Օրվա լրահոսը

Արսեն Վենգերը հիվանդացել է «Սթոք Սիթիի» հետ հանդիպումից առաջ

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 32-րդ տուրում այսօր Լոնդոնի «Արսենալը» տանն ընդունում է  մրցաշարային աղյուսակի նախավերջին հորիզոնականում ընթացող «Սթոք Սիթիին»: Երեկ կայացած նախախաղային մամուլի ասուլիսին զինագործների գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը չի ներկայացել: Ակումբի մամուլի ծառայության փոխանցմամբ, 68-ամյա ֆրանսիացի մասնագետը լրագրողների հետ հանդիպմանը չի մասնակցել վատառողջության պատճառով: Վենգերի փոխարեն ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ շփվել է Սթիվ Բոուլդը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Ապրիլի 1-ի ցերեկը, 2-ին, 3-ի գիշերը, 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 3-ի առավոտյան ժամերից և 4-ին ողջ հանրապետությունում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 1-2-ը կբարձրանա 4-5, այնուհետև կնվազի 6-8 աստիճանով: Երևան քաղաքում` Ապրիլի 1-ի ցերեկը, 2-ին, 3-ի գիշերը, 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հրատարակվել է Արմեն Շեկոյանի «Խաղեր» ժողովածուն

Բանաստեղծ Արմեն Շեկոյանը հրատարակել է «ԽԱՂԵՐ» (քառատողեր) ժողովածուն։ Կազմող, խմբագիր և հրատարակիչ՝ Վան ԱՐՅԱՆ։ Քամին օդային սահմանն է խախտում։ Լուռ եմ՝ ամփոփված իմ պաղ պիջակով։ Ես չեմ ցանկանում լինել դրախտում փախստականի կարգավիճակով։

Գագիկ Մելիքյան. «ՀՀ-ին ձեռնտու է, որ «Ելք» դաշինքի բոլոր անդամներն առողջ ապրելակերպով շարունակեն իրենց գործունեությունը»

ՀՀԿ խմբակցության քարտուղարի կարծիքով`ժողովուրդը չի միանա Նիկոլ Փաշինյանի պայքարին

Ինչո՞ւ են նախարարությունները բյուջեն մսխում միջոցառումների վրա

Երեկվանիրց Ֆեյսբուքում հիացական գրառումներ եմ կարդում ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնած «Ծիծեռնակ» երաժշտական մրցանակաբաշխության մասին: Իհարկե, բոլորն էլ տոնի կարիք ունեն, տարբեր անվանակարգերում մրցանակներ ստացողներից շատերն էլ, անշուշտ, նվիրյալներ են, բայց արդյոք բոլոր մշակութային օջախների բյուջեները եւ աշխատակիցների թիվը կրճատած մշակույթի նախարարությունը ճիշտ է վարվում, երբ իր բյուջեի խղճուկ միջոցները ինչ-որ միջոցառումների վրա է վատնում: Արմեն

Նիկոլ Փաշինյանն ահազանգում է. իրենց մեքենա է հետևել

Նիկոլ Փաշինյանն ինքնիշխանության ծառ տնկեց

Spring rolls` գարնանային գլանակներ

Արեւելյան եւ հարավարեւելյան Ասիայի երկրներին` Վիետնամին, Թայլանդին, Չինաստանին եւ մյուսներին հատուկ են «բրնձե թղթերով»` rice paper, փաթաթված գլանակները, որոնց մեջ լինում են թարմ բանջարեղեն, բրնձի վերմիշել, երբեմն` ծովամթերք կամ հավ: Անչափ համեղ այդ գլանակները կարելի է պատրաստել նաեւ տանը, եթե, իհարկե, արտասահմանից բերել եք կամ օնլայն խանութներից պատվիրել եք բրնձե թղթեր: Բրնձե վերմիշելներ, բարեբախտաբար, մեր

