Օրվա լրահոսը

Լեոնտևի կարծիքն ընդհանուր բան չունի Մոսկվայի դիրքորոշման հետ. Պեսկով

Կրեմլում անհաջող և անտեղի են համարել լրագրող Միխայիլ Լեոնտևի հայտարարությունը՝ կապված Հայաստանի քաղաքական իրավիճակի մասին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնակատար Դմիտրի Պեսկովը: Պեսկովը նշել է, որ այդ հայտարարությունը չունի և չի կարող ունենալ ոչ մի ընդհանուր բան Մոսկվայի պաշտոնական դիրքորոշման հետ: «Այն նաև ընդհանուր ոչ մի բան չունի և չի կարող

Նիկոլ Փաշինյանի ելույթը խորհրդարանում. ամբողջական տարբերակ

Երեւանի Հանրապետության հրապարակում հավաքված թանկագի՛ն բարեկամներ, Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում համացանցով եւ հեռուստացույցով մեզ հետեւող սիրելի՛ հայրենակիցներ, հարգելի՛ լրագրողներ, Ազգային ժողովի հարգելի՛ նախագահություն, հարգելի՛ պատգամավորներ: Այսօր հայոց արժանապատվության միջնաբերդի՝ Շուշիի ազատագրման 16-րդ տարեդարձն է, եւ ես նախ եւ առաջ ուզում եմ բոլորիս շնորհավորել այդ դարակազմիկ եւ շրջադարձային հաղթանակի առիթով. մեծ խորհրդանիշ կա նրանում, որ Հայաստանում

«Ժառանգություն». «Մենք դեռեւս ունենք մեծածավալ աշխատանք` կառավարման համակարգի արմատական փոփոխությունների համար»

«Ժառանգություն» կուսակցությունը շնորհավորում է Հայաստանի ողջ ժողովրդին ձեռք բերված հաղթանակի համար: Մենք` բոլորս, երկար տարիներ պայքարել ենք օրինական իշխանություն, ժողովրդի եւ պետության շահը սպասարկող կառավարման համակարգ ունենալու համար; Շնորհավորում ենք Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ եւ մաղթում արդյունավետ գործունեություն` ի շահ ժողովրդի եւ պետության: Սիրելի հայրենակիցներ, մենք դեռեւս ունենք մեծածավալ աշխատանք` կառավարման համակարգի արմատական փոփոխությունների

Էդուարդ Շարմազանով. «Աստված տա, մեր մտահոգությունները փարատվեն»

ԱԺ փոխխոսնակը վստահ է`ՀՀԿ-ն կպահպանի իր մեծամասնությունը

Արմեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին նշանակեց վարչապետ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով Ազգային ժողովի 2018 թվականի մայիսի 8-ի՝ Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելու վերաբերյալ ԱԺՈ-11-Ա որոշումը՝ Սահմանադրության 149-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն. Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ նշանակել վարչապետ:   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ  ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանը կմասնակցի ԵԱՏՄ գալիք գագաթաժողովին

Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանը կմասնակցի մայիսի 14-ին Մոսկվայում կայանալիք Եվրասիական տնտեսական միության գագաթաժողովին, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Այո, մենք ակնկալում ենք Հայաստանի մասնակցությունը, որը, անկասկած,շատ կարևոր մասնակից է, կարևոր գործընկեր»,- լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնակատար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին: Պեսկովը նկատել է, որ նման միջոցառումներում, որպես կանոն, տեղի են ունենում երկկողմ

Արամ Ա. «Ժողովուրդի թեկնածու ըլլալը մեծ պատիւ է ու միաժամանակ՝ ծանր պարտաւորութիւն»

Մեծայարգ Տիար Նիկոլ Փաշինեան Նորընտիր Վարչապետ Հայաստանի Հանրապետութեան Երեւան Սիրելի՛ Պրն. Փաշինեան, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Անթիլիասի Մայրավանքէն Հայրապետական օրհնութեամբ, քրիստոնէական ջերմ սիրով եւ ազգային վառ ապրումներով կ՚ողջունենք Ձեր ընտրութիւնը, որպէս Վարչապետ Հայաստանի Հանրապետութեան։ Արդարեւ, դուք այս յոյժ պատասխանատու պաշտօնը կը ստանձնէք Հայաստանի պատմութեան ներկայ ճշդորոշիչ հանգրուանին։ Մենք մօտէն հետեւեցանք Ձեր առաջնորդութեամբ տեղի ունեցած ժողովրդային

