Օրվա լրահոսը

Պուտինը ստորագրել է հակապատժամիջոցների մասին օրենքը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է «ԱՄՆ-ի և օտարերկրյա այլ պետությունների ոչ բարեկամական գործողություններին հակազդելու միջոցների» մասին օրենքը: Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում: Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից։ Փաստաթուղթը թույլ է տալիս հակապատժամիջոցներ սահմանել՝ ի պատասխան ԱՄՆ-ի և այլ երկրների ոչ բարեկամական քայլերի: Միջոցներ կարող են կիրառվել պետությունների, նրանց

Ստեփանակերտում դադարեցրել են բողոքի գործողությունները

Արցախի Հանրապետության ՄԻՊ աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում, տեղեկացնում է. «Հաշվի առնելով Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչը՝ քիչ առաջ Ստեփանակերտի հանրահավաքի համակարգող կոմիտեն հայտարարեց, որ դադարեցնում են բողոքի գործողությունները: Այս իրավիճակում ճիշտ որոշումը դա էր, քանի որ երկխոսությունն ու արդյունավետ հաղորդակցությունը բոլորիս շահերից

Սուրեն Պապիկյանը՝ Վայոց ձորի մարզպետի նշանակման շուրջ բարձրացված աղմուկի, ԱԱԾ-ի` մարզերում ստուգումներ անցկացնելու մասին (Տեսանյութ)

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ամեն ինչ անելու են, որպեսզի Երևանի մեգապոլիսի վերածվելու պրոցեսը կասեցվի և այն միջոցները, որոնք ուղղվում են Երևանի գերզարգացմանը, ուղղեն մարզեր։ «Կարծում եմ առաջնային քայլը պետք է լինի մայրաքաղաք Երևանին տրվող դոտացիայի մի զգալի բաժինը ուղղել մարզերին։ Տարածքային կառավարման նախարարի պաշտոնը ստանձնելուց հետո

«Ծանոթացեք վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական՝ Նելլի Վալտեր Սարգսյանին»

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է. «Ծանոթացեք վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական՝ Նելլի Վալտեր Սարգսյանին (Nelli Walter): Նելլին ավարտել է ԵՊՀ֊ի Միջազգային Հարաբերությունների ֆակուլտետը։ Այնուհետև ավարտել է Գերմանիայի Մյունխեն քաղաքի Լուդվիգ Մաքսիմիլիանս համալսարանի Քաղաքագիտության ֆակուլտետը։ Ստացել է տարվա շրջանավարտների 3֊րդ լավագույն դիպլոմը։ Ունի ավելի քան 8 տարվա աշխատանքային փորձ Մյունխենում և

Ամերիկայի հայկական համագումարը կամրապնդի հարաբերությունները Հայաստանի նոր իշխանությունների հետ. «Ամերիկայի ձայն»

«Ամերիկայի ձայն». Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչները նախատեսում են եկող շաբաթ Հայաստան այցելել՝ ամրապնդելու կապերը Հայաստանի նոր իշխանությունների հետ, «Ամերիկայի Ձայն»-ին պատմում է համագումարի համանախագահ Էնթոնի Բարսամյանը. «Որպես ամերիկահայեր, մեզ այժմ անհրաժեշտ է դիմել Հայաստանի նոր իշխանություններին:՝ հարցնելով, թե ինչպե՞ս են երկրում նոր աշխատատեղեր բացվելու, ինչպե՞ս է ապահովվելու Հայաստանի քաղաքացիների անվտանգությունը»: Բարսամյանի խոսքով, Ամերիկայի հայկական համագումարը

«Հայկանդուխտ»-ն ընդդեմ Արթուր Բաղդասարյանի» դատաքննությունը հետաձգվեց երեք ամսով

Այսօրվա նիստում Արմենուհի Ղազարյանը միջնորդեց, որպեսզի իր հայցադիմումին որպես երրորդ անձ ներգրավվի ՀՎԿ հիմնադիր կուսակցություններից «Ազգային արժեքների պաշտպանություն» կուսակցությունը

Գեներալ Ցոլակյանը ևս դուրս եկավ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությունից

Շիրակի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, որը Ազգային ժողովի պատգամավոր էր ընտրվել Շիրակի մարզից ՀՀԿ-ի վարկանիշային ցուցակով, քիչ առաջ հայտարարություն է տարածել իր ֆեյսբուքայն էջում՝ տեղեկացնելով ՀՀԿ խմբակցությունից դուրս գալու մասին։ «Հարգելի հայրենակիցներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ դուրս եմ գալիս Ազգային Ժողովի «ՀՀԿ» խմբակցությունից։ Թերևս բոլորին է հայտնի, որ երբևէ որևէ կուսակցության անդամ չեմ եղել, իսկ

Գիշերային ժամերին գործող ժամանցի և զվարճանքի վայրերը պարտավոր են հարգել սահմանափակման պահանջը և չխանգարել մարդկանց գիշերային հանգիստը

Հարգելի քաղաքացինե՛ր Յուրաքանչյուրիս պարտականությունն է պահպանել համակեցության կանոնները, հարգել մեր համաքաղաքացիների իրավունքներն ու օրինական շահերը, չսահմանափակել նրանց ազատությունները: Հասարակական հարաբերությունները կարգավորվում են ոչ միայն իրավական, այլև բարոյական բազմաթիվ նորմերով, որոնք իրենց ամբողջության մեջ կազմում են հասարակական կարգ: Հասարակական կարգի դեմ ոտնձգվող վարչական իրավախախտումներից է լռությունը խախտելը, որը որպես զանցանք նախատեսված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ

«Չնայած բոլոր ներքին գործընթացներին, Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորը կմնա անփոփոխ». Արա Բաբլոյան

ՀՀ ԱԺ նախագահը մասնակցել է պառլամենտարիզմի զարգացմանը նվիրված միջազգային համաժողովին

ԱՄՆ դեսպանության ամերիկյան ֆիլմերի ցուցաշարը քաջալերում է, զորացնում և ոգեշնչում

Անցած տարի լեփ-լեցուն դահլիճներում անցած ֆիլմերի ցուցադրումներից հետո ԱՄՆ դեսպանատունը հպարտ է կրկին վերադառնալ Ամերիկյան ֆիլմերի ցուցաշարով: 2018թ. փառատոնի կարգախոսն է «Քաջալերի՛ր, զորացրո՛ւ, ոգեշնչի՛ր» և ներկայացվելու են մի շարք վավերագրական ֆիլմեր, որոնք ի ցույց են դնում անհատի ուժը՝ աշխարհը փոխելու հարցում: Ֆիլմերի ցուցադրումները կլինեն հունիս 4-ից 10-ը. մուտքն ազատ է: Ֆիլմերը մի աննկարագրելի ուժ ունեն.

Կոնգրեսի հայտարարությունը ԸՕ փոփոխությունների վերաբերյալ

Հայաստանում Թավշյա հեղափոխությունից հետո ստեղծված է իրավիճակ, որում, մի կողմից, գործադիր իշխանությունը պատկանում է հեղափոխությունը իրագործած եւ ժողովրդի վստահությունը վայելող ուժին, մյուս կողմից, սակայն, Ազգային Ժողովի կազմը, ձեւավորված լինելով 2017 թվականի կեղծված ընտրությունների արդյունքում, շարունակում է արգելք լինել երկրի զարգացման  եւ արմատական փոփոխությունների համար։ Երկրի կայունությանը վտանգող եւ պետական արդյունավետ կառավարումը խոչընդոտող քաղաքական այս ճգնաժամի

Հայկ Կյուրեղյանը վաղն ազատ կարձակվի. armtimes.com

Մեր տեղեկություններով, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց օդամղիչ ատրճանակից կրակոցներ արձակած եւ 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանը վաղն ազատ կարձակվի: Տեղեկացանք, որ Կյուրեղյանին այսօր Արմավիր ՔԿՀ-ից տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ նրա պատժի կրման կիսափակ ռեժիմը բաց տիպի ռեժիմով փոխարինելու պատճառով: Հիշեցնենք, որ բաց տիպի ՔԿՀ-ի դատապարտյալը կարող է առավոտյան 08:00-ին

Օսիպյանը խիստ հրահանգ է տվել բացառել հանցագործության դեպքերի թաքցնելու արատավոր երևույթն ու ոստիկանության բաժիններում բռնության որևէ դրսևորում

Խորհրդակցություն՝ ոստիկանության օպերատիվ ծառայության ղեկավարության ու անձնակազմի հետ

Փաշինյանը կոչ է անում դադարեցնել Արցախում ցույցերը. «Ցույցը իր նպատակին հասել է, գնդակը Արցախի իշխանությունների դաշտում է»

Արցախի նախագահն ինձ հետ խոսակցության ընթացքում եւս մեկ անգամ արձանագրել է իր հավատարմությունը եւ հաստատակամությունն այդ պայմանավորվածություններն իրականացնելու գործում եւ տվյալ դեպքում անհրաժեշտ է այդ հնարավորությունը տալ: Ցույցը արվում է, որ հասնեն ինչ-որ կոնկրետ արդյունքների: Հիմա կա պայմանավորվածություն, որ այդ արդյունքները կլինեն, առաջիկայում ամբողջական հետաքննություն կլինի եւ կլինեն նաեւ որոշակի կազմակերպչական հետեւություններ:

