Օրվա լրահոսը

Ռուբեն Վարդանյանը եւ Նուբար Աֆեյանը շնորհավորում են Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետ ընտրվելու առիթով

Շնորհավորում ենք Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվելու առիթով, որն արտահայտում է Հայաստանի ժողովրդի կամքը` հրատապ եւ վճռական փոփոխությունների հասնելու ճանապարհին: Հայաստանում եւ Հայաստանից դուրս գտնվող բոլոր հայերի հետ միասին, մենք պատրաստակամ ենք, ինչպես միշտ, ոչ միայն աջակցել, այլեւ շարունակաբար նպաստել Հայաստանի արդար եւ խաղաղ զարգացմանը: Այս նոր շրջադարձը նաեւ հնարավորություն է տալիս աշխարհի հայության ոգեւորությունն

ԱԱԾ-ն բացահայտել է համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության նոր եղանակ

ՀՀ վարչապետին առընթեր ազգային անվտանգության ծառայության և ՀՀ պետա­կան եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատա­կից­նե­րի կողմից ձեռնարկված համատեղ միջոցառումների արդյունքում բացա­հայտ­վել է անդրազգային հանցավորության նոր դրսևորում՝ հա­մա­ցան­ցի միջոցով թմրա­մի­ջոց­ների ապօ­րինի շրջանառության նոր եղանակ։ Մասնավորապես, ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում 2018 թվակա­նի ապրիլի 27-ին «Հայփոստ» ՓԲԸ-ի փոստի փոխա­նակ­ման կենտրոնում ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքից ՀՀ քաղաքացի Ա.Թ-ի

«Իշխանություններն ամեն ինչ արել են՝ մարդու մեջ քաղաքացուն սպանելու համար». Նաիրա Զոհրաբյան

Թվում էր, թե հաջողել են: Նույն հարցը պակաս սրությամբ հնչում էր նաեւ 2016թ. ապրիլին, երբ շատերը վստահ էին՝ համատարած հուսալքության ճգնաժամի խառնարանում հնարավոր չէ ինքնազոհաբերում

ՀԲԸՄ-ն շնորհավորում է Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության նոր վարչապետի պաշտոնում ընտրվելու առթիվ

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը շնորհավորում է Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում հանգրվանային կարևորություն ունեցող  ընտրության առթիվ: Նա պաշտոնն ստանձնում է երկրում աշխուժացած քաղաքացիական կյանքի, վերանորոգ հույսի ու նոր հեռանկարների համաժողովրդային մթնոլորտում: Կառուցողական բարեփոխումների հնարավորությունը հուսալի է թվում այսօր, երբ Հայաստանը շրջում է կառավարման անցյալի էջը՝ ազգային միասնականության ու բարգավաճման նոր փուլ թևակոխելու տրամադրությամբ: Վարչապետ

Ովքեր են ՀՀԿ-ական կողմ քվեարկածները՝ Սամվել Ալեքսանյան, ՍԱՍ-ի Արտակ, Միհրան Պողոսյան եւ այլք

Նիկոլ Փաշինյանի օգտին կողմ քվեարկած ՀՀԿ խմբակցության պատգամավորներն են՝ Մանվել Գրիգորյանը. Արսեն Միխայիլովը, Կնյազ Հասանովը, Միհրան Պողոսյանը, Արտակ Սարգսյանը, Սամվել Ալեքսանյանը, Արայիկ Գրիգորյանը, Մուրադ Մուրադյանը, Սեդրակ Սարոյանը, Շիրակ Թորոսյանը, Աշոտ Արսենյանը, Արման Սահակյանը ու Ֆելիքս Ցոլակյանը: Ինչպես պարզ է դառնում, գործարար շրջանակներից են հիմնականում: Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

«Ազատագրվեցին» ոստիկանը, դպրոցի տնօրենը, համայնքի ղեկավարը». Լենա Նազարյան

Ազատագրվեց նաեւ համայնքի ղեկավարը, որն այլեւս ստիպված չի լինելու լինել կուսակցական այն բանի համար, որ մարզպետն իր համայնքին լավ աչքով նայի

Վահրամ Բաղդասարյան. «Մեր դիրքորոշման, մեր կարծիքների մեջ որեւէ  փոփոխություն չկա»

Նա հորդորեց, որ այն ՀՀԿ-ական պատգամավորները, որոնք կողմ են քվեարկելու, չանձնավորեն նրանց, որովհետեւ սա քաղաքական որոշում է եւ նրանց փոխարեն կարող էին լինել ուրիշները:

Փաշինյանն ընտրվեց 59 կողմ ձայներով

ԱԺ հատուկ նիստում այսօր Նիկոլ Փաշինյանը ընտրվեց ՀՀ վարչապետ՝ 59 կողմ եւ 42 դեմ ձայներով: Մինչ այդ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն իր ելույթում ասել էր, որ ՀՀ-ում կա ատելության մթնոլորտ: Ամփոփիչ ելույթում Նիկոլ Փաշինյան ասաց, որ ատելությունը ոչ մի լավ տեղ չի տանում եւ ՀՀ-ում այդ էջը փակված է: ՀՀ-ում ազգային միասնության ժամ է,

