Օրվա լրահոսը

Հայտնաբերվել են հարկային պարտավորությունից խուսափելու դեպքեր. հարուցվել են քրեական գործեր

ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականացման վարչության հետաքննության բաժնում նյութեր են նախապատրաստվել մի քանի ընկերությունների կողմից հարկային պարտավորությունների կատարումից միտումնավոր խուսափելու դեպքերի կապակցությամբ: Նախապատրաստված նյութերից մեկով «Ա. Գ.» ՍՊԸ հարկային պարտավորությունների նախնական հաշվարկի ուսումնասիրությամբ պարզվել է, որ հարկային տեսչությունում առկա տեղեկատվական բազայի տվյալների վերլուծությամբ՝ ընկերության 2014-2015թթ. իրականացրած գործունեության արդյունքներով կազմված և

Համայնքների սեփական եկամուտների փաստացի հավաքագրումն աճել է ավելի քան  1 միլիարդ 718 միլիոն դրամով

2018 թվականի համար  ՀՀ  համայնքների  բյուջեների         սեփական եկամուտների տարեկան պլանը նախատեսվել է 43,525.7  մլն դրամ:  2018 թվականի ապրիլի 26-ի դրությամբ փաստացի հավաքագրվել է 12,205.6 մլն դրամ, կատարողականը տարեկան պլանի նկատմամբ կազմում է  28%:   2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ` սեփական եկամուտների փաստացի հավաքագրումն  աճել է 16.4 %-ով, կամ 1,718.3  մլն դրամով (առանց Երևան քաղաքի աճել

Պաշտպանի որոշմամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Գյումրի

Այսօր՝ ապրիլի 27-ին, Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Գյումրի երեկոյան Վարդանանց հրապարակում նախատեսվող հանրահավաքի կապակցությամբ: Բացի այդ, նշենք` քաղաքացիներն ահազանգ ունենալու դեպքում կարող են զանգահարել ինչպես թեժ գծի 116 անվճար հեռախոսահամարին, այնպես էլ Շիրակի մարզային ստորաբաժանում (ք․ Գյումրի, Մհեր Մկրտչյան 44, բն.46, հեռ․ +374 312 4 19 81): Երևանում և մարզերում

Եվրոպացի երիտասարդները Հայաստանում «Թավշյա հեղափոխության» ականատեսը դարձան

Երևանում ավարտվեց «Երիտասարդական ոչ ֆորմալ աշխատանք և ֆորմալ երիտասարդական հետազոտություններ» միջազգային քառօրյա գիտաժողովը, որին մասնակցում էին Պորտուգալիայից, Բելգիայից, Չեխիայից, Շվեդիայից, Լեհաստանից, Բուլղարիայից, Ռումինիայից, Մոլդովայից, Բելառուսից, Թուրքիայից, Ուկրաինայից, Վրաստանից ժամանած հետազոտական կենտրոնների, համալսարանների և երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Գիտաժողովը կազմակերպվել էր Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) կողմից Եվրամիության Erasmus+ ծրագրի աջակցությամբ և International Youth Studies /InYouS/ խորագիրը կրող

ՊԵԿ-ը 14.1 մլրդ դրամով գերակատարել է հունվար-ապրիլ ամիսների բյուջեի ծրագրային ցուցանիշը

Պետական եկամուտների կոմիտեն ապրիլին 12 մլրդ դրամով ավելի հարկային եկամուտ է ապահովել 2017թ. նույն ամսվա համեմատ: Այս մասին հայտնել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը. «2018թ. ապրիլին կոմիտեն ապահովել է 130 մլրդ դրամ, սակայն հաշվի առնելով, որ հարկ վճարողներին է վերադարձվել 10 մլրդ դրամ, զուտ եկամուտները կազմում են շուրջ 120 մլրդ դրամ»: Ըստ Կարեն

Եվրոպական երկրների դեսպանները հույս են հայտնել, որ ամեն ինչ պետք է կարգավորվի սահմանադրության շրջանակներում

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի, Չեխիայի, Հունաստանի, Բուլղարիայի, Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպաններին և Ռումինիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին: Ողջունելով հյուրերին Հանրապետության նախագահը մեծապես կարևորել է Եվրոպական երկրների և ԵՄ հետ հարաբերությունների հետագա զարգացումը և խորացումը: Նախագահը խոսել է նաև տարվա ընթացքում կայանալիք Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին և Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված

ՕԵԿ. Որպես շարժմանն աջակցած քաղաքական կազմակերպություն, առաջարկում ենք հատուկ օրենքով ԱԺ-ում ձևավորել բազմակուսակցական քաղաքական և քաղաքացիական խորհուրդ

ՕԵԿ հայտարարությունը. Որն է՞ ելքը Ե´վ Նիկոլ Փաշինյանը, և´ Կարեն Կարապետյանը հայտարարել են արտահերթ ընտրություններ անցկացնելու պատրաստակամության և անհրաժեշտության մասին, որպես ստեղծված իրավիճակի հանգուցալուծում՝ հանգուցալուծում, որը մենք առաջարկել  ենք դեռևս մեկ շաբաթ առաջ՝ ՕԵԿ քաղաքական խորհրդի հայտարարության մեջ: Ավելին, մենք հայտարարել ենք շարժման առաջարկներն ընդունելու անհրաժեշտության մասին, ինչը հիմք կդնի նոր, ազատ և հաղթանակած քաղաքացու

Էլինար Վարդանյան. «Խնդիրը Նիկոլին, Իշխանությանը և մեզ բոլորիս օգնելն է՝ դուրս գալ փակուղուց»

Խնդիրը Նիկոլին կամ իշխանությանը դուր գալը չէ… Երևանում այսօր խաղաղ էր, փողոցները բաց ու հանգիստ, դպրոցները լիքը ուրախ երեխաներով։ Սա այն վիճակն է, որը մենք պետք է ունենանք մայիսի 2-ին։ Բայց այսօր սա ժամանակավոր «մարդասիրական ընդմիջում» է։ Մենք ունենք 2-3 օր՝ լուծումներ գտնելու, առաջ գնալու, ողբերգությունից խուսափելու։ Սա մեր բոլորի 2-3 օրն է։ Ոչ մեկի

Ինչպես բացառել Ռուսաստան-Արևմուտք առճակատումը Հայաստանում

Մի՞թե հանուն ժողովրդավարության է դիմադրության հիմնական ԶԼՄ միջոցները կոչ անում արգելափակել այլընտրանքային ձայները: Վստահաբար այդ նպատակը չեն հետապնդում այն պայծառ երիտասարդները, ովքեր հազարներով լցվել են փողոցները այս օրերին, բայց դեռ ելույթ չեն ունեցել հարթակից: Նրանց անունից խոսում են բոլորը հարթակից, բայց ոչ իրենք:

Գոռ Վարդանյանը՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին. «Ես դուրս եմ եկել փողոց, շնորհավորել եւ կիսել մարդկանց ուրախությունը»

Տարոն Մարգարյանի խորհրդականը վարչապետի հրաժարականի մասին ասում է՝«Ես ուրախությունը կիսել եմ երիտասարդների հետ»

ՀՀԿ-ն քննարկո՞ւմ է Արմեն Գեւորգյանի թեկնածությունը

ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը` ՀՀԿ-ի նոր հնարավոր ղեկավարի եւ վարչապետի թեկնածուի մասին – Նախօրեին երեկոյան կայացավ պաշտոնաթող վարչապետ Սերժ Սարգսյանի հետ խմբակցության պատգամավորների հանդիպումը, մի քիչ կմանրամասնե՞ք՝ ի՞նչ հարցեր քննարկվեցին: Պաշտոնական հաղորդագրության մեջ ասված էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարականի դրդապատճառները կներկայացնի: Որո՞նք էին դրանք: – Հիմնականում դրանք այնպիսի խնդիրներ էին, որոնց արտացոլումն իր խոսքի

Նիկոլայ Ռիժկովը հույս է հայտնել, որ հայաստանյան իրավիճակը կհանգուցալուծվի բացառապես սահմանադրական, իրավական դաշտում