Կվերադարձնեն հարազատ քաղաքից հեռացած «Տարոն-Ավիայի» սեփականատիրոջը

Aravot.am-ը տարածքային կառավարման ու զարգացման նախարար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեց, թե տարվո՞ւմ է որևէ աշխատանք Գյումրու «Շիրակ» օդանավակայանից հունվարի մեկից հեռացած «Տարոն- Ավիա» ազգային փոխադրողին նորից ավիաշուկա մտցնելու ուղղությամբ։ Մենք հիշեցրեցինք, որ «Տարոն- Ավիայի» սեփականատեր Գառնիկ Պապիկյանը իր իսկ քաղաքից հեռացավ ռուսական ավիափոխադրողի՝ «Պոբեդայի» կողմից դեմպինգային քաղաքականություն վարելու պատճառով։ «Այո, աշխատանքներ տարվում են, սրանով զբաղվում է

Աշխատանքից ազատվել են Կոտայքի մարզպետի օգնականներ ու փոխմարզպետը

Կոտայքի մարզպետ Ռ. Պետրոսյանի 2018 թվականի հունիսի 4-ի համապատասխան կարգադրություններով, իրենց դիմումի համաձայն, աշխատանքից ազատվել են Կոտայքի մարզպետի օգնականներ Վարդգես Սեպոյանը և Հերմինե Ադամյանը: Միաժամանակ տեղեկացվում է, որ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ Համլետ Հայրապետյանը: ՀՀ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժին

Արցախի պետությունն ու հասարակությունը համակողմանիորեն կլուծեն բոլոր խնդիրները

Արցախը աշխարհին ներկայացել է իբրեւ իրողապես անկախ երկիր ու պետություն, որը ինքնուրույն իր հասարակությունը կառավարելու բոլոր նախադրյալներն ունի

Գյումրու 16 հոգանոց գաղտնի ցուցակն ու տարածքային կառավարման նախարարի արձագանքը

Շիրակի նորանշանակ մարզպետ Կարեն Սարուխանյանին պաշտոնապես ներկայացնելուց հետո լրագրողները ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանից հետաքրքրեցին, թե ի՞նչ կասի Գյումրիում կազմված 16 հոգանոց ցուցակի մասին։ Նրանք մանրամասնեցին, որ ցուցակն ընդգրկում է մարզի այն բոլոր պաշտոնյաների անուն-ազգանունները, որոնց մտադրված են պաշտոնանկ անել նոր իշխանությունները։ Ցուցակի մասին լուրը փոքր-ինչ զարմացրեց նախարարին, որը ժպտալով հարցրեց, թե

ԵԽ պատվիրակության հետ ՀՀ գլխավոր դատախազությունում քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարի միջոցների ամրապնդման խնդիրները

Տնտեսական հանցագործությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի միջոցների ամրապնդման ոլորտում «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրի երկրորդ փուլին /2019-2021թթ./ նախապատրաստվելու շրջանակում հունիսի 4-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն էին այցելել Երևանում Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ Լորետա Վիոիուն և Եվրոպայի Խորհրդի Տնտեսական հանցագործությունների և համագործակցության վարչության աշխատանքային խումբը: ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված

Կողոպուտ Երևանում

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևանում կնոջը կողոպտած անձի ինքնությունը: 2018թ. մարտի 23-ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 20:15-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքի Եր.Քոչար փողոցում գործող առևտրի կենտրոնի մոտ բնակչուհու ձեռքից բացահայտ

Փաշինյանի տիկնոջ կոչը քննադատ-հասարակությանը. «Թողեք մամուլն աշխատի»

«Բայց կցանկանայի բոլորը գիտակցեն, որ եթե մամուլի կողմից քննադատություն չլինի, ցանկացած կառավարություն կարճ ժամանակ անց կձախողի»

Տարածքային կառավարման նախարարի «մեսիջները» Շիրակի համայնքապետերին ու ուժայիններին (Տեսանյութ)