«Համակարգը քանդվել է, ժողովո՛ւրդ». Էդմոն Մարուքյան

Մարուքյանը կանխատեսեց, որ ԱԺ-ում, նաեւ այլ տեղերում փորձելու են խանգարել հնարավորինս, որ ծրագրերը չիրագործի, փորձելու են ամեն բան անել, որ այս հույսերը, զարթոնքը տեղ չհասնի. «Ես ձեզ վստահեցնում եմ, որ ապարդյուն ջանքեր են լինելու»:

Վանաձորում հարյուրավոր քաղաքացիներ հրապարակում հետեւում էին ԱԺ նիստին

Վանաձորի Հայքի հրապարակում հավաքված վանաձորցիները տեղադրված մեծ էկրանի միջոցով հետեւում էին ԱԺ նիստին։ Հավաքված են դպրոցականներ, ուսանողներ ու հիմնարկ-֊ձեռնարկությունների ներկայացուցիչներ։ Նրանք տարբեր վանկարկումներով ու կոչերով սպասում էին Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուն։ Հավաքվածները հիմնականում կրում են Նիկոլի նկարով սպիտակ վերնաշապիկներ եւ «դուխով» գրությամբ գլխարկներ։ Երիտասարդները կազմակերպել են նաեւ զանազան խաղեր։ Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ  

«Մեկ քաղաքական վտարանդի ունենք, որին պետք է շուտ վերադարձնել Հայաստան». Զուրաբյան

«Խոսքը քաղբանտարկյալների մասին է, նրանց պետք է շատ շուտ ազատ արձակել»,-ակնարկեց պատգամավորը

«Հայկական թավշյա հեղափոխություն».հայաստանյան վերջին իրադարձությունների մասին նոր գիրք է ստեղծվում

Հայաստանյան վերջին օրերի իրադարձությունները՝ մեկ գրքում. հունիսին լույս կտեսնի «Հայկական թավշյա հեղափոխություն»-ը: Նորաստեղծ գրքի հեղինակն է քաղաքագետ, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանը։ Գիրքը լույս է ընծայվում «Էդիթ Պրինտ» հրատարակչության նախաձեռնությամբ: Այն ոչ միայն հեղափոխական ընթացքի յուրատեսակ քրոնիկոնն է, այլև վերջին տարիների կարևորագույն քաղաքական իրադարձության ամբողջական, հավասարակշիռ վերլուծություն: Գրքում ներկայացված են նաև

Արամ Սարգսյանը դիմեց ՀՀԿ-ականներին. «Սիրո եւ հանդուրժողականության հեղափոխությունը կարող է լինել նաեւ ձերը»

«Դրա համար պետք է պատասխանել ուղղակի մի քանի հարցի, որը ոչ թե ես եմ ձեզ տալիս, այլ՝ ժողովուրդն է տալիս: Անսխալական մարդ չկա, առավել եւս՝ անսխալական քաղաքական ուժ գոյություն չունի»:

Ծառուկյանը՝ նոր պաշտոններ ունենալու մասին. «Փաշինյանի հետ նախապայմաններով չենք խոսել»

Ծառուկյանը Փաշինյանի վարչապետության ժամանակ էլ ներդրում կանի, բայց ոչ այնքան…

ՀՀ նախագահը՝ ՌԴ նախագահին. «Ցանկանում եմ հատուկ ընդգծել Ձեր հսկայական անձնական ավանդը մեր երկրների միջև դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում»

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 7-ին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ՌԴ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Շնորհավորական ուղերձում ասվում է. «Հարգարժան Վլադիմիր Վլադիմիրի, Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Ձեր բազմամյա պետական գործունեությունը, հարուստ քաղաքական փորձն ու ի շահ Ռուսաստանի բարգավաճման և երկրի քաղաքացիների բարօրության՝ նախանշված

Փաշինյանը՝ ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին՝ «կարծրատիպերը մեզ համար պարտադիր չեն»

Ի դեպ, ուշագրավ է, որ ելույթից հետո Փաշինյանին ԱԺ որեւէ պատգամավոր որեւէ հարց չուղղեց:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Մայիսի 8-ի ցերեկը, 9-13-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում` Մայիսի 8-ի ցերեկը, 9-13-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու

«Այսօր Շուշիի ազատագրման օրն է. Պավլիկ, Ժիրայր… տղաներն էնտեղ, դուք նստել ինչ-որ նիստեր ե՞ք անում». Գագիկ Սարուխանյան

Խորհրդարանի շենքի մոտ պահանջում են քաղբանտարկյալներին ազատ արձակել

Գագիկ Ծառուկյան. «Ես եթե հանրապետականին եմ ներել…»

Ծառուկյանը՝ Փաշինյանի ՝ իր հասցեին քննադատությունների մասին

Ծառուկյանն իր՝ վարչապետի թեկնածու լինելու մասին. «Չեմ էլ ուզում այդպիսի ծանրության տակ մտնել»

