Օրվա լրահոսը

Կներեք՝ Դուք Ձեր գրածը գոնե մեկ անգամ բարձրաձայն ընթերցե՞լ եք. Շարմազանովը՝ Փաշինյանին

Ափսոսանքով պետք է նշեմ, որ կառավարության ներկայացրած փաստաթղթում առկա որոշակի հռետորաբանությունը ոչ թե գործադիր իշխանության, այլ հեղկոմների ծրագրային տարրեր է պարունակում: Կառավարությունը փորձում է տարիների իրականացրած աշխատանքի հիման վրա զարգացում ապահովել, իսկ հեղկոմները մերժում են սերունդների ստեղծածը: Ուզում եմ հուսալ, որ դուք կլինեք կառավարություն, բայց ոչ հեղկոմ: Սա է պահանջում Հայաստանի ու մեր ժողովրդի շահը:

Ճիշտը հետաձգելն է. Ժիրայր Սեֆիլյանի գործով դատական նիստը հետաձգվեց

Տիգրան Եգորյանը ներկայացրեց հետաձգման միջնորդության պատճառաբանությունը

«Կախարդական փայտիկ կա». Նիկոլ Փաշինյան

Նապոլեոն Ազիզյանը արձագանքեց, որ «ես հասկանում եմ՝ կախարդական փայտիկ չկա, բայց թոշակառուների վիճակը վատ է, կտրուկ միջոցառումներ են ակնկալում»: Փաշինյանն էլ հակադարձեց. «Կախարդական փայտիկ կա եւ այդ կախարդական փայտիկը արդեն իսկ իր գործը սկսել է եւ արդեն իսկ կոնկրետ արդյունքներ է ապահովել»:

Թրամփը Քարդաշյանի հորդորով համաներում է շնորհել ցմահ դատապարտված կնոջը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաներում է շնորհել 63-ամյա Էլիս Ջոնսոնին, որը ցմահ ազատազրկման էր դատապարտվել թմրանյութերի տեղափոխման համար:  Նման խնդրանքով Թրամփին դիմել էր ամերիկյան ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը: Հիշեցնենք, որ Թրամփի և Քարդաշյանի հանդիպումը կայացել էր մայիսի 30-ին Սպիտակ տանը: ԱՄՆ նախագահը Twitter-ում գրել էր, որ Քարդաշյանի հետ քննարկել է բանտային բարեփոխումներն ու դատավճիռների կայացումը:

Ստեփանակերտում 4 անձ կալանավորվել է ԱԱԾ աշխատակիցների ներգրավմամբ տեղի ունեցած ծեծկռտուքի առնչությամբ

Նախաքննության մարմնի կողմից Մխիթար Մուսայելյանին, Սերգեյ Մուսայելյանին, Գուրգեն Հայրապետյանին և Վարդան Ղարամյանին 05.06.2018թ. մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի  3-րդ մասի  1-ին, 2-րդ և 3-րդ կետերով:  Նույն օրը նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ

Ի՞նչ գործ ուներ «Դալմայում» ՊՆ-ի մեքենան աշխատանքային ժամին

Նոր Հայաստանում որոշ գերատեսչության պաշտոնյաներ նախկին իշխանության թողտվության իներցիայով են շարունակում աշխատել: Մասնավորապես, պաշտպանության նախարարության ենթակայության ծառայողական մեքենան աշխատանքային օրով եւ աշխատանքային ժամին «Դալմա մոլի» կայանատեղիում հարմար տեղավորվում էր. երեւի գնումները երկար էին տեւելու: Պարզ չէ՝ տվյալ պաշտոնյային սպասարկող այդ մեքենան «շեֆի» ընտանիքի անձնական գնումների համա՞ր էր մոլում հայտնվել, թե՞, ասենք, ՊՆ-ի համար շատ կարեւոր

Նիկոլ Փաշինյան. «Սյունիքի մարզպետն էլ հրաժարական կտա»

Արտահերթ ընտրությունների հստակ ժամկետ վարչապետը չի նշում

Փաշինյանը բացատրեց, թե ինչու համաներման մասին չի հայտարարելու

Այսօր ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մի քիչ ամաչում են, որ կառավարության կազմում չեն կարողացել շատ կանանց ներգրավել: Բայց նա վստահեցրեց, որ շատ են կարեւորում կանանց ներկայացվածությունը որոշումների կայացման մեջ: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը վարչապետին ասաց, որ իրեն դիմել են մի խումբ քաղաքացիներ եւ ուզում են իմանալ՝ համաներում լինելո՞ւ է, թե՞ չէ, եթե