ՀՀ տարածքային և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Շիրակի մարզի համայնքապետերին, մարզպետարանի աշխատակազմին ու տարբեր կառույցների ղեկավարներին․ նրանց թվում էին նաև ուժային կառույցների ներկայացուցիչները, ներկայացրեց նորանշանակ մարզպետ Կարեն Սարուխանյանին։ Սակայն մինչ մարզպետին ներկայացնելը նախարարը մի քանի ուղերձ հղեց ներկաներին: Նախարարը նշեց, որ Հայաստանում ստեղծված նոր իրավիճակը մեր պետականության համար նոր էջ բացելու հնարավորություն է բերել,

Մեղադրանք է առաջադրվել 25-ամյա երիտասարդին դանակահարելու համար. քրեական գործն ուղարկվել է դատարան

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են 25-ամյա երիտասարդի դանակահարության դեպքի հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել 22-ամյա երիտասարդի։ Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2017 թվականի նոյեմբերի 26-ին՝ ժամը 01:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Գ.Նժդեհի փողոցի շենքերից մեկի բակում աղմկելու համար դիտողություն անելու հարցի շուրջ

Վարչապետի կինը՝ ամուսնուն օգնելու, Ախալքալակից նվեր ստացած շան եւ «ֆեյսբուքյան» «լայվերի» մասին

Աննա Հակոբյանը պատասխանեց, որ շունը շատ լավ է, իրենց բակում է բնակվում, միայն թե, երբեմն, ստիպված է շանը «պաշտպանել» իր երկու դուստրերից

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գվատեմալայի նախագահ Ջիմմի Մորալեսին

Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գվատեմալայի Հանրապետության նախագահ Ջիմմի Մորալեսին՝ բնական աղետի ողբերգական հետևանքների հետ կապված: «Խորապես ցնցված եմ Գվատեմալան պատուհասած «Ֆուեգո» հրաբխի ժայթքման աղետալի հետևանքներից, որը բազմաթիվ զոհերի և ավերածությունների պատճառ դարձավ: Վստահ եմ, որ Գվատեմալայի կառավարության կողմից ձեռնարկված վճռական միջոցառումները թույլ կտան արագ հաղթահարելու այս արհավիրքի հետևանքները: Խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ

Արցախում ստեղծվել է Քննիչ հանձնաժողով, որն ուսումնասելու է վերջին օրերին հանրային հնչեղություն ստացած հարցերը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը գումարել է արտահերթ նիստ Հունիսի 4-ին ԱԺ նախագահի որոշմամբ և պատգամավորների  նախաձեռնությամբ  խորհրդարանը գումարել է արտահերթ նիստ՝ նախաձեռնողի օրակարգով՝  «ԱԺ  քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու վերաբերյալ ԱԺ որոշման նախագծի մասին»  և «2018 թվականի հունիսի 1-ին ք. Ստեփանակերտում տեղի ունեցած միջադեպի արդյունքում ստեղծված իրավիճակի մասնին քննարկումներ» հարցերով: Շնորհակալություն հայտնելով պատգամավորներ Հայկ Խանումյանին,

Բաթումում կայացել է ՀՀ 100-ամյակին և մայիսյան հերոսամարտերին նվիրված ընդունելություն

Մայիսի 28-ին Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հայկական համայնքային կառույցների մասնակցությամբ կազմակերպել էր տոնական ընդունելություն՝ նվիրված մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին: Միջոցառմանը ներկա էին Աջարիայի Ինքնավար Հանրապետության (ԱԻՀ) կառավարության նախագահը, Բաթումի քաղաքապետը, ԱԻՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, ԱԻՀ առողջապահության, գյուղատնտեսության, մշակույթի ու կրթության նախարարները, զբոսաշրջության ու սպորտի դեպարտամենտների ղեկավարները, այլ պաշտոնյաներ, մտավորականության, գործարար շրջանակների, ԶԼՄ-ների,

Վանաձորի նախադպրոցական հաստատություններում արձանագրված իրավախախտումների և հանցագործությունների հետ կապված՝ Լոռու մարզի դատախազը միջնորդագիր է ներկայացրել Վանաձոր համայնքի ղեկավարին

Լոռու մարզի դատախազությունում մի քանի քրեական գործերի նախաքննության օրինականության վիճակի ուսումնասիրման արդյունքում պարզվել է, որ Վանաձոր համայնքի ենթակայությամբ գործող նախադպրոցական ուսումնական հաստատություններում  վարչատնտեսական լիազորություններով օժտված իրավասու  պաշտոնատար անձինք պատշաճ կերպով չեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները: Դրա հետևանքով համայնքի բյուջետային միջոցներից կատարվել են անհիմն հատկացումներ, ինչը միևնույն ժամանակ հանդիսանում է հանցանքի կատարմանը նպաստող հանգամանք: Մասնավորապես քրեական

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031