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի անդամ, Հայաստանի ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը հույս է հայտնել, որ հայաստանյան իրավիճակըկհանգուցալուծվի բացառապես սահմանադրական, իրավական դաշտում: «Հայաստանին ու Ռուսաստանին կապում են դարավոր բարեկամական կապեր: Երկու երկրների եղբայրական ժողովուրդներն անցել են բազմաթիվ փորձությունների միջով, եղել են միասին և՛ ուրախության, և՛տխրության պահերին: Ահա այդ պատճառով մենք անտարբեր չենք հայ ժողովրդի ճակատագրով,

Հովհաննես Մանուկյան. Վստահ եմ, որ այսօր էլ անմոռանալի հանրահավաքային գոհարներ են ծնվելու

Հարազատ Գյումրին անգամ Հայաստանի համար այս երկակի օրերին լիցքաթափման մեծ բեռ տարավ իր յուրօրինակ հումորի հաշվին։ Ինչպես գյումրեցի ընկերներս են կատակում, ԽՈՐԱՏԱ սիրող գյումրեցիների հարաբերական անդորրում գտնվող միտքն ու լեզուն վերջին իրադարձություններից հետո բերվել է լավ մարզավիճակի։ Վստահ եմ, որ այսօր էլ անմոռանալի հանրահավաքային գոհարներ են ծնվելու, հատկապես, որ նաև ՄԵԾ և անհնազանդ դասականի՝ Շիրազի

«Ես ինչո՞ւ պիտի Կարեն Կարապետյանի հետ փակ դռների հետեւում բանակցեմ». Փաշինյանի արձագանքը

Հարցին, իսկ ինչո՞ւ փակ դռների հետեւում հանդիպեցիք Ծառուկյանի, Ռուստամյանի հետ՝ նա պատասխանեց, որ ՀՅԴ-ն ու Ծառուկյանը այս քաղաքական ճգնաժամի կողմ չեն: Հարցին՝ կուլիսների հետեւում նրանց հետ ի՞նչ եք բանակցում՝ Փաշինյանը պատասխանեց. «Որեւէ բան չենք բանակցում, թող հրապարակային իրենք իրենց դիրքորոշումները արտահայտեն»:

Նիկոլ Փաշինյանին սպասում է ծանր փորձություն

Դատելով զարգացումների տրամաբանությունից՝ 27-ամյա Հայաստանի 16-րդ վարչապետը Նիկոլ Փաշինյանն է լինելու: Նրա սկսած թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունը հաջողվել է: Եվ հայտնի «Գեներալները նախապատրաստվում են անցած պատերազմին» խոսքի տրամաբանությամբ, Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո շատերը հայտարարեցին, որ միանում են թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությանը: Ու սա լուրջ մարտահրավեր ու փորձություն է Նիկոլ Փաշինյանի, ռիսկ ու վտանգ՝

«Հայաստանի ներկայիս գործադիր իշխանությունը չի կարող իրականացնել ժողովրդավարական չափանիշներին համապատասխան ազատ, մրցակցային և թափանցիկ ընտրություններ»

Հայտարարություն արդար ընտրությունների նախապայմանների մասին Ինչպես հայտնի է, Հայաստանի Հանրապետության վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանը, որպես ստեղծված աննախադեպ քաղաքական ճգնաժամի հնարավոր լուծում, առաջարկել է անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Այդ կապակցությամբ, Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների ժամանակ բազմիցս դիտորդական առաքելություն իրականացրած (այդ թվում՝ «Քաղաքացի դիտորդ» և «Անկախ դիտորդ» դաշինքների անդամ հանդիսացող) ներքոստորագրյալ հասարակական կազմակերպությունները, հաշվի առնելով իրենց՝

Մարդասիրական օգնություն՝ սիրիահայ խոցելի ընտանիքներին

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ)՝ ՀՀ և ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարությունների աջակցությամբ և Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի հետ համագործակցությամբ, մեկանգամյա մարդասիրական օգնություն է տրամադրում Հայաստանի Հանրապետությունում բնակվող 1200 սիրիահայ խոցելի ընտանիքների, սննդի փաթեթների տեսքով (ձեթ, բրինձ, հնդկաձավար, խտացրած կաթ)։  Օգնությունը տրամադրվում է ՀԿԽԸ կամավորների միջոցով։ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ), լինելով Կարմիր խաչի և Կարմիր

