Օրվա լրահոսը
Կարեն Կարապետյանը և Սամվել Կարապետյանը քննարկել են Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերը
Զրուցակիցները քննարկել են, մասնավորապես, «Հայաստանի ներդրողների ակումբի» կողմից իրականացվող ներդրումային ծրագրերի ընթացքը: Սամվել Կարապետյանը վստահեցրել է, որ բոլոր մեկնարկած ծրագրերը լինելու են շարունակական:
«Թուրք ազգի խղճից և բարոյախոսությունից է բխում՝ մեր հայ քաղաքացիների պատմական վշտին ապրումակցելն ու այն կիսելը». Ռեջեփ Թայիփ Էրդողան
«Խնդրում եմ Ձեզ, որ առաջվա պես այսուհետ ևս չաջակցեք նրանց, ովքեր փորձում են աղավաղել մեր ընդհանուր անցյալը և քեն, ատելություն ու թշնամանք տարածել»։
Վլադիմիր Գասպարյանը զեկուցել է, որ հանրապետությունում օպերատիվ իրավիճակը վերահսկելի է
Վարչապետի պաշտոնակատարը կարևորել է հանրապետությունում հասարակական կարգի պահպանումն ու անվտանգության ապահովումը
«Այդ դեպքերից հետո ավելի ջանասիրաբար կաշխատենք համաձայնագրի ուղղությամբ». Սվիտալսկի
Այդ իրադարձությունները ցույց տվեցին, որ իմ շեշտած արժեքները շատ կարեւոր են ու թանկ՝ սովորական քաղաքացիների համար
Habertürk: ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին գաղտնի նախագիծ է մշակվում
Թուրքական մամուլը հայտնում է, որ ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված գաղտնի փաստաթուղթ է մշակվում։ «Habertürk»-ի թղթակից Սերդար Թուրգութը իր «Կա՞ արդյոք Թուրքիայի դեմ ուղղված օրինագիծ» խորագրով հոդվածում գրում է․ «Ես լսել եմ ու գիտեմ, որ ԱՄՆ Կոնգրեսի որոշ ներկայացուցիչներ աշխատում են այսպես կոչված Հայոց ցեղասպանության նախագծի շուրջ։ Բոլորին հայտնի Հայկական հարցը ․․․ Բայց չգիտես
Մենք այսօր մխիթարված ենք, որովհետև մեր նահատակները արժանացան սրբադասման. Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություններ
Ապրիլի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռի միաբանների ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ, նախագահությամբ Վեհափառ Հայրապետի և ներկայությամբ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի կատարվեց Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ: Նույն օրը Մայր Աթոռ
Վիգեն Սարգսյան. զինված ուժերը շարունակում են մեծ պատասխանատվությամբ իրականացնել իրենց վերապահված գործառույթները
Զինված ուժերում սկսված բարեփոխումները պետք է շարունակվեն. Կարեն Կարապետյան
Ցավալի է, որ 103 տարի անց չենք համալրել մեր սրբադասված պապերի և տատերի գենոֆոնդը. Զարուհի Փոստանջյան
Այսօր՝ 2018 թվականի ապրիլի 24-ին, «Երկիր Ծիրանի» կուսակցությունը նախագահ Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ իր հարգանքի տուրքը մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Ցավալի է, որ 103 տարի անց չենք համալրել մեր սրբադասված պապերի և տատերի գենոֆոնդը։ Բայց միևնույն ժամանակ՝ լի ենք հավատով, կամքով և կրքով, որ 21-րդ դարը մեր ազգի վերածննդի և Հայկական պետականության հզորացման ժամանակաշրջանն է
«Ձեր զոհերը մեր զոհերն են». Այսօր Սփիւռքի գաղութներուն մէջ կը փակեն բոլոր խանութները. «Եռագույն»
«Եռագույն». «Ձեր զոհերը մեր զոհերն են». այսօր Սուրիոյ, Լիբանանի եւ Սփիւռքի այլ գաղութենրու մէջ կը փակեն բոլոր խանութները: Տեղացիները, հայերուն հետ, կը յարգեն Հայոց ցեղասպանութեան զոհերու յիշատակը ու կը փակեն իրենց խանութները` փակցնելով այդ մասին իրազեկող գրութիւն:
Քուրդ Հասոյի շունը
