Օրվա լրահոսը

Վահե Էնֆիաջյան. Հանգուցալուծումը`«խաղաղ եւ անարյուն ճանապարհով իշխանափոխություն»

«Մեր որոշումը քաղաքական բոյկոտ էր, որպեսզի նրանք սթափվեն եւ հետեւություններ անեն», – խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը: Հիշեցնենք «Ծառուկյան» խմբակցությունը հայտարարել է ԱԺ քառօրյան բոյկոտելու մասին: Վահե Էնֆիաջյանի կարծիքով, ստեղծված իրավիճակից հանգուցալուծումը պիտի լինի «խաղաղ եւ անարյուն ճանապարհով իշխանափոխությունը»: Ասում է`«Սա ամբողջ ժողովրդի պահանջն է»: Մանրամասները` տեսանյութում Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Զբոսաշրջիկները ոտքով են շարժվում օդանավակայան

Տեղացիները զբոսաշրջիկներին եւ ցուցարարներին թխվածք են բաժանում:

Էլեկտրական ցանցին սպառման համակարգերի միացման գործընթացը պարզվեցվել է, ժամկետները՝ կրճատվել

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2018 թվականի մայիսի 2-ի նիստում քննարկել է էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոններում, էլեկտրական ցանցին միացման և էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագրի օրինակելի ձևում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցերը։ Քննարկելով վերը նշված հարցերը հանձնաժողովը հավանություն է տվել որոշման նախագծերին, որոնց արդյունքում սահմանվել են սպառման համակարգն էլեկտրական ցանցին պարզեցված միացման դեպքերը. բնակավայրերի

«Ինձ թվում է, որեւէ ադեկվատ մարդ այլ գնահատական տալ այդ «սիրո հեղափոխությանը» չի կարող». Շուշան Պետրոսյան

Հարցին՝ վստա՞հ եք, որ ձեզ հայհոյանքներ գրողները հենց Փաշինյանի կողմնակիցներն են՝ Շուշան Պետրոսյանը պատասխանեց. «Էդ շատ լավ տարբերակ է, էդ իր տարբերակն է, ինքն էլ է այդպես պատասխանում»:

Փաստաբանների պալատը կոչ է անում դատական համակարգին հետաձգել դատական նիստերը

Հաշվի առնելով բազմաթիվ փաստաբանների մասնակցությունը ժողովրդական ընդվզման ալիքի շրջանակներում կազմակերպվող բողոքի ակցիաներին, ինչպես նաև առկա տեղաշարժման խոչընդոտները՝ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը կոչ է անում դատական համակարգին հարգելի համարել այս օրերին դատական նիստերին չմասնակցած փաստաբանների բացակայությունը՝ հետաձգելով դատական նիստերը։ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ՝ Արա Զոհրաբյան    

Ըստ Նաիրա Զոհրաբյանի, ՀՀԿ-ն գնում է իր կողմից վերահսկվող արտահերթ ընտրությունների

Տիկին Զոհրաբյանը չի բացառում, որ ՀՀԿ-ականները կփորձեն նորից ընտրակաշառք բաժանել: Սակայն, ըստ նրա, դա այլեւս ազդեցություն չի ունենա, քանի որ «երկրում հոգեբանություն է փոխվել, և նրանք, ովքեր կվերցնեն ընտրակաշառք, մեծ թիվ չեն կազմի»:

Կենսաթոշակների վճարման գործընթացը` մայիսի 4-ից

2018թ. մայիս ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի մայիսի 4-ից:

Եվրոպական միությունը շարունակում է հորդորել բոլոր շահագրգիռ կողմերին, ներառյալ քաղաքացիական հասարակությանը, ներգրավվել համապարփակ երկխոսության մեջ

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահի անունից՝ խոսնակի հայտարարությունը Հայաստանում վերջին զարգացումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2018 թ-ի մայիսի 1-ին տեղի ունեցած արտահերթ նստաշրջանի արդյունքում չընտրվեց նոր վարչապետ: Սահմանադրությամբ նախատեսվում է յոթօրյա ժամկետում գումարել Ազգային ժողովի ևս մեկ նիստ` նոր վարչապետի ընտրության նպատակով: Եվրոպական միությունը վերահաստատում է իր

