Օրվա լրահոսը
Շնորհակալագրեր՝ Գայանե Փայտյանին, Տաթևիկ Բաղդասարյանին, Քրիստինե Մելքոնյանին և Էռնա Էլիզբարյանին
Մայրության և գեղեցկության տոնի առթիվ հեռուստատեսության բնագավառում երկարամյա անբասիր աշխատանքի և սերունդների հայեցի դաստիարակության գործում յուրովի ներդրում ունենալու համար հեռուստահաղորդավարներ Գայանե Փայտյանը, Տաթևիկ Բաղդասարյանը, Քրիստինե Մելքոնյանը և Էռնա Էլիզբարյանը պարգևատրվել են Երևանի քաղաքապետի շնորհակալագրերով: Շնորհավորելով տոնի առթիվ՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը մաղթել է նրանց անսահման սեր, կանացի երջանկություն ու մասնագիտական նորանոր հաջողություններ և
Կոտայքում կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Կոտայքի մարզային կենտրոնը վերահսկողակության շրջանակներում խախտումներ է հայտնաբերել Աբովյան քաղաքում հացի արտադրությամբ զբաղվող «Գեռիտա» ՍՊԸ-ում: Արտադրությունում, մասնավորապես, խախտվել են սանիտարահիգիենիկ նորմերը. արտադրական, օժանդակ, կենցաղային շենքերը չեն պահվել մաքուր, նորոգ և պատշաճ վիճակում, սննդի շղթայում ներգրավված անձնակազմը չի ենթարկվել պարբերական բժշկական զննության, արտադրության տեխնոլոգիական գործելակարգն ու տեխնոլոգիական գործընթացը չեն համապատասխանել
Մայրության և գեղեցկության տոնի առթիվ հանդիսավոր ընդունելություն է կազմակերպվել փորձառու կին մանկավարժների համար
Մայրության և գեղեցկության տոնի առթիվ ՀՀ կրթության և գիտության նախարարությունում հանդիսավոր ընդունելություն է կազմակերպվել ոլորտի մի խումբ փորձառու կին մանկավարժների համար: ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը շնորհավորել է կրթության ոլորտում աշխատող կանանց՝ շեշտելով, որ նրանք ստանձնել են մեծ պատասխանատվություն ներկայի և ապագայի համար. «Ժամանակակից երեխան դպրոց է մտնում նոր մտածողությամբ և նոր
«Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի սփյուռքահայ և հայաստանցի մասնակիցների հետ հանդիպում Սփյուռքի նախարարությունում
Ապրիլի 7-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ հանդիպում «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի ղեկավարների և ծրագրի սփյուռքահայ և հայաստանցի մասնակիցների հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև իրանահայ դիրիժոր և երգահան Լորիս Ճգնավորյանի քույրերը՝ ավստրիահայ գործիչ Արշալույս և ԱՄՆ-ում բնակվող գործարար Իդա Փիրուզա Ճգնավորյանները: Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնավորապես նշեց. «Սիրելի երիտասարդներ, ուսուցիչներ, նվիրյալներ հայրենասերներ, ձեր
Ավարտվել է ՔԿՀ աշխատակցի կողմից դատապարտյալին հասանելիք դեղորայքը միայն ապօրինի վարձատրության դիմաց տրամադրելու վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը
ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պաշտոնատար անձանց կողմից կատարված առերևույթ չարաշահումների մի շարք դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի մասնագետ Մելիք Ասրյանը դատապարտյալից շորթման եղանակով ստացել է ապօրինի վարձատրություն` վերջինիս հասանելիք հոգեմետ դեղորայքը ժամանակին տրամադրելու համար: Այսպես, Մելիք Ասրյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է միաժամանակ cash-in և ռեսայքլինգի ֆունկցիաներով առաջին բանկոմատները
ՎՏԲ-Հայաստան Բանկն, առաջարկելով իր հաճախորդներին ժամանակակից և տեխնոլոգիական պրոդուկտներ և ծառայություններ, շահագործման է հանձնել միաժամանակ քարտային հաշվի համալրման և մուտքագրված գումարի հետագա օգտագործման հնարավորությամբ օժտված առաջին բանկոմատները: Նոր բանկոմատները թույլ են տալիս ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր քարտապաններին ոչ միայն ստանալ դրամական միջոցներ իրենց քարտերից, կատարել վճարումներ, դրամական փոխանցումներ և այլն, այլ նաև ակնթարթորեն անվճար համալրել քարտը
Փողոցային երաժիշտների աղմուկը
Փողոցային երաժիշտները հաճախ քաղաքի զարդն են լինում, բայց երբեմն էլ՝ հակառակը: Մայրաքաղաքի կենտրոնական եւ զբոսաշրջիկներին հետաքրքրող փողոցներում ոչ այն է՝ քաղաքային ֆոլկլոր, ոչ այն է՝ ժողովրդական երգ-երաժշտություն է հնչում: Հասկանալի է, որ այս երաժիշտներն այսպես են գումար վաստակում, գուցե այլընտրանք չունեն: Բայց զբոսաշրջիկներին գրավելու ու տպավորություն թողնելու տեսանկյունից ռաբիսն ամենեւին էլ հարմար երաժշտություն չէ: Օրինակ՝
Սերժ Սարգսյանը ծանոթացել է երիտասարդ մասնագետների համար բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքներին և մասնակցել նոր շենքի բացմանը
Հանրապետության Նախագահ, Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորման հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ներկա է գտնվել «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպություն կողմից իրականացվող «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակներում «Զեյթուն 3» ծրագրով կառուցվելիք բազմաբնակարան բնակելի շենքային համալիրի հիմնարկեքին: Հանդիսավոր միջոցառման շրջանակներում կազմակերպված մշակութային ծրագիրը դիտելուց հետո Հանրապետության Նախագահը
Պաշտպանը Ասյա Խաչատրյանի պնդումների վերաբերյալ նյութերն ուղարկել է ԱՀ գլխավոր դատախազություն
Ի պատասխան ԱՀ ոստիկանությանը հասցեագրված ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի մարտի 28-ի գրության՝ ներկայացվել են Ասյա Խաչատրյանի պնդումների վերաբերյալ մանրամասն պարզաբանումներ։ Հաշվի առնելով ներկայացված տվյալները քրեական վարույթի շրջանակներում ստուգելու անհրաժեշտությունը՝ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի ապրիլի 6-ի գրությամբ՝ Ասյա Խաչատրյանի պնդումների վերաբերյալ՝ Պաշտպանի աշխատակազմի տրամադրության տակ եղած նյութերն ուղարկվել են ԱՀ գլխավոր դատախազություն։ ԱՀ ՄԻՊ աշխատակազմ
Ոստիկանության ծառայողը այցելել է Անուշ Լալայանի փաստացի բնակության հասցե՝ ծանուցագիր հանձնելու նպատակով
Սոցցանցերում տեղեկատվություն է շրջանառվում, թե մի խումբ ոստիկաններ գնացել են Անուշ Լալայանի բնակարան: Իրականում, նկատի ունենալով, որ Լալայանը իր հաշվառման հասցեում չի բնակվում, ոստիկանության ծառայողը, իրավախախտում կատարելու կասկածանքով, այցելել է նրա փաստացի բնակության հասցե` իրավախախտման վերաբերյալ պարզաբանում ստանալու և ծանուցագիր հանձնելու նպատակով: Կոչ ենք անում ձեռնպահ մնալ անհիմն ու չճշտված լուրեր տարածելով քաղաքացիներին թյուրիմացության մեջ
Ինչպես բառը լռության մեջ
Ինձ միշտ վախեցրել է բառարանի լռությունը, ինչպես վախեցել եմ մենակ մնալ անձրեւի հետ: Այնինչ անձրեւն անվերջ շարունակվում է, ինչպես որ կեսգիշերներին ինձ հալածում են բառարանի խուլ լռության մեջ ապրող բառերը: Չգիտեմ՝ ե՞ս եմ կորցրել ստվերս, թե՞ ստվերս՝ ինձ: Տագնապով նշմարում եմ միայն, որ հիմա կարծես միասին չենք: Ես գիտեմ, որ շարժումը զարթնեցնում է քնած ժամանակը,
Ապրիլի 7-ը Սևանում. ընդունելությունից մինչև ֆլեշմոբ
Ապրիլի 7-ը` Մայրության և գեղեցկության օրը, կրկին մի հարկի տակ էր հավաքել սևանցի զոհված ազատամարտիկների, զինվորների կանանց, մայրերին, Արցախյան հերոսամարտի ճամփաներով անցած կանանց: Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը տոնական օրվա կապակցությամբ կազմակերպել էր ընդունելություն, որը շնորհավորանքների, բարեմաղթանքների, ինչպես նաև մտահոգող խնդիրների բարձրաձայնման լավագույն առիթ էր: Ավանդական դարձած այս հանդիպում-ընդունելության մուտքն ազդարարվեց գարնանային ծաղիկների բաժանմամբ: Սարգիս
Ապրիլի 9-ից Երևանում կգործարկվեն նոր արագաչափեր
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2018 թվականի ապրիլի 9-ից գործարկվելու են հետևյալ վայրերում տեղադրված արագաչափ սարքերը. – Երևան քաղաքի Ռոստովյան փողոց (թիվ 58 տան հարակից ճանապարհահատված), 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է: – Երևան քաղաքի Նոր
«Կարճ ժամանակում ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ վճիռների տարափ է ներկայացնելու, եւ մեր երկիրը մեծ կորուստներ է ունենալու»
Ասում է փաստաբան Հայկ Ալումյանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդունել է դատավճիռների կատարման վերաբերյալ 2017թ. տարեկան զեկույցը՝ հիմնված Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի վերահսկողության արդյունքների վրա: Զեկույցի համաձայն՝ 2017-ին ամենաշատ նոր գործեր ունեցող երկրներն են Ռուսաստանը (370), Թուրքիան (138), Ռումինիան (110), Ուկրաինան (109) եւ Հունաստանը (103): Հայաստանից նոր գործերի թիվը 15 է, (2016-ին՝ 10): 2017-ին ամենաշատ
Հայկական պատվիրակության այցը Վատիկան գրգռել է ռուսական ԶԼՄ-ներին
Ստանիսլավ Ստրեմիդրովսկիի «Երևանը Վատիկանի միջոցով նոր կամուրջ է գցում Արևմուտք» հոդվածն անդրադառնում է Հայաստանի բարձր պատվիրակության այցին Վատիկան, գրում է Vstrokax.net-ը՝ հավելելով, որ հոդվածում այցի նպատակը անորոշ էր ներկայացված: Կայքը առաջին հերթին նկատել է, որ գրգռվածություն է առկա Հայաստանի պատվիրակության՝ Վատիկան այցի նպատակի վերաբերյալ: Այնուհետև նկատվել է խանդ և վիրավորանք, քանի որ Ադրբեջանի նախագահ Իլհամ
«Մի օր մենակ լինեմ, կգամ՝ կհյուրասիրես». Փաշինյանը՝ Դիլիջանի ոլորաններում
Պատգամավորը ստիպված մերժեց սուրճ խմելու առաջարկը, որովհետեւ իր հետ մի քանի տասնյակ քաղաքացի կար
«Ընդդիմադիրներից շատերն էլ այսօր իրենց երեխայի ապագան Սերժ Սարգսյանին կվստահեն»
ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը` «Ելք»-ի խմորումների մասին ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը չի ընդունում Նիկոլ Փաշինյանի եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պայքարի ձեւը: Հիշեցնենք. վերջիններս արդեն մի քանի օր է՝ քայլերթով անցնում են Հայաստանի մի շարք բնակավայրերով: Քայլերթը կավարտվի ապրիլի 13-ին, Երեւանում, Ազատության հրապարակում, եւ կսկսվեն չորսօրյա շուրջօրյա հանրահավաքները` Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի վերարտադրությունը կանխելու համար:
ՄԻՊ 2017թ. հաղորդման առանձին գնահատականներ և որակումներ խիստ միակողմանի են
