի ՊԲ զինծառայող է զոհվել

Այս համատեքստում նախարար Մնացականյանը ներկայացրեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, ինչպես նաև Ադրբեջանի և Արցախի միջև շփման գծի երկայնքով Բաքվի գործողությունները՝ շեշտելով, որ դրանք անընդունելի և անպատասխանատու քայլեր են՝ ուղղված իրավիճակի սրմանը, որոնք կասկածի տակ են դնում խաղաղ բանակցությունների առաջընթացն ապահովելու Ադրբեջանի հանձնառությունը։

Ucom-ի և «Դասավանդի՛ր Հայաստան»-ի գործակցության շնորհիվ Բագարանի դպրոցում կգործի «Արմաթ» ինժեներական լաբորատորիան

Հունիսի 8-ին Արմավիրի մարզի Բագարան գյուղի միջնակարգ դպրոցում Ucom ընկերության հովանավորությամբ բացվեց արդեն 40-րդ «Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիան։ Բագարանի լաբորատորիայում ծրագրավորման և ինժեներական դասընթացները կվարի «Դասավանդի՛ր Հայաստան»-ի մասնակից, մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ուսուցիչ Վանիկ Վարդանյանը, իսկ սեպտեմբերից Վանիկին կփոխարինի «Դասավանդի’ր, Հայաստան»-ի նոր մասնակիցը։ Երկու ընկերություններն այսուհետ կհամագործակցեն «Տեխնոլոգիաները հանուն կրթության» կարգախոսի ներքո: Գործակցության նպատակն է նորարարության եւ

«Ծառուկյան» խմբակցության 12 պատգամավորներ միջնորդել են փոխել Սեֆիլյանի խափանման միջոցը

«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը հայտնում է. «Ծառուկյան» խմբակցության ներկայացուցիչներով՝ հանդես ենք եկել Ժիրայր Սեֆիլյանի կալանքը, որպես խափանման միջոց փոխելու անձնական երաշխավորությամբ»: Հիշեցնենք, որ ավելի վաղ համանման երաշխավորություն էր ներկայացրել նաեւ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը:

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031