Կաթողիկոսի պատգամը Հարության տոնի առթիվ

ՆՈՐԻՆ ՍՈՒՐԲ ՕԾՈՒԹՅՈՒՆ Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ ՄԵՐ ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն: «Ե՛ս եմ յարութիւն եւ կեանք. որ հաւատայ յԻս, թէպէտ եւ մեռանի՝ կեցցէ՛» (Հովհ.11. 25-26): Սիրելի բարեպաշտ հավատացյալներ, Քրիստոսի Սուրբ Հարության հրաշազարդ տոնին ուրախությունն ու խնդությունը մեր հոգիներում՝ ձայնակից

Խառը եղանակներ

Մարտի 10-ին Ազատության հրապարակում տեղի ունեցավ «Հանուն Հայաստան պետության» ճակատի առաջին հանրահավաքը: Ավելի ստույգ՝ տվյալ ճակատի առաջին հանրահավաքները մեկնարկել էին մարտի 9-ին՝ արտերկրի մի քանի երկրներում: Բայց առավել հանգամանորեն անդրադառնանք Երևանում՝ Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքին, քանի որ այդ հանրահավաքից ավելի ենք տեղյակ: Ճակատն իր երկրորդ հանրահավաքը նախատեսել էր անցկացնել մարտի 16-ին. այդ օրը լրանում

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 1-ին` ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Ապրիլի 3-ի երեկոյան և 4-ի գիշերը ողջ հանրապետությունում, մարտի 31-ի ցերեկը, ապրիլի 4-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ: Ապրիլի 1-2-ը, 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Զատկական արարողությունների ու միջոցառումների ժամանակացույց

Ապրիլի 1, Սուրբ Հարության տոն Երևանի Ս. Երրորդություն եկեղեցի Ժամը 13.30-ին, Ս. Պատարագի ավարտին  եկեղեցու բակում երիտասարդաց միության անդամների նախաձեռնությամբ տեղի կունենա տոնական համերգ և ազգային պարերի ուսուցանում: Նորագավիթի Ս. Գևորգ եկեղեցի Ժամը 13.30-ին Ս. Պատարագից հետո տեղի կունենա տոնական համերգ Նորագավիթի Մշակույթի տան սաների մասնակցությամբ: Միջոցառման ընթացքում կկազմակերպվի նաև երեխաների ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք, որից ստացված գումարը կտրամադրվի

Կեմերովոյի նահանգապետը հրաժարական է տվել

Նա  այդ պաշտոնում էր 1997 թվականից

Մեր բանակը հզոր է, մենք վստահում ենք նոր սերնդին. Մանվել Գրիգորյան

Եռասերունդ երկրապահ կամավորականների միությունը, Հանրապետության բոլոր երկրապահները, 5-րդ բրիգադի մարտիկները, պատանի, երիտասարդ երկրապահները, աշխարհասփյուռ հայ ազգն այսօր խնկարկում են 2016 թվականի ապրիլյան պատերազմի զոհերի վառ հիշատակը: Երկու տարի առաջ, ապրիլի 1-2-ի գիշերը, թուրք ազերին, մոռացած 1989-94 թվականի դասերը, մոռացած, թե ինչպես էր 94-ի մայիսին հրադադար մուրում, միլիարդավոր դոլարների զենքի ձեռքբերումից մթագնած ուղեղով, լայնամասշտաբ ռազմական հարձակում

Հրդեհ Վանաձոր քաղաքում

Մարտի 31-ին, ժամը 23:05-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Նարեկացու 2-րդ փակուղում չբնակեցված տնակ է այրվում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ քաղաքային գերեզմանատան մոտակա բլուրին այրվել է ինքնաշեն կառույց՝ մոտ 12 քմ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:16-ին, մարվել՝ 00:38-ին: ՀՀ ԱԻՆ

Ս. Հարության ճրագալույցի Պատարագը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Մարտի  31-ին՝ Ավագ շաբաթ օրը՝ երեկոյան, մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Ս. Հարության տոնի առիթով, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Ճրագալույցի Ս. Պատարագ: Պատարագիչն էր Գերաշնորհ Տ. Փառեն արքեպիսկոպոս Ավետիքյանը: Մինչ Ս․ Պատարագը կատարվեց Ճաշու երրորդ ժամերգությունը, ընթերցվեցին սուրբգրային տարբեր հատվածներ, որից հետո Մայր