Կալանավորվածների թվում է Գնել Հովհաննիսյանը, որը դիպուկահար է եւ նպատակադրվել է մահափորձեր իրականացնել. «Ժողովուրդ»

Օրերս ԱԱԾ-ն ձերբակալել էր մի շարք անձանց, որոնք, ըստ պաշտոնական հաղորդագրության, մտադրվել են ՀՀ մի շարք բնակավայրերի հանրային նշանակության տարբեր վայրերում տեղադրել եւ գործադրել հեռակառավարվող ինքնաշեն պայթուցիկ սարքեր՝ ՀՀ իրավապահ մարմինների, ինչպես նաեւ այլ պաշտոնատար անձանց դեմ մահափորձ կազմակերպելու համար: Ընդ որում, ըստ պաշտոնական հաղորդագրության` նրանք կապ են ունեցել «Նախախորհրդարան» նախաձեռնության ղեկավար Ժիրայր Սէֆիլյանի ու

Ամուլսարում գործադուլ է

Վայոց Ձորից մեզ տեղեկացնում են, որ Ամուլսարում նախատեսվող հանքի շինարարական աշխատանքները դադարեցվել են, քանի որ աշխատակիցները ևս միացել են Հայաստանում տեղի ունեցող համատարած գործադուլին և դասադուլին: Այժմ նրանք շարժվում են դեպի Երևան։ Մամուլի հաղորդագրություն

Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրեց զբոսաշրջիկներից

Ռուսալեզու լրատվամիջոցին տված հարցերին պատասխանելիս՝ անդրադառնալով զբոսաշրջիկների պատճառած անհարմարությունների մասին Նիկոլ Փաշինյանն ասաց. «Իհարկե ներողություն եմ խնդրում բոլորից, որ կարող են լինել որոշակի անհարմարություններ, բայց սա Հայաստանի ապագայի հարցն է: Վճռվում է մեր երկրի ապագայի հարցը: Եթե մարդիկ այդ տեսանկյունից նայեն ամեն ինչին, կհասկանան մեզ»; Երեւան մտնող բոլոր փակ ճանապարհների մասին էլ լրագրողին ասաց. «Այսօրվա

Նիկոլ Փաշինյան. «Առանց բռնությունների վնասազերծում ենք, ոտքերը, ձեռքերը ոլորում, նստում ենք վրան»

Նիկոլ Փաշինյանը եւս հնարավորություն չուներ մեքենայով շարժվել փակ փողոցների պատճառով: Նա ասաց, որ շտապօգնության, ՊՆ, ԱԻՆ-ի մեքենաները պետք է հնարավորություն ունենան անցնելու: Նա հայտարարեց նաեւ, որ վերջին տասնհինգ օրվա ընթացքում քաղաքական իրավիճակը փոխվում է, եւ կփոխվի ամեն ժամ: Ինչ վերաբերվում է ՀՀԿ-ականներին, Նիկոլ Փաշինյանի խոսքով. «Նրանք ուղղակի օգտվում են առիթից, քանի որ ընդհանրապես բիրտ ուժն

ՌԱԿ. Ստեղծուած քաղաքական բարդ հանգոյցը դարձեալ փողոց փոխադրելը կրնայ աննախատեսելի ու անհակակշռելի հետեւանքներ ունենալ 

Ռամկավար Ազատական Կուսակցութեան Կեդրոնական Վարչութիւնս երէկ մօտէն հետեւեցաւ ՀՀ Ազգային Ժողովին Վարչապետի ընտրութեան համար յատկացուած նիստի մանրամասնութիւններուն: Այս առիթով ՌԱԿ ողջունած էր ՀՀ Վարչապետի պաշտօնին թեկնածու՝ ԱԺ անդամ Նիկոլ Փաշինեանի խոհեմ քայլը` երկխօսութեան ճամբով եւ ՀՀ սահամանդրութեան սահմանած օրէնքին, ընթացակարգին ու պետական հաստատութիւններու հովանիին ներքոյ հետապնդելու իր նախաձեռնութիւնը: ԱԺ մէջ երկար քննարկումներէ ետք ու քուէարկութեան