Բարձր գնահատելով մարդու իրավունքների խախտումներն անհանդուրժողականորեն բարձրաձայնելուն, դրանց վերացմանը և այդպիսի իրավիճակների հանգեցնող իրավակարգավորումները չեզոքացնելուն ուղղված ցանկացած գործունեություն և կարևորելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի (այսուհետ՝ Պաշտպան) դերը իրավունքների երաշխավորման պետական մեխանիզմերի համակարգում, ՀՀ դատախազությունն արձանագրում է, որ «2017թ ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» Պաշտպանի տարեկան հաղորդման մեջ
Հայտնի են դարձել «Տարվա լավագույն ստեղծագործություն» մրցանակաբաշխության հաղթողների անունները
Ապրիլի 7-ին Հայաստանի կոմպոզիտորների միության դահլիճում կայացավ «Տարվա լավագույն ստեղծագործություն» մրցանակաբաշխությունը: Երկրորդ տարին անընդմեջ բարի ավանդույթ է դարձել մեծարելու, արժևորելու ու գնահատանքի խոսքեր ասելու այն կոմպոզիտորներին, որոնց ստեղծագործությունները նախորդ տարվա ընթացքում հնչել են և բարձր պահել հայ կոմպոզիտորական ընտանիքի բարի անունը։ Սիմֆոնիկ, կամերային, խմբերգային երաժշտության նաև երաժշտագիտական անվանակարգերում լավագույն ստեղծագործությունները ինչպես անցած տարի, այս տարի
Բենզինը թանկացել է, բանջարեղենը՝ էժանացել
ԱՎԾ-ն հրապարակել է գնաճի ցուցանիշները Երեկ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է հունվար-մարտ ամիսների սպառողական գների ինդեքսը: Հայաստանում այս տարվա մարտ ամսին, 2017-ի մարտի համեմատ, ըստ ԱՎԾ-ի, գնաճը 3.7% է կազմել: Իսկ այս տարվա մարտին, փետրվարի համեմատ, 0.1% գնաճ է արձանագրվել: Այս 0.1% գնաճը Ազգային վիճակագրական ծառայությունը պայմանավորում է ոչ պարենային ապրանքների գների եւ ծառայությունների սակագների
Ծաղիկներ՝ Երևանի սանմաքրման և բնապահպանության ոլորտի աշխատակից կանանց և աղջիկներին
Մայրության և գեղեցկության տոնի առիթով հաճելի անակնկալ է մատուցվել նաև «Սանիթիք» և վարչական շրջանների «Կանաչապատում» ընկերությունների աշխատակից կանանց և աղջիկներին: Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի կամավորները նրանց նվիրել են ծաղիկներ և քաղաքապետի շնորհավորական բացիկներ: Անակնկալից շոյված կանայք և աղջիկներն իրենց շնորհակալությունն են հայտնել հետաքրքիր նախաձեռնության համար և խոստովանել, որ դրա շնորհիվ իրենց օրը դարձել
Հայ-թուրքական սահմանին ականի պայթյունից մարդ է վիրավորվել
Հայ-թուրքական սահմանի թուրքական կողմում ական է պայթել։ Կարսի շրջանի Քիլիթթաշ գյուղի բնակիչ 42-ամյա Էրհան Բուլութը գյուղից հեռու, սահմանին մոտ գտնվող տարածքում անասուններին արածացնելիս պատահաբար կանգնել է ականի վրա։ Պայթյունի հետևանքով Բուլութը վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց։ Իգդիրի պետական հիվանդանոցից հայտնել են, որ թուրք գյուղացու կյանքին վտանգ չի սպառնում։ Աղբյուր` Karar.com
Սպային, ով զենքը փոխանցել էր զինվորին, մեղադրանք չեն առաջադրել
Կապավոր, շարքային Գուրգեն Սարգսյանին դիրքերում պատճառվել էր գլխի՝ հրազենային, գնդակային, միջանցիկ վիրավորում: Նրան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել էին Ստեփանակերտի զինհոսպիտալ, ապա 2017թ. հունվարի 24-ին՝ Երեւանի կենտրոնական կլինիկական զինհոսպիտալ: 2017թ. մարտի 1-ին ստացած հրազենային վիրավորման հետեւանքով նա մահացել էր: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում են զինվոր Գուրգեն Սարգսյանին մահ պատճառելու վերաբերյալ գործով դատական նիստերը, հարցաքննվում