Արցախի նախագահը՝ ՀՀ վարչապետին. «Հուսով եմ, որ Ձեր կողմից ձեւավորված կառավարությունը կշարունակի անել հնարավորը…»

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն մայիսի 8-ին շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվելու կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Մեծարգո՛ պարոն Փաշինյան, Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի բարձր ու պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Հուսով եմ, որ Ձեր կողմից ձեւավորված կառավարությունը կշարունակի անել հնարավորը հայոց

Պաշտոնանկություններ կառավարությունում

Վարչապետի որոշումներ ԱԼԵՔՍԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԼԽԱՎՈՐ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով. Ալեքսան Հարությունյանին ազատել վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ ՎԼԱԴԻՄԻՐ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՕԳՆԱԿԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով. Վլադիմիր Հակոբյանին ազատել

Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Ակնկալում եմ, որ Ձեր գործունեությունը կառավարության ղեկավարի պաշտոնում կնպաստի մեր երկրների միջև բարեկամական, միութենական հարաբերությունների հետագա ամրապնդմանը, Անկախ Պետությունների համագործակցության, Եվրասիական տնտեսական միության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում գործընկերական փոխգործունեության ամրապնդմանը»,- ասվում է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ:   Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ  

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ մուտք գործեց նոր աշխատավայր՝ Բաղրամյան -26

Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը եկավ իր նոր աշխատավայր՝ Բաղրամյան 26-ում տեղակայված ՀՀ վարչապետի նստավայր: Այստեղ հավաքվել էին մի շարք քաղաքացիներ, որպեսզի դիմավորեն Փաշինյանին: Նրանք հայտնեցին. «Եկել ենք շնորհավորելու մեր վարչապետին»: Տեղի ունեցավ ՀՀ 16-րդ վարչապետի դիմավորման պաշտոնական արարողություն: Նիկոլ Փաշինյանը Բաղրամյան- 26 այցելեց իր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ: Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Արտակ Զաքարյանն ու Արտակ Դավթյանն ազատվել են պաշտպանության փոխնախարարի պաշտոններից

Վարչապետի որոշումներ ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 8-րդ մասով՝ Արտակ Զաքարյանին ազատել պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի

«Մեքենաները վտանգավոր ձևով չվարեք, էլ չեմ ասում առանց պետհամարանիշների ավտոմեքենաներ չպետք է լինեն». Նիկոլ Փաշինյանի զգուշացումները

Ազատամարտիկ Սասուն Միքայելյանը հայտարարեց՝ 30 տարի հետո հայ ազգը նորից իր ողնաշարն ուղղեց:

Քվեարկության արդյունքները. ամբողջական ցուցակ

Ինչպես արդեն հաղորդել ենք՝ Նիկոլ Փաշինյանը ընտրվեց ՀՀ վարչապետ, քվեարկության արդյունքները` կողմ` 59, դեմ` 42, ձեռնպահ 0: Քվեարկության արդյունքներ Արփինե Հովհաննիսյան Դեմ Արա Բաբլոյան Դեմ Արմեն Աշոտյան Դեմ Էդուարդ Շարմազանով Դեմ Մարգարիտ Եսայան Դեմ Սամվել Ֆարմանյան Դեմ Կարեն Ավագյան Դեմ Գալուստ Սահակյան Դեմ Հերմինե Նաղդալյան Բացակա Գագիկ Մինասյան Դեմ Սամվել Նիկոյան Դեմ Տաճատ Վարդապետյան Դեմ Շուշան Պետրոսյան

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Երկրապահի օրվա առթիվ

Սիրելի՛ երկրապահներ, Արցախյան ազատամարտի հարգելի՛ վետերաններ, սրտանց շնորհավորում եմ Երկրապահի օրվա առթիվ: Մեր անկախ պետականության կերտման և կայացման գործում իրավամբ անժխտելի է Երկրապահի դերը: Արցախյան ազատամարտը, որ Հայոց նորագույն պատմության փառահեղ էջն է, գրվեց հենց նվիրյալ երկրապահների սխրանքով, ովքեր ինքնակամ ստանձնեցին հայրենիքի պաշտպանի շնորհակալ առաքելությունն ու, հերթական անգամ վերանվաճելով հայերիս ազատ ապրելու և հարատևելու իրավունքը,