ՀՀ կենտրոնական բանկի հայտարարությունը. ՀՀ ԿԲ-ն վերահսկում է իրավիճակը

ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ սահմանադրության և «ՀՀ ԿԲ մասին» օրենքի համաձայն՝ անկախ ապաքաղաքական, պրոֆեսիոնալ մարմին է, որն ունի երկու հիմնական գերնպատակ՝ գների կայունությունը և ֆինանսական կայունությունը: Այսօր որոշ լրատվական միջոցներում և սոցցանցերի օգտատերերի շրջանակում մտահոգություններ են առաջացել՝ կապված փոխարժեքի և ավանդատուների կողմից ավանդների վաղաժամկետ դադարեցման հետ: Այս կապակցությամբ ցանկանում ենք հայտնել լրատվամիջոցներին, մտահոգ քաղաքացիներին և

Քաղաքացիները՝ մետրոյի փակված դռների առջեւ. «Չի աշխատում՝ կգնանք միտինգի»

Քաղաքացիները մետրոյի դիմաց կանգնած են, փորձում են հասկանալ՝ ինչու մետրոն չի աշխատում

Միջադեպ խորհրդարանում` Նաիրա Զոհրաբյանի եւ Շուշան Պետրոսյանի միջեւ

Քիչ առաջ խորհրդարանում միջադեպ տեղի ունեցավ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանի եւ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի միջեւ: Նաիրա Զոհրաբյանը տեսնելով Շուշան Պետրոսյանին`վիրավորական արտահայտություններ արեց նրա հասցեին`ասելով. «Եթե դու մեկ էլ կփորձես իմ կամ իմ խմբակցության անդամներից մեկի ելույթի ժամանակ ռեպլիկ թողես կամ ինչ-որ բան անես`կտեսնես»: Շուշան Պետրոսյանն այդ ժամանակ, անակնկալի եկած, նայում էր: Հետո

Օդանավակայանի աշխատակիցները գործադուլ են սկսել, միացել ցուցարարներին

«Թռիչքները դեռ չեն կասեցվում». Օդանավակայանի աշխատակից

ՊՆ. Անհրաժեշտ է ապահովել զինվորական պետհամարանիշներով մեքենաների և զինվորական շարասյունների անխափան տեղաշարժերը

Այդ տեղաշարժերը պետք է լինեն առանց որևէ խոչընդոտի, անարգել և ճիշտ ժամանակին:

ԱԺ աշխատանքները տապալված են. պատգամավորները չեն եկել

Վահե Էնֆիաջյանը հայտարարեց, որ երկրում աննախադեպ վիճակ է ու իրենց խմբակցությունը հայտարարում է քաղաքական բոյկոտ, այս քառօրյայի աշխատանքներին չի մասնակցելու:

Շրջափակված են պետական կառույցների շենքեր

Փաստաբանները քաղաքացիների հետ մեքենաներով փակել են շենքի երեք մուտքերը

56-ն` ընդդեմ 100 հազարների

ՀՀԿ եզրույթն, իմ կարծիքով, ճշգրիտ չի ներկայացնում իրավիճակը: Այդ կուսակցության տոմս իսկապես ունեն հազարավոր մարդիկ, որոնք վերցրել են այդ տոմսը` տարբեր, բայց հաստատ` ոչ գաղափարական մղումներից ելնելով: Այդ մարդիկ ճիշտ նույն ձեւով են վերաբերվում իշխանություններին, ինչպես մեր հարյուր հազարավոր ոչ ՀՀԿ-ական համաքաղաքացիները: Հետեւաբար, երբ խոսվում է ՀՀԿ-ի մասին, մարդիկ նկատի ունեն տարբեր մակարդակի պաշտոնյաներին (այդ

