Օրվա լրահոսը

Բեռնարդ Քուշները Երեւանում բողոքի նոտա հղեց Ֆրանսիային. «Փախստականներին չեն ընդունում»

«Երբ հայտարարում են, որ մի տասը հազար մարդ էլ մեռավ, էլ չի ազդում մարդկանց վրա, հասկանո՞ւմ եք: Սա առօրյա է դարձել»,-ասում է նախկին բարձրաստիճան պաշտոնյան

Պատասխան խոսքի իրավունքով

Հունիսի 2-ին «Առավոտ» օրաթերթում հրապարակվել է «Ինչո՞ւ էր բերման ենթարկվել հայ փաստաբանը Ղազախստանում» վերտառությամբ հարցազրույց ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Արսեն Մկրտչյանի հետ, որտեղ վերջինս, ակնհայտորեն խեղաթյուրելով փաստերն ու իրողությունները, կոնկրետ քրեական գործի հանգամանքների շրջանակներում անհիմն մեղադրանքներ է ուղղում ՀՀ գլխավոր դատախազությանը: Մասնավորապես, Արսեն Մկրտչյանի կողմից նշված լրատվամիջոցին տրամադրվել է ոչ ամբողջական եւ լրիվ տեղեկատվություն իր

Հայկական կողմը համաձայնել է թույլատրել խաղաղ բնակիչներին կարճ ժամանակով մոտենալ գերեզմանատեղիին. Արծրուն Հովհաննիսյան

Սույն թվականի հունիսի 6-ին և 7- ին ադրբեջանական կողմը դիմել է ՀՀ ԶՈւ- երի հրամանատարությանը` խնդրելով թույլատրել որոշ քաղաքացիների մոտենալ Գյուննութ ավերակ բնակավայրի հարավային արվարձանի գերեզմանատեղիներ։ Նման խնդրանք այդ հատվածում Ադրբեջանական կողմը հայտնել է առաջին անգամ։ Հայկական կողմը, հավատարիմ լինելով մարդասիրական նորմերին և մշտապես կատարելով լարվածության թուլացման քայլեր, համաձայնել է թույլատրել խաղաղ բնակիչներ կարճ ժամանակով

Հայաստանի բազմաթիւ որակումներով «յեղաափոխութիւնը». «Հայրենիք»

Յոյսի եւ արդարութեան անարիւն թաւշեայ յեղափոխութիւն… Թաւշեան պիտի ըլլա՞յ նաեւ անցաւ յեղափոխութիւն… Հայաստան աշխարհը աճման տագնապ ապրեցաւ եւ աշխարհի աչքին պարզեց քաղաքականօրէն հասուն քաղաքացիներու դրական պատկեր, առանց ցնցումի իշխանափոխութիւն յառաջացնելով: Արդէն ընթացիկ եւ ընդունուած իրողութիւն է Հայաստանի մէջ տեղի ունեցած իշխանափոխութիւնը, որ ինքզինք պարտադրեց օրինակելի ժողովրդական շարժումով մը: Միամիտ պէտք չէ ըլլալ, շարժումը բոլորովին ինքնաբուխ

Սերժ Սարգսյանը դեռ մի քիչ էլ անտուն կմնա. «Ժողովուրդ»

ՀՀ նախկին նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը դեռ մի քիչ էլ անտուն կմնա: Մեկ ամսվա ընթացքում կառավարության աշխատակազմը դեռ չի հասցրել կատարել պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին բնակարանով ապահովելու եւ սոցիալական երաշխիքներ տրամադրելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը: Փաշինյանը վարչապետ դառնալուց հետո կառավարության առաջին նիստում այդ գործը հանձնարարել էր իր աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին: «Ժողովուրդ» օրաթերթի

ԲԴԽ-ն ստիպված է ընտրություն կատարել վատի եւ շատ վատի միջեւ. Պարգև Օհանյան. «Հրապարակ»

