Օրվա լրահոսը

Կիրակի օրը Մոսկվայում բախումներ են տեղի ունեցել հայ ցուցարարների և ոստիկանների միջև. Azatutyun.am

Ապրիլի 22-ին Մոսկվայի հայկական եկեղեցու բակում բախում էր տեղի ունեցել հայ երիտասարդների և ոստիկանության միջև. Azatutyun.am: «Մերժիր Սերժին» կարգախոսով բողոքի ակցիայի ժամանակ մոտ 60 ցուցարար էր բերման ենթարկվել Մոսկվայի ոստիկանության ստորաբաժանումներ։ Բերման ենթարկվածներից մեկի՝ երկու երեխաների հայր 28-ամյա Ազատ Հակոբյանի դեմ Մոսկվայի իրավապահները, ըստ Հակոբյանի փաստաբան Ռուբեն Կիրակոսյանի, փորձել են քրեական գործ հարուցել։ «Շատ լուրջ

Արմեն Սարգսյան. Ինչպես Սերժ Սարգսյանը սթափ գնահատականով բացեց Նոր Հայաստան տանող դարպասը, նույն կերպ քաղաքական բոլոր ուժերը պետք է համերաշխաբար հարթեն այդ ճանապարհը՝ առաջնորդվելով Սահմանադրությամբ

Հանրապետության նախագահի ուղերձը  Հանրապետության նախագահն ապրիլի 25-ի ողջ օրվա ընթացքում խորհրդակցություններ անցկացնելով քաղաքական ուժերի եւ հասարակական-քաղաքական գործիչների հետ՝ այսօր առավոտյան կատարել է հետեւյալ գրառումը. Սիրելի հայրենակից, Մեր երկրում վերջին օրերի բուռն զարգացումներն աննախադեպ երեւույթ են: Այն, թե ինչպես քաղաքացիական շարժումը կազմակերպված եւ քաղաքակիրթ զարգացման ճանապարհով վերաճեց համաժողովրդական շարժման, համայն հայության համար հպարտության առարկա է: Հայաստանի

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հայտարարությունը վարչապետի ընտրության անցկացման մասին

Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի՝ հայտարարում եմ, որ վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 1-ին՝ ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում:  

Ռուբեն Հակոբյանի բաց նամակը Նիկոլ Փաշինյանին. «Չեմ կարծում, որ քո` այս պահին վարչապետ դառնալը, ինչին դու անթաքույց ձգտում ես, միակ ճշգրիտ եւ անփոխարինելի տարբերակն է»

Այս պահին վարչապետ դառնալու նպատակին հասնելու համար ինքդ քեզ շատ չե՞ս զիջում… Իսկապես հրապարակի էյֆորիան հազարաձայնում է` Նի´-կոլ, վարչապե´տ, Նի´-կոլ, վարչապե´տ, բայց արդյո՞ք դա է այս պահին գլխավորը … Մտածիր

Հրապարակում ընտրվելու է ոչ թե վարչապետ, այլ վարչապետի թեկնածու, եւ այդ թեկնածուին ընտրելու է ՀՀ Ազգային ժողովը. «Հայկական ժամանակ»

Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո սպասվող եւ չափազանց տրամաբանական ընթացքը անսպասելիորեն խաթարվեց։ Քաղաքագիտական բոլոր կանոններով դրանից հետո պետք է սկսեր իշխանության փոխանցման գործընթաց, որի սահուն եւ հնարավորինս արագ իրականացումը բխում է թե՛ երկրի, եւ թե՛ կողմերի շահերից։ Սա ուղղակի ակնհայտ է։ Բայց շատ շատերի համար անակնկալ այս գործընթացը կանգ է առել, որի իմաստը այնքան էլ հասկանալի

Քաոտիկ երթևեկությունն ու վայրենի խրախճանքն ամենաթողության հասցնելն անթույլատրելի է: Սա առաջին հերթին հարվածելու է հենց ժողովրդական շարժմանը

ՄԻԱՑՈՒՄ բառն արդեն վարորդների և ոստիկանության աշխատակիցների համար այլ իմաստ է ստացել, ընդ որում բացարձակ իրարից տարբերվող, իրարամերժ և անհասկանալի: Հյուսիսային պողոտայում, Հանրապետության հրապարակում և զանգվածային անհնազանդության դրսևորումների մարդաշատ այլ վայրերում քաոտիկ երթևեկությունն ու վայրենի խրախճանքն ամենաթողության հասցնելն անթույլատրելի է: Սա առաջին հերթին հարվածելու է հենց ժողովրդական շարժմանը։ Խուճապի և անիմաստ վիրուսային լուրերի անխնա տարածումը