-Տունդ քանդվի, փաշա՜ …, ինչ իմ տունը քանդեցիր… Սոփին էր ողբ ու կոծ անում, վայ տալիս գլխին: Ողբում էր աղիողորմ… Գոռո՜ւմ էր` որդեկորույս մոր կորստյան ցավից խելագարված… …Մելիքի պատանով փաթաթած անկենդան մարմինը նորից դրեցին սայլի վրա: …Եղո բիձեն գերեզմանոցում սայլից իջեցրեց Մելիքի դին, ապա, ամուսիններին հենց նոր հողին հանձնած երկու կանանց հետ, ցավագին գերեզման իջեցրեց
Այս կինը հուզել է իմ հոգին, և նա ներկայացնում է բազմաթիվ ուժեղ հայերի սիրտը. Սերժ Թանկյանը և Քիմ Քարդաշյանը շնորհավորել են հայ ժողովրդին
Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը և ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը շնորհավորել են հայերին՝ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականի կապակցությամբ։
Սպանություն Էջմիածնում. հարուցվել է քրեական գործ
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 46-ամյա Նվեր Հովհաննիսյանի սպանության դեպքի առթիվ։ 2018թ. ապրիլի 23-ին՝ ժամը 18.55-ին, «Վաղարշապատ» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել առ այն, որ «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք, թափանցող միջնորմ՝ պերիկարդի և միոկարդի վնասումով, սրտի տամպոնադայով երրորդ-չորրորդ աստիճանի շոկ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Վաղարշապատի բնակիչ
ՃՏՊ Սարալանջի փողոցում. տուժել է չորս քաղաքացի
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը 4 տուժած տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:
Կարեն Կարապետյան. Այսօրվանից սկսած հասարակական բնականոն կարգը և կանոնները պետք է վերականգնվեն և պահպանվեն
Մեր հասարակությունը պետք է վստահ լինի, որ պետական մարմինները շարունակում են կատարել գործառույթները լիարժեք և օրենքի տառին համապատասխան, արտաքին գործընկերները կարող են վստահ լինել, որ Հայաստանը հավատարիմ է մինչ այս ստանձնած իր գործակցային բոլոր պարտավորություններին, իսկ արտաքին մյուս ուժերը պետք է հստակ գիտակցեն, որ մեր կարողությունների ամբողջ համալիրը շարունակում է լիարժեքորեն ապահովել մեր ազգային անվտանգությունը»,-ասել է Կարեն Կարապետյանը:
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Ապրիլի 24-ի ցերեկը, 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 27-29-ը՝ կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով: Երևան քաղաքում` Ապրիլի 24-ի ցերեկը, 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 27-29-ը՝ կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության
Ստանիսլավ Տարասով. Պետք է հասկանալ, որ Սերժ Ազատովիչը մեծ ներդրում է ունեցել ՀՀ պատմության մեջ, նա մաքսիմումն է արել այդ պաշտոնում. «168 ժամ»
Կարևորն այն է, որ Սարգսյանն ուժային լուծման չգնաց, նա հասկանում է, որ Ղարաբաղում հայի արյուն է թափվում, նա չցանկացավ Հայաստանում հայի արյուն թափել։
Ինչպես կբաժանեն իշխանությունը
Երեկ Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնից հրաժարվեց, սրանից րոպեներ առաջ ձերբակալված Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանն ու Արարատ Միրզոյանն ազատ արձակվեցին: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած «Քայլ արա՝ մերժիր Սերժին» նախաձեռնությանը բազմահազար քաղաքացիներ միացան եւ օրեր շարունակ խաղաղ բողոքի ցույցեր էին անում, ինչի արդյունքում Սարգսյանը հրաժարական տվեց: Սարգսյանն իր հրաժարականի դիմումում նշել է.
