Լրահոս
Օրվա լրահոսը

Փողոցային երաժիշտների աղմուկը

Ապրիլ 07,2018 17:30 Share
Աջակցեք aravot.am-ին

Փողոցային երաժիշտները հաճախ քաղաքի զարդն են լինում, բայց երբեմն էլ՝ հակառակը: Մայրաքաղաքի կենտրոնական եւ զբոսաշրջիկներին հետաքրքրող փողոցներում ոչ այն է՝ քաղաքային ֆոլկլոր, ոչ այն է՝ ժողովրդական երգ-երաժշտություն է հնչում: Հասկանալի է, որ այս երաժիշտներն այսպես են գումար վաստակում, գուցե այլընտրանք չունեն: Բայց զբոսաշրջիկներին գրավելու ու տպավորություն թողնելու տեսանկյունից ռաբիսն ամենեւին էլ հարմար երաժշտություն չէ:

Օրինակ՝ Հյուսիսային պողոտայում, երբ այս օրերին զբոսաշրջիկների մեծ հոսք կա, ռաբիսն ու «կիսառոքը» միախառնվում են՝ հնչում միաժամանակ եւ իրար շատ մոտ տարածությունում: Այստեղ «միքսվում են» տարբեր եւ անհասկանալի երգերը, որոնք ավելի շատ աղմուկ են ստեղծում, քան երաժշտություն:

Դհոլով-ակարդիոն-կլառնետ «երաժշտական» այսպիսի եռյակ է աշխատում նաեւ Հանրապետության հրապարակում, որտեղ եւս զբոսաշրջիկների մեծ հոսք կա: Եվ արդյոք քաղաքի սրտում զբոսաշրջիկներին ճի՞շտ է ներկայացնել նմանատիպ երգ-երաժշտություն՝ մոլորեցնելով ու սխալ պատկերացում կազմելով հայկական երաժշտական արվեստի մասին:

Լուսանկարը՝ ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԻ

«Առավոտ»

06.04.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ara Shahbazian says:

    Փողոցը ֆիլարմոնիա չէ և հայ մշակույթը ներկայացնելու խնդիր չի կատարում… Համերգասրահները լցված են ռաբիսով ու կեղծ ազգայինով… Դա է զբոսաշրջիկն առաջին հերթին ,,լուրջ ընդունում,,…