Երևանում բացվել է ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ- մանկաբույժ Իզաբելա Դավթյանի և ամուսնու՝ ՀԽՍՀ վաստակավոր շինարար Վասակ Խաչիկյանի հուշատախտակը
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը և պաշտոնատար այլ անձինք ներկա են գտնվել մայրաքաղաքի Մաշտոցի պողոտա 60 հասցեում ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ-մանկաբույժ Իզաբելա Դավթյանի և նրա ամուսնու՝ ՀԽՍՀ վաստակավոր շինարար Վասակ Խաչիկյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի բացման հանդիսավոր արարողությանը: Ողջունելով ներկաներին` ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նշել է,
Ավարտվեց ԼՂՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Ֆրանսիա
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Արցախի Հանրապետության պատվիրակությունը՝ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ ապրիլի 6-ի երեկոյան Փարիզում մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի կառույցի 25-ամյակին նվիրված միջոցառմանը։ Միջոցառման առաջին հատվածում հիմնադրամի և նրա տեղական կառույցի գործունեության մասին ամփոփ ներկայացվել է տեսաֆիլմ, որից հետո կատարված աշխատանքների մասին պատմել է տեղական մարմնի ղեկավար Պետրոս Թերզյանը։ Միջոցառման մասնակիցները
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դուռն էլ ընդհանրապես փակվեց լրագրողների համար
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ 98 կողմ ձայնով ընդունել է «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը եւ կից նախագծերի փաթեթը: Դեմ չի եղել: Մի քանի օրից՝ ապրիլի 9-ից ուժի մեջ է մտնում նոր օրենքը: Վերաքննիչ քաղաքացիական դատարանն անցնում է փակ ռեժիմի, մասնավորապես 374-րդ հոդվածով նախատեսվել է, այսպես ասած՝ «գրավոր» ընթացակարգ, որն այդ
Վնասվածքներով «Նաիրի» ԲԿ տեղափոխված քաղաքացուն, ըստ տեղեկությունների, Գագիկ Ծառուկյանն է ծեծել. տուժողն ասել է՝ վնասվածքները տանն է ստացել
Ոստիկանությունը հաստատում է, որ վնասվածքներով «Նաիրի» բուժկենտրոն քաղաքացի է տեղափոխվել:
Հայագետ Մայքլ Սթոունին՝ «Մատենադարան» հուշամեդալ
Ապրիլի 7-ին՝ ժամը 12:00-ին, Մատենադարանի գլխավոր մասնաշենքի տեսասրահում Երուսաղեմի եբրայական համալսարանի պատվո պրոֆեսոր (professor emeritus) , ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր դոկտոր Մայքլ Սթոունի հոբելյանի կապակցությամբ տեղի ունեցավ միջոցառում: Հայագիտության զարգացման մեջ Մայքլ Սթոունի անգնահատելի ավանդի, գիտական գործունեության մասին միջոցառման մասնակիցներին տեղեկություններ տրամադրեց Մատենադարանի հին բնագրերի ուսումնասիրման և թարգմանության բաժնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր Գոհար
Ոչնչացվել է 100 կգ ժամկետանց բուսայուղային սպրեդ
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Կոտայքի մարզային կենտրոնի աշխատակիցներն Առինջ գյուղում պաղպաղակի արտադրությամբ զբաղվող «Ձյան Փաթիլներ» արտադրական կոոպերատիվում իրականացրած վերահսկողության արդյունքում ընկերության պահեստում հայտնաբերել են «Տուլչինսկի Էքստրա» մակնշմամբ 100 կգ ժամկետանց բուսայուղային սփրեդ (այն արտադրող «Տուլչինկա ՌՈւ» ՍՊԸ-ի ներկայացուցիչը Հայաստանում «Արման Ընդ Պարտնյոր» ՍՊԸ-ն է): Սփրեդի ժամկետանց ամբողջ խմբաքանակը տեղում ոչնչացվել է: Միաժամանակ, պատրաստի


















