Հարուցվել է քրեական գործ՝ Գյումրիում 42-ամյա տղամարդու մահվան դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Գյումրի քաղաքում 42-ամյա տղամարդու մահվան դեպքի առթիվ: 2018թ. ապրիլի 29-ին՝ ժամը 20:00-ին, հաղորդում է ստացվել առ այն, որ Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցի բնակարաններից մեկում հանկարծամահ է եղել 1975թ. ծնված Ա.Կարաևը, ում դեմքի շրջանում առկա են կապտուկներ: Դիակի զննությամբ հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ: Նշանակվել

Արայիկ Հարությունյանի՝ 3 քայլ հետ գնացեք կոչին, երիտասարդները բղավեցին՝ ոչ մի հետ քայլ, միայն առաջ

Նիկոլ Փաշինյանի ընտրվելուց հետո էլ փոքրիկները շարունակում էին «մերժել Սերժին»

Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ Նիկոլ Փաշինյանին. «Պատասխանատու այս պաշտոնին Դուք կոչվում եք երկրում ստեղծված ներքաղաքական բարդ իրավիճակի պայմաններում»

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորեց ՀՀ նորընտիր վարչապետին Մայիսի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորագիր է հղել տիար Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու առիթով: Վեհափառ Հայրապետի շնորհավորական նամակում մասնավորապես ասված է. «ՀՀ Ազգային ժողովի կողմից Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվելու կապակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հղում ենք Ձեզ Մեր շնորհավորանքներն

Արմեն Ռուստամյան. «Իրական և բոլորին ծառայող հեղափոխությունը ոչ թե ավարտվում, այլ սկսում է իշխանության գալով»

Նաև ավելացնել, որ հաղթանակ պահելը պակաս կարևոր չէ, քան հաղթանակին հասնելը:

Արտակ Զաքարյան. «Քաղաքական իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված, որոշել եմ հրաժարական տալ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից»

Նախ, որ իմ քաղաքական թիմը հանդես է գալու որպես ընդդիմություն, և երկրորդ կարծում եմ, որ ՊՆ ղեկավարությունը պետք է ձևավորվի նորընտիր վարչապետի թիմից:

«Հաղթանակն այն չէ, որ ես ընտրվեցի ՀՀ վարչապետ, այլ այն, որ դուք եք որոշել՝ ով լինի ՀՀ վարչապետ». Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին տեղեկացրեց իր առաջիկա ծրագրերի մասին

Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն և Էրեբունի վարչական շրջաններում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին. 1.            Ս.թ. մայիսի 10-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի` Իսահակյան փող. 1-ից-32, Աբովյան փող. 36-ից-38, Մաշտոցի պող. 48-ից-54 զույգ և 39-ից-43 կենտ համարների ջրամատակարարումը: 2.            Ս.թ. մայիսի 10-ին ժամը 10.00-ից մինչև մայիսի 11-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Էրեբունի

Պատրա՞ստ է Սամվել Ալեքսանյանը բիզնեսը հանել ստվերից

Խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը «կողմ» քվեարկած պատգամավորներից էր նաեւ ՀՀԿ-ական օլիգարխ-պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում, Սամվել Ալեքսանյանն ասաց. «Ինչ եք ուզում, արեցի ընենց, ոնց որ ժողովուրդն էր ուզում»: Aravot.am-ի հարցը`Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ասաց, որ պայքարելու է մենաշնորհների դեմ, ինքը պատրա՞ստ է իր բիզնեսը հանել ստվերից, Սամվել Ալեքսանյանն անպատասխան թողեց հարցը: Մանրամասները`

Կարեն Կարապետյան. «Շնորհավորում եմ նոր Վարչապետին»

Վարչապետին և հաջորդող բոլոր վարչապետերին անկեղծ մաղթում եմ բազմաթիվ հաջողություններ, լավ արդյունքներ, անճգնաժամ աշխատանքային ժամանակահատված և միշտ հասկացված լինել ժողովրդի կողմից։