Ծառուկյանը՝ բիզնեսի ու քաղաքականության տարանջատման մասին

«Արտոնյալներ չեն լինելու, ընտրություններն այլեւս չեն կեղծվելու, ընտրակաշառք չի բաժանվելու եւ վերջ». Փաշինյանի խոստումները

Փաշինյանը հայտարարեց, որ կարծես լռելյայն կոնսենսուսի ենք եկել, որ վերջ, բռնությունն այլեւս տեղ չունի հայաստանյան ներքաղաքական կյանքում: Ներհայաստանյան հարաբերություններում ավտոմատները պետք է լռեն հավիտյան:

Սերժ Թանկյանը խորհրդարանում է.  նա դեռ 2015-ին է հասկացել, որ այդ ժպիտներն ու էներգիան դրական են գեներացվելու

Լրագրողները հետաքրքվեցին առաջիկա համերգից: «Հիմա, հենց Ազգային ժողովի մեջ համերգ տալո՞ւ եմ: Չէ»,- ասաց նա:

Փաշինյանը ում բարեւեց ԱԺ-ում, ում՝ ոչ

Այսօր ԱԺ հատուկ նիստն է, որտեղ քննարկվում է Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելու հարցը: Նիկոլ Փաշինյանը, մտնելով ԱԺ նիստերի դահլիճ, ձեռքով սկսեց բարեւել որոշ պատգամավորների: Մասնավորապես, նա մոտեցավ եւ սեղմեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի, խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի ձեռքը, իսկ նրանց կողքին նստող Գալուստ Սահակյանին՝ ոչ: Պարզ չէր՝ դա արվեց հատո՞ւկ միտումով, թե նրա համար,

ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրում է բարելավված պայմաններով վարկային գիծ թոշակառուներին

ՎՏԲ-Հայաստան Բանկը թոշակային տարիքի հաճախորդներին առաջարկում է օգտվել հատուկ իրենց համար մշակված “Վարկային գիծ թոշակառուներին” պրոդուկտից: Վարկային գծի համար, որից կարող են օգտվել Բանկի թոշակառու հաճախորդները, գործում են բարելավված պայմաններ՝ 0%* տարեկան տոկոսադրույք և մարման պարզեցված մեխանիզմ: Վարկային գիծը թոշակառուներին տրամադրում է ՀՀ դրամով` գործող թոշակային քարտին: Վարկային գծի պայմանները հետևյալն են. -վարկային գիծը տրամադրվում

Բակո Սահակյանը եւ Հրանտ Մարգարյանը քննարկել են հայրենիքում եւ սփյուռքում տեղի ունեցող մի շարք գործընթացների առնչվող հարցեր

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 8-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, քննարկվել են պետականաշինությանը, հայրենիքում եւ սփյուռքում տեղի ունեցող մի շարք գործընթացների առնչվող հարցեր: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ             ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

«Ալեքս Հոլդինգին» կոշտ մեթոդներով չեն մասնատի կամ ոչնչացնի։ Այդ դեպքում, ո՞րն է Փաշինյանի խոստման իմաստը. «168 ժամ»

Փաշինյանի կառավարությունը ոչ թե վերացնելու է փաստացի գոյություն ունեցող մենաշնորհը, այլ վերացնելու է այն պայմանները, որոնք նպաստում են մենաշնորհի ձևավորմանը՝ լծակների օգտագործում, ահաբեկում, անհավասար մաքսազերծման պայմաններ, և այլն։

Այժմ կառավարության ծրագրի ընդունումից հետո արտահերթ ընտրություններ անցկացնելու միակ ռեալ տարբերակը մնում է քաղաքական համաձայնությունը. «Ժողովուրդ»

Այժմ Նիկոլ Փաշինյանին արտահերթ ընտրությունների հասնելու երկու տարբերակ է մնում, եւ դրանք երկուսն էլ կախված են ԱԺ կոճակայիև մեծամասնության՝ ՀՀԿ-ի կամքից։ Առաջին տարբերակն այն է, որ կառավարության ծրագիրը մեկ անգամ չընդունվի, ապա երկու անգամ խորհրդարանում վարչապետի ընտրությունները տապալվեն, եւ Ազգային ժողովը լուծարվի։ Նույն տրամաբանության մեջ մեկ այլ տարբերակն էլ այն է, որ կառավարության ծրագիրը չհաստատվի,

Գլենդելի քաղաքապետ. «Մարդիկ հանկարծակի սկսել են Հայաստանի ապագայի նկատմամբ լուրջ հույսեր կապել, իսկ դա ներգաղթի նախադրյալ է». «Հայկական ժամանակ»

Դժվար է նման կանխատեսում անել, բայց մի բան կարելի է հստակորեն արձանագրել, որ թավշյա հեղափոխության արդյունքում մարդկանց մեջ հոգեբանական հսկայական հեղափոխություն է տեղի ունեցել։

Լրահոս

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728