Խորհրդարանի նախկին պատգամավորների դիմումը ՀՀԿ-ին. «Դուք կարող էք կա՛մ արագացնել գործընթացը, կամ ձգձգել լարվածությունը»

Հայաստանի ԱԺ Հանրապետական խմբակցության գործընկերներ Թավշյա հեղափոխությունը, որի մասին հայտարարել է ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը այլևս իրողություն է: Իրադարձությունները իրավական հիմքով տանելու և անհապաղ սահմանադրական լուծումներ ունենալու միակ միջոցը յուրաքանչյուրիդ դիրքորոշման անհապաղ հրապարակումն է: Մենք գիտակցում ենք, որ Ձեզանից շատերը պատահական են հայտնվել քաղաքական բովանդակությունից զուրկ, իշխանության վերնախավի վերարտադրությունը ապահովող խմբավորման կազմում: Գիտենք, որ

ՀՀԿ-ն պահպանում է թերևս ամենակարևորը՝ ընդդիմություն լինելու հնարավորությունը. «Ժամանակ»

Հայաստանում նոր թափով մեկնարկած քաղաքացիական անհնազանդության ակցիաները, որ վերսկսվեցին Նիկոլ Փաշինյանի և Կարեն Կարապետյանի բանակցության տապալումից հետո, փաստացի չեն թողնում այլ ելք՝ ՀՀԿ-ն պետք է հայտարարի վարչապետի թեկնածուի հարցում հրապարակի պահանջը ընդունելու մասին և ձեռնամուխ լինի արդեն իշխանության անցնցում անցման իրական բանակցությունների: Ընդ որում, այստեղ արդեն ՀՀԿ-ն թերևս պետք է բանակցի իր հետագա գործունեության, այսպես

«Պալատական» հեղաշրջո՞ւմ թավշյա հեղափոխության արդյունքում

Ինչպե՞ս իրեն կդրսեւորի Մոսկվան այսօր, երբ ակնհայտ է, որ հասարակությունը նաեւ «մերժում է Կարենին»

Մեկ տարեկան երեխա է մահացել փակ համարանիշներով մեքենայի պատճառով. ծնողները ծանր վիճակում են

Լրագրող, հաղորդավար Գոհար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել վերջերս տեղի ունեցած ավտովթարի մասին. «Ընկերուհուս 1 տարեկան տղան, որին ինքը տարիներով սպասել էր, հիվանդանոցում քիչ առաջ մահացավ։ Ինքն ու ամուսինն էլ ծանր վիճակում հիվանդանոցում պառկած են։ Ամսի 24 -ին համարները փակած ավտոյով անասունը խփել փախել էր։ Մի հատ համարները փակած, կանոնները խախտող սուտի հեղափոխական

ԱՍԵԿՈՍԵ

Մեծ պատիվ է գիտակցել, որ ամբողջ հայ ազգն ինձ հետ է: ՀԵՆՐԻԽ ՄԽԻԹԱՐՅԱՆ

Միակ բանական լուծումը

Որ պետք է անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ դրա հետ, կարծես թե, բոլոր քաղաքական ուժերը համաձայն են: Դա լավ է: Հակասություններն առաջանում են այլ տեղում. վարչապետի պաշտոնակատարն ասում է՝ «եկեք խորհրդարանական ընտրություններ անցկացնենք ՀՀԿ-ական վարչապետի պարագայում», այսինքն՝ իրենց կողմից վարչական ճնշման եւ փող բաժանելու լծակները պահպանելու պայմաններում: Հավանաբար, նրանք ցանկանում են նաեւ ընտրություններ անցկացնել ներկայիս Ընտրական

Ոստիկանությունը մայրաքաղաքում հայտնաբերել եւ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխել առանց հաշվառման համարանիշերի երթեւեկող 18 ավտոմեքենա

ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապեի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտնում է. «Անցած գիշեր կատարած ծառայության ընթացքում Ճանապարհային ոստիկանությունը մայրաքաղաքում հայտնաբերել եւ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխել առանց հաշվառման համարանիշերի երթեւեկող 18 ավտոմեքենա, որոնց վարորդների նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Միջոցառումները շարունակվում են։ Վարորդներին կոչ ենք անում պահպանել երթեւեկության կանոնները»: Նշենք, որ ավելի

