Լրահոս
Տղերքի պատի մոտ
Օրվա լրահոսը

Արտակ Զաքարյանն ու Արտակ Դավթյանն ազատվել են պաշտպանության փոխնախարարի պաշտոններից

Մայիս 08,2018 15:49 Share
Աջակցեք aravot.am-ին

Վարչապետի որոշումներ

ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 8-րդ մասով՝
Արտակ Զաքարյանին ազատել պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։

ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդ-վածի 8-րդ մասով՝
Արտակ Դավթյանին ազատել պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: