Օրվա լրահոսը

Իսպանական մամուլի անդրադարձը Պեդրո Ագրամունտի կաշառակերության մեղադրանքներին

Վերջին օրերին իսպանական մամուլն ակտիվորեն անդրադառնում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախկին նախագահ, Իսպանիայի ժողովրդական կուսակցության անդամ Պեդրո Ագրամունտի՝ Ադրբեջանի օգտին Եվրոպայի խորհրդարանական վեհաժողովում որոշումներ ընդունելու և սուր գնահատականները մեղմացնելու նպատակով Ադրբեջանի կողմից կաշառք ստանալու հարցին: Վերոնշյալ թեմային են անդրադարձել բազմաթիվ պարբերականներ և հեռուստալիքներ, այդ թվում՝ “El Pais”-ը, “El Mundo”-ն, “El Independiente”-ն, “La Sexta” հեռուստաալիքը

Ամո Շարոյան. «Մենք բոլորս պարտավոր ենք հասկանալ պահի լրջությունը»

«Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային միավորում ՀԿ անդամների մեծամասնությունը, անվերապահորեն պաշտպանում են Հայաստանի ժողովրդի արդարացի պահանջը: Մենք բոլորս պարտավոր ենք հասկանալ պահի լրջությունը: Աստված մեզ հետ… «Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային  միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյան

Վարույթ է ընդունվել Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների դեպքի առթիվ հարուցված քրեական գործը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել և վարույթ է ընդունվել ապրիլի 22-ին Էրեբունի և Նոր-Արեշ 26-րդ փողոցների խաչմերուկում դիմակավորված անձանց կողմից քաղաքացիների վրա հարձակվելու և բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։ 2018թ. ապրիլի 22-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 13։00-ի

Ուջանցի ցուցարար. «Ուզում ենք Նիկոլը վարչապետ աշխատի, չկարողացավ, իրեն էլ կփոխենք»

«Ամսի 12-ին Ուջանից ենք սկսել, էսօր էլ ուջանցիներով եկել ենք, որ Կարեն Կարապետյանը անգործ մնա»,- ասաց մի տղամարդ: Նա ցանկություն հայտնեց, որ օրենք հարգվի երկրում ու բոլորը իրավահավասար լինեն: Նա սփյուռքահայերին էլ կոչ արեց. «Մեզ փող մի ուղարկեք, մեզ համար աշխատատեղ բացեք Հայաստանում: Ով աշխատատեղ չբացի, տականք է…Ուզում ենք Նիկոլը վարչապետ աշխատի, չկարողացավ, իրեն էլ

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը ճանապարհային քարտեզ է առաջարկում

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հայտարարությունը Այն, ինչ կատարվեց Հայաստանում, ֆանտաստիկ էր, և անկեղծ ասած՝ ինձ համար էլ էր անսպասելի: Ակնհայտ էր, որ Հայաստանում ուշ թե շուտ տեղի էր ունենալու այսպիսի հեղափոխություն, բայց անսպասելի էր, որ այս պահին և այս ձևով: Առաջին փուլը, որը վերջացավ Սերժ Սարգսյանի հրաժարականով, տվեց բավականին դրական արդյունքներ. միջազգային կարծիքը՝

Խոհարար ցուցարար. «Էս ազգին սարքել են բոշա»

Մելիք-Ադամյան փողոցում առավոտից ոստիկաններ են հավաքված: Այդ հատվածը փակ է քաղաքացիների համար, նրանց զգուշացնում են շրջանցել այդ հատվածը: Տարածքում նաեւ մանուշակագույն ավտոբուսներ կան, որոնք հանվել են գծերից, որպեսզի ոստիկանությունը դրանք օգտագործի: Իսկ Հանրապետության հրապարակում արդեն հավաքվել են մարդիկ, որոնք պետք է մասնակցեն մեկնարկող հանրահավաքին: Ցուցարարների մեջ նաեւ մոսկվաբնակներ կան: Նրանցից մեկը կոչ արեց ռուսաստանաբնակ այլ

«Ժառանգություն» կուսակցությունը մերժում է «ՀՀԿ»-ի՝ իշխանության մնալու ցանկացած փորձ

25 ապրիլի 2018, Երեւան: Այսօր, «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի կողմից հրավեր է ստացել՝ երկրում տիրող ներքաղաքական իրավիճակը քննարկելու համար: Շնորհակալությամբ ընդունելով հրավերը՝ մենք կարծում ենք, որ քննարկում կարելի էր իրականացնել, եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եւ սփյուռքահայ մեր հայրենակիցները կողմնորոշված չլինեին իրենց կարծիքի մեջ, սակայն նրանք վաղուց ունեն իրենց համոզմունքը՝

Կարեն Կարապետյանը հրաժարական չի տվել

Կառավարության լրատվական ծառայության ղեկավար Զոյա Բարսեղյանը Aravot.am-ին վստահեցրեց, որ լուրերը, թե վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հրաժարական է տվել, սխալ են. «Մենք հերքում ենք այդ լուրերը: Դա ապատեղեկատվություն է»: Հիշեցնենք, որ քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, թե Կարապետյանը հրաժարական է տվել: Այս պնդումը տարածել են նաեւ այլ օգտատերեր: Նելլի ԲԱԲԱՅԱՆ Հ. Գ.

Դեսպան Միլսը շեշտել է, որ բոլոր գործընթացները պետք է տեղի ունենան Սահմանադրության համաձայն

Նա ավելացրել է, որ քաղաքական իրավիճակի կարգավորման համար երկխոսությունն այլընտրանք չունի:

Փաշինյանը գնում է կարեւոր հանդիպումների. հավանաբար ԱՄՆ եւ ՌԴ դեսպանների հետ

Փաշինյանը պահանջում է ՀՀԿ-ի առանց նախապայմանների կապիտուլյացիա

Մտահոգիչ է այն, որ փակված վիճակում են երկրի համար կենսական կարևորության ճանապարհներ. Արման Թաթոյան

Ուստի, կոչ եմ անում գործընթացի բոլոր մասնակիցներին ցուցաբերել հանդուրժողականություն ու պատասխանատու վերաբերմունք, զերծ մնալ մարդու իրավունքների խախտումներին և անհամաչափ սահմանափակումներին նպաստող գործողություններից:

Ոստիկանության կապիտանը միացավ շարժմանը

Նա ներկայացավ եւ ցուցադրեց իր վկայականը

Վեդիում տերմինալ են գողացել ու բռնվել դեպքից ժամեր անց

Ապրիլի լույս 24-ի գիշերը Վեդի քաղաքում գողություն է կատարվել։ «Թել Սելի» տերմինալի գողության մասին ժամը 6-ն անց 50-ի սահմաններում, ոստիկանության Արարատի բաժնում բանավոր հաղորդում է ստացվել խանութի սեփականատիրոջից։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ խանութի դուռը բացել են տեխնիկական միջոցների գործադրմամբ։ Վեդիի քրեական հետախույզների ձեռնարկած ծավալուն միջոցառումների արդյունքում հանցագործությունը բացահայտվել է թարմ հետքերով։

Արմեն Սարգսյանը շարունակում է խորհրդակցությունները

Նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է խորհրդակցություններն ու հեռախոսազրույցները խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ՝ քննարկելով երկրում ստեղծված իրավիճակը եւ հանգուցալուծման ուղիները: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ  ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Ոստիկանությունը և ոստիկանության պետը չեն մտնում քաղաքական գործընթացների մեջ և չեն կարող սատարել որևէ կողմի

Ոստիկանությունը ապաքաղաքական կառույց է և չի հարում ու չի կարող հարել այս կամ այն շարժումների ու քաղաքական միավորների: Ոստիկանությունը պետության հիմնասյուներից է, պետականության, երկրի կայունության ու ներքին անվտանգության երաշխավորը և գործում է օրենքներով ու օրենքի շրջանակում: Ոստիկանությունը և ոստիկանության պետը չեն մտնում քաղաքական գործընթացների մեջ և չեն կարող սատարել որևէ կողմի: Կոչ ենք անում առաջնորդվել

Մարտական ծառայության մեկնող ավտոշարասյունը որոշ ժամանակ կանգ է առել՝ ճանապարհը փակած մի խումբ անձանց պատճառով. yerkirmedia.am

yerkirmedia.am. Քիչ առաջ Վարդենիսում ավտոճանապարհը փակած մի խումբ անձիք թույլ չեն տվել անցնել մարտական ծառայության մեկնող զինվորական ավտոշարասյանը։ Միայն հրամանատարի միջամտությունից հետո ճանապարհը կարճ ժամանակով բացվել է։

Ապրիլ 24-յան հայտարարությունը Հայոց ցեղասպանությունն աներկբա վերահաստատելու բաց թողնված հնարավորություն էր

Չնայած երեկվա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ապրիլ 24-յան հայտարարությունն արտացոլում է Հայոց ցեղասպանության բառարանային սահմանումն, այնուամենայնիվ չի համապատասխանում Ցեղասպանության վերաբերյալ նախագահ Ռոնալդ Ռեյգանի հրապարակային հայտարարությանը, հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար): «Ցավալի օր է, երբ ԱՄՆ նախագահը չի կարող ճշմարտությունն ասել ամերիկյան պատմության հպարտ էջերի մասին, երբ Ամերիկայի աննախադեպ մարդասիրական օգնության շնորհիվ Հայոց ցեղասպանության բազմահազար

ԳԱԱ-ն կոչ է անում բոլոր կողմերին խնդիրների լուծումները գտնել բանակցային եղանակով, իրավական դաշտում

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հայտարարությունը Հարգելի հայրենակիցներ, Այսօր քաղաքացիական հասարակությունը շարունակում է պայքարը հանուն ժողովրդավարական Հայաստանի կայացման: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան, լինելով հանրության մասը, կոչ է անում բոլոր կողմերին խնդիրների լուծումները գտնել բանակցային եղանակով իրավական դաշտում, զերծ մնալ հնարավոր բախումներից` ապահովելու քաղաքացիների անվտանգությունը և երկրի կայունությունն ու հեղինակությունը: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա

ԱՄՆ դեսպանատունը հերքել է մուտքի վիզայի պահանջների փոփոխության մասին տեղեկությունները

ԱՄՆ դեսպանությանը հայտնի է դարձել, որ որոշ լրատվամիջոցներում տեղ են գտել ՀՀ քաղաքացիների համար ԱՄՆ մուտքի վիզայի պահանջների փոփոխության մասին սխալ տեղեկություններ: Վիզայի պահանջների որևէ փոփոխություն չի եղել, իսկ տեղեկատվության աղբյուրի հղում չպարունակող այս հաղորդումները չեն համապատասխանում իրականությանը: ԱՄՆ վիզաների մասին ճշգրիտ տեղեկատվություն կարող եք գտնել ԱՄՆ դեսպանության կայքում, տես:    

Ցուցարարներն Արշակունյացը երկկողմանի փակել են

«ԵԿՄ, միացիր» վանկարկելով ցուցարարները շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ

Հանրապետության բոլոր մաքսակետերը բնականոն գործունեություն են իրականացնում. ՊԵԿ

Այսօր, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը` իր գլխավորած երթի ժամանակ տեղեկացրել է, թե իբր փակվել է Բագրատաշենի մաքսատունը: Հայաստանի Հանրապետության պետական եկամուտներ կոմիտեն պաշտոնապես հայտարարում է, որ այս պահի դրությամբ, ոչ միայն Բագրատաշենի, այլ նաև հանրապետության մյուս բոլոր մաքսակետերը բնականոն գործունեություն են իրականացնում: ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Պահանջում ենք անհապաղ դադարեցնել հավաքի մասնակիցների նկատմամբ հետապնդումները

2018 թվականի ապրիլի 25-ին իրավապաշտպան հասարակական կազմակերպությունները շարունակում են ահազանգեր ստանալ խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ հետապնդումների մասին: Մասնավորապես՝ հավաքի առանձին մասնակիցների տարբեր կարգավիճակով՝ վկա, կասկածյալ, մեղադրյալ, հրավիրում են քննչական մարմիններ՝ իբր քննչական գործողություններ իրականացնելու: Ինչով փաստացի սահմանափակում են և խոչընդոտում քաղաքացիների՝ հավաքների մասնակցության իրավունքը: Հիշեցնենք, որ 2018 թվականի ապրիլի 18-ին ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը վարույթ

Ճանապարհը փակած 14 երեխայի են ծեծել. Ոստիկանությունն այս մասին ահազանգ չի ստացել

Ըստ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի, երեխաներին ծեծել են Կարճաղբյուրի գյուղապետի «մարդիկ»

Գեներալ Ցոլակյանի հորդորը

Ազգային ժողովի պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանն իր ֆեյսբուքյան էջում հանդես է եկել կոչով՝ մասնավորապես հորդորելով զերծ մնալ բախումներից և խաղաղ ցուցարարների դեմ բռնություն կիրառելուց։ «Հարգելի քաղաքացինե՛ր, վերջին օրերին ստեղծված իրավիճակը, անխոս, մտահոգիչ է յուրաքանչյուրիս համար: Կողմերին կոչ եմ անում ցուցաբերել զսպվածություն և սառնասրտություն, ոչ մի կերպ չգնալ բախումների, այն կարող է անդառնալի հետևանքների պատճառ դառնալ: Խաղաղ

«Սերժ Սարգսյան շատ փորձառու գործիչը սխալվեց»

Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը՝ Նիկոլ Փաշինյանի թավշյա հեղափոխության եւ դրա հետեւանքների մասին – Ապրիլի 23-ին Հայաստանում տոնում էին թավշյա հեղափոխության, նաեւ «ղարաբաղյան կլանից ազատվելու» հաղթանակը: Հայկական երկրորդ պետությունում՝ Արցախում, ինչպե՞ս են վերաբերվում հայաստանյան իրադարձություններին: Հնարավո՞ր է թավշյա հեղափոխության ոգեւորությունը նաեւ Արցախ հասնի՝ ժողովրդավարական ընտրություններով նոր իշխանություն ձեւավորվի: – Կարող եմ միայն անձնական տպավորություններ

ՌԱԿ-ը հույս է հայտնում, որ հարցերը կլուծվեն փոխզիջումային տարբերակով, ու շեշտում է` օրենքի ու Սահմանադրության շրջանակներում

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո Հայաստանի Հանրապետությունում ստեղծվել է քաղաքական աննախադեպ նոր իրավիճակ: Կուսակցությունը ողջունում է բոլոր այն նախաձեռնությունները, միջազգային հարթակներից հնչող կոչերն ու հորդորները` կառուցողական բանակցությունների միջոցով կարգավորելու առկա խնդիրները, ուղեցույց ունենալով ՀՀ սահմանադրությունը: ՌԱԿ-ը համոզված է, որ միայն կառուցողական բանակցությունների միջոցով է հնարավոր խուսափելու իրավիճակի հետագա սրումից, անդառնալի կորուստներից: Բանակցություններ` որոնց արդյունքում

Սահմանադրական ճգնաժամից խուսափելու նպատակով անհրաժեշտ է ապահովել ժողովրդի իշխանության իրականացում ազատ ընտրությունների միջոցով. Հայտարարություն

Հայտարարություն անհրաժեշտ հրատապ քայլերի վերաբերյալ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և ընթացող քաղաքական բանակցություններն ու զարգացումները՝ անհրաժեշտ է ի թիվս այլնի ընդգծել մի քանի կարևոր խնդիր. Ակնհայտ է, որ ժողովրդի քաղաքական նախընտրությունը խիստ տարբերվում է Ազգային ժողովում արտացոլված քաղաքական ուժերի առկա բաշխումից: Հետևաբար ոչ Ազգային ժողովը, ոչ դրա կողմից ձևավորված մարմինները չեն արտացոլում ժողովրդի կամքը քաղաքական

Ապօրինի անտառահատումների գործով բացահայտվել են կաշառք ստանալու և մի շարք այլ հանցագործությունների նոր դրվագներ. պետությանը պատճառվել է ավելի քան 244 մլն ՀՀ դրամի վնաս

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող` «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տարբեր անտառտնտեսություններում ծառերի ապօրինի հատման և պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված չարաշահումների դեպքերի վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել են ՀՀ բնապահպանության նախարարության նախկին բնապահպանական պետական տեսչության պաշտոնյաների ու «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու, կաշառք ստանալու, կաշառք տալու, երկու տասնյակ պաշտոնական փաստաթղթեր ոչնչացնելու, պաշտոնեական կեղծիք կատարելու

«Սևան ազգային պարկ»-ում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքի փաստերի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ վերահսկիչ պալատից ստացված` ՀՀ բնապահպանության նախարարության «Սևան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման, բյուջետային մուտքերի ապահովման և պետական սեփականության կառավարման նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ ընթացիկ հաշվետվությամբ արձանագրվել են պետական շահերի խախտման մի շարք փաստեր: Պարզվել է, որ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ պաշտոնատար անձինք՝ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով իրենց

«Դալմայի» աշխատակիցներն էլ են փողոցը փակողների մեջ

«Երկու կտոր շոր վաճառելու համար սենց բան չպետք է անեն, ժողովուրդը պետք դուրս գա, իր ասելիքն ասի». ցուցարար

Լրահոս

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728