«Lragir.am»-ի լրագրող Թեհմինե Ենոքյանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել

2018 թվականի ապրիլի 21-ին Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազությունից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով նախատեսված կարգով նյութեր նախապատրաստելու ցուցումով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժին են ուղարկվել ԶԼՄ հրապարակումներն այն մասին, որ  Նոր Նորքի խաչմերուկում մի խումբ անձինք փակել են փողոցը, քաղաքացիներին դուրս են բերել խաչմերուկից, հարվածներ հասցրել

Փարաքարի դպրոցի ուսուցիչները միացան ցուցարարներին

«Բա ոնց էր այն ժամանակ, որ չէինք ուզում, զոռով խմբերով նստեցնում էին, ուղարկում էին քարոզարշավի, որ դրոշակ թափ տանք». Փարաքարի դպրոցի ուսուցչուհի

«Ես իմ երեխուն պիտի տանեի հիվանդանոց, բայց չեմ գնացել, իջեք, մեր հետ փողոց փակեք». ցուցարար

Վաղ առավոտից փակ են Նորագավիթ, Այնթափ, Գործարանային մետրոյի հարեւանությամբ գտնվող փողոցները: Այս հատվածում ցուցարարները եւս մեծ թիվ են կազմում: «ՀՀԿ-ի ջարդն արդեն եկել է, բայց դեռ չեն հասկանում»,- իրար հետ զրուցում էին ցուցարարները: Աշակերտների ու ուսանողների մի մեծ զանգված էլ փակել է Աբովյան-Կորյուն խաչմերուկը: Վարորդները փորձում են ճեղքել ցուցարարների պատնեշը, մի վարորդ էլ ասաց՝ «դեմ

Երեխա է վատացել, փողոցը բացեք. վիճաբանություն փողոցը փակած ցուցարարների և մյուս քաղաքացիների միջև

Քիչ առաջ վիճաբանություն տեղի ունեցավ Ավանից Զեյթուն տանող ճանապարհահատվածում՝ Մյասնիկյան Աճառյան փողոցների հատման կետում՝կամուրջի տակ: Ցուցարարները վաղ առավոտից փակել են  Զեյթուն տանող ճանապարհն ու Մյասնիկյան պողոտան: Մի կին վրդովվեց՝ պահանջելով բացել ճանապարհը, քանի որ երեխա է վատացել: Ցուցարարներն այդպես էլ չբացեցին փողոցը՝պատճառաբանելով, թե հենց փակում ենք բոլորի հիվանդանոցն ու թաղումը բռնում է: Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Սեյրան Օհանյան. Գլխավոր շտաբն այսօր պետք է իրականացնի մեր երկրի պաշտպանությունը

Այդ ամենը մենք փորձարկել ենք 2015 թ․-ին՝ «Շանթ – 2015» զորավարժության ժամանակ, և բոլորը իրենց գործառույթները, կարելի է ասել, բարձր մակարդակով իրականացրել են։

«Մինչեւ Նիկոլը չընտրվի, չենք հանգստանալու, բոլորս ոտքի ենք կանգնել». ցուցարար

Փարաքարի միջնակարգ դպրոցի աշակերտները քիչ առաջ «դասադուլ» գրությամբ պաստառներով միացան «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհը փակած ցուցարարներին: Այստեղ մթնոլորտը շարունակում է լարված մնալ, ցուցարարները վիրավորական արտահայտություններ են ուղղում ՀՀԿ-ականների հասցեին: Ցուցարարներին նորանոր քաղաքացիներ են միանում: «Ժողովրդին ուզում են սատկացնեն, փողոցները բոմժերը լիքն են, մարդկանց կույր ողորմելի են սարքել»,- գոռում էր մի կին: Մի տարեց կին էլ լացում

Օդանավակայան տանող ճանապարհին լարված մթնոլորտ է

«Հաղ-թա-նակ». Վանկարկում են փողոցը փակած ցուցարարները

Լրահոս

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728