Նախկին դատավոր Պարգեւ Օհանյանը կարծում է, որ վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուի ընտրության կարգը թերի է, որ Սահմանադրության 166-րդ հոդվածը, որի համաձայն թեկնածուներն ընտրվում են վճռաբեկ դատարանի դատավորների թվից, պետք է փոխվի: «Մեծ պահանջ, մարտահրավեր կա Սահմանադրությունը փոխելու: Պետք է նոր կարգ հաստատել, որ վճռաբեկի նախագահին ընտրեն նաեւ այլ դատավորների թվից: Լուրջ մարդիկ կան, պատրաստված կադրեր:

«Սա այն հողն է, որտեղ խաղաղ գոյատեւել են արաբները, մոնղոլ-թաթարները». Վարդան Գրեգորյան

«Ավրորան» չի սահմանափակվում ՀՀ-ով, այն ուղերձ ունի մարդկության համար»,-ասում է բարերարը

Թոփչյանի նորածին որդին «հաճախում» է մոր փորձերին

Ի տարբերություն արվեստագետ տղամարդկանց՝ կանանց ստեղծագործական գործունեության ընթացքում լինում է շրջան, որից հետո դժվար է լինում շարունակել, կամ պարզապես ընդհատվում է նրանց մասնագիտական աշխատանքը: Վերջերս Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի կինը՝ ճանաչված ջութակահարուհի Անուշ Նիկողոսյանը, Գերմանիայում փետրվարին լույս աշխարհ բերեց որդուն՝ Գաբրիելին, եւ ի զարմանս շատերի՝ կարճ ժամանակ անց

Ո՞վ է Ավինյանի օգնականը եւ ինչո՞ւ էր ԱԺ-ում նրա նկատմամբ ծառայողական քննություն սկսվել. ՀԺ

Վահե Դանիելյանը նախկինում աշխատում էր Ազգային ժողովում՝ իրավական ապահովման բաժնի պետ: Այստեղ հետաքրքիրն այն է, որ Վահեն ապրիլի 25-ին ֆեյսբուքի իր էջում հայտարարություն էր տարածել, որի համաձայն միանում էր համաժողովրդական շարժմանը: «Հայկական ժամանակ»-ը ԱԺ-ի իր աղբյուրներից տեղեկացավ, որ Վահե Դանիելյանը հայտարարությունը տարածելուց հետո որոշել է աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնել, բայց աշխատանքից չի ազատվել: Այնուհետ, աշխատակազմը

Հիմնավորված քննադատություն պատրաստ եմ ընդունել. Աշոտ Սմբատյան. «Ազգ»

Ներկայացնում ենք Բեռլինում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի հետ հարցազրույցից հատված. – Հիշում եմՙ 2016- ի հունիսի 2-ին Բունդեսթագի Հայոց ցեղասպանության բանաձեւի ճանաչումից անմիջապես հետո Ավետիս Սադոյանը Ձեզ շնորհավորելով ասաց՝ եթե Բեռլինում մի հատ էլ հայկական եկեղեցի սարքեք, էլ Ձեզ հասնող չի լինի, պարոն Սմբատյան ջա՛ն: Ես էլ անմիջապես հակադրվեցիՙ «ո՞վ ասաց, թե ՀՀ դեսպանից մեր պահանջը

Նիկոլ Փաշինյանի նկատմամբ աննախադեպ համակրանք կա ինչպես ողջ ժողովրդի, այնպես էլ իմ ընտրատարածքի մարդկանց մոտ. Արման Սահակյան. «Հրապարակ»

Ներկայացնում ենք «Նեմիրոֆ»-ի, իտալական, ուկրաինական կոնֆետների, ինչպես նաեւ ծխախոտի ներկրմամբ զբաղվող գործարար Արման Սահակյանի հետ հարցազրույցից հատված. – Ի վերջո, կհիմնավորե՞ք, թե ինչն էր Ձեր դուրս գալու պատճառը, Ձեր նկատմամբ մի՞թե ճնշումներ կային: -Ես դուրս գալու որոշում կայացրեցի, քանի որ կարծում եմ՝ ավելի պարկեշտ է դուրս գալը, քան մնալ կուսակցությունում եւ մեկ-մեկ հակառակ քվեարկել խմբակցության որոշումներին:

Կկրկնե՞ն հայ օլիգարխները ռուս գործընկերների սխալը. «Ազգ»

Եվս մի էական` եզակի տարբերություն ռուսաստանցի եւ հայաստանցի օլիգարխների միջեւ, ինչը բոլորովին բնորոշ չէ վերջիններիս: Հակաելցինական 7 գլխավոր օլիգարխներից 6-ը հրեա էին, ասել է թե Պուտինի դեմ էր ուղղված մարդկային նշյալ ցեղին բնորոշ էթնիկական համերաշխության ոգին: Հայ օլիգարխներին միավորող միակ «ոգին» թերեւս շահախնդրությունն է: Գուցեեւ փոքր-ինչ հեռանում ենք հիմնական թեմայից, սակայն անգամ հետաքրքրության նկատառումով վերհիշենք

«Ծռության» և քաղաքականության երկընտրանքը. «Ժամանակ»

«Սասնա ծռերն», իհարկե, հանդես եկավ հրապարակային կոլեկտիվ հայտարարությամբ, որտեղ փակված համարեց զինված ապստամբության էջը: Սակայն այս՝ միանգամայն ռացիոնալ հայտարարության քաղաքական նշանակությունը խամրում է, երբ ազատ արձակվող «ծռերից» յուրաքանչյուրն իր պարտքն է համարում հայտարարել, թե չի փոշմանել, պայքարը ավարտված չէ և նման այլ ձևակերպումներ: Նման հայտարարությունները, եթե նույնիսկ հատուկ ենթատեքստ չունեն, թիկունքից հարված են Նիկոլ Փաշինյանին՝

Հայաստանին անհրաժեշտ են նոր աշխատատեղեր. բարերար. «Ամերիկայի ձայն»

«Ամերիկայի ձայն». Ամերիկահայ բարերար, ակտիվիստ, Ամերիկայի հայկական համագումարի նախագահ Քերոլայն Մուգարը պատասխանել է «Ամերիկայի Ձայն»-ի հարցերին Հայաստանում ընթացած զարգացումների ու Հայաստանին օժանդակելու հարցում սփյուռքահայության ներգրավման մասին «Ինձ չափազանց շատ են ոգևորել Հայաստանի իրադարձությունները: Կարծես սրտիս կեսն այնտեղ էր»,- այսպիսի գնահատական է տալիս Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը Ամերիկայի հայկական համագումարի նախագահ, բարերար և ակտիվիստ Քերոլայն Մուգարը,

ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ

Ծեր գնչուհին բախտս կարդաց Եվ կիսաձայն ինձ շշնջաց. – Ինչեր ասես, որ չեն անի Ամբոխները խելագարված:

«Այն վաղուց պետք է տեղի ունենար». Միխայիլ Բաղդասարովը` թավշյա հեղափոխության մասին. «Ժողովուրդ»

Սերժ Սարգսյանի հովանու ներքո աշխատած երբեմնի մեծահարուստ գործարար Միխայիլ Բաղդասարովը, որ 2014թ. ճանաչվեց սնանկ, «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում «դրական» է գնահատել թավշյա հեղափոխությունը: «Այն վաղուց պետք է տեղի ունենար: Մենք շատ երկար սպասում էինք: Իրավիճակը երկրում բերեց դրան: Ինչպես ժողովրդի շրջանում է ասվում, մենք արդեն չէինք կարող ապրել հին ձեւով»,- ասել է նա: Մեր հարցին,

«Հրաժարական չեմ տալու, հիմա ի՞նչ, բոլորը պետք է թողնեն էս երկրից գնա՞ն, ինչ է թե նոր քաղաքական թիմ է եկել». Հրազդանի քաղաքապետ. «Ժամանակ»

«Կառավարության նիստում վերջնականապես փոփոխվեցին և նշանակվեցին բոլոր մարզպետները: ՀՀԿ-ական մարզպետները գնացին, սակայն ՀՀԿ-ական քաղաքապետերը չեն շտապում և հայտարարում են, որ իրենք շարունակելու են աշխատել և որևէ խոչընդոտ չեն տեսնում այլ քաղաքական թիմի ներկայացուցիչների հետ աշխատելու մեջ: Նման հայտարարություն «Ժամանակ»-ի հետ զրույցում արդեն արել է Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը, երեկ էլ՝ Հրազդանի ՀՀԿ-ական քաղաքապետ Արամ Դանիելյանը:

Կողմերը պատրաստվում են պատերազմի. Ալեքսանդր Ռար. «168 Ժամ»

«Մոտ ապագայում ևս փոփոխություններ չեմ կարող կանխատեսել: Կողմերն ըստ էության հայտնում են, որ պատրաստվում են պատերազմի: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, հուսանք, ավելի ստեղծարար կգտնվեն և կփորձեն կանգնեցնել վտանգը»,- «168 Ժամի» հետ զրույցում ասել է գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը: Նրա կարծիքով՝ համանախագահները կարող են հակամարտության կարգավորման օգտին շրջել Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները: «Թե ինչպես՝ նրանք ավելի

Ընդդիմության ընդդիմությունը

Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ վարչապետի միակ ընդդիմախոսը ՀՀԿ-ն էր, ինչը բնական է, որովհետեւ այլ ընդդիմություն Հայաստանի խորհրդարանում չկա: (Իմ կարծիքով, ՀՀԿ-ի՝ քննադատելու «մեթոդաբանությունը» սխալ էր ընտրված, բայց դրա մասին՝ մեկ ուրիշ անգամ): Բայց կար նաեւ, այսպես ասած, «ընդդիմության ընդդիմություն», ի դեմս «Ծառուկյան» դաշինքի, որի պատգամավորները չէին ասում, թե որքան լավն է Փաշինյանի կառավարության ծրագիրը՝ կառավարություն,

Արեւ Սամուելյան. «Քաղաքական թիմը նոր մարդկանցով պետք է շարունակի»

Նախկին փոխնախարարը պնդում է, որ աշխատանքային կենսագրության վրա բիծ չկա

Գյումրու թատրոնում․ նախարար Մակունցն արտասվում էր, Նիկոլ Փաշինյանի տիկինն էլ չէր կարողանում խոսել (Տեսանյութ)

Գյումրու դրամատիկական թատրոնում ապրիլյան քառօրյա պատերազմի մասին պատմող «Հարսանիք թիկունքում» ներկայացումն այսօր դիտելու էին եկել ինչպես մշակութային հանրաճանաչ դեմքեր, այնպես էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկինն՝ Աննա Հակոբյանը, նրանց որդին, մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, գեներալներ Ֆելիս Ցոլակյանը, Սեյրան Օհանյանը, Միքայել Սրբազանը։ Այսօր ևս դահլիճում ո՛չ նստելու, ո՛չ էլ նույնիսկ կանգնելու տեղ չկար, թատրոնի անձնակազմը ստիպված էր

ԵԿՄ. «Հորդորում ենք լրատվամիջոցներին, քաղաքական ուժերին, հոսանքներին, անհատներին քթները չխոթել Երկրապահի ներքին գործերի մեջ»

ԵԿՄ-ում իրավիճակի փոփոխություն չի եղել այն պահից ի վեր, ինչ եռասերունդ Երկրապահի Մեծ մայրիկ Գրետա մայրիկի հորդորով Մանվել Գրիգորյանը Սպարապետից հետո ստանձնեց ԵԿՄ վարչության նախագահի ծանր պարտականությունը:

Հայտնի են Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի 1-ին փուլի հաղթողների անունները

Քիչ առաջ Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի ժյուրին հրապարակեց մրցույթի առաջին փուլի արդյունքները։ Ըստ այդմ՝ երկրորդ փուլ է անցել 7 թավջութակահար։ Նրանք են՝ Մոն-Պուո Լի (Իսպանիա/Թայվան), Ֆյոդոր Ամոսով (Ռուսաստանի Դաշնություն), Ռուստեմ Խամիդուլին (Ռուսաստանի Դաշնություն), Հեջին Կիմ (Կորեայի Հանրապետություն), Չի-Ուոն Հոնգ (Կորեայի Հանրապետություն), Ջոնաթան Սվենսեն (Դանիա) և Վասիլի Ստեփանով (Ռուսաստանի Դաշնություն)։ Երկրորդ` կիսաեզրափակիչ փուլ անցած թավջութակահարները հունիսի