«Պետք է զգույշ լինել, որ տանը ոչինչ չկոտրվի, մածուն մերել, իսկ ձվերը ներկել յոթ գույներով»․ էթնոհոգեբան (Ֆոտոշարք)

Էթնոհոգեբան Կարինե Սահակյանն Aravot.am-ի հետ զրույցում ներկայացրեց ժողովրդական այն ծեսերը, որոնք կատարվել են Շիրակում կամ Գյումրի-Ալեքսանդրապոլում Սուրբ Զատկի տոնին նախապատրաստվելիս։ Ըստ նրա՝ Ծաղկազարդին հաջորդող շաբաթը, որը կոչվում է Չարչարանաց կամ Ավագ Շաբաթ, հարսները լույս առավոտից մինչև ուշ գիշեր պետք է խմորեն հունցեին՝ որպես նշխար Քրիստոսի մարմնի։ Ըստ մեր զրուցակցի, ժողովրդական պատկերացմամբ, Ավագ Հինգշաբթին համարվում էր

Լեւոն Արոնյանն ու Գեորգ Մեյերը բաժանեցին միավորը

Այսօր մեկնարկեց շախմատի «GRENKE Chess Classic»  գերմրցաշարը, որին մասնակցում է տասը գրոսմայստեր, այդ թվում՝ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը եւ շախմատային թագի հավակնորդ Ֆաբիանո Կարուանան: Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը մեկնարկային տուրում սեւերով խաղաց գերմանացի Գեորգ Մեյերի հետ: Գրոսմայստերները 42-րդ քայլում համաձայնեցին ոչ-ոքիի: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Հայաստանի շախմատիստուհիներից լավագույնը Լիլիթ Մկրտչյանն էր Եվրոպայի առաջնությունում

Թբիլիսիում ավարտվեց կանանց արագ շախմատի Եվրոպայի առաջնությունը: 11 հնարավորից վաստակելով ութ միավոր՝ չեմպիոնի կոչումը նվաճեց Գերմանիայի ներկայացուցիչ Էլիզաբեթ Պետցը: Հայաստանի երեք մասնակիցներից լավագույնը Լիլիթ Մկրտչյանն է, որը յոթ միավորով հանգրվանեց 14-րդ հորիզոնականում: Մարիա Կուրսովան վեց միավորով պայքարն ավարտեց 33-րդ հորիզոնականում, Մարիա Գեւորգյանը 5,5 միավորով 36-րդն է: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Սուրբ հարության ճրագալույցի սուրբ պատարագ՝ Սուրբ Սարգիս եկեղեցում (Ֆոտոշարք)

Մարտի 31-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում մատուցվեց Սուրբ Հարության Ճրագալույցի Ս. Պատարագ: Պատարագիչը Տ. Շահե քահանա Հայրապետյանն էր: Ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, բարձրաստիճան այրեր: Հընթացս Ս. Պատարագի Տեր հայրն ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի շնորհավորանքն՝ ուղղված

Սուրբ Հարության տոնին նվիրված միջոցառում՝ Ռուսթավի քաղաքում 

Մարտի 31-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն այցելեց Ռուսթավի քաղաք, որտեղ՝ Վիրահայոց Թեմի Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան հոգևոր, կրթամշակութային և երիտասարդության կենտրոնում, մասնակցեց Սուրբ Հարության տոնին նվիրված տոնական միջոցառմանը։ Միջոցառմանը ներկա էին նաև Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներ, Ռուսթավիի հայ համայնքի ներկայացուցիչներ։ Ռուսթավի քաղաքի և Մառնեուլի շրջանի հայության հոգևոր հովիվ

«Շիրակը» հաղթեց «Փյունիկին»

Մարտի 31-ին կայացավ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 20-րդ տուրի հետևյալ հանդիպումը՝ «Շիրակ»-«Փյունիկ» 2:0 (0:0) Գյումրի, «Քաղաքային» մարզադաշտ Մրցավար՝ Զավեն Հովհաննիսյան Գոլերը՝ Վարդան Բակալյան, 61, Փոլ Մուսա Բակայոկո, 82 ffa.am