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
Սիրելի հայրենակիցներ, այսօր Օսմանյան Թուրքիայում պետական մակարդակով կազմակերպված եւ իրականացված Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի օրն է: 1915 թվականի եղեռնագործությունից հետո անցած ավելի քան մեկ դարը միաժամանակ ոգեկոչման ու հաստատակամության ժամանակաշրջան է, որը դրսեւորում է մեր ժողովուրդը` փաստելով, որ մեզ անհնար է հաղթել նույնիսկ ցեղասպանությամբ: Հայաստանն այսօր ցեղասպանությունների դեմ պայքարի առաջամարտիկների շարքում է: Մենք հիշեցնում
«ՀՀԿ-ն կա ու կլինի». Ինչու Սերժ Սարգսյանը չեկավ Ծիծեռնակաբերդ
Այսօր Ծիծեռնակաբերդում լրագրողները ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից հետաքրքրվեցին, թե ուր է նախկին վարչապետ Սերժ Սարգսյանը: Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Աղջիկ ջան, առավոտ կգաք՝ կասեմ: Ինքը միշտ մեր առաջնորդն է»: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովից էլ լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ է լինելու ՀՀԿ-ի ճակատագիրը: Շարմազանովն ասաց. «Հանգիստ եղեք, ՀՀԿ-ն կա ու կմնա»: Շարմազանովը եւս չհստակեցրեց, թե
Ցեղասպանության մեկուկես միլիոն զոհերին բարձրագույն հարգանքի տուրքի մատուցումը մասնավորապես, ժողովրդավարական Նոր Հայաստանի վերակերտումն էր. «Ժառանգություն»
«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը «Ժառանգությունն» այսօր միանում է ողջ ազգին եւ համայն մարդկությանը՝ հիշատակելով եւ դատապարտելով Օսմանյան Թուրքիայում 103 տարի առաջ սկսված` հայ ժողովրդի Ցեղասպանությունն ու Մեծ հայրենազրկումը: Մենք շարունակում ենք պահանջել ճանաչում, հատուցում եւ մեր պատմական իրավունքների վերականգնում: Թերեւս` Ցեղասպանության մեկուկես միլիոն զոհերին բարձրագույն հարգանքի տուրքի մատուցումը 1991-ին Հայաստանի Հանրապետության եւ, մասնավորապես, ժողովրդավարական Նոր Հայաստանի
Թեւան Պողոսյանը ներգրավված է եղել իշխանություն- ընդդիմություն քննարկումների գործընթացում եւ նախագահ Արմեն Սարգսյանի հետ ժամանեց Հանրապետության հրապարակ. «Հայկական ժամանակ»
«Փաստացի իշխանությունը Նիկոլ Փաշինյանի ձեռքում է։ Ուստի նա պետք է որոշումներ ընդունելիս լինի շատ պատասխանատու, սա է թելադրում պահը։ Բոլոր կողմերը պետք է շատ սթափ գնահատեն իրավիճակը»,- ասաց նա
Վահան Արծրունի. ազգը պետք է ճանաչի ներսի տականքին եւ համապատասխան վերաբերմունք դրեսեւորի. «Հրապարակ»
Նիկոլը պետք է լինի վարչապետ, ու խորհրդարանը պետք է լրիվ լուծարվի ու նորը հավաքվի։ Հուսով եմ, որ դրան կհասնենք, կարեւորը՝ մարդիկ թմբիրից դուրս են եկել
«Ես ամբողջ գիշեր չեմ կարողացել քնել». Ռոբերտ Աբաջյանի պապը զայրացել է, իր անունից հանրահավաքում ելույթ են ունեցել
Ինձ համար անակնկալ էր, ես տանը նստած՝ կինս ասում է՝ արի տես, դու հրապարակում հիմա խոսում ես, ելույթ ես ունենում: Ջղայնացա: Այսօր պաշտպանության նախարարությունից էլ էին ինձ հետ կապվել:
Քրդամետ կուսակցության համանախագահը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ապրիլի 23-ին Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) համանախագահ Փերվին Բուլդանը մեջլիսում հարգել է 1915թ. զոհերի հիշատակը։ «Այս հողերում ապրած հնամենի ժողովուրդ հայերը ողբերգություն են վերապրել պատմության ընթացքում։ Ապրիլի 24-ին այդ պատմական ողբերգության տարելիցն է։ Կիսելով հայ ժողովրդի ցավը՝ ուզում եմ հայտնել իմ հարգանքն ու խոնարհումը զոհերի հիշատակին։ Միևնույն ժամանակ անկեղծորեն կիսում եմ բոլոր այն