Վիկտոր Սողոմոնյան. Հարց է` թե ինչ հետևանքների կբերի ՀՀ իշխանությունների փաստացի հրաժարումը խաղաղ բանակցություններից. 2rd.am

2rd.am.  Պարոն Սողոմոնյան, նախօրեին, ՀՀ կառավարության ծրագիրը ներկայացնելիս, վարչապետ Փաշինյանը անդրադարձավ ղարաբաղյան կարգավորման թեմային: Մասնավորապես, նա հայտարարեց, որ Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցությունները չեն կարող լիարժեք և արդյունավետ համարվել, քանի դեռ դրան չի մասնակցում հակամարտության լիարժեք կողմերից մեկը՝ Արցախի ղեկավարությունը: «Այն որ Արցախը հակամարտության լիարժեք կողմ է, հաստատվել է 1994թ.-ի ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի շրջանակներում և մինչև

Չիկոյի որդին իրականացրեց հոր ցանկությունը (Ֆոտոշարք)

Կայացավ Արմեն Թութունջյանի «Ջազը Հայաստանում» գրքի շնորհանդեսը

Սամանթա Փաուեր. «Թրամփը փոփոխական է․ մի օր կարող ենք արթնանալ և տեսնել այն թվիթը, որին այդքան սպասել ենք՝ ցեղասպանության ճանաչման մասին». «Ազատություն»

«Ազատություն» ռ/կ. ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Սամանթա Փաուերը, ով «Ավրորա» մրցանակաբաշխության շրջանակում այցելել է Երևան, այսօր Հայաստանի ամերիկյան համալսարանում ունեցած ելույթից հետո պատասխանեց «Ազատության» հարցերին: «Ազատություն»- Դուք ձեր խոսքում անդրադարձաք Հայոց ցեղասպանությանը: Այդ հարցը բազմիցս քննարկվել է ԱՄՆ նախագահական ընտրությունների շրջանում: Ո՞րն էր պատճառը, որ նախագահ Օբամայի կառավարման ընթացքում Հայոց ցեղասպանության փաստն այդպես էլ

Սահմանամերձ Բերդավանում 5 տարեկան տղա է զոհվել, 3 հոգի՝ վիրավորվել

Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց

Ադրբեջանը չունի բարոյական իրավունք` Արցախի բնակիչներին համարել այն պետության քաղաքացիներ, որն իր ստեղծման օրվանից ահաբեկման, էթնիկ զտումների, զանգվածային սպանությունների նպատակաուղղված քաղաքականություն էր վարում

Արցախի Հանրապետության  ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանի մեկնաբանությունը «Armenpress» լրատվական գործակալությանը Հարց. Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարի գնահատականներն Արցախում տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ և նրա հայտարարությունը այն մասին, որ Արցախի բնակիչները «Ադրբեջանի քաղաքացիներ են»: Պատասխան. Արցախի բնակիչները հանդիսանում են անկախ ինքնիշխան պետության՝ Արցախի Հանրապետության քաղաքացիներ և երբեք չեն եղել անկախ Ադրբեջանի քաղաքացիներ: Ավելին,

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Մերուժան Սիմոնյանը հրաժարվում է մանդատից

Այս պահին քաղաքականությամբ զբաղվելու ցանկություն չունեմ: Որոշումս կայացրել եմ Սյունիքի իմ ընկերների և թիմակիցների հետ քննարկման արդյունքում:

Հովակիմ Հովակիմյանը նշանակել է Սահմանադրական դատարանում ՀՀ նախագահի լիազոր ներկայացուցիչ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԼԻԱԶՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը. 1. Հանրապետության նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հովակիմ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻՆ նշանակել Սահմանադրական դատարանում Հանրապետության նախագահի լիազոր ներկայացուցիչ՝ 1) «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031