Սասուն Միքայելյանը չի իմացել, որ «Նորադուսցի Ալիկը» քրեական հեղինակություն է. ԵԿՄ նախագահ էլ չի ցանկանում դառնալ

«Ես Ալիկ Բանդուրյանի հետ ընդհանրապես կապ չունեմ, շփված չկամ»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը: Հիշեցնենք, հասարակական լայն քննարկման առարկա դարձավ այն, որ Սասուն Միքայելյանը եւ «Ծառուկյան» խմբակցության 9 պատգամավորներ անձնական երաշխավորություն էին ներկայացրել քրեական հեղինակություն «Նորադուսցի Ալիկի»` Ալիկ Բանդուրյանի խափանման միջոցը փոխելու համար։ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներն էին` Արարատ Զուրաբյանը, Արթուր Մանուկյանը,

Նիկոլ Փաշինյան. «Մենք չենք պատրաստվում թվեր դզել-փչել»

Այսօր խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց մեղադրանքներին, թե իր կառավարության ծրագրում թվեր չկան: Նիկոլ Փաշինյանն ասաց` մենք այսօր խնդիր ունենք ստվերայնության հետ: Հիշեցրեց նաեւ, որ կառավարությունը նախկինում տնտեսական աճը գնահատել էր 2,2 տոկոս, միջազգային կազմակերպությունները գնահատել էին 4,6 տոկոս: Նա ուշադրություն հրավիրեց, որ նախկին ծրագրերի մեջ արձանագրված թվերը, որպես կանոն, իրականություն չեն

«Երջանիկ լինելու համար պիտի մի քիչ խելքից պակաս լինել». Բոստանջյանը՝ Փաշինյանին

Փաշինյանը Բոստանջյանին խորհուրդ տվեց, թե ինչ կադրեր դիտի, որ երջանիկ մարդկանց տեսնի. «Երբ մենք ասում ենք՝ մարդկանց երջանկություն, շատերը հասկանում են, թե պետությունը պետք է մարդու անձնական կյանքը կարգավորի, բայց երջանկությունը միայն անձնական հարթություն չի, կա նաեւ քաղաքացիական երջանկություն, երբ մարդը զգում է, որ իր ձայնն ու իր դիրքորոշումը երկրում բան է որոշում»:

Վազգեն Մանուկյան. Մտահոգիչ է, որ ժողովուրդն այս շարժումից հետո ընկավ մի այնպիսի հիպնոսի մեջ, որ այս տարիներին ունեցած մեր ամենամեծ ձեռքբերումներից մեկը՝ ազատ խոսքն ու այլակարծության իրավունքը, կարծես վերացավ

Եթե մեկը փորձում է դեմ խոսել, որևէ քննադատական միտք արտահայտել, ժողովրդի մի հատված նրան համարում է թշնամի, դավաճան, և ամբողջ ֆեյսբուքով, մամուլով հարձակում է սկսվում այդ մարդու դեմ: Այս առումով մենք կարող ենք մեծ կորուստներ ունենալ:

Նոր Հայաստանում Առողջապահության ազգային ինստիտուտը պետք է հզորացնել

Այս կարծիքին է ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը կարծում է, որ իր ղեկավարած կառույցը պետք է փոփոխության ենթարկվի՝ հաշվի առնելով երկրում տեղի ունեցած իրողությունները: Օրերս առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն առաջարկել էր պարոն Բազարչյանին խորհրդականի, հետագայում փոխնախարարի պաշտոն, սակայն ինստիտուտի աշխատակազմը ընդվզել էր, չէր ցանկանում, այսպես ասած, բաց թողնել իրենց տնօրենին:

«Խոստանում եմ իշխանական դարակներում փնտրել այդ սեւ ցուցակը եւ գտնելու դեպքում տեղում ոչնչացնել, վառել». Վարչապետ