Ապրիլի 23-ից մենք ապրում ենք նոր Հայաստանում, թեև դեռ չգիտենք, թե ինչով է այն տարբերվելու, այսպես ասած, հնից. «Ժամանակ»
Այսպիսով, ապրիլի 23-ից մենք ապրում ենք նոր Հայաստանում, թեև դեռ չգիտենք, թե ինչով է այն տարբերվելու, այսպես ասած, հնից: Մի բան պարզ է, որ մի քանի օր տևած հանրային պայքարից և Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո հասարակության մոտ առկա է հաղթանակի, դրական սպասումների, հեռանկարների, հույսի հսկայական չափաբաժին, որ չէր եղել թերևս անկախության ամբողջ ընթացքում: Մյուս կողմից,
Ի վերջո` ի՞նչ ծագում ուներ 14+4=23 ծրագիրը. «Իրատես»
Ինչպես ուզում եք, անվանեք երեկվա օրը` պատմական հաղթանակ, անակնկալ, թավշե հեղափոխություն, ժողովրդական հեղափոխություն, Նիկոլի հեղափոխություն, հրաժեշտ երեք նախագահներին, մերժիր Սերժին, իրադարձությունները զարգանում էին արագ ու չափազանց հստակ: Երբ անցնի էյֆորիան, հարկ է լինելու պատասխանել անխուսափելի հարցերի. 1.Սերժ Սարգսյանը մնու՞մ է ՀՀԿ նախագահ: 2.Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից, բայց նա դեռ ՀՀԿ նախագահն է, և
«Սահմանադրությունը հաշվարկված չէ քաղաքական ուժերի միջև պայմանավորվածություններին համահունչ լուծումներ առաջադրելու համար»
Նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո սահմանադրաիրավական գործընթացին առնչվող հարցադրումներն աննախադեպ հրատապություն ձեռք բերեցին, իսկ դրանց վերաբերյալ հնչած տեսակետներն ակնհայտ իրարամերժ են ու զերծ անհրաժեշտ հստակությունից: Պարզաբանման ակնկալիքով դիմեցինք իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանին -Վարչապետի հրաժարականին ինչպիսի՞ գործընթացներ են հաջորդում, ինչ եք կարծում, ո՞ր քաղաքական ուժերը կարող են դերակատարում ունենալ դրանցում
Կարեն Կարապետյանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Կարեն Կարապետյանը ծաղկեպսակ է դրել հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Բակո Սահակյանն ու Կարեն Կարապետյանը կարեւորել են երկրում կայունության պահպանման եւ բնականոն կենսագործունեության ապահովման անհրաժեշտությունը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 24-ին Երեւան քաղաքում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ։ Հանդիպմանը քննարկվել են հայկական երկու պետությունների փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի ներքաղաքական իրավիճակին։ Երկուստեք կարեւորվել է երկրում կայունության պահպանման եւ բնականոն կենսագործունեության ապահովման անհրաժեշտությունը: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Արմեն Սարգսյանը եւ Կարեն Կարապետյանը լռեցին
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում այսօր ՀՀԿ վերնախավի ներկայացուցիչները խուսափեցին լրագրողների հարցերից: Նրանց անվտանգության աշխատակիցները հրելով, լրագրողների աշխատանքը խոչընդոտելով, թույլ չտվեցին հարցադրումներ ուղղել բարձրաստիճան պաշտոնյաներին: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանը, Սահմանադրական դատարանի անդամ Հրայր Թովմասյանը, ինչպես նաեւ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Հրանուշ Հակոբյանը, Արմեն Ամիրյանը հրաժարվեցին պատասխանել լրագրողների հարցերին: Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն


















