Նաիրա Զոհրաբյան. «Հանրապետական կուսակցությունը պետք է հեռանա երկրի կառավարումից։ Պետք է հեռանա ամբողջապես»

Ի վերջո, Հանրապետական կուսակցությունը եւս ինքնամաքրվելու խնդիր ունի եւ բոլոր պատեհապաշտների թռնելուց հետո պարզ կլինի, թե ովքե՞ր էին իրական նժդեհականները։ Ես վստահ եմ, որ նման մարդկանց թիվը սարսափելի քիչ է լինելու։

Վարչապետին հրաժարականը ինքնին երաշխիք մը չի կրնար ըլլալ որ յաջորդ ընտրութիւնները յանկարծ ըլլան ճշմարիտ եւ արդար. «Ասպարեզ»

Աւելի մեծ ներքին վտանգը, նոյն ընդհանուր մտավախութենէն ծնած, նոր ընտրութիւններու անցեալին նման խարդախուած ըլլալու հարցն է: Ընտրութիւնները պիտի կրնա՞ն ազատ ըլլալ: Հայաստանի մէջ, առանց բացառութեան, ցարդ ոչ մէկ ընտրութիւն եղած է ազատ:

Ինչո՞ւ էր կառավարությունն այդքան անպատասխանատու մոտեցել ԱՄՆ դեսպանի խոսքի թարգմանությանը, թե՞ դա, այսպես ասած, «կազմակերպված անպատասխանատվություն» էր. «Ժամանակ»

Երևանի ու հանրապետության այլ քաղաքների փողոցներում նոր թափով ու ըստ էության՝ շարժմանը միացած նոր քաղաքական ուժերով վերսկսված գործընթացն ուղեկցվել է իշխանության թևում հետաքրքիր զարգացումներով: Մասնավորապես՝ վարչապետի պաշտոնակատար և երեկ օրվա գլխավոր հակահերոս Կարեն Կարապետյանը հանդիպել է Եվրամիության և ԱՄՆ դեսպանների հետ՝ առանձին-առանձին: Ընդ որում՝ ԱՄՆ դեսպանի հետ հանդիպման մասին հաղորդագրության մեջ տեղի էր ունեցել բավականին ուշագրավ

Ռուսական կողմը ընդդիմադիրներին գործող իշխանության եւ այլ քաղաքական ուժերի հետ կառուցողական երկխոսության կոչ է արել

Ընդգծելով, որ ստեղծված իրավիճակը պետք է հանգուցալուծվի բացառապես Սահմանադրության ու Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների շահերի շրջանակում:

«Խաղաղապահների հանդեպ ճնշումներ չեն կարող լինել». Արծրուն Հովհաննիսյան

«ՊՆ-ն իր գործառույթների շրջանակում ինչ-որ անի, պարտադիր չէ՝ իմանաք»,-ասում է նա

Փաշինյանն ու Ծառուկյանը քննարկել են հնարավոր լուծումները

Նիկոլ Փաշինյանը «Իմպիչմենտ» դաշինքի կազմում հանդես էր գալիս «Ոչ դոդացմանը, ոչ ռոբոտացմանը, ոչ սերժանտացմանը» կարգախոսով: 

Հայաստանն այն երկրներից է, ուր առկա են բավականաչափ քաղաքական ազատություններ և քաղաքացիական հասարակություն, որը չի վերահսկվում իշխանության կողմից. VOA

Վաշինգտոնի Քարնեգի հաստատության վերլուծաբան Փոլ Սթրոնսկին Ամերիկայի Ձայնին Սկայպով տված հարցազրույցում անդրադարձել է վերջին շաբաթների ընթացքում Հայաստանում ստեղծված իրավիճակին և ներքաղաքական զարգացումներին և նշել. «Զարմացած չեմ , որ Հայաստանում տեղի ունեցան ցույցեր, Հայաստանն այն երկրներից է, ուր առկա են բավականաչափ քաղաքական ազատություններ և քաղաքացիական հասարակություն, որը չի վերահսկվում իշխանության կողմից: Այս զարգացումները դրական են Հայաստանի

Ժողովրդային այս շարժումը նաեւ անվստահութեան ձայն է վերջին տարիներուն Դաշնակցութեան վարած քաղաքականութեան հանդէպ. «Ասպարեզ»

