Լրահոս
Օրվա լրահոսը

Բակո Սահակյանի հրաժարականի պահանջն ու արցախցի սադրիչը. Արցախում պայքարը շարունակվում է. Սուրեն Սարգսյանի բացառիկ ռեպորտաժն Արցախից

Հունիս 11,2018 13:11

Չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանը բողոքի գործողությունները դադարեցնելու կոչով դիմել էր արցախցիներին` այդուհանդերձ նախորդ շաբաթվա ավարտին «Լույս Արցախին» նախաձեռնության անդամները ևս մեկ ցույց իրականացրին: Նախ Ստեփանակերտում՝ նախագահական նստավայրի դիմաց, դաշտային հրամանատար Վահան Բադասյանն ընթերցեց Բակո Սահակյանի հրաժարականը պահանջող նամակը, հետո այն հանձնեցին պատասխանատուներին և հետագա գործողությունների վերաբերյալ փակ խորհրդակցություն անցկացրին արդեն Շուշիում:

Մեր նկարահանող խումբն այդ օրը գտնվում էր Արցախում և ներկայացնում ենք բացառիկ ռեպորտաժ ցույցի ընթացքի վերաբերյալ, ինչպես նաև՝ հարցազրույցներ ակցիայի մասնակիցների և նախաձեռնող խմբի անդամների հետ:

Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ

Արցախ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930