Վարդան Օսկանյան. «Ներդնելու եմ իմ փորձը, գիտելիքները, կապերը և բոլոր հնարավորությունները կողքից նպաստելու նոր կառավարության հաջողություններին»

Սա մեր նոր սերնդի, երիտասարդության կամարտահայտությունն է, և մենք պարզապես իրավունք չունենք թույլ տալու, որ այս սերունդը հիասթափվի։

Փաշինյանը պաշտպանության եւ անվտանգության ոլորտի ղեկավարների փոփոխություններ է նախատեսում

59 կողմ, 42 դեմ ձայներով այսօր Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետ: Քվեարկությունից հետո Փաշինյանը պաշտպանության եւ անվտանգության ոլորտի ղեկավարների փոփոխություններ է նախատեսում: ԵԱՏՄ-ի գագաթաժողովին, ինչպես վստահեցրեց Փաշինյանը, մասնակցելու է: Կառավարության ծրագրի տապալում արդյոք նախատեսո՞ւմ է Փաշինյանը, այս հարցին վերջինս պատասխանեց. «Անկեղծ ասած, այդ մասին դեռ չեմ մտածել: «Առաջին բանը, որով զբաղվելու եմ, դա մեր երկրի

Ոստիկանության պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքը չարաշահելու համար. քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Վահագն Գրիգորյանը, 20.07.2017թ.ից մինչև 12.12.2017թ.-ը զբաղեցնելով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Ստեփանավանի անձնագրային խմբի ղեկավարի պաշտոնը, անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, այն է՝ ՀՀ-ից բացակայող Արամ Հովհաննիսյանին կեղծ հիմքերով հաշվառել է Ստեփանավան քաղաքի բնակարաններից մեկում և տրամադրել

«Հիմա պիտի լռե՛ս». Վահրամ Բաղդասարյանը լռեցրեց Սասուն Միքայելյանին

Վահրամ Բաղդասարյանը Փաշինյանին ասաց՝ «Համոզված եմ, որ կունենաք ազնվություն գիտակցելու ու ընդունելու, որ ոչինչ հեշտ չի, որ նախկինում ոչինչ չտեսնելը ճիշտ քայլ չէր: Եթե համոզվեք ասածներիս մեջ, կունենաք նաեւ համարձակություն ներողություն խնդրելու այն հատվածի անունից, ովքեր այս օրերին ամենաթողության ու անպատժելիության մթնոլորտում էին իրենց պատկերացրել եւ ատելություն ու թշնամանք են տարածել շուրջբոլորը՝ չունենալով չափ ու սահմաններ»:

Արցախի «Շարժում-88». Նիկոլ Փաշինյանի տիտանական ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ հայի մեջ սպանել ստրուկին

Շնորհավորում ենք համայն հայությանը և Նիկոլ Փաշինյանին ՀՀ  վարչապետ ընտրվելու առթիվ: Հիրավի նրա տիտանական ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ հայի մեջ սպանել ստրուկին, դեն նետել բույն դրած հոռետեսությունը և պարտվողականությունը՝ լցնելով այն «դուխով» և արդար ապագայի անկոտրում հավատքով: «Շարժում-88» կուսակցությունը ՀՀ ստեղծված քաղաքական ճգնաժամից դուրս գալու ելքը տեսնում է համազգային դժգոհությունը մերժած ցնծությունը ժողովրդավարական սկզբունքներով քաղաքական

Լեհաստանի հայերը կոնֆետներով են եկել Հանրապետության հրապարակ

Լեհաստանից շուրջ 30 հայեր եկել են Հայաստան` մասնակցելու տոնախմբությանը եւ ներկա գտնվելու Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելու առիթով Հանրապետության հրապարակում կայանալիք հավաքին: Aravot.am-ին այս մասին հայտնեց լեհահայերի երեւանյան միջոցառման կազմակերպիչ Գրիգոր Սարգսյանը, որն արդեն քսան տարի է՝ ապրում է Վարշավայում: Նա հավելեց, որ այն օրերին, երբ Երեւանում ցույցեր էին տեղի ունենում, երկու անգամ ցույց է տեղի

Լրահոս

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728