Ուրիխանյանը բողոքեց, որ ինքը նախորդ իշխանությունների սեւ ցուցակում է եղել ու իրեն արգելված է եղել լուսաբանել պետական լրատվամիջոցներով՝ պետական գործունեություն իրականացնելիս: Փաշինյանը պատասխանեց. «Ես ձեզ խոստանում եմ իշխանական դարակներում փնտրել այդ սեւ ցուցակը եւ գտնելու դեպքում տեղում ոչնչացնել, վառել այդ սեւ ցուցակը, որպեսզի այն այլեւս գոյություն չունենա»:

Նիկոլ Փաշինյան. Եթե անհրաժեշտ լինի, Ռոբերտ Քոչարյանը կհարցաքննվի մարտի 1-ի գործով

Կոռուպցիոն բացահայտումները կհասնե՞ն Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին

Տավուշի մարզը՝ կարկուտից անպաշտպան

Հակակարկտային հրթիռային կայանքներն ուշանում են

«Սասնա ծռերն» առաջին անգամ ոտքի կանգնեցին դատավորի առաջ

Նույն պատճառաբանությամբ այսօր միայն Աշոտ Պետրոսյանը ոտքի չկանգնեց եւ արժանացավ սանկցիայի՝ մեկ ժամով հեռացում

ՀԿԳ քննիչ Հրանտ Մելիք-Քարամյանը, հանցակազմի բացակայության հիմքով, անմեղ է ճանաչվել

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ Նապոլեոն Օհանյանի, 06.06.2018թ. ճանաչել և հռչակել է ՀԿԳ քննիչ Հրանտ Մելիք-Քարամյանի անմեղությունը` հանցակազմի բացակայության հիմքով: ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ, արդարադատության 3-րդ դասի խորհրդական Հրանտ Մելիք-Քարամյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, անձնական

«Հենա՝ Էդմոն Մարուքյանն արդեն 3-րդ երեխան ունեցավ». Վարչապետը՝ ժողովրդագրության մասին

Ռուզաննա Առաքելյանը հարցրեց վարչապետին ժողովրդագրական խնդիրներից, հայրենադարձությունից: Նա պատասխանեց, որ ժողովրդագրական խնդիրները մեր՝ ընտանիքի նկատմամբ ունեցած վերաբերմունքով նաեւ պետք է լուծվի. «Ես ինքս 4 երեխա ունեմ եւ կարծում եմ, որ տարածված երեւույթ կդառնա ՀՀ-ում: Հենա՝ Էդմոն Մարուքյանն արդեն 3-րդ երեխան ունեցավ»:

Զոհրաբ Մնացականյանը՝ ՌԴ-ում. «Բոլոր փոփոխությունները տեղի են ունեցել ՀՀ Սահմանադրության և օրենքների շրջանակներում»

Ողջունելով Զոհրաբ Մնացականյանին՝ ռուսաստանցի օրենսդիրներն ընդգծեցին նման մակարդակով պարբերական հանդիպումների անցկացման կարևորությունը՝ առաջին ձեռքից երկկողմ բազմաոլորտ փոխգործակցության զարգացումներին տեղեկանալու առումով։

Սիրիահայի գործով «ինքնախոստովանական ցուցմունքը չի կարող ուղղակի ապացույց հանդիսանալ պարտականության առկայության մասին»

Սիրիայից վեց տարի առաջ Հայաստան ներգաղթած Ժիրայր Հակոբյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել 59-ամյա Ժիրայրն «Առավոտին» պատմում է, որ պատճառն այն է, երբ հայցով դիմել է դատարան, պահանջել հայաստանաբնակ ծանոթ կնոջից իրենից վերցրած պարտքը վերադարձնել: Ժիրայրն ասում է, որ Հայաստան էր եկել իր կնոջ եւ երկու որդիների հետ: Աշխատել էր «Նոր Զովք» խանութում, որպես բանվոր:

Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարարը ազատվում է պաշտոնից

Համատեղ ջանքերով մենք հեղափոխություն սկսեցինք էներգետիկայում և կայուն հիմք ստեղծեցինք էներգետիկ անկախության համար, որը իր հերթին հիմք կհանդիսանա մեր երկրի կայուն զարգացման համար։ 