Ներկայ համակարգին մէջ մտնելով, այնտեղ տիրող ուժերուն հետ դաշինք կնքելով, խայտառակ խորհրդարանի մը մէջ խորհրդարանական ճանապարհներով համակարգ բարեփոխելու Դաշնակցութեան որդեգրած ռազմավարութիւնը որեւէ արժէք չի նեկայացներ ժողովուրդի աչքին, ոչ ալ հաւաստիութիւն կը ներշնչէ:

ՀՀԿ խմբակցության անդամները հանդիպել են Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի հետ

ՀՀԿ խմբակցությունն առանց նախապայմանների պատրաստ է բոլոր կողմերի հետ քննարկել ցանկացած հարց

«Մի՛ ցայտնոտի մեջ ընկեք, մեզ լավ գիտեք». Ռոբերտ Աբաջյանի «կեղծ պապիկի» պատասխանը՝ Աբաջյաններին

Գեւոր ջան, դու լավ գիտես մենք ինչքան մեծ հնարավորություններ ունենք, ինչքան մեծ կրուգ ու ինչքան մեծ շրջապատ, ավելի շատ դուք եք օգտվում եւ կարող է մեր միջոցով օգտվեք եւ օգտվում եք, քան թե մենք ձեզանով: Ի՞նչ պետք է օգտվենք, ի՞նչ չունենք, մեր աշխատած տարիներն ու ժառանգությունը մեզ բավական է, չի՛ կարելի էդպես հիվանդագին ընդունել: Ինչի ձեզ էդ ի՞նչ են տալիս Ռոբերտի համար, վերջապես մենք իրավաբաններ ենք, Գեւոր, դիմացիններդ խոտ չեն ուտում:

Ցուցարարներին միացած Վարդան Ղուկասյանը երգեց ու իրեն քննադատողներին «քաղաքական պոռնիկ» անվանեց (Ձայնագրություն)

Գյումրու Թատերական հրապարակում, որտեղ քայլերթից հետո հավաքվեցին ցուցարարները՝ հնչեցնելով ելույթներ, տարբեր երգեր կատարելով, ուշ ժամի նրանց միացավ նաև «Ծառուկյան դաշինքի» պատգամավոր, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որը իր զրնգուն ձայնով սկսեց հայրենասիրական երգ կատարել ու բանաստեղծություն արտասանել։ Նա միաժամանակ «տեղը գցեց» իրեն քննադատողներին։ «Եվ մեկ էլ քաղաքական պոռնիկներ կան, որ ասում են՝ դու որտե՞ղ էիր։

Հայաստանի համար հատկապես բարդ կլինի Մոսկվայի հետ հարաբերությունների հարցը. Sueddeutsche Zeitung

Վերբեռնումը Հայաստանի համար ծանր կլինի, հատկապես զգայուն է Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցը։ Նման կարծիք է հայտնել գերմանական Sueddeutsche Zeitung պարբերականի վերլուծաբան Յուլիան Հանսը։ Ի տարբերություն 4 տարի առաջ Կիևի մայդանի իրադարձությունների` եվրոպացիները գրեթե ուշադրություն չդարձրին այն բանի վրա, որ մոտ երկու շաբաթում տապալվեց Սերժ Սարգսյանի իշխանությունը։ Ընդ որում, երկու երկրներում էլ բողոքի պատճառ էին դարձել չիրականացված

«Րոպե շուտ գալ հրապարակ և ուրիշի հաղթանակի վրա նկարահանվել, դա իմը չէ»․ Մարտուն Գրիգորյան

Aravot.am-ի հետ զրույցում ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականը գնահատեց որպես պետական մտածողություն ունեցող, պետության շահը բարձր դասող մարդու քայլ։ -Սերժ Սարգսյանն իր ուղերձի մեջ ասել էր, որ կան տարբերակներ, բայց ինքը կոնկրետ ընտրել է հրաժարականի տարբերակը, իսկ մյուս տարբերակների դեպքում, բոլորիս հասկանալի է, լուրջ բախում էր լինելու, արյուն էր թափվելու, որը

Ինչպես են ոստիկանները պոկում ցուցարարի մեքենայի վրա փակցրած «ՀՀԿ հեռացիր» կարգախոսը

Մինչ այդ բազմաթիվ ցուցարարներ պետհամարանիշները հանած, ազդանշաններով, մեքենաներից մարմինը կիսով չափ դուրս հանած, «Աշխարհը մերն ա» երգելով, «գազ էին տալիս» փողոցներում եւ պահանջում ազատ, անկախ Հայաստան:

Լրահոս

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728