Սերժ Սարգսյանը՝ Ճրագալույցի Սբ. Պատարագին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան մայրաքաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցում ներկա է գտնվել Ճրագալույցի Սբ. Պատարագին: ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

«Գիտակցելով, որ Հայաստանը տանում են ադրբեջանացման ճանապարհով, գնում են ա՛յդ ճանապարհով»․ Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀԿ-ի մասին (Ֆոտոշարք և տեսանյութ)

Ինչպես տեղեկացրել ենք, « Ելք» դաշինքի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն «Իմ քայլը» խորագրով շարժումը մեկնարկեց Գյումրու Վարդանանց հրապարակից։ Մինչ քայլարշավը սկսելը, մի քանի օր է՝ Գյումրու կենտրոնական փողոցների մայթերի սալահատակներին հայտնվել էին «Իմ քայլը» գրառումներ: Չնայած ցուրտ, անձրևային եղանակին՝ այսօր Նիկոլ Փաշինյանը իր համախոհների հետ Գյումրիից շարժվեց դեպի Ջաջուռ, որտեղ պատասխանեց լրագրողների հարցերին։ Թե

Հրդեհ Տաշիր քաղաքում

Մարտի 31-ին` ժամը 17:54-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Տաշիր քաղաքի Գետափնյա փողոցի տներից մեկում: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: ՀՀ ԱԻՆ

Հանդիպում ԽԿԿ-ի հետ՝ Եվրոպական Խորհրդի նստավայրում

2018 թ-ի մարտի 27-ին, Եվրոպական Խորհրդի Ստրասբուրգի նստավայրում, «Հայաստանում քաղբանտարկյալների աջակցության կոմիտե»-ի եւ «Հայկական վերածնունդ – Փարիզ» կազմակերպության պատվիրակությունը ներկայացավ «Խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի Կանխարգելման եվրոպական Կոմիտե»-ի (ԽԿԿ) անդամների հետ նշանակված հանդիպմանը։ Հանդիպման սկզբում խոսվեց Հայաստանի ներկա քաղաքական իրավիճակի եւ մոտ օրերս կատարվելիք նախագահականից խորհրդարանական կառավարման համակարգի անցման մասին, ինչը

Հայկական բանակի համար ստեղծված ԱԹՍ-ները հաջողությամբ փորձարկվել են (ֆոտոշարք և տեսանյութ)

Ապրիլյան ռազմական գործողություններից հետո ստեղծված այս ԱԹՍ-ները հետախուզական են, հետախուզական-հարվածային եւ հարվածային

Անդրադարձ Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին՝ Արմեն Սարգսյանի՝ Ժան-Բատիստ Լըմուանի հետ հանդիպմանը

Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի հետ: Զրուցակիցները խոսել են այս տարվա հոկտեմբերի 7-12-ը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի, ինչպես նաև հայ-ֆրանսիական բարձր մակարդակի հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի վերաբերյալ: Կողմերն քննարկել են  նաև Եվրամիության հետ Հայաստանի ստորագրած  Համապարփակ և ընդլայնված գործընկերության

Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց ծառատունկին (Տեսանյութ)

Համաքաղաքային շաբաթօրյակի շրջանակներում մարտի 31-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ ԱԳՆ և քաղաքապետարանի ղեկավար անձնակազմի և Հայաստանում հավատարմագրված դեսպանների, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ միասին մասնակցեցին Կարմիր բլրի շրջակայքում կազմակերպված ծառատունկին։ ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչություն

Խոշոր հրդեհ՝ «Ռեդիսսոն բլյու» հյուրանոցային համալիրում

Մարտի 31-ին, ժամը 15:15-ին Երևան քաղաքի Ազատության պողոտա 2/2 հասցեում գտնվող «Ռեդիսսոն բլյու» հյուրանոցային համալիրից «ՍՈՍ» հակահրդեհային ազդարարման համակարգով ազդանշան է ստացվել: Դեպքի վայր են մեկնել 4 մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և  արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը և հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը: Ժամը 15:31-ին հաստատվել է հրդեհի բարդության «ԲԻՍ 1» աստիճան: Պարզվել է՝

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031