Հայաստանի հեղափոխությունը նոր փուլ է մտնում, երբ ներգրավվում է Ռուսաստանը. միջազգային մամուլ

Ռուսաստանը, որ ավելի քան մեկ շաբաթ թիկունքում աշխատող մշտական գործոն էր հայաստանյան իրադարձություններում, սկսել է հստակեցնել իր դերը, գրում է Тhe Washington Post-ը: Սկզբում Մոսկվան լռությամբ հետևում էր՝ ինչ ընթացք են ստանում խաղաղ ցույցերը, հիմա կարծես թե զգուշորեն ներգրավվում է: Թերթը հիշեցնում է, որ հինգշաբթի առավոտյան հայ երկու պաշտոնյաներ, այդ թվում արտգործնախարարը, Մոսկվայում հանդիպել են

«Եթե ահաբեկելու մտադրություն ունենայի, առնվազն այդ օրը ում ուզենայի ու որտեղ ուզենայի՝ կահաբեկեի». Փաշինյան

Փաշինյանը պատասխանում է Ալիկ Սարգսյանին ու խոսում ՀՀԿ-ականներին լիկվիդացնելու մասին

Միջադեպ ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքում․ երկու անձ ձերբակալվել է

Ապրիլի 26-ին՝ ժամը 8-ի սահմաններում, մի տղամարդ ու մի երիտասարդ, որոնք գտնվել են ալկոհոլի ազդեցության տակ, եկել են ոստիկանության Կոտայքի բաժնի Բյուրեղավանի բաժանմունք ու հայհոյանքներ տվել։ Բաժանմունքի ծառայողները փորձել են կարգի հրավիրել նրանց, սակայն նրանք շարունակել են ագրեսիվ վարքագիծ դրսևորել։ Այդ ընթացքում տղամարդը դանակով հարվածել է բաժանմունքի օպերլիազորներից մեկի որովայնին։ Ոստիկանության ծառայողին մարմնական վնասվածք հասցնելուց

Եղիշե Պետրոսյանը` Պուտինին. «Ընկեր ջան, գնա քո երկրի մասին մտածի»

«Այսօր առկա վիճակը չեղած ընտրությունների, զոռբայության, ստի ու կեղծիքի արդյունքն է»,- «Տեսակետ» ակումբում հայտարարեց երգիչ, երգահան Եղիշե Պետրոսյանը` հավելելով, որ հին համակարգով հնարավոր չէ արդար ընտրություններ անցկացնել: «Հիմա օրինակ են բերում, թե Պուտինն ասել է, որ վերջին Սահմանադրության տառին համապատասխան ընտրված Ազգային ժողովը….Ընկեր ջան, գնա քո երկրի մասին մտածի…Ձեր նշած Սահմանադրական ճանապարհովը մենք գիտենք, թե

Կալանավորին դուրս էին գրել դատապարտյալների հիվանդանոցից դատական նիստից 1 ժամ 50 րոպե անց, երբ նիստն ավարտվել էր

Ավազակային հարձակման գործով տուժողը մահացել է Արմեն Մուրադյանը դատապարտվել է ազատազրկման 6 տարի ժամկետով: Նա անազատության մեջ է 2016 թվականի հունվարի 8-ից, տառապում է անբուժելի հիվանդությամբ: Նրա՝ մեկ օր անգամ ավելի կալանավայրում գտնվելն արդեն իսկ վտանգավոր է: Վճռաբեկ դատարանը նրա քրեական գործով կայացրած դատավճիռը բեկանել է, գործն ուղարկել վերաքննիչ քրեական դատարան, ուր երեկ նշանակվել էր

Փաշինյանը՝ իր դիպլոմ չունենալու, ծառայած չլինելու եւ այլ լուրերի մասին

Հարցին՝ եթե ՀՀԿ-ականները ԱԺ արտահերթ ընտրություն անեն, ի՞նչ կանեք՝ Փաշինյանը պատասխանեց, որ կբոյկոտեն մեծ հավանականությամբ ու այդ ժամանակ շրջափակելու ավելի կոնկրետ հասցեներ կլինեն:

Հայաստանը միացել է Էներգետիկ համայնքի մրցակցության ցանցին

Ապրիլի 20-ին Հայաստանը դարձավ առաջին դիտորդ երկիրը, որը միացել է Էներգետիկ համայնքի մրցակցության ցանցին: Ցանցի ստեղծման մասին համատեղ հռչակագիրը ստորագրեցին ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ Պավել Ղալթաղչյանը և Էներգետիկ համայնքի քարտուղարության էներգետիկ իրավաբան Մարի-Թերեզ Ռիխտերը: Ցանցը նպատակ ունի նպաստել մրցակցության դաշտը կանոնակարգող օրենսդրության համահունչ և հետևողական կիրառմանն ու կատարմանը՝ էներգետիկ ոլորտներում: Այն

«Սերժ Սարգսյանի հրաժարականը եւս կոչ էր բոլորին` մի նոր միջավայր ստեղծելու». Հաղթանակ Շահումյան

 «Անհանդուրժելի ենք համարում սրա-նրա վասալը լինելու վիճակը»

Փաշինյանն առաջարկում է ԱԺ բոլոր պատգամավորների հեռախոսահամարներն ու հասցեները հրապարակել, որ մարդիկ զանգեն

Փաշինյանը հայտարարեց, որ իմաստ ունի բոլոր պատգամավորների հեռախոսահամարները հրապարակել ու քաղաքացիները փորձեն իրենց պատգամավորների հետ կապ հաստատել եւ նրանք ներկայացնեն իրենց դիրքորոշումները. «Այսօրվա, վաղվա ընթացքում ԱԺ բոլոր պատգամավորների հեռախոսահամարները կհրապարակվեն, ինչու չէ նաեւ՝ հասցեները»:

«Ջազը իմը չէ, իմը միայն օպերային երգեցողությունն է»

Չնայած իր այս «հայտարարությանը», օպերային երգչուհի Իրինա Զաքյանը համագործակցում է ճանաչված ջազային կոմպոզիտոր Գարրի Քյոսայանի հետ 19-րդ դարի վերջին եւ 20-րդի սկզբում աֆրիկյան եւ եվրոպական երաժշտական ոճերի սինթեզման արդյունքում առաջացած ջազային երաժշտությունը կառուցվածքով ու առանձնահատկություններով արեւմտաաֆրիկյան եւ արեւմտաեվրոպական շուրջ 300-ամյա երաժշտական ավանդույթների միահյուսումն է, որն աշխարհում արագորեն տարածվեց եւ սիրվեց: Հայաստանում ջազ սկսել են կատարել

ՀՀԿ շարքերում իսկապես լուրջ տարաձայնություններ կան։ Մեկը ՀՀԿ-ն համարում է կուռ, մյուսը՝ կուռկուռ. «Չորրորդ իշխանություն»

Մի խոսքով՝ Էդուարդ Շարմազանովը գեներալ Սեյրանի ասածի մեջ 50 տոկոս փայ է մտել:

Ի դեպ, այդ կաբինետի կազմի մասին որեւէ մեկը Փաշինյանից ինչ-որ բան լսե՞լ է. «Ազգ»

Կարեւորն այս պարագայում մեկ այլ բան է` հարթակը, որտեղ կանգնած են Նիկոլ Փաշինյանը, Համլետ Ղուշչյանը, կարգին Հայկոն, Արարատ Միրզոյանը, Սասուն Միքայելյանը, …տրամաբանում եմ, որ Նիկոլ Փաշինյանի, որը, հիշեցնեմ, ժողովրդական վարչապետն է, ապագա կաբինետը: Ի դեպ, այդ կաբինետի կազմի մասին որեւէ մեկը Փաշինյանից ինչ-որ բան լսե՞լ է: Ասենք, երբ նա դառնա ժողովրդական վարչապետ, ո՞վ է լինելու

Լրահոս

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728