«Սասնա ծռեր» խմբից 2-րդ անձը կալանքից ազատ արձակվեց

Նրա հանդեպ որպես խափանման միջոց ընտրվեց ստորագրությամբ երկրից չհեռանալը

Գեորգի Մուրադյանը մեղավոր էր ճանաչվել ապօրինի ռազմամթերք պահելու մասով, իսկ հետո՝ արդարացվել. պարզաբանում

Հինգ ամիս և տասն օր տևած կալանքից հետո Մուրադյանը ապօրինի ռազմամթերք պահելու մասով մեղավոր է ճանաչվել, դատապարտվել 5 ամիս 10 օր ազատազրկման և ազատ արձակվել դատարանի դահլիճից:

Եվրոպական միության աջակցությամբ անցկացվեց աննախադեպ նորաձևության ֆորում Հայաստանում

Վերջերս Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների ալիքի հետ զուգընթաց նաև կազմակերպվել է Նորաձևության ֆորում Երևան 2018, որն առաջին անգամ է տեղի ունենում Հայաստանում՝ միջազգային և տեղական փորձագետների մասնակցությամբ: Բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել հունիսի 2-ին՝ Արամ Խաչատրյանի անվան տուն-թանգարանում՝ բազմաթիվ միջազգային ինֆլուենսերների և տեղական անվանի հյուրերի մասնակցությամբ։ «Նոյի սերունդները» ցուցահանդեսի բացմանը ներկա էր նաև ՀՀ

Փաշինյանը հանձնարարական է տվել իրավապահներին Մարտի 1-ը բացահայտել ու իրենց անունը ոսկե տառերով գրել ՀՀ պատմության մեջ

Խոսելով կոռուպցիոն չարաշահումները բացահայտելու գործում իրավապահ համակարգի դերի մասին՝ վարչապետն ասաց, որ իրենց նպատակը չէ բանտերը լցնել, պետք է պետությանը հասցված վնասները փոխհատուցեն ու իրենք վհուկների որս հաստատ չեն սկսելու:

Ճապոնուհին հանդես կգա խաչատրյանական բալետներում

ԱԼ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական 85-ամյա թատրոնի պատմության ընթացքում բալետի փառատոն անցկացվել է մեկ անգամ՝ 1966թ., որի նախաձեռնողն էր մեր թատրոնի գլխավոր բալետմայստեր, աշխարհահռչակ Եվգենի Չանգան: Երեւանի թատրոնում բեմ բարձրացան Խորհրդային Միության ճանաչված արտիստներ Վլադիմիր Վասիլեւը, Եկատերինա Մաքսիմովան, Ռիմա Ստրուչկովան եւ այլն, որոնք ներկայացնում էին Մեծ թատրոնը, Մարիինյան, Պերմի եւ օպերայի ու

Արա Այվազյանը նշանակվել է դեսպան Պանամայում

Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արա ԱՅՎԱԶՅԱՆԻՆ, համատեղության կարգով:

Փաշինյանը բացատրեց, թե ինչու էին Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը Ղարաբաղի անունից բանակցելու մանդատ իրենց վերագրել, ինքը՝ ոչ

«1998-ց հետո ՀՀ ներկայացուցիչները բանակցել են նաեւ Ղարաբաղի անունից, ճիշտ են արել, թե սխալ՝ ուրիշ խնդիր է, բայց դրա համար ունեցել են պատճառ: Ռոբերտ Քոչարյանը Հայաստան գալուց առաջ եղել է Ղարաբաղի ընտրված նախագահը, իսկ Սերժ Սարգսյանը Արցախի ինքնապաշտպանական շարժման կազմակերպիչներից է, հետեւաբար, նրանք կարող էին ունենալ կամ իրենց վերագրել Ղարաբաղի անունից բանակցելու մանդատ՝ անկախ նրանից, թե դրան մենք բոլորս ոնց էինք վերաբերվում: Նույն բանը չեմ կարող անել ես»:

ՀՀ քաղաքացիներին Միասնական շենգենյան վիզա ամենաշատը տրամադրել է Գերմանիան

Գերմանիայի դեսպանատունը մերժել է դիմում ներկայացրած ՀՀ քաղաքացիների 7.8 տոկոսին, մերժումների ամենաշատ թիվը գրանցվել է Իտալիայի դեսպանատանը՝ 19 տոկոս:

Լրահոս
Ֆեյքի վերջը

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031