Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական բանակի համար ստեղծված ԱԹՍ-ները հաջողությամբ փորձարկվել են (ֆոտոշարք և տեսանյութ)

Մարտ 31,2018 17:26

Հայկական զինված ուժերն առաջիկայում կունենան տեղական արտադրության անօդաչու թռչող սարքեր: Հայաստանյան ընկերություններից մեկն արդեն հաջողությամբ փորձարկել է դրանք եւ ներկայացրել սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec 2018» միջազգային ցուցահանդեսում: ԱԹՍ-ների որոշ տեսակներ էլ դեռ փորձարկման փուլում են՝ հետագայում բանակում կիրառության նպատակով: 2016թ. ապրիլյան ռազմական գործողություններից հետո ստեղծված այս ԱԹՍ-ները հետախուզական են, հետախուզական-հարվածային եւ հարվածային:

«Շուկայի այլ արտադրանքների հանդեպ առավելությունն այն է, որ բաղադրիչները սեփական արտադրության են՝ կապից սկսած: Ցանկացած պահին նման սարքերի բաղադրիչները միջազգային շուկաներում ձեռք բերել հնարավոր չէ, առավել եւս, եթե երկրները պատերազմական վիճակում են: Այս պարագայում մեր առաջարկածը հենց մեր արտադրանքն է եւ ավելի էժան է, քան միջազգային շուկայինը: Այդ պատճառով չենք համեմատվում մյուսների հետ»,-Aravot.am-ի հետ զրույցում ասում է արտադրող-ընկերության գլխավոր ինժեներ Դավիթ Գալոյանը:

Նա ընդգծում է, որ սարքավորումների յուրաքանչյուր մոդել մշակվել է ըստ մեր բանակի պահանջների եւ նշանակության: «Նախագծումից մինչեւ մոդելների վերջնական պատրաստում՝ ամեն ինչ արվում է տեղում: Արտերկրից միայն շարժիչներն ու տեսախցիկներն ենք ձեռք բերում»,-ասում է նա:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031